Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 45
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
27.04.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
27.04.2015
Дата вступления в силу
05.06.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

27 ապրիլի 2015 թվականի

թիվ 45

քաղ. Մոսկվա

Ներմուծման (այդ թվում՝ սեզոնային) մաքսատուրքերի դրույքաչափերը, սակագնային քվոտաները, սակագնային արտոնություններ տրամադրելու դեպքերն ու պայմանները սահմանելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկները` Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելու կարգը հաստատելու ԵՎ Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 43-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել ներմուծման (այդ թվում՝ սեզոնային) մաքսատուրքերի դրույքաչափերը, սակագնային քվոտաները, սակագնային արտոնություններ տրամադրելու դեպքերն ու պայմանները սահմանելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկները Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելու՝ կից ներկայացվող կարգը։

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Մաքսային միության հանձնաժողովի` 2010 թվականի հունիսի 18-ի «Արտաքին առևտրի կարգավորման միջոցների վերաբերյալ առաջարկները Մաքսային միության հանձնաժողով ներկայացնելու վերաբերյալ կանոնակարգի մասին» թիվ 308 որոշումը.

Մաքսային միության հանձնաժողովի` 2011 թվականի հունվարի 28-ի «Մաքսասակագնային կարգավորման վիճելի հարցերի ուսումնասիրության արդյունքների հիման վրա զեկույցի պատրաստման վերաբերյալ հանձնարարականների մասին» թիվ 531 որոշումը.

Մաքսային միության հանձնաժողովի` 2011 թվականի մարտի 2-ի «Արտաքին առևտրի կարգավորման միջոցների վերաբերյալ առաջարկները Մաքսային միության հանձնաժողով ներկայացնելու վերաբերյալ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 553 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2015 թվականի մարտի 31-ի «Ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներդրման կամ վերացման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից առաջարկներ պատրաստելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելու կարգի մասին» թիվ 23 որոշման 3-րդ կետը։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է