Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-126-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (30.06.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.29/41(413) Հոդ. 796
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
20.06.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.06.2005
Дата вступления в силу
30.06.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-896 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրում կատարել հետևյալ լրացումը`

հրամանագրով հաստատված Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմը «Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)» տողից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական (տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով)» տողով։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 20
Երևան
ՆՀ-126-Ն