ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2016 թվականի N 495-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2016 թվականի մայիսի 25-ին ժամը 1200 -ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
1) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք,
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
(Կ-960-16.05.2016-ՊԻ և Կ-960 1-12 -16.05.2016-ՊԻ),
(երրորդ ընթերցում),
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(նախագիծ).
3) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(նախագիծ):
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 19 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|