ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով և 29-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով՝ որոշում եմ.
1. 2005 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի՝ մինչև 35 տարեկան սպաների զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի։
2. 2005 թվականի դեկտեմբերին զորացրել սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած բժշկական կազմի սպաներին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրառումն ապահովող համապատասխան որոշում։
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|