ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2016 թվականի N 585-Ա
«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`
1. Հաստատել`
1) «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-50-Ն) կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունիսի 30 Երևան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
«Վերասոցիալականացման միջոցառումների մշակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2016 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
«Պրոբացիայի պետական ծառայության տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքման և օգտագործման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2016 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
«Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2016 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4. |
«Պրոբացիայի պետական ծառայության կողմից թարգմանչի ներգրավման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
2016 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5. |
«Պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2016 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
6. |
«Պրոբացիայի պետական ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2016 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
7. |
«Պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2016 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ
NN |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
1. |
«Հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2016 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|