Գլխավոր տեղեկություն
Номер
N 613-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.06.16/48(1228) Հոդ.562
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.06.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.06.2016
Дата вступления в силу
17.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2016 թվականի N 613-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի նիստում հավանության արժանացած ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման պիլոտային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սույն որոշման 1-ին կետով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող փոփոխությունների մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 16

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 16-ի N 613-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 16-ի N 613-Ն որոշման