Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 02-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.05.2016-01.01.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2016.05.02/10(553) Հոդ.101
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
02.04.2016
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
02.04.2016
Дата вступления в силу
12.05.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 ապրիլի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60316126

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 ապրիլի 2016 թ.

թիվ 02-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ԵՎ «ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել` «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել` «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 2-ի:

3. Հաստատել` «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) և «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևերի լրացման հրահանգը համաձայն հավելված 3-ի:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 19-ի «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) և «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևերն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 10-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 16-Ն որոշումը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2016 թվականի ապրիլի 2-ի թիվ 02-Ն որոշման

 

ՁԵՎ 1-ԿՇ
(ամսական)

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20 թ. __________________

(ամիս)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը

Ներկայացնում է ____________________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը __________________________________________________________ I__I__I__I__I

(գործունեության իրականացման հասցեն)

(փոստային դասիչ)

Մարզը ____________________________________________________________________ I___I___I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը /Վարչական շրջանը _________________________________________________ I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

_______________________________________________________________ I___I___I___I___I___I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը                I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը                             I___I___I___I___I___I___I___I___I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)                                       I___I___I___I___I___I___I___I___I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

1. Կատարված շինմոնտաժային աշխատանքները 
 

/փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով),

առանց ավելացված արժեքի հարկի/

Անվանումը

Տողի համարը

Շինմոնտաժային աշխատանքներ

որից`
այլ երկրներում կատարված
(մինչև
12 ամիսն ընկած ժամանակահատվա-ծում)

Ա

Բ

1

2

Կատարված շինմոնտաժային աշխատանքները սեփական ուժերով (110.1+110.2+110.3)

110

   

այդ թվում ըստ տնտեսական գործունեության տեսակների «Շինարարություն» F բաժնի

     

շենքերի շինարարություն (110.1.1+110.1.2)

110.1

   

այդ թվում՝

     

կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ

110.1.1

   

բնակելի և ոչ բնակելի շենքերի

110.1.2

   

քաղաքացիական շինարարություն (110.2.1+110.2.2+110.2.3)

110.2

   

այդ թվում՝

     

ճանապարհների և երկաթուղիների

110.2.1

   

կոմունալ կառույցների

110.2.2

   

քաղաքացիական շինարարության այլ կառույցների

110.2.3

   

մասնագիտացված շինարարական գործունեություն (110.3.1+110.3.2+110.3.3+110.3.4)

110.3

   

այդ թվում՝

     

շենքերի քանդում, շինարարական հրապարակի նախապատրաստում

110.3.1

   

էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ

110.3.2

   

շինարարության ավարտական փուլի աշխատանքներ

110.3.3

   

այլ մասնագիտացված շինարարական գործունեություն

110.3.4

   

110 տողից` բնակչության պատվերով

111

   

110 տողից`

     

հիմնանորոգում

112

   

դրանից`

     

բնակելի շենքերի

112.1

   

ոչ բնակելի շենքերի

112.2

   

քաղաքացիական կառույցների

112.3

   

ընթացիկ նորոգում

113

   

դրանից`

     

բնակելի շենքերի

113.1

   

ոչ բնակելի շենքերի

113.2

   

քաղաքացիական կառույցների

113.3

   

 

2. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը,

տարեսկզբից___________մարդ

 

3. Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալներն ըստ կառուցապատողների` պատվիրատուների (եռամսյակային)
 

/փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով),

առանց ավելացված արժեքի հարկի/

Կառուցապատողի անվանումը

Տողի համարը

Շինարարությունն ըստ տնտեսական գործունեության տեսակի

Շինարարությունը հաշվետու եռամսյակում

այդ թվում` ըստ ֆինանսավորման աղբյուրների (նշել)

     

Ա

Բ

Գ

1

2

3

4

 

310

         
 

311

         
 

312

         
 

313

         
 

314

         
 

315

         
 

316

         
 

317

         
 

318

         
 

319

         
 

320

         

 

Ղեկավար

__________________________(Ազգանուն, անուն)

_______________(Ստորագրություն)

     

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

__________________________(Ազգանուն, անուն)

_________________(Ստորագրություն)

 

«_ _ »_____ ____20___թ.

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2016 թվականի ապրիլի 2-ի թիվ 02-Ն որոշման

 

ՁԵՎ 1-ԿՇ
(ամսական)

 

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20 թ. __________________

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը

Ներկայացնում է ____________________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը __________________________________________________________ I__I__I__I__I

(գործունեության իրականացման հասցեն)

(փոստային դասիչ)

Մարզը ____________________________________________________________________ I___I___I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը /Վարչական շրջանը _________________________________________________ I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

_______________________________________________________________ I___I___I___I___I___I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը                I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը                             I___I___I___I___I___I___I___I___I

Հարկ վճարողի հաշվառման համարը(ՀՎՀՀ)                                        I___I___I___I___I___I___I___I___I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

1. Կատարված շինմոնտաժային աշխատանքները

/փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով),

առանց ավելացված արժեքի հարկի/

Անվանումը

Տողի համարը

Շինմոնտաժային աշխատանքներ

որից`
այլ երկրներում կատարված
(մինչև
12 ամիսն ընկած ժամանակահատվա-ծում)

Ա

Բ

1

2

Կատարված շինմոնտաժային աշխատանքները սեփական ուժերով (110.1+110.2+110.3)

110

   

այդ թվում ըստ տնտեսական գործունեության տեսակների «Շինարարություն» F բաժնի

     

շենքերի շինարարություն (110.1.1+110.1.2)

110.1

   

այդ թվում՝

     

կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ

110.1.1

   

բնակելի և ոչ բնակելի շենքերի

110.1.2

   

քաղաքացիական շինարարություն (110.2.1+110.2.2+110.2.3)

110.2

   

այդ թվում՝

     

ճանապարհների և երկաթուղիների

110.2.1

   

կոմունալ կառույցների

110.2.2

   

քաղաքացիական շինարարության այլ կառույցների

110.2.3

   

մասնագիտացված շինարարական գործունեություն (110.3.1+110.3.2+110.3.3+110.3.4)

110.3

   

այդ թվում՝

     

շենքերի քանդում, շինարարական հրապարակի նախապատրաստում

110.3.1

   

էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ

110.3.2

   

շինարարության ավարտական փուլի աշխատանքներ

110.3.3

   

այլ մասնագիտացված շինարարական գործունեություն

110.3.4

   

110 տողից` բնակչության պատվերով

111

   

110 տողից`

     

հիմնանորոգում

112

   

դրանից`

     

բնակելի շենքերի

112.1

   

ոչ բնակելի շենքերի

112.2

   

քաղաքացիական կառույցների

112.3

   

ընթացիկ նորոգում

113

   

դրանից`

     

բնակելի շենքերի

113.1

   

ոչ բնակելի շենքերի

113.2

   

քաղաքացիական կառույցների

113.3

   

 

 2. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը,

 տարեսկզբից___________մարդ

 

Ղեկավար

__________________________(Ազգանուն, անուն)

_______________(Ստորագրություն)

 

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

__________________________(Ազգանուն, անուն)

_________________(Ստորագրություն)

«_ _ »_____ ____20___թ.

 

Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2016 թվականի ապրիլի 2-ի թիվ 02-Ն որոշման

 

 Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ԵՎ ՁԵՎ 1-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» ձև 1-ԿՇ (ամսական) և ձև 1-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվությունների (այսուհետ հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև այլ երկրներում (մինչև 12 ամիսն ընկած ժամանակահատվածում) շինարարական աշխատանքներ իրականացնող, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որի մասին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը նախօրոք իրազեկում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա կտրվածքով, փաստացի գներով` առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և անուղղակի հարկերի:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. «Կատարված շինմոնտաժային աշխատանքները» բաժնում լրացվում են`

1) 1-ին սյունակում` հաշվետու ամսում Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև այլ երկրներում (մինչև 12 ամիսն ընկած ժամանակահատվածում) ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները:

2) 2-րդ սյունակում` հաշվետու ամսում այլ երկրներում (մինչև 12 ամիսն ընկած ժամանակահատվածում) ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները:

3) 110 տողում` «Ընդամենը» ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին սեփական ուժերով կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները ըստ կատարողական ակտերի (110տ.=110.1տ.+110.2տ.+110.3տ.):

4) Շինմոնտաժային աշխատանքների թվին դասվում են`

ա. մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնե, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները.

բ. նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռք բերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորանքների մոնտաժման ծախսերը.

գ. վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները.

դ. ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները.

ե. արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները.

զ. կառուցապատման տարածքի, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները.

է. ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձրլեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ).

ը. շինարարական նորմաներում և կանոններում նախատեսված շինարարական այլ աշխատանքները և ծախսերը.

թ. շինմոնտաժային աշխատանքների ծավալը լրացվում է փաստացի գներով, որում ներառված չեն շինարարական կազմակերպության կողմից կատարված նախագծահետախուզական և կառույցները սարքավորանքներով հագեցնելու համար կատարված աշխատանքների ծավալները:

5) 110.1.1 տողում լրացվում են կառուցապատման նախապատրաստական աշխատանքների ծավալները` հետագա վաճառքի համար նախատեսված բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության հետ կապված նախապատրաստական, ֆինանսական, տեխնիկական և նյութական միջոցների համաձայնեցման աշխատանքներ:

6) 110.1.2 տողում լրացվում են բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության ծավալները` բոլոր տեսակի բնակելի շենքերի` առանձնատների, բազմաբնակարան շենքերի, ներառյալ բարձրահարկ շենքերի և բոլոր տեսակի ոչ բնակելի շենքերի` գործարանների, արտադրամասերի, հիվանդանոցների, խանութների, գրասենյակների, հյուրանոցների, առևտրի կենտրոնների, պահեստների, ռեստորանների, օդանավակայանների, սպորտային կառույցների սպասարկման ծառայությունների համար շենքերի, ավտոտնակների, ավտոմեքենաների կայանատեղերի, ներառյալ ստորգետնյա կայանատեղերի, կրոնական նշանակության շենքերի շինարարություն, շինարարական հրապարակում պատրաստի բլոկավոր կոնստրուկցիաների հավաքում և տեղադրում:

7) 110.2.1 տողում լրացվում են ճանապարհների և երկաթուղիների շինարարության ծավալները` մայրուղիների, խճուղիների, փողոցների, ճանապարհների, տրանսպորտի և հետիոտնի տեղաշարժի համար այլ կառույցների շինարարություն, խճուղիների, փողոցների, ճանապարհների, կամուրջների և թունելների մակերևութային աշխատանքների իրականացում` ասֆալտապատում, նշագծում, պաշտպանիչ, բաժանիչ փակոցների, ճանապարհային նշանների և այլնի տեղադրում, թռիչքադաշտերի վերթիռվայրէջքային գոտիների, երկաթուղիների և ստորգետնյա երկաթուղիների (մետրոյի), կամուրջների, այդ թվում` էստակադների շինարարություն և թունելների շինարարություն:

8) 110.2.2 տողում լրացվում են կոմունալ կառույցների շինարարության ծավալները` ջրային տնտեսության կառույցների` ջրի մայրուղային և քաղաքային խողովակաշարերի, ոռոգման համակարգերի, ավազանների, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի շինարարություն, ներառյալ նորոգումը, պոմպակայանների շինարարություն, ջրառ հորատանցքերի հորատում, էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական կառույցների` մայրուղային և քաղաքային էլեկտրահաղորդագծերի (ուժային մալուխների), հեռահաղորդակցական համակարգերի, ներառյալ համակարգի անբաժանելի մաս կազմող կառույցների, էլեկտրակայանների շինարարություն:

9) 110.2.3 տողում լրացվում են քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարության ծավալները` ջրային ուղիների, նավակայանային և գետային կառույցների, ջրարգելակների, պատնեշների և ամբարտակների, առափնյա կառույցների շինարարություն, հատակափորիչ աշխատանքներ, զտման, քիմիական արտադրության և համանման արդյունաբերական կառույցների (բացի շենքերից), բացօթյա սպորտային կառույցների շինարարություն, հողատարածքի հողաբարելավման աշխատանքների (լրացուցիչ ուղիների, օժանդակ կառույցների շինարարություն) իրականացում:

10) 110.3.1 տողում լրացվում են շենքերի քանդման, շինարարական հրապարակի նախապատրաստման աշխատանքների ծավալները` շենքերի և այլ շինությունների կազմատում և քանդում, շինարարական տարածքների մաքրում, հողային աշխատանքներ` հողի (գրունտի) փորում և հանում, հողալցում, շինարարական տարածքների հարթեցում և մակարդակաչափում (համահարթում), խրամուղիների փորում, քարերի հավաքում և այլն, հանքարդյունահանող աշխատանքների համար տարածքի նախապատրաստում` ավելորդ գրունտի հանում, տարածքների և հանքավայրերի, բացի նավթի և գազի հանքավայրերի, յուրացման և նախապատրաստման այլ աշխատանքների իրականացում, շինարարական տարածքի ցամաքուրդ (դրենաժ), գյուղատնտեսական և անտառատնտեսական հողերի ցամաքուրդ (դրենաժ), հետախուզական հորատում, շինարարական, երկրաֆիզիկական, երկրաբանական և այլ համանման նպատակների համար հանուկի նմուշառման հետախուզական գայլիկոնում, պայթեցման աշխատանքներ:

11) 110.3.2 տողում լրացվում են էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքների ծավալները` էլեկտրահաղորդակցական գծերի, մանրակների հավաքակցում և տեխնիկական սպասարկում, հեռահաղորդակցության գծերի, համակարգչային ցանցերի և մալուխային հեռուստատեսության հաղորդակցագծերի, ներառյալ օպտիկական մալուխների, լուսավորման համակարգերի, հակահրդեհային ազդանշանային համակարգերի, ազդանշանային համակարգերի, փողոցների լուսավորման և ազդանշանային համակարգերի, օդանավակայանների վերթիռվայրէջքային գոտիների լուսավորման համակարգերի և արբանյակային ալեհավաքների հավաքակցում, կենցաղային էլեկտրական սարքերի և սարքավորանքի, ներառյալ հատակների էլեկտրաջեռուցման համակարգերի տեղակայում և ստուգում, շենքերում և այլ շինարարական օբյեկտներում ջեռուցման համակարգերի (էլեկտրական, գազի), ջեռուցման, հովացման սարքավորանքի, արևային էներգիայի ոչ էլեկտրական հավաքիչների, ջրամատակարարման, կոյուղու համակարգերի և սանիտարական սարքավորանքի, օդափոխման և օդի լավորակման սարքավորանքի և խողովակների, գազամատակարարման, շոգեմուղերի, ցրցայտիչ հակահրդեհային և սիզամարգերի ցրցայտիչ համակարգերի տեղադրում, հավաքակցված խողովակաշարերի գործարկում, շենքերում և քաղաքացիական շինարարության կառույցներում վերելակների, շարժասանդուղքների տեղադրում, ներառյալ դրանց նորոգումը, սպասարկումը, ավտոմատ պտտվող դռների, շանթարգելների, ջերմա-, ձայնա-, թրթռամեկուսիչների, վակուումային զտիչ համակարգերի տեղադրում, վերելակների և այլ ճարտարագիտական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում:

12) 110.3.3 տողում լրացվում են շինարարության ավարտական փուլի աշխատանքների ծավալները` շենքերի և այլ շինությունների ներքին պատերի և ճակատների հարդարումը սվաղով, ներառյալ կավարամածերի, դռների, բացի ավտոմատ պտտվող դռներից, լուսամուտների, շրջանակների (փայտից կամ այլ նյութերից), պատրաստի խոհանոցների, ներկառուցված պահարանների, սանդուղքների, խանութների համանման կահավորանքի տեղադրում, ներքին հարդարում, օրինակ` առաստաղների, պատերի փայտե պատվածքների, տարաշարժ միջնապատերի և այլ, շենքերի և այլ շինությունների պատերի և հատակների ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալիկներով (դարսում, երեսպատում, սոսնձում), հատակների ծածկապատում փայտասալիկներով և այլ փայտե ծածկերով, հատակների ծածակապատում գորգե և լինօլեումի, այդ թվում` ռետինե և պլաստմասսե, պատվածքներով, հատակների և պատերի ծածկապատում մարմարով, գրանիտով, հերձաքարով, պատերի պաստառապատում, ներսից և արտաքին կողմից շենքերի ներկում, քաղաքացիական շինարարության ճարտարագիտական կառույցների ներկում, ապակիների, հայելիների և այլնի տեղադրում, շինարարության ավարտից հետո նոր շենքերի ճակատների մաքրման աշխատանքներ, ուրիշ խմբավորումներում չներառված շինարարական այլ ավարտական և հարդարման աշխատանքներ:

13) 110.3.4 տողում լրացվում են այլ մասնագիտացված շինարարական գործունեության աշխատանքների ծավալները` տանիքի հավաքակցում (մոնտաժում), տանիքի ծածկապատում, շենքերի հիմնադրում, ներառյալ ցցերի խփում (զրոյական փուլ), մեկուսիչ աշխատանքներ (թունավոր գազերից, ջրից և այլն), շենքերի ապախոնավացում, այդ թվում տանիքածածկերի անջրանցիկության ապահովում, արտեզյան հորանցքերի հորատում, մետաղական կոնստրուկցիաների հավաքակցում, ամրանաձողերի ծռում, քարե և աղյուսե շարվածքի շարում, փայտամածերի և լաստակների հավաքակցում (մոնտաժում) և ապամոնտաժում, ներառյալ փայտամածերի և լաստակների վարձակալում, ծխանցքերի և արդյունաբերական վառարանների տեղադրում, հատուկ թույլտվություն, բարձունքային աշխատանքների հմտություն պահանջող և համապատասխան սարքավորանքի օգտագործմամբ ծառայությունների մատուցում, օրինակ` բարձրահարկ շենքերում բարձունքային աշխատանքների և ստորգետնյա աշխատանքների իրականացում, բացօթյա լողավազանների շինարարություն, գոլորշիով, ավազով և համանման եղանակներով շենքերի ճակատների հարդարում, ամբարձիչների և շինարարական այլ սարքավորանքի (նախատեսված ընդհանուր, ոչ մասնագիտացված շինարարական աշխատանքների համար) վարձակալում, գործարկումով (օպերատորով):

14) 110 տողից 111 տողում լրացվում են բնակչության պատվերով կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալները:

15) 110 տողից 112 տողում առանձնացվում են հիմնանորոգման աշխատանքները: Հիմնանորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներատեխնիկական սարքավորանքների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները:

16) 112 տողից 112.1 տողում առանձնացվում են բնակելի շենքերի հիմնանորոգման աշխատանքները:

17) 112 տողից 112.2 տողում առանձնացվում են ոչ բնակելի շենքերի հիմնանորոգման աշխատանքները:

18) 112 տողից 112.3 տողում առանձնացվում են քաղաքացիական կառույցների հիմնանորոգման աշխատանքները:

19) 110 տողից 113 տողում առանձնացվում են ընթացիկ նորոգման աշխատանքները: Ընթացիկ նորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորանքների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ:

20) 113 տողից 113.1 տողում առանձնացվում են բնակելի շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքները:

21) 113 տողից 113.2 տողում առանձնացվում են ոչ բնակելի շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքները:

22) 113 տողից 113.3 տողում առանձնացվում են քաղաքացիական կառույցների ընթացիկ նորոգման աշխատանքները:

7. «Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը» բաժինը լրացվում է աճողական կարգով տարեսկզբից` հաշվարկվում է հաշվետու ամիսների աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի վրա բաժանելով: Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակի մեջ ներառվում են միայն շինարարության ոլորտում զբաղված աշխատողները: Ամսական հաշվետվությունում բաժինը լրացվում է եռամսյակային պարբերականությամբ:

8. «Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալներն ըստ կառուցապատողների` պատվիրատուների» բաժինը լրացվում է եռամսյակային (I, II, III, IV եռամսյակներ) կտրվածքով:

1) Ա սյունակում` կառուցապատողի` պատվիրատուի անվանումը (այն դեպքում երբ հաշվետու շինարարական կազմակերպությունը հանդես է գալիս որպես ենթակապալառու, ապա նշված սյունակում լրացվում է գլխավոր կապալառուի անվանումը):

2) 1-ին սյունակում` ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին I, II, III, IV եռամսյակներում կառուցապատողի կողմից կատարված շինարարության ծավալների վերաբերյալ տվյալները։

3) 1-ին սյունակից 2-4-րդ սյունակներում` ֆինանսավորման աղբյուրների (պետական բյուջեի, համայնքների միջոցների, Համաշխարհային բանկի, Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկի և այլ բանկերի վարկերի, մարդասիրական օգնության, կազմակերպության միջոցների) վերաբերյալ տվյալները: