«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հուլիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60516269
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
26 հուլիսի 2016 թ. |
N 609-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2011 թվականի մարտի 23-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 177-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 18-րդ կետի 5-րդ ենթակետի «գիտակրթական վարչություն` «ԳՎ»» բառերը փոխարինել «զարգացման ծրագրերի և մասնագիտական կատարելագործման վարչություն` «ԶԾՄԿՎ»» բառերով:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |