ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2016 թվականի N 350-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող` Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. ապրիլի 27 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. ապրիլի 27-ի N 350-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ն. Խաչատրյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ս. Վասիլյան |
-ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Խուդավերդյան |
-Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Է. Գևորգյան |
-ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար |
Հ. Հովակիմյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Ն. Դանիելյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ |
Լ. Շուշանյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդատու |
Գ. Դավթյան |
-ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության պետ |
Ա. Մկրտչյան |
-ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |