Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 54
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.09.2015-01.01.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
21.08.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
21.08.2015
Дата вступления в силу
20.09.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2015 թվականի

թիվ 54

քաղ. Մոսկվա

ԱՀԿ շրջանակներում, Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին համապատասխան, առանձին ապրանքատեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի սահմանման մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և45-րդ հոդվածներին համապատասխան և«Բազմակողմ առեւտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․

1. Սահմանել առանձին ապրանքատեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված)՝ համաձայն հավելվածի:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված)՝

լրացնել հետեւյալ բովանդակությամբ 39Դ և40Դ ծանոթագրություններով՝

«39Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 10%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,05 եվրո՝ 1 լիտրի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 54 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

40Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 6,5%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,22 եվրո՝ 1 կգ-ի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 54 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:».

լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42Դ - 55Դ ծանոթագրություններով՝

«42Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 15%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,13 եվրո՝ 1 լիտրի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 54 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

43Դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 54 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ կիրառվում է կամ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 15%-ի չափով, կամ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 14%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,114 եվրո՝ 1 լիտրի համար՝ կախված նրանից, թե մաքսատուրքի թվարկված գումարներից որն է ավելի ցածր:

44Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 12%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,1 եվրո՝ 1 լիտրի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 54 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

45Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 12%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,07 եվրո՝ 1 լիտրի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 54 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

46Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 14%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,07 եվրո՝ 1 լիտրի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 54 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

47Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 14%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,05 եվրո՝ 1 լիտրի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 54 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

48Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 11,3%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,2 եվրո՝ շարժիչի 1 սմ3 ծավալի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 54 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

49Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 10%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 1,8 եվրո՝ շարժիչի 1 սմ3 ծավալի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 54 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

50Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 5%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,2 եվրո՝ շարժիչի 1 սմ3 ծավալի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 54 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

51Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 12%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,15 եվրո՝ շարժիչի 1 սմ3 ծավալի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 54 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

52Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 10%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 1,2 եվրո՝ շարժիչի 1 սմ3 ծավալի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 54 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

53Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 17%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,1 եվրո՝ շարժիչի 1 սմ3 ծավալի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 54 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

54Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 17%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,2 եվրո՝ շարժիչի 1 սմ3 ծավալի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 54 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

55Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 11,3%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 0,34 եվրո՝ շարժիչի 1 սմ3 ծավալի համար, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 54 որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2016 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:»:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից


Վ. Գաբրիելյան


Վ. Մատյուշևսկի


Բ. Սագինտաև


Վ. Դիլ


Ի. Շուվալով

ՀԱՎԵԼՎԱԾ