«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616219
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հունիսի 2016 թ. |
N 25-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԹԵԿՆԱԾՈՒԻ` ՏՎՅԱԼ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 108-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 4-րդ մասի 1-ին պարբերությամբ, 130-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող թեկնածուի` տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամիս հաշվառված լինելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքներով պայմանավորված` մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում չունեցող թեկնածուի` տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող թեկնածուի` տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարի հաշվառված լինելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված N 1 |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹԵԿՆԱԾՈՒԻ` ՏՎՅԱԼ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԱՌՆՎԱԶՆ ՎԵՑ ԱՄԻՍ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքացի _______________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձը հաստատող փաստաթուղթ` |
_________________, (սերիա, համար) |
տրված` |
______________________________ (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից) |
մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամիս հաշվառված է _______________________________
համայնքի բնակչության ռեգիստրում:
__________________________________________________________ (լիազոր մարմնի կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն) |
____________________ (ստորագրություն) |
Կ.Տ.
«____» ____________ 20 թ.
Հավելված N 2 |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՐԱՑՐՎԵԼՈՒ ԿԱՄ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՄԻՆՉԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԱՌՆՎԱԶՆ ՎԵՑ ԱՄՍՎԱ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԹԵԿՆԱԾՈՒԻ` ՏՎՅԱԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքացի _______________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձը հաստատող փաստաթուղթ` |
_________________, (սերիա, համար) |
տրված` |
______________________________ (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից) |
պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու
հանգամանքով պայմանավորված` 20____ թվականի _________«__»-ից հաշվառված է _________________ համայնքի բնակչության ռեգիստրում:
__________________________________________________________ (լիազոր մարմնի կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն) |
___________________ (ստորագրություն) |
Կ.Տ.
«____» ____________ 20 թ.
Հավելված N 3 |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹԵԿՆԱԾՈՒԻ` ՏՎՅԱԼ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՏԱՐԻ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
_________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
քաղաքացիությունը ________________________________________________________________
անձը հաստատող փաստաթուղթ` |
_________________, (սերիա, համար) |
տրված` |
______________________________ (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից) |
մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարի հաշվառված է ______________________________
համայնքի բնակչության ռեգիստրում:
__________________________________________________________ (լիազոր մարմնի կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն) |
___________________ (ստորագրություն) |
Կ.Տ.
«____» ____________ 20 թ.