Գլխավոր տեղեկություն
Номер
N 251-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.05.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.04.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.04.2016
Дата вступления в силу
05.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 4 ապրիլի 2016 թվականի N 251-Ա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը 2016 թվականի մայիսի 19-20-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ՝

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` նախապատրաստել նիստի ծրագիրը, ապահովել նիստի կազմակերպչական աշխատանքների և միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի, պաշտոնական պատվիրակության անդամների տեղավորումը հյուրանոցում և սնունդը.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառման անցկացման վայրում.

3) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ աջակցել միջոցառումների շրջանակներում անցկացվող մշակութային ծրագրերի իրականացմանը.

4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել նիստի անցկացման վայրում շտապ բուժօգնության անձնակազմերի ներկայությունը, բուժկետերի գործունեությունն ըստ անհրաժեշտության, մասնակիցների բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում.

5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել միջոցառումների անցկացման վայրերի և նիստի մասնակիցների անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի.

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել նիստի անցկացման հետ կապված հասարակական կարգի պահպանումը և հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի.

7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ ապահովել նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանող հատուկ չվերթների սպասարկումը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների դիմավորումը և ճանապարհումը:

(1-ին կետը փոփ. 10.05.16 N 394-Ա)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցների Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, ինչպես նաև ծրագրով նախատեսված արարողակարգային և խորհրդի նիստի կազմակերպման ու անցկացման հետ կապված այլ ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

(2-րդ կետը փոփ. 25.05.16 N 435-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 4

Երևան