ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 40 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԻՍ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ՏՈՒՐՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 85 որոշման 2-րդ կետի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելիս տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքի չափը 2016 թվականի համար հաստատել 39 368 ռուսական ռուբլու չափով՝ Եվրասիական տնտեսական միության 2016 թվականի բյուջեի նախագծի պատրաստման ժամանակ սպառողական գների աճի կանխատեսվող ինդեքսին համապատասխան, որը կազմում է 6,4 տոկոս:
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 85 որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությունով. «Տուրքի նշված չափը կիրառվում է 2015 թվականին»:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |