ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 83 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված ինտեգրման միջոցների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի զեկույցը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված ինտեգրման միջոցների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
О. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կառավարություններին, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերին` ի գիտություն ընդունել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված տնտեսական միջոցների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկությունները` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված ինտեգրման միջոցների մասին զեկույցը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |