Գլխավոր տեղեկություն
Номер
N 328-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.04.04/26(1206).1 Հոդ.298.1
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.04.2016
Дата вступления в силу
05.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2016 թվականի N 328-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման համար անհատույց տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2016 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 3,000,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.14 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. ապրիլի 4
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 24-ի N 328-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 24-ի N 328-Ն որոշման