ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2015 թվականի |
թիվ 64 |
քաղ. Աստանա |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
Համաձայն «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ի արձանագրության 62-րդ կետին համապատասխան, և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տրամադրած տեղեկությունները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) ևայն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
|
|
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, փոփոխություններ կատարելու մասին
«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների ևանցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ի արձանագրության 62-րդ կետի իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկա, կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|