ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2016 թվականի N 739-Ն
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 (ԴԱՎԹԱՇԵՆ-ԱՇՏԱՐԱԿ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ՈՐՈՇ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի 2005-2020 թվականների գլխավոր հատակագիծը և Երևանի Դավթաշեն վարչական շրջանի գոտևորման նախագիծը, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվող քաղաքային մայրուղու շինարարական աշխատանքները` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ՝ հետևյալ հիմնավորումներով`
1) Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով նախատեսված Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու՝ Երևանի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքերի և հողատարածքների սեփականատերերի շահերից և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքերի և հողատարածքների օտարման, քանի որ`
ա. առաջարկվող տրանսպորտային հանգույցների և ճանապարհային հատվածների շինարարությունը Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Երևանի կենտրոնն արևմուտքից և արևելքից շրջանցող արագընթաց ճանապարհների բաղկացուցիչ մասերն են կազմում,
բ. Երևանի կազմավորված մայրուղային ցանցը պայմանավորված է քաղաքի կենտրոնով տարանցիկ տրանսպորտային կապերի իրականացմամբ, ինչը հանգեցրել է քաղաքի կենտրոնական մասում տրանսպորտային հոսքերի անթույլատրելի խտացմանը և դրա հիմնական մայրուղիների գերբեռնվածությանը: Ապահովված չեն հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղիղ մայրուղային տրանսպորտային կապերը, որոնք այսօր հիմնականում իրականացվում են հարակից ոչ կենտրոնական փողոցները միմյանց կապող շառավղային մայրուղիներով, որոնք իրար են կապված քաղաքի կենտրոնական մասով: Այդ պատճառով քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի իրավիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը և, որպես հետևանք, հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանը և շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Առաջարկվող ճանապարհները ներկայումս ամբողջական չեն, ծանրաբեռնված` տարբեր ժամանակներում մասնակի, առանձին հատվածներով իրականացված լինելու պատճառով: Նախատեսված ճանապարհների ամբողջ երկարությամբ ամբողջականացումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու խնդրի լուծմանը,
գ. ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրները.
2) հաշվի առնելով նշվածները` մշակվել է Դավթաշեն-Աշտարակ մայրուղու նախագիծը:
2. Հաստատել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության (հողամասի, շենքերի, շինությունների և առկա բարելավումների) նկարագրության արձանագրության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից Երևան քաղաքի վարչական սահմաններում հանդես է գալիս Երևանի քաղաքապետը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի փետրվարի 15-ն է.
3) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.
4) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են սույն որոշման 2-րդ կետով սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևերով.
5) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու լիազոր մարմինը Երևանի քաղաքապետն է:
4. Լիազորել Երևանի քաղաքապետին՝
1) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` հասարակության և պետության կարիքների համար, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հուլիսի 20 Երևան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 (ԴԱՎԹԱՇԵՆ-ԱՇՏԱՐԱԿ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ՈՐՈՇ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN |
Գտնվելու վայրը և նկարագիրը |
Նկարագրության արձանագրության կազմման ժամկետը |
1. |
Երևան, Դավթաշեն Եղվարդ մայրուղի 24 դեպոյի մոտ
|
8 ամիս |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ |
Գ. Դումանյան |
Հավելված N 2 |
Ս Խ Ե Մ Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ |
Գ. Դումանյան |
Հավելված N 3 |
ԲԱԺԻՆ 1. ՀՈՂԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. ՄԱՐԶԸ, ՀԱՄԱՅՆՔԸ, ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵՆ |
2. ՀՈՂԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ | |||||||||||
3. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀՈՂԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ | ||||||||||||
Ֆիզիկական |
Սեփակա-նատերը/ այլ գույքային իրավունք/ |
Անձնագիրը/ |
Հաշվառման հասցեն/ գտնվելու վայրը |
Իրավունքի պետական գրանցման վկայականը |
Լիազորված անձը |
Այլ նշումներ | ||||||
համարը |
տալու ամսաթիվը |
ժամկետը |
||||||||||
4. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՀՈՂԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ | ||||||||||||
Ազդեցության ենթակա անձը (լրացվում է միայն օգտագործողի դեպքում) |
Հողամասի մակերեսն ըստ վկայականի |
Հողամասի մակերեսն ըստ փաստացի հողամասի բեկման անկյունների կոորդինատների |
Ազդեցության ենթակա մակերեսը |
Փաստացի օգտագործվող մակերեսը |
Ազդեցության ենթակա հողամասի օգտագործվող մակերեսը |
Հողի նշանակությունն ըստ իրավունքի պետական գրանցման վկայականի |
Հողի գործառ-նական նշանա-կությունը` փաստացի | |||||
նպատա-կային |
գործառ-նական | |||||||||||
5. ՀՈՂԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ՇԱՐԺԱԿԱՆ) ԳՈՒՅՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ | ||||||||||||
Ազդեցության ենթակա անձը |
1. Անվանումը |
2. Նյութը |
3. Երկարությունը |
4. Լայնությունը |
5. Բարձրությունը |
6. Գտնվում է հողի ազդեցության ենթակա մասի վրա | ||||||
1. |
||||||||||||
2. |
||||||||||||
3. |
||||||||||||
4. Տնտեսական, կենցաղային իրեր, առարկաներ |
||||||||||||
6. ՀՈՂԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐԻ (առանց շենքերի, շինությունների) ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ | ||||||||||||
Ազդեցության ենթակա անձը |
1. Անվանումը |
2. Նյութը |
3. Մակերեսը, քառ. մ |
4. Ծավալը, խոր. մ |
5. Գծամետր, մ |
Այլ | ||||||
ընդհանուր |
ազդեցության ենթակա |
ընդհանուր |
ազդեցության ենթակա |
ընդհանուր |
ազդեցության ենթակա |
ընդհանուր |
ազդեցության ենթակա | |||||
7. ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԿԱ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
| ||||||||||||
Գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունն ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության |
8. ՀՈՂԻ ՎՐԱ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (Բաժին 2)
1. Առկա են ☐ |
2. Առկա չեն ☐ |
9. ՀՈՂԻ ՎՐԱ ԾԱՌԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (Բաժին 3)
1. Առկա են ☐ |
2. Առկա չեն ☐ |
10. ՀՈՂԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (Բաժին 4)
1. Առկա են ☐ |
2. Առկա չեն ☐ |
11. ՀՈՂԻ ՎՐԱ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (Բաժին 5)
1. Առկա են ☐ |
2. Առկա չեն ☐ |
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ` 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերում «առկա են» նշման դեպքում լրացվում է արձանագրության համապատասխան բաժինը.
ԲԱԺԻՆ 2. ՀՈՂԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ | |||||||
Ազդեցության ենթակա անձը |
Մշակաբույսի տեսակը |
1. Հողի ընդհանուր մակերեսի վրա աճող մշակաբույսի մակերեսը |
2. Հողի օտարման ենթակա հատվածի վրա աճող մշակաբույսի մակերեսը | ||||
քառ. մ |
քառ. մ | ||||||
