Գլխավոր տեղեկություն
Номер
N 518-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.05.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2016.05.02/3(78) Հոդ.5
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
27.04.2016
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
27.04.2016
Дата вступления в силу
12.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

27 ապրիլի 2016 թ.
Երևան

N 518-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի N 250-Ն որոշումը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մայիսի 6-ի «Անշարժ գույքի հասցեի տրամադրման դիմաց վճար սահմանելու մասին» N 224-Ն որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«1. Երևան համայնքի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման դիմաց գանձվող վճարը սահմանել`

1) 4-ից 6 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում` 15000 ՀՀ դրամ.

2) 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում` 25000 ՀՀ դրամ:»:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան