ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2012 թվականի N 706-Ն
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ներմուծման հավաստագրի տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) վերջնական օգտագործողի և ներմուծման հավաստագրերի ձևերը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշմամբ հաստատված հավաստագրերի ներքո իրականացված ներմուծման մասին տեղեկատվությունը տվյալ գործարքների մաքսային ձևակերպման պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 11 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է վերջնական օգտագործողի հավաստագրի (այսուհետ` հավաստագիր) պետական հաստատման ընթացակարգը:
2. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող այն ապրանքների վրա, որոնց արտահանումն արտահանող երկրից պայմանավորված է արտահանող երկրի լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հաստատմամբ հավաստագրի տրամադրման անհրաժեշտությամբ:
3. Կարգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծող իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի` առանց հավաստագրի իրականացնելու ապրանքների ներմուծում կամ արտահանող երկրի կողմից հավաստագրի պահանջի դեպքում նշված իրավաբանական և ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերի կողմից այդ հավաստագիրը սեփական հաստատմամբ ներկայացնելու իրավունքը, եթե դա ընդունելի է արտահանող երկրի համար:
4. Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնի կողմից հաստատված հավաստագիրը խիստ հաշվառման փաստաթուղթ է:
5. Սույն կարգի պահանջներին համապատասխան հավաստագրի հաստատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)՝ բացառությամբ սույն կարգի 6-րդ կետի:
6. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սեփական կարիքների համար սույն կարգի 2-րդ կետով սահմանված ապրանքներ Հայաստանի Հանրապետություն ներմուծվելու դեպքում հավաստագիրը հաստատվում է վերջիններիս կողմից:
II. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
7. Հավաստագիրը երկու օրինակից լրացնում է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը: Բոլոր օրինակներն ստորագրում է իրավաբանական անձի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը կամ անհատ ձեռնարկատերը` ստանձնելով հավաստագրով սահմանված պարտավորությունները:
(7-րդ կետը փոփ. 30.06.16 N 668-Ն)
8. Հավաստագիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման N 3 հավելվածի N 1 ձևին համապատասխան: Հավաստագիրը կարող է լրացվել նաև անգլերենով:
9. Արտահանող երկրի կողմից հավաստագրի բովանդակությանը ներկայացվող լրացուցիչ պահանջների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման N 3 հավելվածի N 1 ձևում կարող են կատարվել համապատասխան լրացումներ:
10. Լրացված և իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վավերացված հավաստագիրը լիազոր մարմնի կողմից հաստատվելու նպատակով իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դիմում է լիազոր մարմին` կից ներկայացնելով հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը՝
1) դիմում, որում իրավաբանական անձի համար նշվում են իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեությունն իրականացնելու վայրերը, անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեությունն իրականացնելու վայրերը.
2) արտահանողի անվանումը, երկիրը, գտնվելու վայրը.
3) ներմուծումը դիմումատուի կողմից չիրականացվելու դեպքում՝ ներմուծող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, կամ ներմուծող անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեությունն իրականացնելու վայրերը.
4) ներմուծվող ապրանքի տեխնիկական նկարագիրը.
5) սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան լրացված և վավերացված հավաստագրերը.
6) ներմուծման պայմանագրի կամ ներմուծվող ապրանքների փոխանցումը հավաստող այլ փաստաթղթի պատճենը.
7) Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը թույլատրող Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազոր մարմնի եզրակացության կամ այլ փաստաթղթի պատճենը, եթե տվյալ ապրանքի ներմուծման համար նման եզրակացության կամ փաստաթղթի առկայության պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.
8) ապրանքի տեղադրման և (կամ) օգտագործման վայրը.
9) ապրանքի վերջնական օգտագործման նպատակը:
11. Սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը և դրան կից տեղեկություններն ու փաստաթղթերն իրավաբանական անձն ու անհատական ձեռնարկատերն իրավունք ունեն լիազոր մարմին ներկայացնելու նաև էլեկտրոնային եղանակով:
III. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
12. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները թերի լինելու դեպքում լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին դրա մասին:
13. Լիազոր մարմինը մերժում է հավաստագրի հաստատումը, եթե՝
1) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաստաթղթերը կեղծ են.