ԲԱԺԻՆ 3. ՀՈՂԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԾԱՌԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. ԲԵՐՔԱՏՈՒ ԾԱՌԵՐԸ, ԹՓԱՏԵՍԱԿՆԵՐԸ | |||||||
Ազդեցության ենթակա անձը |
Ծառատեսակը, |
1. Հողի ընդհանուր մակերեսի վրա առկա ծառերը |
2. Հողի ազդեցության ենթակա մասի վրա առկա ծառերը | ||||
1. նորատունկ |
2. դեռ ոչ բերքատու |
3. բերքատու |
1. նորատունկ |
2. դեռ ոչ բերքատու |
3. բերքատու | ||
հատ |
հատ |
հատ |
հատ |
հատ |
հատ | ||
2. ՓԱՅՏԱՆՅՈՒԹ ՏՎՈՂ ԾԱՌԵՐԻ ՏԵՍԱԿԸ, ՔԱՆԱԿԸ | |||||||
Ազդեցության ենթակա անձը |
Ծառատեսակը |
1. Հողի ընդհանուր մակերեսի վրա առկա ծառերը |
2. Հողի ազդեցության ենթակա մասի վրա առկա ծառերը | ||||
1. Փոքր |
2. միջին |
3. հասուն |
1. Փոքր |
2. միջին |
3. հասուն | ||
հատ |
հատ |
հատ |
հատ |
հատ |
հատ | ||
3. ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԵՐԻ ՏԵՍԱԿԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ | |||||||
Ազդեցության ենթակա անձը |
Ծառատեսակը |
1. Հողի ընդհանուր մակերեսի վրա առկա ծառերը |
2. Հողի ազդեցության ենթակա մասի վրա առկա ծառերը | ||||
1. մանր |
2. միջին |
3. խոշոր |
1. մանր |
2. միջին |
3. խոշոր | ||
հատ |
հատ |
հատ |
հատ |
հատ |
հատ | ||
ԲԱԺԻՆ 4. ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Շինության կադաստրային ծածկագիրը կամ |
Իրա-վունքը |
Նպատա-կային նշանա-կությունն ըստ վկա-յականի |
Օգտա-գործման նպատակն ըստ վկա-յականի |
Փաստացի օգտա-գործման նպատակը |
Մակերեսն ըստ վկա-յականի |
Ներքին մակերեսը փաստացի |
Ներքին ինքնակամ մակերեսը |
Ազդեցության ենթակա մակերեսը |
Փաստացի առկայու-թյունը տեղա-զննման ամսաթվի դրությամբ |
Իրավունքի պետական գրանցման վկայականում չհաշվառված ինքնակամ կառույցներ | |||||||||
2. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒՄԸ
Շինության կադաստրային ծածկագիրը կամ հերթական համարը (եթե ծածկագիրը բացակայում է, այն համարակալել պայմանական հերթական համարներով) |
Հիմքը |
Հիմնա-կմախքը |
Հիմնապատերը |
Միջհարկային ներքին բարձրու-թյունը |
Տանիքածածկի նյութը |
Հարկայնու-թյունը |
Միջհարկային ծածկը |
Ավարտվա-ծության աստիճանը՝ ըստ վկայականի |
Իրավունքի պետական գրանցման վկայականում չհաշվառված ինքնակամ կառույցներ | ||||||||
3. ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՂԸ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ (լրացվում է այն դեպքերում, եթե առկա է տարբերություն արձանագրության 1-ին բաժնի 3-րդ կետի 1-ին սյունակում նշված անձանց հետ)
Շինության ծածկագիրը/հերթական համարը |
Փաստացի տիրապետողի/օգտագործողի անունը, ազգանունը |
Սեփականատիրոջ անունը, ազգանունը |
4. ՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԻՐԵՐԸ, ԱՌԱՐԿԱՆԵՐԸ (այլի մեջ նշել յուրահատուկ ծավալ ունեցող գույքը, որն անդրադառնում է տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցի տեսակի փոփոխության վրա)
1. Տեսակը |
2. Գտնվում է ազդեցության ենթակա մասի վրա (նշել) |
1. Տնտեսական, կենցաղային իրեր, առարկաներ |
|
2. Այլ (նշել) |
5. ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԿԱ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
1. Առկա են ☐ |
2. Առկա չեն ☐ |
Գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունն ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության /նշել աղբյուրը |
ԲԱԺԻՆ 5. ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. |
Կազմակերպության լրիվ անվանումը |
|
2. |
Հարկային մարմնում հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
3. |
Պետական գրանցման վկայականի համարը |
|
4. |
Գտնվելու վայրը |
|
5. |
Փաստացի գործունեության հասցեն |
|
6. |
Գրանցման տարեթիվը |
|
7. |
Տնօրեն |
|
8. |
Կապի միջոցներ |
Հեռ.` |
2. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Գործունեության ոլորտը |
Գործունեության տեսակը |
3. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ (նշել) _____________________________ (ժամանակավոր կամ մշտական)
Նշումներ |
4. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆՇԵԼ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
Նվազագույն |
Առավելագույն |
5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ
Հարկային հայտարարագիր, այլ հարկային տեղեկություն |
6. ՀԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿԸ (նշել)
____________________________________________________________________
(ԱԱՀ-ն վճարող, ԱԱՀ-ն չվճարող, հաստատագրված վճար վճարող, արտոնագրային վճար վճարող)
7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ/ԱՁ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ (նշվում է արձանագրության կազմման օրվանից 2 ամիս առաջ գրանցված և աշխատող անձանց տվյալները)
Անունը, ազգանունը |
Պաշտոնը |
Անձնագրային տվյալները |
Աշխատանքի ընդունման ամսաթիվը |
Ուսումնասիրման պահի դրությամբ աշխատողը (նշել այո կամ ոչ) |
8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏՎՅԱԼՆԵՐ
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ
1. Հողամասի, շենքի, շինության (ներառյալ ինքնակամ կառույցի) չափագրման հատակագիծը՝ օտարման ենթակա մասի նշումով,
2. Նկարագրվող գույքի լուսանկարներ,
3. Լիազորագրի պատճենը (արձանագրությունը լիազոր անձի կողմից ստորագրվելու դեպքում),
4. Այլ (արձանագրության մեջ չարտացոլված տվյալներին վերաբերող ցանկացած փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որը կտրամադրվի ազդեցության ենթակա անձի, համայնքի, ձեռք բերողի և արձանագրությունը կազմողի կողմից):
Նկարագրության արձանագրությունը կազմեց՝
________________________ (ստորագրությունը) |
Կ.Տ. |
Անշարժ գույքի սեփականատեր (համասեփականատերեր)
_________________________ |
_________________________ |
_____________________ |
Կ.Տ. |
(ազգանունը, անունը) |
(ստորագրությունը) |
Լիազորված անձը |
|
_________________________ |
_________________________ |
_____________________ |
Կ.Տ. |
(ազգանունը, անունը) |
(ստորագրությունը) |
Լիազորված անձը |
|
_________________________ |
_________________________ |
_____________________ |
Կ.Տ. |
(ազգանունը, անունը) |
(ստորագրությունը) |
Լիազորված անձը |
|
Անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունք ունեցող անձ
_________________________ |
_________________________ |
_____________________ |
Կ.Տ. |
(ազգանունը, անունը) |
(ստորագրությունը) |
Լիազորված անձը |
Անշարժ գույքի փաստացի տիրապետող
_________________________ |
_________________________ |
_____________________ |
Կ.Տ. |
(ազգանունը, անունը) |
(ստորագրությունը) |
Լիազորված անձը |
Անշարժ գույքի փաստացի օգտագործող
_________________________ |
_________________________ |
_____________________ |
Կ.Տ. |
(ազգանունը, անունը) |
(ստորագրությունը) |
Լիազորված անձը |
Ձեռնարկատեր
_________________________ |
_________________________ |
_____________________ |
Կ.Տ. |
(ազգանունը, անունը) |
(ստորագրությունը) |
Լիազորված անձը |
Ձեռք բերող
______________________________ |
_________________________ |
_____________________ |
(ստորագրողի անունը, ազգանունը, պաշտոնը) |
(ազգանունը, անունը) |
(ստորագրությունը) Կ.Տ. |
Պետական լիազոր մարմին
_____________________________ |
_________________________ |
_____________________ |
(ստորագրողի անունը, ազգանունը, պաշտոնը) |
(ազգանունը, անունը) |
(ստորագրությունը) Կ.Տ. |
___ ____________ 20___թ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ |
Գ. Դումանյան |