Գլխավոր տեղեկություն
Номер
N 340-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.04.2016-11.05.2016)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.04.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2016
Дата вступления в силу
28.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2016 թվականի N 340-Ա

 

ԷՄԻԼ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանին 2016 թվականի մայիսի 15-18-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)՝ «Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրման համակարգի զարգացման հեռանկարները և խնդիրները» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու համար:

2. Էմիլ Տարասյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Էմիլ Տարասյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 27

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.05.2016, N 395-Ա 11.05.2016, N 340-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան