Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-120-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (25.06.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.24/40(412) Հոդ.771
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
17.06.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.06.2005
Дата вступления в силу
25.06.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ՏԱՍԻՍ-Ի 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի «ա» կետով՝ որոշում եմ.

1. Վավերացնել 2005 թվականի փետրվարի 1-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև ֆինանսավորման համաձայնագիրը (ՏԱՍԻՍ-ի 2004 թվականի Հայաստանի գործողությունների ծրագիր):

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 17
Երևան
ՆՀ-120-Ն