Գլխավոր տեղեկություն
Номер
N 490-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.06.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.05.25/40(1220) Հոդ.438
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.05.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.05.2016
Дата вступления в силу
04.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2016 թվականի N 490-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը հաստատելու մասին» N 1048-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 3-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը.

2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն որոշմամբ հաստատված կարգի գործողությունը չի տարածվում բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ապահովագրական բյուրոների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքների ղեկավարների աշխատակազմերի, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վրա:».

3) որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգում (այսուհետ՝ կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա. կարգի 2-րդ կետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետում և 30-րդ կետում նշված անձանց, որոնց որակավորումն իրականացվում է առանց քննության:» բառերով,

բ. կարգի 3-րդ, 5-րդ, 9-րդ և 18-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների» բառերով,

գ. կարգի 5-րդ կետի՝

1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քննությանը մասնակցելու համար դիմողն առձեռն կամ փոստով կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի միջոցով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է՝».

2) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) դիմում՝ համաձայն N 1 ձևի: Դիմումի ձևը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում.».

3) «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (այսուհետ՝ տուրքի վճարման անդորրագիր):»,

դ. կարգի 6-րդ կետում «15 օրացուցային» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային» բառերով,

ե. կարգի 7-րդ կետում «առնվազն 7 օր» բառերը փոխարինել «առնվազն յոթ աշխատանքային օր» բառերով,

զ. կարգի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Քննությունների ընթացքում մասնակցին թույլատրվում է օգտվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշման 3-րդ կետով սահմանված ցանկում ընդգրկված նորմատիվ իրավական ակտերից և (կամ) գրականությունից, սակայն չի թույլատրվում երկխոսության մեջ մտնել մյուս մասնակիցների հետ, օգտվել համակարգչից, հեռահաղորդակցության միջոցներից, այլ էլեկտրոնային սարքավորումներից ու ծածկաթերթիկներից:»,

է. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին և 14.2-րդ կետերով.

«14.1. Սույն կարգի 14-րդ կետի պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 50 տոկոսի որոշմամբ մասնակիցը դուրս է հրավիրվում քննասենյակից (դրա մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը, մասնակցի ցանկությամբ, տրվում է իրեն):

14.2. Քննության ընթացքում մասնակիցը կարող է քննասենյակից դուրս գալ հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ: Մասնակցի՝ քննասենյակ վերադառնալու և քննությունը շարունակելու պայմանով դուրս գալու դեպքում նրան պետք է ուղեկցի հանձնաժողովի անդամներից մեկը՝ սույն կետի պահանջների խախտումը կանխելու նպատակով:»,

ը. կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Քննության արդյունքում որակավորված է համարվում այն մասնակիցը, որը քննություն հանձնելու արդյունքում հավաքել է առնվազն 84 միավոր (անցողիկ միավոր), այդ թվում՝ խնդիրներից՝ առնվազն 15 միավոր:»,

թ. կարգի 18-րդ կետում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

ժ. կարգի 19-րդ կետը «5 տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 30-րդ կետում նշված անձանց՝ մինչև որակավորման վկայականի տրման հիմք հանդիսացող փաստաթղթի վավերականության ավարտը:» բառերով,

ժա. կարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Մասնակցի կողմից քննության արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին՝ ներկայացնելով գրավոր դիմում քննության արդյունքները հայտնելու (հրապարակելու) օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ներկայացնելով գրավոր դիմում քննության արդյունքները հայտնելու (հրապարակելու) օրվանից 23 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովը կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը բողոքարկման վերաբերյալ դիմումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում բողոքարկող մասնակցին տեղեկացնում են բողոքարկման արդյունքների վերաբերյալ: Մասնակցի կողմից քննության արդյունքները կարող են բողոքարկվել նաև դատական կարգով:»,

ժբ. կարգի 23-րդ կետում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

ժգ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25-33-րդ կետերով.

«25. Հայաստանի Հանրապետությունում հաշվապահի որակավորման վկայական ունեցող անձանց ցանկը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում՝ վկայականի տրամադրմանը հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում:

26. Քննության արդյունքում որակավորված անձինք (այսուհետ՝ որակավորված անձ) որակավորման վկայականի գործողության ժամկետը լրանալու դեպքում հինգ տարի ժամկետով հաշվապահի որակավորման նոր վկայական ստանալու համար իրենց ընտրությամբ կարող են`

1) սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով մասնակցել հաշվապահների որակավորման քննությանը, կամ

2) հաշվապահի որակավորման վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա. դիմում՝ համաձայն N 2 ձևի: Դիմումի ձևը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում,

բ. դիմելու օրվան նախորդող հինգ տարիների ընթացքում լիազոր մարմնի կամ մասնագիտացված կառույցի կողմից կազմակերպված մասնագիտական վերապատրաստման դասընթացներին նվազագույնը 40 ժամ մասնակցած լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը: Վերապատրաստման դասընթացները պետք է կազմակերպված լինեն հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության, ֆինանսական վերլուծության, հարկային, տնտեսական իրավունքի վերաբերյալ օրենսդրության շրջանակներում: Վերապատրաստման դասընթացներին մասնակցություն է համարվում նաև մասնագիտական դասընթացների, սեմինարների, դասախոսությունների վարումը, ինչպես նաև մասնագիտական խորհրդակցություններին, դասընթացներին, սեմինարներին և գիտաժողովներին մասնակցությունը կամ հաշվապահական հաշվառման, ֆինանսական, հարկային, աուդիտորական, տնտեսագիտական բնույթի, ինչպես նաև նշված բնագավառներում մեթոդաբանի, փորձագետի, վերահսկչի, խորհրդատուի, գիտական աշխատողի, դասախոսի, մասնագետի՝ որակավորված անձանց որակավորման վկայականի գործողության ժամկետում առնվազն չորս տարվա աշխատանքը,

գ. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

դ. երկու լուսանկար՝ 3 x 4 չափսի:

27. Որակավորված անձանց որակավորման վկայականները տրվում են սույն կարգի 26-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

28. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մերժում է (նշելով մերժման հիմքերը) որակավորված անձանց որակավորման վկայականի տրամադրումը, եթե որակավորման վկայական ստանալու համար դիմած որակավորված անձը սույն կարգով պահանջվող փաստաթղթերը ներկայացրել է թերի՝ բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը որակավորման վկայականի տրամադրման մերժման մասին գրավոր տեղեկացնում է դիմողին՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

29. Եթե որակավորման վկայական ստանալու համար դիմած որակավորված անձը սույն կարգով պահանջվող փաստաթղթերը ներկայացրել է ոչ ամբողջությամբ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում դիմողին առաջարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել պահանջվող փաստաթղթերի ցանկը: Եթե սահմանված ժամկետում դիմողի կողմից ցանկը չի համալրվում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մերժում է որակավորված անձանց որակավորման վկայականի տրամադրումը և այդ մասին գրավոր տեղեկացվում է դիմողին՝ դիմողի կողմից փաստաթղթերի ցանկը համալրելու ժամկետի ավարտի օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

30. Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) 1-ից 9 մակարդակները (F1-F9) կամ որակավորված ֆինանսական վերլուծաբանի (CFA) որակավորման երկրորդ մակարդակը կամ ԱՄՆ-ի որակավորված հաշվապահների ինստիտուտի (AICPA) որակավորված հաշվապահի (CPA) որակավորման չորրորդ մակարդակը հանձնած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ ունեցող անձանց (այսուհետ՝ հավաստագիր ունեցող անձ) որակավորումն իրականացվում է առանց քննության: Որակավորման վկայական ստանալու համար հավաստագիր ունեցող անձն առձեռն կամ փոստով կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի միջոցով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է՝

1) դիմում՝ համաձայն N 2 ձևի: Դիմումի ձևը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում.

2) Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) 1-ից 9 մակարդակները (F1-F9) հանձնած լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենը կամ որակավորված ֆինանսական վերլուծաբանի (CFA) որակավորման երկրորդ մակարդակը հանձնած լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը կամ ԱՄՆ-ի որակավորված հաշվապահների ինստիտուտի (AICPA) որակավորված հաշվապահի (CPA) որակավորման չորրորդ մակարդակը հանձնած լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը.

3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

4) երկու լուսանկար՝ 3 x 4 չափսի:

31. Հավաստագիր ունեցող անձանց որակավորման վկայականները տրվում են սույն կարգի 30-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

32. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մերժում է (նշելով մերժման հիմքերը) հավաստագիր ունեցող անձանց որակավորման վկայականի տրամադրումը, եթե որակավորման վկայական ստանալու համար դիմած հավաստագիր ունեցող անձի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են՝ բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը որակավորման վկայականի տրամադրման մերժման մասին գրավոր տեղեկացնում է դիմողին՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

33. Եթե որակավորման վկայական ստանալու համար դիմած հավաստագիր ունեցող անձը սույն կարգով պահանջվող փաստաթղթերը ներկայացրել է ոչ ամբողջությամբ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում դիմողին առաջարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել պահանջվող փաստաթղթերի ցանկը: Եթե սահմանված ժամկետում դիմողի կողմից ցանկը չի համալրվում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մերժում է հավաստագիր ունեցող անձանց որակավորման վկայականի տրամադրումը և այդ մասին գրավոր տեղեկացվում է դիմողին՝ դիմողի կողմից փաստաթղթերի ցանկը համալրելու ժամկետի ավարտի օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:»,

ժդ. կարգը լրացնել նոր՝ NN 1 և 2 ձևերով՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգով ստացված և գործողության ժամկետը լրացած որակավորման վկայականներ ունեցող անձինք կարող են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը և ստանալ որակավորման նոր վկայական:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մայիսի 18
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
մայիսի 12-ի N 490-Ն որոշման

 

Ձև N 1

 

ՀՀ ֆինանսների նախարար

պրն _______________________________________-ին

   (անունը, ազգանունը)

______________________________________ -ից

   (դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

 

ԴԻՄՈՒՄ N ___________

 

ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

 

Հաշվապահի որակավորման քննությանը մասնակցելու համար Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի 5-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, որոնց ամբողջականությունը և արժանահավատությունը հավաստիացվում է իմ կողմից:

Կից ներկայացնում եմ (նշել համապատասխան վանդակներում)՝

կրթության մասին դիպլոմի կամ ատեստատի պատճենը.

աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենն ու պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը.

երկու լուսանկար՝ 3x4 չափսի.

պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը

□□□□□□□□□□□□□□□□□□□□:

 

Խնդրում եմ թույլատրել ինձ մասնակցելու հաշվապահների որակավորման քննությանը:

 

________________________________________________________________________________

(դիմողի ծննդյան ամսաթիվը, ծննդավայրը)

 

________________________________________________________________________________

(քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ում կողմից է տրված և երբ)

 

________________________________________________________________________________

(բնակության վայրը, հեռախոսահամարները)

 

 

Առդիր` ____ թերթ:

 
   
Դիմող _________________ ____ _______________20___թ.

             (ստորագրությունը)

 

 

Ձև N 2

 

ՀՀ ֆինանսների նախարար

պրն _______________________________________-ին

(անունը, ազգանունը)

______________________________________ -ից

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

 

ԴԻՄՈՒՄ N _________

 

ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

Հաշվապահի որակավորման վկայական ստանալու համար Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի 26-րդ կամ 30-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, որոնց ամբողջականությունը և արժանահավատությունը հավաստիացվում է իմ կողմից:

Կից ներկայացնում եմ (նշել համապատասխան վանդակներում)՝

Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) 1-ից 9 մակարդակները (F1-F9) հանձնած լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը.

որակավորված ֆինանսական վերլուծաբանի (CFA) որակավորման երկրորդ մակարդակը հանձնած լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը.

ԱՄՆ-ի որակավորված հաշվապահների ինստիտուտի (AICPA) որակավորված հաշվապահի (CPA) որակավորման չորրորդ մակարդակը հանձնած լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը.

դիմելու օրվան նախորդող հինգ տարիների ընթացքում նվազագույնը 40 ժամ տևողությամբ մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցած լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը.

անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

երկու լուսանկար՝ 3 x 4 չափսի:

Խնդրում եմ տրամադրել ինձ հաշվապահի որակավորման վկայական:

 

________________________________________________________________________________

(դիմողի ծննդյան ամսաթիվը, ծննդավայրը)

 

________________________________________________________________________________

(քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ում կողմից է տրված և երբ)

 

________________________________________________________________________________

(բնակության վայրը, հեռախոսահամարները)

 

Առդիր` ____ թերթ:

 
   
Դիմող _________________ ____ _______________20___թ.

           (ստորագրությունը)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան