Գլխավոր տեղեկություն
Номер
N 547-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.06.08/44(1224) Հոդ.510
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.04.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.05.2016
Дата вступления в силу
09.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2016 թվականի N 547-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը` համաձայն N 6 հավելվածի N 1 աղյուսակի, և նշված նախահաշվով նախատեսված հատկացումների հաշվին գնումների իրականացման անվանացանկը` համաձայն N 8 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշմամբ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված միջոցներից 50000.0 հազ. դրամն ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ մտավոր սեփականության և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը, իսկ 100000.0 հազ. դրամը՝ այլ միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը.

2) սույն որոշմամբ նախատեսված շինվերանորոգման հետ կապված աշխատանքներն իրականացնել փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 30

Երևան

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2016 թվականի

ապրիլի 28-ի N 547-Ն որոշման

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2016 թվականի

ապրիլի 28-ի N 547-Ն որոշման

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2016 թվականի

ապրիլի 28-ի N 547-Ն որոշման

 

 

Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2016 թվականի

ապրիլի 28-ի N 547-Ն որոշման

 

 

Հավելված N 5

 ՀՀ կառավարության 2016 թվականի

ապրիլի 28-ի N 547-Ն որոշման

 

 

Հավելված N 6

 ՀՀ կառավարության 2016 թվականի

ապրիլի 28-ի N 547-Ն որոշման

 

 

Հավելված N 7

 ՀՀ կառավարության 2016 թվականի

ապրիլի 28-ի N 547-Ն որոշման

 

 

Հավելված N 8

 ՀՀ կառավարության 2016 թվականի

ապրիլի 28-ի N 547-Ն որոշման

 

 

Հավելված N 9

 ՀՀ կառավարության 2016 թվականի

ապրիլի 28-ի N 547-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան