ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2015 թվականի |
թիվ 29 |
քաղ. Մոսկվա |
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՂՐՂԶԱ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ) ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Պետական սահմանի ղրղզա-ղազախական հատվածում սանիտարակարանտինային, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) վերացնելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՂՐՂԶԱ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ) ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ղրղզստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23–ին ստորագրված պայմանագրի 7-րդ հոդվածին համապատասխան` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Վերացնել սանիտարակարանտինային, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) պետական սահմանի ղրղզա-ղազախական հատվածում:
2. Սույն որոշման 1-ին կետը ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսակական հանձնաժողովի խորհրդի «Անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական հսկողության համակարգի գնահատման արդյունքներին հավանություն տալու մասին» որոշումն ուժի մեջ մտնելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների` սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն) համակարգին ծանոթանալու օրվանից, սակայն «Ղրղզստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ`
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|