2) առկա է հակասություն ներմուծման համար նախատեսվող գործողությունների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների միջև:
14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում սույն կարգի 10-րդ կետով նախատեսված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և տեղեկությունները լիազոր մարմին ներկայացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը հաստատում է ներկայացված հավաստագրերից մեկ օրինակը և այն փոխանցում դիմումատուին: Դիմումատուի կողմից ներկայացված հավաստագրերից երկրորդ օրինակը պահվում է լիազոր մարմնում:
15. Հավաստագրի հաստատման մասին տեղեկատվությունը լիազոր մարմինը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
16. Հաստատելով հավաստագիրը` լիազոր մարմինը երաշխավորում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հավաստագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:
17. Լիազոր մարմնի՝ հավաստագրի հաստատումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դիմումատուի կողմից՝ դատական կարգով:
(հավելվածը փոփ. 30.06.16 N 668-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է ներմուծման հավաստագրի (այսուհետ՝ հավաստագիր) տրամադրման ընթացակարգը։
2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող միայն այն ապրանքների վրա, որոնց արտահանումն արտահանող երկրից պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի կողմից հավաստագրի տրամադրման պահանջով:
3. Սույն կարգի իմաստով ներմուծման հավաստագիր է համարվում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի կողմից տրամադրված փաստաթուղթը, որով հաստատվում է ներմուծողի պարտավորությունը հավաստագրում նշված ապրանքը հայտարարագրված քանակով ներմուծելու Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք, իսկ Հայաստանի Հանրապետություն չներմուծելու դեպքում՝ չձևափոխել, չփոխանցել, չվերաարտահանել այլ անձանց՝ առանց հավաստագիրը հաստատած համապատասխան պետական մարմնի համաձայնության։
4. Սույն կարգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծող իրավաբանական և ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ առանց հավաստագրի տվյալ ներմուծումն իրականացնելու իրավունքը, եթե դա ընդունելի է արտահանող երկրի համար:
5. Հավաստագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ բացառությամբ սույն կարգի 6-րդ կետի։ Հավաստագիրը խիստ հաշվառման փաստաթուղթ է:
6. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սեփական կարիքների համար սույն կարգի 2-րդ կետով սահմանված ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծվելու դեպքում հավաստագիրը տրամադրվում է վերջիններիս կողմից։
II. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
7. Հավաստագիրն ստանալու նպատակով ներմուծող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դիմում է լիազոր մարմին` կից ներկայացնելով հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը՝
1) դիմում, որում իրավաբանական անձի համար նշվում են իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեությունն իրականացնելու վայրերը, անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեությունն իրականացնելու վայրերը.
2) արտահանողի անունը (անվանումը), գործունեության և գտնվելու վայրերը.
3) եթե պայմանագրով արտահանողից և ներմուծողից բացի ներգրավված է երրորդ անձ՝ վերջինիս անունը և գտնվելու վայրը.
4) ապրանքի տեխնիկական նկարագիրը.
5) ներմուծման պայմանագրի կամ ապրանքների փոխանցումը հավաստող այլ փաստաթղթի պատճենը.
6) Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը թույլատրող լիազոր մարմնի համապատասխան եզրակացության կամ այլ փաստաթղթի պատճենը, եթե տվյալ ապրանքի ներմուծման համար նման եզրակացության կամ փաստաթղթի առկայության պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված դիմումը և դրան կից տեղեկություններն ու փաստաթղթերն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի լիազոր մարմին ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով:
III. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
9. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները թերի լինելու դեպքում լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին դրա մասին:
10. Լիազոր մարմինը մերժում է հավաստագրի տրամադրումը, եթե՝
1) ներկայացված փաստաթղթերը կեղծ են.
2) առկա է հակասություն ներմուծման համար նախատեսվող գործողությունների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների միջև:
11. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված մերժման հիմքերի բացակայության դեպքում սույն կարգի 7-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը և տեղեկությունները լիազոր մարմին ներկայացվելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը տրամադրում է հավաստագիրը:
12. Հավաստագիրը լրացվում, ստորագրվում և կնքվում է լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման N 3 հավելվածի N 2 ձևին համապատասխան: Հավաստագիրը կարող է լրացվել նաև անգլերենով:
13. Հավաստագիրը կազմվում է երեք օրինակից: Հավաստագրերից առաջին օրինակը տրամադրվում է դիմումատուին, երկրորդ օրինակը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, երրորդ օրինակը պահվում է լիազոր մարմնում։
14. Հավաստագիրը տրամադրվում է 6-ամսյա ժամկետով:
15. Լիազոր մարմնի՝ հավաստագրի տրամադրումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դիմումատուի կողմից՝ դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման |
Ձև N 1
Վերջնական օգտագործողի հավաստագիր № | ||||||||||||||||||||
1. Օգտագործող (անվանումը (անունը), գտնվելու վայրը) End user’s full name and address |
2. Ներմուծող (լրացվում է, եթե ներմուծողը չի հանդիսանում օգտագործող) Importer’s full name and address (if different from the end user) | |||||||||||||||||||
3. Արտահանող Exporter's full name and address |
4. Ապրանքի տեղադրման և (կամ) օգտագործման վայրը Location of the end use or install of goods | |||||||||||||||||||
5. Ապրանքի նկարագիրը Description of goods |
6. Քանակը Quantity | |||||||||||||||||||
7. Վերջնական օգտագործման նպատակը Indication of the end-use of goods | ||||||||||||||||||||
8. 8.1. Օգտագործողը սույն փաստաթղթով հավաստում է, որ նշված ապրանքը չի օգտագործվի հավաստագրի 7-րդ կետում նշված նպատակներից բացի այլ նպատակներով, չի փոխանցվի այլ անձանց առանց արտահանող երկրի լիազոր մարմնի համաձայնության։ By this certificate the end-user’s undertaking, that the specified goods will not be transferred to any person or will not be used for any purposes other than declared in Statement 7 of this Certificate without validated consent of the state governance body of tհe exporting country. 8.2. Օգտագործողը սույն փաստաթղթով հաստատում է իր համաձայնությունը 8.1-ին կետով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացմանը: By this certificate the end-user gives his agreement to allow the Authorized body for on-site verification of responsibilities undertaken in Statement 8.1. of this Certificate.
9. Հայաստանի Հանրապետության պետական մարմինը սույն փաստաթղթով հաստատում է վերջնական օգտագործողի պարտավորություններն օգտագործել նշված ապրանքները հայտարարագրված նպատակներով, չփոխանցել այլ անձանց՝ առանց արտահանող երկրի լիազոր մարմնի համաձայնության։ By this certificate the State Body of the Republic of Armenia confirms responsibilities of the end user do not transfer specified goods to any person and do not use for any purposes other than the declared without validated consent of the state governance body of the exporting country.
|
Ձև N 2 ուղղ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ (լրացվում է համապատասխան պետական մարմնի անվանումը) THE STATE BODY OF THE REPUBLIC OF ARMENIA (filled in the name of the appropriate state body) № |
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ № IMPORT CERTIFICATE № | |||
1. Ներմուծողի անվանումը (անունը), գտնվելու վայրը |
2. Արտահանողի անվանումը (անունը), գտնվելու վայրը | |||
3. Ներմուծող երկիր Import country Հայաստանի Հանրապետություն Republic of Armenia |
4. Արտահանող երկիր | |||
5. Ապրանքի անվանումը և նկարագիրը Name and description of goods |
6. Քանակը Quantity | |||
| ||||
___________________________________________ (պաշտոնատար անձի անունը և պաշտոնը) Name and Title of Authorized Official
Ուժի մեջ է ստորագրման պահից և տրվում է 6-ամսյա ժամկետով Valid during 6(six) month from the date of signature |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.04.2021, N 532-Ն | 19.04.2021, N 706-Ն | |
30.06.2016, N 668-Ն | 16.07.2016, N 706-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|