ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2016 թվականի N 671-Ա
ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ` ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման համաձայնագրի նախագծի քննարկումների փորձագիտական երկրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանի՝ 2016 թվականի հուլիսի 13-15-ը Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Գագիկ Գրիգորյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|