Գլխավոր տեղեկություն
Номер
N 476-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.05.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.05.23/39(1219) Հոդ.416
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.05.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.05.2016
Дата вступления в силу
24.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2016 թվականի N 476-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1554-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտե ստեղծելու մասին» N 1554-Ն որոշման 1-ին կետի 6.1-ին ենթակետով հաստատված N 6.1 հավելվածի 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության Նախագահը` նախարարի ներկայացմամբ» բառերը փոխարինել «նախարարը» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մայիսի 16
Երևան