«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հունիսի 2016 թ. |
N 24-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1) Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված 1 |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
_________________________________________________________________________
նշվում է Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող
կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների անվանումը
ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
_______________________________________________________
հաշվետու ժամանակաշրջանը
Կուսակցության անվանումը |
||||
Պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը |
||||
Կուսակցության գտնվելու վայրը |
||||
__________________________________________ _______________________________ |
Հայ տարարագիրը բաղկացած է |
|
Էջից |
|
Հայտարարագրի ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը |
|
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ
Գույքի տեսակը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Գույքի նկատմամբ իրավունքը |
Մակերես` քառ. մետր, հողամասի դեպքում` հա |
Հայտարարագրի 1-ին էջի լրացման ուղեցույց
ü Որպես հաշվետու ժամանակաշրջան լրացվում է գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվանը նախորդող 12 օրացուցային ամիսները ներառող ամսաթվերը.
ü «Կուսակցության անվանումը» - վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության անվանումը.
ü «Պետական գրանցման օրը, ամիսը, տարին» - վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության պետական գրանցման օրը, ամիսը, տարին.
ü «Կուսակցության գտնվելու վայրը» - վանդակում լրացվում է կուսակցության գտնվելու վայրը (մարզը, համայնքը, փողոցը և այլն).
ü «Հայտարարագիրը բաղկացած է» - վանդակում թվով և տառերով լրացվում է հայտարարագրի էջերի քանակը.
ü «Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» - վանդակում լրացվում է հայտարարագիրը ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը:
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:
ü «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է անշարժ գույքի տեսակը (շենք և շինություն, հողամաս, ընդերքի մաս, մեկուսի ջրային օբյեկտ, անտառ, հողին ամրակայված այլ անշարժ գույք):
ü «Անշարժ գույքի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է համապատասխան տողում նշված անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն:
ü «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
ü «Մակերես` քառ. մետր, հողամասի դեպքում` հա» սյունակում լրացվում է շենքի և շինության, հողին ամրակայված այլ անշարժ գույքի մակերեսը քառ. մետրերով, իսկ հողամասի, ընդերքի մասի, մեկուսի ջրային օբյեկտի, անտառի դեպքում` մակերեսը հեկտարով:
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ
Գույքի տեսակը |
Շարժական գույքի մակնիշը և սերիան |
Գույքի նկատմամբ իրավունքը |
Թողարկման տարեթիվը |
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔԸ
(ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ
ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)
Թանկարժեք գույքի անվանում |
Թանկարժեք գույքի արժեքը |
Թանկարժեք գույքի արժույթը |
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Արժույթի տեսակը |
Չափը |
ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ
Կազմակերպության անվանումը |
Ներդրման տեսակը |
Կազմակերպությունում ներդրման չափը` %-ներով |
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Եկամտի տեսակը |
Եկամուտ վճարողի անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում ազգանուն, անուն և հայրանուն, բնակության վայրը) |
Եկամտի չափը (գումարը) |
Արժույթի տեսակը |
|
Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց
«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող` սույն որոշմամբ նշված շարժական գույքի վերաբերյալ տվյալները:
ü «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է շարժական գույքի տեսակը (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց):
ü «Շարժական գույքի մակնիշը և սերիան» սյունակում լրացվում են համապատասխան տողում նշված շարժական գույքի մակնիշը և սերիան (օրինակ` «ԲՄՎ 540 i», «Մերսեդես Բենց 500 SEL», «Տոյոտա RAV 4» և այլն):
ü «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է շարժական գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
ü «Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը:
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)» բաժնում լրացվում են անշարժ և շարժական գույք բաժիններում չնշված և 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույքի վերաբերյալ տվյալները (գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ):
ü «Թանկարժեք գույքի անվանում» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի անվանումը:
ü «Թանկարժեք գույքի արժեքը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժեքը:
ü «Թանկարժեք գույքի արժույթը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժույթը:
«ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ» բաժնում արտացոլվում են կուսակցության դրամական միջոցների մասին տվյալները` գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ:
ü «Արժույթի տեսակը» սյունակի համապատասխան տողում նշվում է «Չափ» սյունակում նշված դրամական միջոցի արժույթի անվանումը (ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի և այլն):
ü «Չափը» սյունակի համապատասխան տողում լրացվում է հայտարարագիրը լրացնելու ամսվա 1-ի դրությամբ առկա դրամական միջոցների չափը (այդ թվում` բանկում ունեցած):
«ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ» բաժնում գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ բաժնեմասերի (բաժնետոմսերի) և փայաբաժինների արժեքը` ձեռք բերման գնով:
ü «Կազմակերպության անվանումը» սյունակում լրացվում է այն կազմակերպության անվանումը, որտեղ կատարվել է ներդրումը:
ü «Ներդրման տեսակը» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի տեսակը (բաժնեմաս, փայ, բաժնետոմս, պարտատոմս, չեկ և այլն):
ü «Կազմակերպությունում ներդրման չափը` %-ներով» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի չափը տոկոսային արտահայտությամբ:
ü «ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվանը նախորդող 12 ամիսների ընթացքում ստացած եկամուտների մասին տվյալները:
ü «Եկամտի տեսակը» սյունակում լրացվում է կուսակցության կողմից ստացված եկամուտները (անդամակցության վճարներ, եթե դրանք նախատեսված են կուսակցության կանոնադրությամբ, նվիրատվություններ, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորում և քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ եկամուտներ):
ü Անդամակցության վճարները և ստացված նվիրատվությունները ներկայացվում են ընդհանուր մեկ թվով:
ü «Եկամուտ վճարողի անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում` ազգանուն, անուն և հայրանուն, բնակության վայրը)» սյունակում լրացվում է կուսակցությանը եկամուտ վճարած կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը:
ü Անդամակցության վճարների և նվիրատվությունների համար` անդամակցության վճար վճարող անձանց կամ նվիրատուի ազգանունը, անունը և հայրանունը, բնակության վայրը չի նշվում, այլ նշվում է հավաքական եզրույթ (օրինակ «կուսակցության անդամներ», «նվիրատու»):
ü «Եկամտի չափը (գումարը)» սյունակի համապատասխան տողում լրացվում է եկամտի չափը:
ü «Արժույթի տեսակը» սյունակի համապատասխան տողում նշվում է «Եկամտի չափը (գումարը)» սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի անվանումը:
|
Հավելված 2 |
Կ Ա Ր Գ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների (այսուհետ` ընտրություններին մասնակցող կուսակցություն) գույքի և եկամուտների մասին հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) ներկայացման կարգը:
2. Հայտարարագիրը լրացվում է համաձայն սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ձևի` սույն կարգի և հայտարարագրի ձևաթղթի լրացման ուղեցույցի պահանջներին համապատասխան:
Եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերը բավարար չեն հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա թղթային տարբերակում դրանք լրացվում և ներկայացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենահանված) ձևաթղթերի վրա, իսկ էլեկտրոնային տարբերակում` այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացնելու միջոցով:
Յուրաքանչյուր էջի վերջում դրվում է կուսակցության ղեկավարի ստորագրությունը:
3. Հայտարարագրի ձևը տրամադրում է ընտրություններին մասնակցող կուսակցությանը գրանցած ընտրական հանձնաժողովը, իսկ հայտարարագրի ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ներբեռնվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:
4. Հայտարարագրում նշվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները:
5. Հայտարարագրման ենթակա է ընտրություններին մասնակցող կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ որպես շարժական գույք հայտարարագրման են ենթակա ընտրություններին մասնակցող կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց: Հայտարարագրման ենթակա է նաև կուսակցությանը պատկանող 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքը, ինչպես նաև արժեթղթերը և դրամական միջոցները:
6. Հայտարարագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: