Գլխավոր տեղեկություն
Номер
N 668-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.05.2016-03.11.2016)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.07.2015
Дата вступления в силу
25.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2015 թվականի N 668-Ա

 

«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մարտի 25-ի ՀՕ-16-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հուլիսի 24-ի N 668-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

«Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ՀՀ Նախագահին ներկայացնելը

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

ՀՀ պաշտպանության նախարարություն

2015 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ՀՀ Նախագահին ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն,
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

2016 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

 «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ՀՀ Նախագահին ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

2016 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1554-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2015 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

«Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կանոնադրությունը և կազմը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետին ներկայացնելը

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

ՀՀ պաշտպանության նախարարություն

2015 թվականի դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.

«Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2016 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

7.

«Հայաստան Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

8.

«Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների գրանցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

9.

«Ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

10.

«Պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

11.

«Պետական պահուստում կուտակման ենթակա` ռազմարդյունաբերական համալիրում օգտագործվող նյութական արժեքների ցանկի մշակման և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

12.

«Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

13.

«Ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների ցանկը և բազայինի կարգավիճակ տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

14.

«Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

15.

«Գիտական և գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

16.

«Ռազմական կարիքների համար պետական պատվերի հիմնական ցուցանիշների սահմանման, տեղադրման ժամկետների, պետական պատվերի կազմում հաստատվող նյութատեխնիկական ռեսուրսների ցանկի և ծավալների ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում:

17.

«Ռազմական կարիքների համար պետական պատվերը և պետական պատվիրատուների ցանկն ըստ պատվերների հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում:

(հավելվածը փոփ. 29.10.15 1020-Ա, խմբ. 05.05.16 N 375-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.07.2017, N 859-Ա 01.08.2017, N 668-Ա
02.11.2016, N 1017-Ա 03.11.2016, N 668-Ա
05.05.2016, N 375-Ա 06.05.2016, N 668-Ա
29.10.2015, N 1020-Ա 30.10.2015, N 668-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան