Գլխավոր տեղեկություն
Номер
N 338-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.04.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2016
Дата вступления в силу
28.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2016 թվականի N 338-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 294-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1063-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 294-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հ. Հարությունյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ» բառերով,

բ. «Կ. Իսախանյան-ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Կ. Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «Ա. Աշոտյան - ՀՀԿ-ի փոխնախագահ (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Մ. Վարդանյան - «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ. Վարդանյան - «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.

3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ռ. Հակոբյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի դոցենտ» բառերը փոխարինել «Ա. Հովհաննիսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ» բառերով.

4) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Ա. Խաչատրյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի մագիստրոս» բառերը փոխարինել «Ա. Թովմասյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի մագիստրոս» բառերով,

բ. «Ա. Գևորգյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի մագիստրոս» բառերը փոխարինել «Ա. Դռնոյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 27

Երևան