Գլխավոր տեղեկություն
Номер
N 458-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.05.2016-01.12.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.05.11/37(1217) Հոդ.402
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.05.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.05.2016
Дата вступления в силу
21.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2016 թվականի N 458-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) «II. Վաղարշապատի տարածաշրջան» բաժնում՝

ա. 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով.

«9. «Վաղարշապատի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` այն միացնելով «Վաղարշապատի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը: Lրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել «Վաղարշապատի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

10. «Վաղարշապատի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Էջմիածին» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

11. «Էջմիածին» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մահճակալային ֆոնդը սահմանել 50 մահճակալ (35` մանկաբարձական և հղիության պաթոլոգիական, 15` գինեկոլոգիական):».

2) «III. Բաղրամյանի տարածաշրջան» բաժնի`

ա. 3-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված օպտիմալացման գործընթացների արդյունքում մարզում կգործեն`

երեք բժշկական կենտրոն՝ Արմավիրում, Մեծամորում և Վաղարշապատում,

մեկ հիվանդանոց` Վաղարշապատում,

մեկ մարզային արյան փոխներարկման կենտրոն՝ Արմավիրում,

հիսունմեկ առողջության առաջնային պահպանման կենտրոն:»,

բ. 3-րդ կետի երրորդ պարբերությունում «Վաղարշապատի ծննդատուն» բառերը փոխարինել «Էջմիածին» բժշկական կենտրոն» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ավարտել սույն որոշման 1-ին կետով նախատեսված առողջապահական համակարգի օպտիմալացման աշխատանքները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված վերակազմակերպումը (այդ թվում՝ վերանվանումը) իրականացնելու գործընթացի մասին.

3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն «Էջմիածին» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հարյուր տոկոս Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին՝ միաժամանակ ներկայացնելով հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով կազմակերպվող մրցույթի բոլոր էական պայմանները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված առաջարկին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 515-Ն որոշմամբ սահմանված կարգով 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Էջմիածին» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 6

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.11.2018, N 1250-Ն 01.12.2018, N 458-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան