Գլխավոր տեղեկություն
Номер
N 3-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.01.2003-13.03.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
09.01.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.01.2003
Дата вступления в силу
10.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունվարի 2003 թվականի N 3-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունը հաստատելու և գործադիր մարմնի մասին» N 1678-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 24-րդ կետին համապատասխան`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նախագահին` Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի անհատական կազմի ջրօգտագործողների թեկնածությունները, Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների առաջարկությամբ` նրանց` 2003 թվականի ընթացքում հիմնադրվելուց հետո, ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի լրացուցիչ հաստատմանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002 թ. հունվարի 8
Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2002 թ.

հունվարի 9-ի
N 3-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)
   
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
   
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
   
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
   
Գ. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
   
Գ. Մալխասյան - ՀՀ վարչապետի խորհրդական
   
Ա. Ղահրամանյան

- ՀՀ Արմավիրի մարզպետ

   
Ս. Սահակյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
   
Ռ. Աբրահամյան - ՀՀ Արարատի մարզպետ
   
Ա. Հարությունյան - ՀՀ Կոտայքի մարզպետ
   
Ֆ. Ցոլակյան - ՀՀ Շիրակի մարզպետ
   
Կ. Մարգարյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ

   
Ա. Բաղդասարյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ

   
Վ. Դավթյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ

   
Ֆ. Մելիքյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար

   
Յու. Ջավադյան

- «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   
Ս. Ղազարյան

- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

   
Ա. Սարգսյան

- ջրօգտագործող, ՀՀ Արմավիրի մարզ, Սարդարապատի համայնք (համաձայնությամբ)

   
Ս. Մուրադյան - ջրօգտագործող, ՀՀ Արարատի մարզ, Ոսկետափի համայնք (համաձայնությամբ)