ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2016 թվականի N 334-Ա
ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանին 2016 թվականի ապրիլի 26-28-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «ԷԿՈՏԵԽ» միջազգային ցուցահանդես-համաժողովին մասնակցելու համար:
2. Արամայիս Գրիգորյանի և Գագիկ Մանուչարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. ապրիլի 25 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|