Գլխավոր տեղեկություն
Номер
N 75-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (14.07.2016-24.10.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2009.02.11/8(674) Հոդ.146
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.01.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.01.2009
Дата вступления в силу
11.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2009 թվականի N 75-Ն

 

«ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով հատուկ կայանքների էլեկտրասարքավորումների նախագծման, պատրաստման, կառուցման և շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հատուկ կայանքների էլեկտրասարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջներ» տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 30

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 15-ի N 75-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն   Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ  ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգի  (այսուհետ՝ ՏԿ) բաժիններում սահմանված պահանջները տարածվում են.

1) II բաժնի պահանջները՝  տարածվում են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի 82 հրամանով ուժի մեջ մտած ՍՆԻՊ 2.08.01 «Բնակելի շենքեր»-ում թվարկված բնակելի շենքերի, ՍՆԻՊ 2.08.02 «Հասարակական շենքեր և կառույցներ»-ում թվարկված հասարակական շենքերի (բացառությամբ III բաժնում թվարկված շենքերի և սենքերի), ՀՀՇՆ ՍՆԻՊ «Վարչական և կենցաղային շենքեր»-ում թվարկված վարչական և կենցաղային շենքերի էլեկտրակայանքների վրա: Եզակի և հատուկ այլ շենքերի էլեկտրակայանքների վրա, որոնք չեն մտել վերոնշյալ ցուցակի մեջ, կարող են ներկայացվել լրացուցիչ պահանջներ.

2) III բաժնի պահանջները՝  տարածվում են այն էլեկտրակայանքների վրա, որոնք տեղադրված են հանդիսադիր հանդիսասրահներով կազմակերպությունների շենքերում. թատրոնների, կրկեսների, կինոթատրոնների, համերգային դահլիճների, ակումբների, երեխաների և դեռահասների ստեղծագործական կենտրոնների, ծածկված մարզական կառույցների, մարզապալատների, մարզական դահլիճների և այլն.

3) IV բաժնի պահանջները՝  տարածվում են սենքերի ներսում և նրանցից դուրս գտնվող պայթավտանգ գոտիներում տեղադրվող էլեկտրակայանքների վրա.

4) V բաժնի պահանջները՝  տարածվում են էլեկտրակայանքների վրա, որոնք տեղավորված են սենքերի ներսի և դրսի հրդեհավտանգ գոտիներում.

5) VI բաժնի պահանջները՝  տարածվում են ցանկացած կոնստրուկցիայի, նշանակության և աշխատանքի ռեժիմների էլեկտրավառարանների էլեկտրակայանքների և էլեկտրաջերմային սարքվածքների բոլոր տարրերի վրա, ինչպես նաև ցանկացած միջավայրերով (օդ, վակուում, իներտ գազ և այլն) և ճնշումներով՝ նրանց աշխատանքային խցերում.

6) VII բաժնի պահանջները՝ վերաբերվում են էլեկտրաեռակցման կայանքներին նրանցում հալվող կամ չհալվող էլեկտրոդներ օգտագործելիս, մետաղե և ոչ մետաղե նյութերն օդային միջավայրում կամ գազի միջավայրում (արգոնի, հելիումի, ածխաթթու գազի, ազոտի և այլն) մշակելիս (միացնելիս, կտրելիս և ուրիշ) մթնոլորտային, բարձր կամ ցածր ճնշման տակ (այդ թվում վակուում), ինչպես նաև ջրի տակ կամ հալանյութի շերտի տակ.

7) VII բաժնի պահանջները՝  տարածվում են նոր կառուցվող, վերակառուցվող և յուրաքանչյուր տարի շահագործման հանձնվող մինչև 10 կՎ  լարման տորֆային հանքավայրերի էլեկտրահաղորդման համար նախատեսված էլեկտրակայանքների վրա.

8) IX բաժնի պահանջները՝  տարածվում են շենքերի ներսում դասավորված մետաղների ստացմամբ կամ առանց ստացման թթուների և աղերի ջրային լուծույթների էլեկտրալիզի արտադրական և փորձնաարդյունաբերական կայանքների, հալված աղերի, օքսիդների և հիմքերի էլեկտրալիզի կայանքների, սև և գունավոր մետաղներով շինվածքների (դետալների), այդ թվում` հազվագյուտ և թանկարժեք մետաղներով գալվանապատման կայանքների վրա:

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ

2. Սույն ՏԿ-ում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1) ներանցման սարքվածք (ՆՍ)՝ կառուցվածքների, ապարատների և սարքերի միասնություն, որոնք տեղակայվում են սնող գիծը շենքի կամ նրա առանձին մասի մեջ ներանցելու համար:

Հեռացող գծերի ապարատները և սարքերը իր մեջ ներառող ներանցման սարքվածքը կոչվում է ներանցա-բաշխիչ սարքվածք (ՆԲՍ).

2) գլխավոր բաշխիչ վահան (ԳԲՎ)՝ բաշխիչ վահան որի միջոցով էլեկտրաէներգիա է մատակարարվում ամբողջ շենքին կամ նրա առանձին մասին: ԳԲՎ-ի դերը կարող է կատարել ՆԲՍ-ն կամ ենթակայանի ցածր լարման վահանը.

3) բաշխիչ կետ (ԲԿ)՝ սարքվածք, որի մեջ տեղավորված են պաշտպանության ապարատներ և փոխարկման ապարատներ (կամ միայն պաշտպանության ապարատներ) առանձին էլեկտրաընդունիչների կամ նրանց խմբերի (էլեկտրաշարժիչների կամ խմբային վահանակների) համար.

4) տրանսֆորմատորային ենթակայան (ՏԵ)՝ ուժային տրանսֆորմատորի և բաշխիչ սարքերի սարքվածք.

5) խմբային վահանակ՝  սարքվածք, որի մեջ տեղակայված են պաշտպանության ապարատներ և փոխարկման ապարատներ (կամ միայն պաշտպանության ապարատներ) լուսատուների առանձին խմբերի, խրոցակային վարդակների և մնայուն էլեկտրակայանքների համար.

6) բնակարանային վահանակ՝ խմբային վահանակ, որը տեղակայված է բնակարանի լուսատուները, խրոցակային վարդակները և մնայուն էլեկտրաընդունիչները սնող ցանցի միակցման համար.

7) հարկի բաշխիչ վահանակ՝  վահանակ, որը տեղակայված է բնակելի շենքի հարկերում և նախատեսված է բնակարանների կամ բնակարանային վահանակների սնման համար.

8) էլեկտրավահանային սենք՝ սենք, որը մատչելի է միայն սպասարկման որակավորում ունեցող անձնակազմի համար, որի մեջ տեղակայվում են ՆՍ, ՆԲՍ, ԳԲՎ և այլ բաշխիչ սարքվածքներ.

9) սնող ցանց՝ ցանց ենթակայանի բաշխիչ սարքվածքից կամ օդային գծերի ճյուղավորումներից մինչև ՆՍ, ՆԲՍ և ԳԲՎ.

10) բաշխիչ ցանց՝ ցանց ՆՍ-ից, ՆԲՍ-ից և ԳԲՎ-ից մինչև բաշխիչ կետերը և վահանակները.

11) խմբային ցանց՝ ցանց վահանակներից և բաշխիչ կետերից մինչև լուսատուների խրոցակային վարդակները և ուրիշ էլեկտրաընդունիչները.

12) բեմ՝ շենքի հատուկ սարքավորված մասը, որը նախատեսվում է տարբեր ժանրերի ներկայացումների համար: Բեմի կազմի մեջ մտնում են. հիմնական խաղային մաս (բեմի պլանշետ), որը հաղորդակցվում է դահլիճի հետ շքամուտքի որմնախորշով, առաջնաբեմ, վերջնաբեմ, կողմնային գրպաններ, որոնք միավորված են պատերի որմնախորշերով բեմի հիմնական խաղային մասի հետ, ինչպես նաև բեմատակը և վերբեմային տարածությունը.

13) էստրադա՝ հանդիսասրահի մաս, որը նախատեսված է էստրադային և համերգային ելույթների համար: Էստրադան կարող է առանձնացվել հանդիսասրահից շքամուտքի պատով՝ բաց որմնախորշով կամ գտնվել հանդիսասրահի հետ ընդհանուր ծավալի մեջ.

14) կրկեսաբեմ՝  հանդիսասրահի մի մասը, որը նախատեսված է կրկեսային ներկայացումների համար.

15) բեմի մեխանիզմ` մեխանիզմ, որը նախատեսված է դեկորացիաների, լուսարձակների, վարագույրների և բեմական այլ սարքավորանքների բարձրացման և իջեցման համար.

16) բեմադրական լուսավորություն՝ լուսավորություն, որը նախատեսված է թատերական բեմադրությունների, համերգների, էստրադային և կրկեսային ներկայացումների լուսային ձևավորման համար.

17) տեխնիկական ապարատային սենքեր՝  սենքեր,  որոնցում տեղավորվում են լուսավորության և պրոյեկցիոն սարքերը, բեմադրական լուսավորության կառավարման սարքվածքները, կապի ապարատուրան, էլեկտրաակուստիկական և կինոտեխնոլոգիական սարքվածքները, բեմի (էստրադայի, կրկեսաբեմի) մեխանիզմների էլեկտրաշարժաբերների սնման և կառավարման էլեկտրակայանքները.

18) այրվող գազերը պատկանում են պայթավտանգներին՝ շրջապատող միջավայրի ցանկացած ջերմաստիճանի դեպքում.

19) այրվող հեղուկ՝  հեղուկ, որն ընդունակ է ինքնուրույն այրվելու՝ վառքի աղբյուրը հեռացնելուց հետո և ունի բռնկման 610C-ից բարձր ջերմաստիճան: Բռնկման 610C-ից բարձր ջերմաստիճանով այրվող հեղուկները պատկանում են հրդեհավտանգներին, բայց արտադրության պայմաններում տաքացված մինչև բռնկման և բարձր ջերմաստիճան, պատկանում են հրդեհավտանգներին.

20) այրվող փոշին և թելքերը պատկանում են պայթավտանգներին՝ եթե նրանց բոցավառման ստորին կոնցենտրացիոն սահմանը չի գերազանցում 65 գ/մ3 -ը.

21) անվտանգ փորձարարական առավելագույն բացակ (ԱՓԱԲ)՝ թաղանթի կցաշուրթերի միջև առավելագույն բացակ, որի միջով պայթյունի փոխանցում շրջապատող միջավայրի մեջ չի անցնում՝ օդի մեջ խառնուրդի ցանկացած կոնցենտրացիայի դեպքում.

22) արտաքին կայանք՝ կայանք, որը դասավորված է սենքից դուրս (դրսից) բաց կամ շվաքարանի տակ կամ ցանցային կամ ճաղային ցանկապատով կառուցվածքների հետևում.

23) բոցավառման ջերմաստիճան՝ այրվող նյութի ջերմաստիճան, որի դեպքում այն անջատում է այրվող գոլորշիներ կամ գազեր այնպիսի արագությամբ, որ վառքի աղբյուրից նրանց բոցավառումից հետո ծագում է կայուն այրում.

24) բոցավառման վերին և ստորին կոնցենտրացիոն սահմաններ՝ այրվող գազերի, ԴԲՀ գոլորշիների, օդի մեջ փոշու կամ մանրաթելերի համապատասխանաբար առավելագույն և նվազագույն կոնցենտրացիաները, որոնցից բարձր և ցածր պայթյուն տեղի չի ունենա նույնիսկ պայթյուն հարուցող աղբյուր ծագելու դեպքում.

25) բռնկման ջերմաստիճան՝ այրվող նյութի ամենացածր ջերմաստիճանը (հատուկ փորձարկումների պայմաններում), որի դեպքում նրա մակերևույթի վերևում գոյանում են գոլորշիներ և գազեր, որոնք ընդունակ են բռնկվելու վառքի աղբյուրից, բայց նրանց առաջացման արագությունը դեռ բավարար չէ հետագա այրման համար.

26) բռնկում՝  այրվող խառնուրդի արագ այրում, որը չի ուղեկցվում սեղմված գազերի առաջացմամբ.

27) դյուրաբոցավառվող  հեղուկ  (հետագայում  ԴԲՀ)՝  հեղուկ, որն ընդունակ է ինքնուրույն այրվելու՝ վառքի աղբյուրը հեռացնելուց հետո և ունի բռնկման 610C-ից ոչ բարձր ջերմաստիճան: Պայթավտանգներին պատկանում են այն ԴԲՀ-երը, որոնց մոտ բռնկման ջերմաստիճանը չի գերազանցում 610C, իսկ գոլորշիների ճնշումը 200C ջերմաստիճանի դեպքում կազմում է 100 կՊա-ից պակաս (մոտ 1մթն).

28) էլեկտրական կայծարձակում՝ կայծային, աղեղային և մարմրող էլեկտրական պարպումներ.

29) ընդհանուր նշանակության էլեկտրասարքավորում՝  էլեկտրասարքավորում, որը կատարված է առանց որոշակի նշանակության, շահագործման որոշակի պայմանների հատկորոշիչ պահանջների հաշվառման.

30) թեթև գազ՝ գազ, որը շրջապատող միջավայրի 200C ջերմաստիճանի և 100 կՊա ճնշման դեպքում օդի խտության համեմատ ունի 0,8 կամ պակաս խտություն.

31) ինքնաբոցավառման ջերմաստիճան՝ այրվող նյութի ամենացածր ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում ջերմանջատիչ ռեակցիաների արագության կտրուկ մեծացում, որոնք ավարտվում են բոցավառման առաջացմամբ.

32) ծանր գազ՝  գազ, որը շրջապատող միջավայրի 200C ջերմաստիճանի և 100 կՊա ճնշման դեպքում ունի 0,8-ից ավել խտություն՝ օդի խտության համեմատ.

33) կայծաանվտանգ էլեկտրական շղթա՝ էլեկտրական շղթա, որը կատարված է այնպես, որ էլեկտրական պարպումը կամ նրա տաքացումը չի կարող բոցավառել պայթավտանգ միջավայրը՝ փորձարկման կարգադրագրվող պայմաններում.

34) հեղուկացված գազ՝ գազ, որը շրջապատող միջավայրի 200C-ից ցածր ջերմաստիճանում կամ 100 կՊա-ից բարձր ճնշման տակ կամ այդ երկու պայմանների համատեղ ազդեցության տակ վերածվում է հեղուկի.

35) մարմրում՝ այրում առանց լուսարձակման, որը սովորաբար ճանաչվում է ծխի երևալու շնորհիվ.

36) մարմրումի ջերմաստիճան՝  նյութի (խառնուրդի) ամենացածր ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում ջերմանջատիչ ռեակցիաների արագության կտրուկ մեծացում, որն ավարտվում է մարմրումի առաջացմամբ.

37) պայթավտանգ գոտի՝ սենք կամ սահմանափակված տարածություն սենքի կամ արտաքին կայանքի մեջ, որի մեջ կան կամ կարող են առաջանալ պայթավտանգ խառնուրդներ.

38) պայթավտանգ խառնուրդ՝ այրվող գազերի, ԴԲՀ գոլորշիների, այրվող փոշու կամ մանրաթելերի օդի հետ խառնուրդ՝ բոցավառման 65 գ/մ3 -ից ոչ ավել ստորին կոնցենտրացիոն սահմանով, երբ նրանք անցնում են կախված վիճակի, որը որոշակի կոնցենտրացիայի դեպքում ունակ է պայթելու՝ պայթյուն հարուցող աղբյուր ծագելու դեպքում: Պայթավտանգներին են պատկանում նաև այրվող գազերի, ԴԲՀ-ի գոլորշիների խառնուրդը թթվածնի կամ ուրիշ օքսիդացուցիչի հետ (օրինակ` քլորի): Այրվող գազերի և ԴԲՀ գոլորշիների կոնցենտրացիան օդում ընդունված է տոկոսներով՝ օդի ծավալի նկատմամբ, փոշու և մանրաթելերի կոնցենտրացիան՝ գրամներով օդի խորանարդ մետրի մեջ.

39) պայթյուն՝ նյութերի արագ կերպափոխում (պայթյունով այրում), որն ուղեկցվում է էներգիայի անջատմամբ և սեղմված գազերի առաջացմամբ, որոնք ընդունակ են աշխատանք կատարելու.

40) պայթյունից պաշտպանված էլեկտրասարքավորում՝ էլեկտրասարքավորում, որի մեջ նախատեսված են կառուցվածքային միջոցներ նրան շրջապատող պայթավտանգ միջավայրի բոցավառման հնարավորության կանխման կամ դժվարացման համար՝ այդ էլեկտրասարքավորման շահագործման հետևանքով.

41) սահմանային ջերմաստիճան՝ պայթապաշտպանված էլեկտրասարքավորման մակերևույթների ամենամեծ ջերմաստիճանը, որն անվտանգ է շրջապատի պայթավտանգ միջավայրի բոցավառման նկատմամբ.

42) էլեկտրաջերմային կայանք (ԷՋԿ)՝ գործառական կապված տարրերի համալիր. մասնագիտացված էլեկտրաջերմային և այլ էլեկտրատեխնիկական, ինչպես նաև մեխանիկական սարքավորման, կառավարման, ավտոմատիկայի և ՀՉՍ միջոցների, որոնք ապահովում են համապատասխան տեխնոլոգիական պրոցեսի կատարումը: ԷՋԿ կազմի մեջ, կախված նրա նշանակումից և սարքավորման կոնստրուկտիվ կատարումից, մտնում են. մալուխային գծեր, էլեկտրահաղորդագծեր և հոսանահաղորդիչներ՝ կայանքի տարրերի միջև, ինչպես նաև ջրահովացման և հիդրավլիկական շարժաբերի համակարգերի խողովակաշարեր, սեղմված օդի, ազոտի, արգոնի, հելիումի, ջրածնի, ածխաթթու գազի և այլ գազերի, ջրային գոլորշու կամ վակուումի, օդափոխության և գազերի մաքրման համակարգի գծերի խողովակաշարեր, ինչպես նաև շինարարական կոնստրուկցիաների տարրեր (հիմքեր, աշխատանքային հարթակներ և այլն).

43) էլեկտրաջերմային սարքավորում (ԷՋՍ)՝ էլեկտրատեխնոլոգիական սարքավորում, որը նախատեսված է էլեկտրական էներգիան ջերմայինի փոխակերպելու համար՝ նյութերի տաքացման (հալեցման) նպատակով: ԷՋՍ-ին պատկանում են էլեկտրական վառարանները (էլեկտրավառարաններ) և էլեկտրատաքացուցիչ սարքվածքները (սարքերը, ապարատները): Էլեկտրավառարանները էլեկտրատաքացուցիչ սարքվածքներից տարբերվում են նրանով, որ ունեն խուց կամ գուռ.

44) վառարանային տրանսֆորմատորային կամ կերպափոխիչ ենթակայան՝ ենթակայան, որը մտնում է ԷՋԿ կազմի մեջ, որը կատարում է սույն ՏԿ-ի 313-րդ կետում նշված ֆունկցիաները և պարունակում տարրերը.

45) վառարանային ուժային տրանսֆորմատոր (տրանսֆորմատորային ագրեգատ) կամ ավտոտրանսֆորմատոր՝ համապատասխանաբար ԷՋԿ-ի տրանսֆորմատոր կամ ավտոտրանսֆորմատոր, որը ցանցի լարման փոփոխական հոսանքի էլեկտրական էներգիան կերպափոխում է էլեկտրական վառարանի (էլեկտրատաքացուցիչ սարքվածքի) աշխատանքային լարման.

46) վառարանային կերպափոխիչ տրանսֆորմատոր՝ տրանսֆորմատոր, որն էլեկտրաէներգիան հաղորդում է ԷՋԿ-ի կերպափոխիչ (ուղղիչ) սարքվածքին.

47) վառարանային անջատիչ՝ անջատիչ, որը փոխարկում է ԷՋԿ-ի փոփոխական հոսանքի գլխավոր ուժային շղթաները, օպերատիվ-պաշտպանական կամ օպերատիվ անջատիչ, որի գործառույթները բերված են սույն ՏԿ-ի 322-րդ կետում.

48) էլեկտրաեռակցման կայանք (ԷԵՏ)՝    համապատասխան էլեկտրաեռակցման և ընդհանուր նշանակության էլեկտրատեխնիկական, ինչպես նաև մեխանիկական և ուրիշ սարքավորանքի, ՎՉՍ և Ա միջոցների գործառորեն կապված տարրերի համալիր, որոնք ապահովում են անհրաժեշտ տեխնոլոգիական պրոցեսի իրականացումը: Էլեկտրաեռակցման կայանքների տարրերի կազմը կախված է նրանց նշանակումից (խնդրից), սարքավորման կոնստրուկտիվ կատարումից, մեքենայացման և ավտոմատացման աստիճանից: Թվարկված պայմաններից կախված էլեկտրաեռակցման կայանքների կազմի մեջ մտնում են կայանքի տարրերի միջև արտաքին միացումների մալուխային գծերը, էլեկտրահաղորդագծերը և հոսահաղորդիչները, ինչպես նաև կայանքի սահմաններում ջրահովացման և հիդրավլիկական շարժաբերի համակարգերի խողովակաշարերը, սեղմված օդի, ազոտի, արգոնի, հելիումի, ածխաթթու գազի և ուրիշ գազերի, ինչպես նաև վակուումի գծերը.

49) եռակցման հոսանքի աղբյուր՝  հատուկ էլեկտրատեխնիկական սարքվածք, որն ընդունակ է ապահովելու համապատասխան հարաչափերով էլեկտրական էներգիայի մատուցում՝ մետաղի (կամ ոչ մետաղական նյութի) հալման կամ տաքացման, մինչև պլաստիկ վիճակը, գոտում այն անհրաժեշտ քանակության ջերմության կերպափոխելու համար՝ սույն ՏԿ-ի 409-րդ կետում նշված պրոցեսները կատարելու համար.

50) եռակցման շղթա՝  Էլեկտրաեռակցման կայանքի էլեկտրական շղթայի մասը, որը նախատեսված է եռակցման հոսանքի աղբյուրի արտանցիչներից մինչև եռակցվող մաս (շինվածք) եռակցման հոսանքի անցման համար.

51) էլեկտրաեռակցման կայանքի եռակցման կետ` եռակցողի աշխատանքային տեղը, որը հագեցած է միջոցների համալիրով (սարքավորումով, սարքերով և այլն) եռակցման, ձուլակցման, փոշեպատման, կտրման էլեկտրատեխնոլոգիական պրոցեսների կատարման համար.

52) եռակցման հոսանքի միակետ կամ բազմակետ աղբյուր` եռակցման հոսանքի աղբյուրներ, որոնք սնում են համապատասխանաբար մեկ կամ մի քանի եռակցման կետեր.

53) ինքնավար էլեկտրաեռակցման կայանքներ` եռակցման հոսանքի աղբյուրներով կայանքներ, որոնք հանդերձված են ներքին այրման շարժիչներով ի տարբերություն էլեկտրաեռակցման կայանքների, որոնք սնվում են էլեկտրական ցանցերից, այդ թվում շարժական էլեկտրակայաններին միացվող.

54) էլեկտրալիզային և գալվանական պատվածքների կայանք` համալիր կազմված մեկ կամ մի քանի գուռից (համապատասխանաբար էլեկտրալիզային-էլեկտրալիզարարներից կամ գալվանական) և նրանցում աշխատանքային պրոցեսի իրականացման համար պահանջվող ուղղիչային ագրեգատներից ընդհանուր և հատուկ նշանակության ուրիշ էլեկտրատեխնիկական սարքավորանքից, լրակազմ սարքվածքներից և օժանդակ մեխանիզմներից, մայրուղային, գուռերի միջև և այլ հոսանահաղորդիչներից, մալուխային գծերից և էլեկտրահաղորդագծերից (ներառյալ օժանդակ շղթաների հաղորդագծերը. կառավարման, ազդանշանման, պաշտպանական), ինչպես նաև ամբարձիչային և օդափոխության սարքավորման և գազամաքրման կառուցվածքներից.

55) ուղղիչային ագրեգատ` ագրեգատ, որն աշխատում է լարման աղբյուրի սկզբունքով (ԼԱԱ), կազմված է կերպափոխիչ տրանսֆորմատորից և կիսահաղորդչային ուղղիչներից.

56) պարամետրական ուղղիչային ագրեգատ` ագրեգատ, որն աշխատում է հոսանքի աղբյուրի սկզբունքով (ՊՀԱ), հիմնված է ռեզոնանսային սխեմաների օգտագործման վրա և կազմված է կերպափոխիչ տրանսֆորմատորից զատված բարձր լարման փաթույթներով, երեք ռեակտորից, կոնդենսատորային երեք մարտկոցից և կիսահաղորդչային ուղղիչներից.

57) կիսահաղորդչային ուղղիչ` կիսահաղորդչային փականների լրակազմ, որոնք տեղակայված են շրջանակի վրա կամ պահարանում (շրջանակների վրա կամ պահարաններում) օդային կամ ջրային հովացման համակարգով.

58) էլեկտրալիզային կայանքների կերպափոխիչ ենթակայան` համալիր, կազմված սենքի ներսում տեղակայված (կամ մի քանի սենքերի մեջ, կամ առանձին սենքի մեջ) ուղղիչային ագրեգատից (ԼԱԱ կամ ՊՀԱ) և նրանց աշխատանքի համար պահանջվող սարքավորման, սարքվածքների և համակարգերի, ընդ որում, շենքից դուրս կարող են տեղակայված լինել (երբ դա թույլ են տալիս շրջակա միջավայրի պայմանները) բաց տարածության մեջ կամ ծածկի տակ կերպափոխիչ տրանսֆորմատորներ՝ արտաքին տեղակայման, իսկ ՊՀԱ ագրեգատի դեպքում՝ նաև ռեակտորների կոնդենսատորային մարտկոցներ: Թույլատրվում է կերպափոխիչ ենթակայանի կատարում, որում կիսահաղորդչային ուղղիչների պահարանները (շրջանակները) տեղադրվում են կերպափոխիչ տրանսֆորմատորի բաքի պատերի վրա.

59) էլեկտրալիզային գուռ կամ էլեկտրալիզարար` հատուկ տեխնոլոգիական սարքավորում կազմված դրական և բացասական էլեկտրոդների համակարգից՝ ընկղմված էլեկտրալիտով լցված անոթի մեջ կամ տեղավորված մեմբրանային, կամ դիաֆրագմային տեսակի բջիջների մեջ, հավաքված որպես միասնական բլոկ-ապարատ, նախատեսված էլեկտրաքիմիական օքսիդացման-վերականգնման պրոցեսների հանրույթի կատարման համար՝ էլեկտրոլիտի միջով հոսանք անցնելիս.

60) գալվանական գուռ` կառուցվածքով նման է էլեկտրալիզային գուռին՝ ջրային լուծույթների տեսքով էլեկտրոլիտներով և տարբերվում է հիմնականում միայն էլեկտրոլիտների բաղադրությամբ և աշխատանքի ռեժիմներով, որոնք որոշվում են նրա նպատակով՝ գալվանական պատվածքների տեսակով.

61) էլեկտրալիզային գուռերի շարք`  էլեկտրականապես հաջորդաբար միացված էլեկտրալիզային գուռերի (էլեկտրալիզարարների) խումբ, որը միացվում է կերպափոխիչ ենթակայանին (ուղղիչային ագրեգատին).

62) էլեկտրալիզի սրահ` արտադրական սենք, որի մեջ տեղակայված են եզակի էլեկտրալիզի գուռերը (էլեկտրալիզարարները), նրանց շարքը, մի քանի շարքեր կամ շարքի մի մասը.

63) էլեկտրալիզի մասնաշենք, կայան կամ արտադրամաս`  արտադրական շենք, որի մեջ տեղակայված են էլեկտրալիզի սրահը կամ սրահները և սենքերը սարքավորումներով, որոնք անհրաժեշտ է տեխնոլոգիական պրոցեսի իրականացման և անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության պահանջների կատարման համար.

64) գալվանական արտադրամաս (տեղամաս, բաժանմունք)` սենք կամ սենքի մաս գալվանական պատվածքների և էլեկտրատեխնիկական և ուրիշ սարքավորումներով, որոնք անհրաժեշտ է էլեկտրատեխնոլոգիական պրոցեսի կատարման համար՝ անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության պահանջների հաշվառմամբ:

3. Սույն ՏԿ-ում օգտագործվում են հետևյալ հապավումները՝

1) ԱՊՎ` աղեղային պողպատահալման վառարան.

2) ԱՊՎՀՀ` աղեղային պողպատահալման վառարան հաստատուն հոսանքի.

3) ԱՓԱԲ`  անվտանգ փորձարարական առավելագույն բացակ.

4) ԲՍ`  բաշխիչ սարքվածք.

5) ԲԼ` բարձր լարում.

6) ԲԿ`  բաշխիչ կետ.

7) ԳԲՎ` գլխավոր բաշխիչ վահան.

8) ԴԲՀ`  դյուրաբոցավառվող հեղուկ.

9) ԷԽՎ`  էլեկտրախարամային վերահալման վառարան.

10) ԷԽՁ`  էլեկտրախարամային ձուլման վառարան.

11) ԷԽՄ`  էլեկտրախարամային մակահալման վառարան.

12) ԷՋԿ`  էլեկտրաջերմային կայանք.

13) ԷՋՍ`  էլեկտրաջերմային սարքավորում.

14) ԷԵԿ`  էլեկտրաեռակցման կայանք.

15) Լ`  ֆազային հաղորդիչ.

16) ԼԲՍ`  լրակազմ բաշխիչ սարքվածք.

17) ԼԿԵ`  լրակազմ կոնդենսատորային կայանք.

18) ԼԼՍ` լրակազմ լուսավորության սարքվածք.

19) ԼՏԵ`  լրակազմ տրանսֆորմատորային ենթակայան.

20) ԿԵ` կոնդենսատորային ենթակայան.

21) ԿՄ`  կարճ միակցում.

22) ՊԱՍ`  պաշտպանական անջատման սարքվածք.

23) ՊԵ`  պաշտպանական հաղորդիչ.

24) ՕԳ`  օդային գիծ.

25) Ն` զրոյական աշխատանքային հաղորդիչ.

26) ՏԵ` տրանսֆորմատորային ենթակայան.

27) ՆԲՍ`  ներանցաբաշխիչ սարքվածք.

28) ՆՍ`  ներանցման սարքվածք.

29) ՎՉՍ և Ա` վերահսկիչ չափիչ սարք և ավտոմատիկա:

II. ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ

4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ, ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

4. էլեկտրաընդունիչների սնումը պետք է կատարվի 380/220 Վ ցանցից՝ հողակցման ՏՆ-Ս (TN-S) կամ ՏՆ-Ց-Ս (TN-C-S) համակարգով:

Բնակելի և հասարակական շենքերը վերակառուցելիս, որոնց ցանցի լարումը 220/127 Վ կամ 3X220 Վ է, պետք է նախատեսել ցանցի փոխադրում 380/220 Վ լարման՝ հողակցման ՏՆ-Ս (TN-S) կամ ՏՆ-Ց-Ս (TN-C-S) համակարգով:

5. Շենքերի արտաքին էլեկտրամատակարարումը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

6. Կազմակերպությունների ննջարանային մասնաշենքերում, դպրոցական և այլ ուսումնական հաստատություններում ներկառուցված և կից կառուցված ենթակայանների կառուցում չի թույլատրվում:

Բնակելի շենքերում բացառիկ դեպքերում թույլատրվում է ներկառուցված և կից կառուցված ենթակայանների կառուցում՝ օգտագործելով չոր տրանսֆորմատորներ, համաձայնեցնելով պետական իրավասու մարմնի հետ, ընդ որում պետք է ամբողջությամբ կատարվեն սանիտարական պահանջները՝ աղմուկի և թրթռման մակարդակների սահմանափակման վերաբերյալ:

Ներկառուցված, կից կառուցված և առանձին կառուցած ենթակայանների տեղակայումը պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի 1033-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

7. Այսուհետ տեքստում, եթե չկան ճշտումներ, «շենք» բառի տակ հասկացվում են շենքերի բոլոր տեսակները, որոնց վրա տարածվում է տվյալ բաժինը:

8. Սույն բաժնի պահանջները չեն տարածվում հատուկ էլեկտրակայանքների վրա՝ բուժական-կանխարգելիչ կազմակերպություններում, գիտության և գիտական սպասարկման կազմակերպություններում, կարգավորման և կապի համակարգերի, ինչպես նաև էլեկտրակայանքների վրա, որոնք ըստ իրենց բնույթի պետք է վերագրվեն արդյունաբերական էլեկտրասարքավորումներին (արհեստանոցներ, կաթսայատներ, ջերմային կետեր, պոմպակայաններ, քիմմաքրման ֆաբրիկաներ և այլն):

9. Շենքերի էլեկտրակայանքները, բացի սույն բաժնի պահանջներից պետք է բավարարեն նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի 961-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի 42-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի և Հայաստանի  Հանրապետության կառավարության  2008  թվականի  սեպտեմբերի    4-ի 1033-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

10. Ուժային և լուսավորման էլեկտրաընդունիչների սնումը կարող է կատարվել միևնույն տրանսֆորմատորից:

11. Տրանսֆորմատորային ենթակայանների տեղակայումը և հարմարակազմումը պետք է ապահովեն նրանց մեջ էներգամատակարար կազմակերպության անձնակազմի շուրջօրյա անխոչընդոտ մուտքի հնարավորություն:

12. Անվտանգության լուսավորության և տարհանման լուսավորության սնումը պետք է կատարվի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի 82 հրամանով ուժի մեջ մտած ՀՀՇՆ II -08.03-96 «Արհեստական և բնական լուսավորում» պահանջների համաձայն:

13. Շենքերում վերելակների առկայության դեպքում, որոնք նախատեսված են նաև հրդեհաշեջ ստորաբաժանումների տեղափոխման համար, պետք է ապահովված լինի նրանց սնումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

14. Շենքերի էլեկտրական ցանցերը պետք է հաշվարկված լինեն գովազդային լուսավորության ցուցափեղկերի, ճակատամասերի, լուսավառության, արտաքին լուսավորություն հակահրդեհային սարքվածքների, կարգավարական համակարգերի, տեղային հեռուստատեսային ցանցերի, հրդեհային ջրածորանների լուսային ցուցիչների, անվտանգության նշանների, զանգային և այլ ազդանշանման, լուսային ցանկապատման կրակների և այլն սնման համար՝ նախագծման համար տրված առաջադրանքին համապատասխան:

15. Շենքերի միաֆազ սպառիչները բազմաֆազ բաշխիչ ցանցից սնելու դեպքում միաֆազ սպառիչների տարբեր խմբերի համար թույլատրվում է ունենալ ընդհանուր Ն (N) և ՊԵ (PE) հաղորդիչներ (հնգահաղորդալար ցանց), որոնք անցկացված են ՆԲՍ-ից, Ն (N) և ՊԵ (PE) հաղորդիչների միավորում (ՊԵՆ (PEN) հաղորդիչով քառալար ցանց) չի թույլատրվում:

Միաֆազ սպառիչները բազմաֆազ սնող ցանցի օդային գծերի ճյուղավորումներից սնելու դեպքում, երբ օդային գծի ՊԵՆ (PEN) հաղորդիչն ընդհանուր է տարբեր ֆազերից սնվող միաֆազ սպառիչների տարբեր խմբերի համար, հանձնարարվում է նախատեսել սպառիչների պաշտպանական անջատում լարումը թույլատրելիից գերազանցելու դեպքերում բեռնվածքի ոչ սիմետրիկության պատճառով ՊԵՆ (PEN) հաղորդիչների խզման դեպքում:

Անջատումը պետք է կատարվի շենքերի մուտքերից, օրինակ, առավելագույն լարման ռելեի միջոցով ներազդելով ներանցումային ինքնավար անջատիչի անկախ խզիչի վրա, ընդ որում պետք է անջատվեն ինչպես ֆազային Լ (L), այնպես էլ աշխատանքային Ն (N) հաղորդիչները:

Ներանցման վրա տեղակայվող ապարատները և սարքերն ընտրելիս` մնացած հավասար պայմանների դեպքում նախապատվություն պետք է տալ այն ապարատներին և սարքերին, որոնք պահպանում են աշխատունակությունը բեռնվածքի ոչ սիմետրիկությունից ՊԵՆ (PEN) կամ Ն (N) հաղորդիչը խզման հետևանքով լարման թույլատրելիից գերազանցելու դեպքում, որը ծագում է, ընդ որում` նրանց կոմուտացիոն և այլ աշխատանքային բնութագրերը կարող են չկատարվել:

Թույլատրվում են գործիքի օգնությամբ քանդվող միացումներ, ինչպես նաև հատուկ միացման նպատակների համար նախատեսված միացուցիչներ:

5. ՆԵՐԱՆՑՄԱՆ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐ, ԲԱՇԽԻՉ ՎԱՀԱՆՆԵՐ, ԲԱՇԽԻՉ ԿԵՏԵՐ, ԽՄԲԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ

16. Շենքի ներանցման վրա պետք է տեղակայված լինի ՆՍ կամ ՆԲՍ: Շենքի մեջ կարող է տեղակայվել մեկ կամ մի քանի ՆՍ կամ ՆԲՍ:

Շենքի մեջ մեկուսի մի քանի սպառողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրի մոտ հանձնարարվում է տեղակայել ինքնուրույն ՆՍ կամ ՆԲՍ: ՆԲՍ-ից թույլատրվում է նաև այն սպառողների սնումը, որոնք դասավորված են ուրիշ շենքերում, եթե այդ սպառողները գտնվում են գործառնական կապի մեջ:

Օդային գծերից ճյուղավորումների դեպքում՝ մինչև 25 Ա հաշվարկային հոսանքով դեպի շենքի ներանցումների վրա ՆՍ կամ ՆԲՍ կարող են չտեղակայվել, եթե հեռավորությունը ճյուղավորումից մինչև  խմբային վահանակ, որն այդ դեպքում կատարում է ՆՍ-ի դեր, 3 մ-ից ավելի չէ: Ցանցի տվյալ տեղամասը պետք է կատարվի ճկուն պղնձե մալուխով՝ ջղերի 4 մմ2 -ից ոչ պակաս հատույթով, որոնք չեն տարածում այրումը, անցկացված են պողպատե խողովակում, ընդ որում պետք է կատարվեն ճյուղավորման հաղորդալարերի հետ հպակային հուսալի միացում ապահովելու պահանջները:

Օդային ներանցման դեպքում պետք է տեղակայվեն իմպուլսային գերլարումների սահմանափակիչներ:

17. Շենքի ներանցումներից առաջ լրացուցիչ մալուխային արկղերի տեղակայում չի թույլատրվում արտաքին անցուղիների և շենքի ներսի ցանցերի սպասարկման ոլորտների բաժանման համար: Այդպիսի բաժանում պետք է կատարվի ՆԲՍ-ում կամ ԳԲՎ-ում:

18. ՆՍ, ՆԲՍ և ԳԲՎ պետք է ունենան պաշտպանության ապարատներ սնող գծերի բոլոր ներանցումների վրա և բոլոր հեռացող գծերի վրա:

19. ՆՍ, ՆԲՍ և ԳԲՎ-ի սնող գծերի ներանցման վրա պետք է տեղակայվեն կառավարման ապարատներ: Հեռացող գծերի վրա կառավարման ապարատները կարող են տեղակայվել կամ յուրաքանչյուր գծի վրա կամ լինեն ընդհանուր՝ մի քանի գծերի համար:

Ինքնավար անջատիչը պետք է դիտարկել որպես պաշտպանության և կառավարման ապարատ:

20. Կառավարման ապարատները, անկախ սնող գծի սկզբում նրանց առկայությունից, պետք է տեղակայվեն սնող գծերի ներանցումների վրա առևտրային սենքերում, կոմունալ կազմակերպություններում, վարչական սենքերում և այլն, ինչպես նաև առանձին սպառողների սենքերում:

21. Շենքի հարկի վահանակը պետք է տեղակայվի էլեկտրահաղորդագիծը սնող կանգնակից 3 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի 42-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջները:

22. ՆՍ, ՆԲՍ և ԳԲՎ պետք է տեղակայել էլեկտրավահանային սենքերում, որոնք մատչելի են միայն սպասարկող անձնակազմի համար: Այն շրջաններում, որոնք ենթարկվում են հեղեղման, նրանք պետք է տեղակայվեն հեղեղման մակարդակից բարձր:

ՆՍ, ՆԲՍ և ԳԲՎ կարող են տեղակայվել շահագործվող չոր նկուղներում առանձնացված սենքերում, պայմանով, որ այդ սենքերը մատչելի են շահագործող անձնակազմի համար և ուրիշ սենքերից առանձնացված են միջնապատով՝ հրակայունության 0,75 ժ-ից ոչ պակաս սահմանով:

ՆՍ, ՆԲՍ, ԳԲՎ բաշխիչ կետերը և խմբային վահանակներն էլեկտրավահանային սենքերից դուրս տեղակայելու դեպքում պետք է ապահովվի սպասարկման հարմարությունը: Պահարաններում դրանց թաղանթի պաշտպանությունը պետք է լինի ԻՊ31(IP31)-ից ոչ պակաս աստիճանի:

Խողովակաշարերից (ջրատար, ջեռուցում, կոյուղի, ներքին ջրահոսք), գազատարներից և գազի հաշվիչներից մինչև սարքվածքների տեղակայման հեռավորությունը, պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:

Էլեկտրավահանային սենքերը, ինչպես նաև ՆՍ, ՆԲՍ, ԳԲՎ չի թույլատրվում դասավորել սանհանգույցների, լողասենյակների, ցնցուղարանների, խոհանոցների (բացի բնակարանների խոհանոցներից) լվացարանների, բաղնիքների, լվացման և շոգեհարման սենքերի և այլ սենքերի տակ, որոնք կապված են թաց տեխնոլոգիական պրոցեսների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ ձեռնարկված են հուսալի ջրամեկուսացման հատուկ միջոցներ, որոնք կանխում են խոնավության թափանցումը սենքի մեջ, որտեղ տեղակայված են բաշխիչ սարքվածքները:

Ջրի և ջեռուցման խողովակաշարերը, օդափոխման և այլ տուփախողովակները, որոնք անցկացվում են էլեկտրավահանային սենքերի միջով, չպետք է ունենան ճյուղավորումներ սենքի սահմաններում (բացառությամբ դեպի վահանային սենք ջեռուցման սարք ճյուղավորման), ինչպես նաև դիտանցքեր, սողնակներ, կցաշուրթեր, փականներ և այլն:

Այդ սենքերի միջով գազատարների և այրվող հեղուկների խողովակաշարերի, կոյուղու և ներքին ջրահոսների անցկացում չի թույլատրվում:

Էլեկտրավահանային սենքերի դռները պետք է բացվեն դեպի դուրս:

23. ՆԲՍ-ով և ԳԲՎ-ով սենքերը պետք է ունենան բնական օդափոխություն և էլեկտրական լուսավորություն: Սենքի ջերմաստիճանը  50C -ից ցածր չպետք է լինի:

24. Էլեկտրական շղթաները ՆՍ, ՆԲՍ, ԳԲՎ բաշխիչ կետերի, խմբային վահանակների սահմաններում պետք է կատարել պղնձե ջղերով, հաղորդալարերով:

6. ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԵՐ ԵՎ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐ

25. Ներքին էլեկտրահաղորդագծերը պետք է կատարվեն` հաշվի առնելով հետևյալը.

1) տարբեր կազմակերպությունների էլեկտրակայանքները, որոնք դասավորված են մեկ շենքի մեջ, կարող են ճյուղավորումներով միակցվել ընդհանուր սնող գծին կամ սնվել առանձին գծերով՝ ՆԲՍ-ից կամ ԳԲՎ-ից.

2) մեկ գծից թույլատրվում է միակցել մի քանի կանգնակ: 5-ից ավելի հարկերով բնակելի շենքի բնակարանների կանգնակին միացող ճյուղավորումների վրա պետք է տեղակայել կառավարման ապարատ` համատեղված պաշտպանության ապարատի հետ.

3) բնակելի շենքերում աստիճանավանդակների, նախասրահների, սպասասրահների, հարկային միջանցքների, բնակարաններից դուրս գտնվող սենքերի լուսատուները պետք է սնվեն ինքնուրույն գծերով ՆԲՍ-ից կամ ՆԲՍ-ից սնվող առանձին խմբային վահանակներից: Այդ լուսատուների միացումը հարկային և բնակարանային վահանակներին չի թույլատրվում.

4) աստիճանավանդակների և միջանցքների համար, որոնք ունեն բնականոն լուսավորում, հանձնարարվում է նախատեսել էլեկտրական լուսավորության ինքնավար կառավարում՝ կախված բնական լույսի ստեղծած լուսավորվածությունից.

5) ոչ բնակելի ֆոնդի էլեկտրակայանքների սնումը հանձնարարվում է կատարել առանձին գծերով:

26. Սնող ցանցերը ենթակայանից մինչև ՆՍ, ՆԲՍ, ԳԲՎ պետք է պաշտպանված լինեն ԿՄ հոսանքներից:

27. Շենքերում պետք է կիրառել պղնձե ջղերով մալուխներ և հաղորդալարեր: Սնող և բաշխիչ ցանցերը պետք է կատարվեն ալյումինե ջղերով, մալուխներով և հաղորդալարերով, եթե նրանց հաշվարկային հատույթը հավասար է 16 մմ2 և ավելի: Առանձին էլեկտրաընդունիչների սնումը, որոնք պատկանում են շենքերի ճարտարագիտական սարքավորանքին (պոմպեր, օդափոխիչներ, էլեկտրաջեռուցիչներ, օդի լավորակման կայանքներ և այլն) կարող է կատարվել ալյումինե ջղերով հաղորդալարերով և մալուխներով՝ 2,5 մմ2 -ից ոչ պակաս հատույթով: Թանգարաններում, պատկերասրահներում, ցուցահանդեսային սենքերում թույլատրվում է լուսավորման հաղորդաձողալարերի օգտագործում՝ պաշտպանության ԻՊ20(IP20) աստիճանով, որոնց ճյուղավորման տուփերը խրոցակային հարակցիչներով են միանում լուսատուների սնող լարերի հետ` ապահովելով ճյուղավորման շղթայի խզումը` մինչև խրոցը խրոցակից հանելու պահը: Նշված սենքերում լուսավորման հաղորդաձողալարերը պետք է սնվեն բաշխիչ կետերից՝ ինքնուրույն գծերով: Բնակելի շենքերում պղնձե հաղորդիչների հատույթները պետք է համապատասխանեն հաշվարկային արժեքներին, բայց պետք է լինեն N 1 աղյուսակում նշվածներից ոչ պակաս:

28. Բնակելի շենքերում բաշխիչ ցանցի ուղղաձիգ տեղամասերի անցկացում բնակարանների ներսում չի թույլատրվում: Տարբեր բնակարանների գծերը սնող հաղորդալարերի և մալուխների անցկացումը հարկային վահանակներից ընդհանուր խողովակում, ընդհանուր տուփի կամ խուղակի մեջ արգելվում է: Թույլատրվում է բնակարանները սնող գծերի հաղորդալարերի ու մալուխների այրումը չտարածող անցկացում իրականացնել ընդհանուր խողովակում, ընդհանուր տուփում կամ շինարարական կոնստրուկցիաների խուղակում, որոնք կատարված են չայրվող նյութերից՝ սանդղավանդակների, հարկային միջանցքների և ուրիշ ներտնային սենքերի աշխատանքային լուսավորման խմբային գծերի հաղորդալարերի և մալուխների հետ միասին:

29. Բոլոր շենքերում խմբային ցանցի գծերը, որոնք անցկացվում են խմբային, հարկային և բնակարաններից մինչև ընդհանուր լուսավորման լուսատուները, խրոցակային վարդակները և մնայուն էլեկտրաընդունիչները, պետք է կատարվեն եռալար (ֆազային՝ Լ (L), զրոյական աշխատանքային՝ Ն (N) և զրոյական պաշտպանական՝ ՊԵ (PE) հաղորդիչներ): Չի թույլատրվում միավորել տարբեր խմբային գծերի զրոյական աշխատանքային և զրոյական պաշտպանական հաղորդիչներ:  Զրոյական աշխատանքային և զրոյական պաշտպանական հաղորդիչները վահանակներում չի թույլատրվում միացնել ընդհանուր հպակային սեղմակի տակ: Հաղորդիչների հատույթները պետք է համապատասխանեն սույն ՏԿ-ի 38-րդ կետի պահանջներին:

 

Աղյուսակ  1

 

Մալուխների և հաղորդալարերի նվազագույն թույլատրելի հատույթները

 

Գծերի անվանումը

Պղնձե ջղերով մալուխների և հաղորդալարերի նվազագույն հատույթները, մմ2

Խմբային ցանցերի գծեր

1,5

Գծեր հարկային վահանակներից մինչև բնակարանային վահանակներ և դեպի հաշվարկային էլեկտրահաշվիչ

2,5

Բաշխիչ ցանցի գծեր (կանգնակներ) բնակարանների սնման համար

4

 

30. Սենքերում էլեկրահաղորդագիծը պետք է կատարել փոխարինելի. թաքնված՝ շինարարական կոնստրուկցիաների քուղակներում, միաձուլված խողովակներում, բաց՝ էլեկտրատեխնիկական շրիշակներում, տուփերում և այլն: Տեխնիկական հարկերում, ներքնատներում, չջեռուցվող նկուղներում, ձեղնահարկերում, օդափոխության խցերում, խոնավ և առանձնապես խոնավ սենքերում էլեկտրահաղորդագիծը պետք է կատարել բաց: Շինարարական կառուցվածքներում, շենքերում, որոնք կատարված են չայրվող նյութերից, թույլատրվում է խմբային ցանցերի չփոխարինվող միաձուլված անցկացում պատերի, միջնապատերի, ծածկերի ակոսներով, սվաղի տակով, հատակի նախապատրաստման շերտում կամ շինարարական կոնստրուկցիաների դատարկ տարածությունների միջով՝ կատարված պաշտպանական պատյան ունեցող մալուխով կամ մեկուսացված հաղորդալարերով: Հաղորդալարերի չփոխարինվող միաձուլված անցկացման կիրառում պատերի, միջնապատերի պանելներում, որը կատարված է շինարդյունաբերության գործարաններում կամ պանելների մոնտաժային կցվածքներում շենքերի մոնտաժման ժամանակ, չի թույլատրվում:

31. Անանցանելի կախովի առաստաղների հետևի մասով և միջնապատերով  անցկացվող էլեկտրական ցանցերը  դիտարկվում են որպես թաքնված էլեկտրահաղորդագծեր և պետք է դրանք կատարել. առաստաղների հետևում և միջնապատերի դատարկություններում փակ տուփերում և այրվող նյութերից՝ մետաղական խողովակների մեջ, որոնք օժտված են տեղայնացման ընդունակությամբ, առաստաղների հետևում և միջնապատերում չայրվող նյութերից՝ չայրվող խողովակների և տուփերի մեջ, ինչպես նաև մալուխներով, որոնք այրում չեն տարածում: Ընդ որում` պետք է ապահովված լինի հաղորդալարերի և մալուխների փոխարինման հնարավորություն:

32. Սննդի պատրաստման և ընդունման սենքերում, բացառությամբ բնակարանների խոհանոցների, թույլատրվում է մալուխների բաց անցկացում: Հաղորդալարերի բաց անցկացում այդ սենքերում չի թույլատրվում: Բնակարանների խոհանոցներում կարող են կիրառվել էլեկտրահաղորդագծերի նույն տեսակները, ինչ և բնակելի սենքերում և միջանցքներում:

33. Սաունաներում, շոգեբաղնիքներում, լողասենյակներում, սանհանգույցներում, ցնցուղարաններում պետք է կիրառվի թաքնված էլեկտրահաղորդագիծ: Թույլատրվում է մալուխների բաց անցկացում`

1) սաունաներում, շոգեբաղնիքներում, լողասենյակներում, սանհանգույցներում, ցնցուղարաններում չի թույլատրվում մետաղական պատյանով մետաղական խողովակներում և մետաղական ճկախողովակներում տեղավորված հաղորդալարերի անցկացում.

2) սաունաներում 3-րդ և 4-րդ գոտիների համար` ըստ ԳՕՍՏ Ռ 50571.12 «Շենքերի էլեկտրակայանքներ. Մաս 7. Հատուկ էլեկտրակայանքներին ներկայացվող պահանջներ. Բաժին 703. Սաունաների համար տաքացուցիչներով սենքեր»։

34. Էլեկտրահաղորդագիծը ձեղնահարկում պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի 961-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

35. Շենքի հատվածամասերի նկուղների և տեխնիկական ընդհատակների միջով թույլատրվում է մինչև 1 կՎ լարման մալուխների անցկացում, որոնք սնում են շենքի մյուս հատվածամասերի էլեկտրաընդունիչներին: Նշված մալուխները չեն դիտարկվում որպես տարանցիկ: Տարանցիկ մալուխների անցկացումը տեխնիկական ընդհատակներով արգելվում է:

36. Տարանցիկ մալուխների և հաղորդալարերի բաց անցկացումը մթերանոցներով և պահեստային սենյակներով չի թույլատրվում:

37. Առևտրի կազմակերպությունների և հասարակական սննդի սառնարանային կայանքները սնող գծերը պետք է անցկացվեն այդ կազմակերպությունների ՆԲՍ-ից կամ ԳԲՎ-ից:

38. Հաղորդիչների հատույթների ընտրությունը պետք է կատարվի՝

1) միաֆազ երկ- և եռալար գծերը, ինչպես նաև եռաֆազ քառալար և հնգալար գծերը միաֆազ բեռնվածքները սնելիս պետք է ունենան ֆազային հաղորդիչների հատույթին հավասար զրոյական աշխատանքային Ն (N) հաղորդիչների հատույթ.

2) եռաֆազ քառա- և հնգալար գծերը եռաֆազ սիմետրիկ բեռնվածքներ սնելիս պետք է ունենան զրոյական աշխատանքային Ն (N) հաղորդիչների հատույթ՝ հավասար ֆազային հաղորդիչների հատույթին, եթե ֆազային հաղորդիչները ունեն մինչև 16 մմ2 հատույթ պղնձի դեպքում և 25 մմ2 ալյումինի դեպքում, իսկ մեծ հատույթների դեպքում՝ ֆազային հաղորդիչների հատույթի 50 տոկոսից ոչ պակաս.

3) ՊԵ(PE) հաղորդիչների հատույթը պետք է հավասար լինի ֆազայինների հատույթին, վերջիններս մինչև 16 մմ2 հատույթի դեպքում, 16 մմ2 ՝ երբ ֆազային հաղորդչի հատույթը 16 մմ2 -ից մինչև 35 մմ2 է և ֆազային հաղորդիչների հատույթի 50 տոկոս  մեծ հատույթների դեպքում.

4) մալուխի կազմի մեջ չմտնող ՊԵ(PE) հաղորդիչների հատույթը պետք է լինի 2,5 մմ2 -ից ոչ պակաս՝ մեխանիկական պաշտպանության առկայության դեպքում և 4 մմ2 ՝ նրա բացակայության դեպքում.

5) ՊԵՆ(PEN) հաղորդիչների հատույթը պետք է լինի ոչ պակաս զրոյական աշխատանքային Ն(N) հաղորդչի հատույթից և անկախ ֆազային հաղորդիչների հատույթից՝ 10 մմ2 հատույթ՝  պղնձի դեպքում և 16 մմ2 ալյումինի դեպքում:

7. ՆԵՐՔԻՆ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐԱՆՔ

39. Սննդի պատրաստման սենքերում, բացի բնակարանների խոհանոցներից, շիկացման լամպերով լուսատուները, որոնք տեղակայվում են աշխատանքային տեղից վեր (սալիկներից, սեղաններից և այլն), ներքևից պետք է ունենան պաշտպանական ապակի: Լյումինեսցենտային լամպերով լուսատուները պետք է ունենան վանդակներ կամ ցանցեր կամ լամպաբռնիչներ, որոնք բացառում են լամպերի անկումը:

40. Լողասենյակներում, ցնցուղարաններում և սանհանգույցներում պետք է օգտագործվի միայն այն էլեկտրասարքավորանքը, որը հատուկ նախատեսված է տեղակայել նշված սենյակների համապատասխան գոտիներում՝ ըստ ԳՕՍՏ Ռ 50571.11  (ԻՍՕ 364-7-701-84), «Շենքերի էլեկտրակայանքներ. Մաս 7. Հատուկ էլեկտրակայանքներին ներկայացվող պահանջներ. Բաժին 701. Լոգասենյակների և ցնցուղարանների սենքեր»-ի, ընդ որում` պետք է կատարվեն հետևյալ պահանջները.

1) էլեկտրասարքավորումը պետք է ունենա ջրից պաշտպանության աստիճան ոչ պակաս, քան`

ա. 0-ական գոտում- ԻՊX7 (IPx7).

բ. 1-ին գոտում- ԻՊX5 (IPx5).

գ. 2-րդ գոտում- ԻՊX4 (IPx4), ԻՊx5 (IPx5) ընդհանուր օգտագործման լողասենյակներում,

դ. 3-րդ գոտում- ԻՊX1 (IPx1), ԻՊx5 (IPx5) ընդհանուր օգտագործման լողասենյակներում.

2) 0-ական գոտում կարող են օգտագործվել էլեկտրասարքեր մինչև 12 Վ լարման, որոնք նախատեսված են լողասենյակում օգտագործելու համար, ընդ որում` սնման աղբյուրը պետք է դասավորվի այդ գոտու սահմաններից դուրս.

3) 1-ին գոտում կարող են տեղակայվել միայն ջրատաքացուցիչներ.

4) 2-րդ գոտում կարող են օգտագործվել ջրատաքացուցիչներ և պաշտպանության 2-րդ դասի լուսատուներ.

5) 0-ական, 1-ին և 2-րդ գոտիներում չի թույլատրվում միացման տուփերի, բաշխիչ սարքվածքների և կառավարման սարքվածքների տեղակայում:

41. Խրոցակային վարդակների տեղակայումը լողասենյակներում, ցնցուղարաններում, բաղնիքների օճառային սենքերում, սաունաների տաքացուցիչներ պարունակող սենքերում (այսուհետ տեքստի մեջ «սաունաներում») ինչպես նաև լվացքատների լվացման սենքերում չի թույլատրվում, բացառությամբ բնակարանների և հյուրանոցների համարների լողասենյակների: Բնակարանների և հյուրանոցների համարների լողասենյակներում թույլատրվում է խրոցակային վարդակների տեղադրումը 3-րդ գոտում (ԳՕՍՏ Ռ 50571.11  (ԻՍՕ 364-7-701-84), «Շենքերի էլեկտրակայանքներ. Մաս 7. Հատուկ էլեկտրակայանքներին ներկայացվող պահանջներ. Բաժին 701. Լոգասենյակների և ցնցուղարանների սենքեր»-ի), որոնք միակցված են ցանցին բաժանարար տրանսֆորմատորներով կամ պաշտպանված են պաշտպանական անջատման սարքվածքով, որն արձագանքում է 30 մԱ-ը չգերազանցող դիֆերենցիալ հոսանքին: Ցանկացած անջատիչ և խրոցակային վարդակ պետք է գտնվեն լողախցիկի դռնախորշից 0,6 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

42. Շենքերում եռաֆազ ցանցի դեպքում պետք է տեղակայվեն խրոցակային վարդակներ 10 Ա-ից ոչ պակաս հոսանքի համար, պաշտպանական հպակներով: Խրոցակային վարդակները, որոնք տեղակայվում են բնակարաններում, հանրակացարանների բնակելի սենյակներում, ինչպես նաև մանկական հաստատություններում երեխաների մնալու սենյակներում (մանկապարտեզներում, մսուրներում, դպրոցներում և այլն) պետք է ունենան պաշտպանական սարքվածք, որն ինքնավար կերպով փակում է խրոցակային վարդակի բնիկը՝ հանված խրոցի դեպքում:

43. Նվազագույն հեռավորությունն անջատիչներից, խրոցակային վարդակներից և էլեկտրակայանքների տարրերից մինչև գազատար պետք է լինի 0,5 մ-ից ոչ պակաս:

44. Անջատիչները հանձնարարվում է տեղակայել պատի վրա, դռան բռնակի կողմից 1 մ բարձրության վրա, թույլատրվում է դրանք տեղակայել առաստաղի տակ՝ պարանի միջոցով կառավարմամբ: Մանկական հաստատություններում (մանկապարտեզներում, մսուրներում, դպրոցներում և այլն) անջատիչները պետք է տեղակայել հատակից 1,8 մ բարձրության վրա:

45. Սաունաներում, լողասենյակներում, սանհանգույցներում, բաղնիքների օճառային սենքերում, շոգեհարանոցներում, լվացքատների լվացման սենքերում և այլն, բաշխիչ սարքվածքների և կառավարման սարքվածքների տեղակայում չի թույլատրվում: Լվացարանների սենքերում, լողասենյակների և ցնցուղային սենքերի 1-ին և 2-րդ գոտիներում թույլատրվում է անջատիչների տեղակայում, որոնք գործողության մեջ են դրվում քուղի միջոցով:

46. Ձեղնահարկերի լուսավորման ցանցի անջատող ապարատները, որոնք ունեն շինարարական կոնստրուկցիաների տարրեր (տանիքածածկ, ֆերմաներ, գերաններ, հեծաններ և այլ) այրվող նյութերից, պետք է տեղակայվեն ձեղնահարկերից դուրս:

47. Մարդկանց մեծ քանակի ժամանման համար նախատեսված սենքերի (օրինակ, խանութների առևտրային սենքեր, ճաշարաններ, հյուրանոցների նախասրահներ և այլն) աշխատանքային, անվտանգության, տարահանման լուսավորության լուսատուները պետք է մատչելի լինեն միայն սպասարկող անձնակազմի համար:

48. Շենքի յուրաքանչյուր մուտքի վերևում պետք է կախված լինի լուսատու:

49. Տնային համարանիշները և հրդեհային ջրածորանային ցուցիչները, որոնք տեղակայված են շենքերի արտաքին պատերի վրա, պետք է լուսավորված լինեն: Համարանիշների և հրդեհային ջրածորանային ցուցիչների լույսի էլեկտրական աղբյուրների սնումը պետք է իրականացվի շենքի ներքին լուսավորման ցանցից, իսկ արտաքին լուսավորության հենասյուների վրա տեղակայված հրդեհային ջրածորանային ցուցիչներինը՝ արտաքին լուսավորության ցանցից:

50. Հակահրդեհային սարքվածքները և պահպանության ազդանշանումը, անկախ շենքի էլեկտրամատակարարման հուսալիության կարգից, պետք է սնվեն երկու ներանցումներից, իսկ նրանց բացակայության դեպքում երկու գծերով մեկ ներանցումից: Մեկ գծից մյուսի վրա փոխարկումը պետք է իրականացվի ինքնավար կերպով:

51. Ձեղնահարկում տեղակայվող էլեկտրաշարժիչները, բաշխիչ կետերը, առանձին տեղակայվող փոխարկման և պաշտպանության ապարատները պետք է ունենան ԻՊ44 (IP44)-ից ոչ ցածր պաշտպանության աստիճան:

8. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

52. Բնակելի շենքերում պետք է տեղակայել մեկ միա- կամ եռաֆազ հաշվարկային հաշվիչ (եռաֆազ ներանցման դեպքում) յուրաքանչյուր բնակարանի համար:

53. Հաշվարկային հաշվիչները հասարակական շենքերում, որոնցում տեղակայված են էլեկտրաէներգիայի մի քանի սպառողներ, պետք է նախատեսված լինեն յուրաքանչյուր սպառողի համար, որը զատված է վարչատնտեսական առումով (սրահներ, խանութներ, արհեստանոցներ, պահեստներ, բնակշահագործման գրասենյակներ և այլն):

54. Հասարակական շենքերում էլեկտրաէներգիայի հաշվարկային հաշվիչները պետք է տեղակայվեն ՆԲՍ (ԳԲՎ) վրա էներգամատակարար կազմակերպության հետ հաշվեկշռային սահմանազատման կետում: Ներկառուցված կամ կից կառուցված տրանսֆորմատորային ենթակայանների առկայության դեպքում, որոնց հզորությունն ամբողջությամբ օգտագործվում է տվյալ շենքի սպառողների կողմից, հաշվարկային հաշվիչները պետք է տեղակայվեն ուժային տրանսֆորմատորի ցածր լարման արտանցիչների վրա՝ ցածր լարման համատեղված վահանակների վրա, որոնք միաժամանակ հանդիսանում են շենքի ՆԲՍ: ՆԲՍ-երը և տարբեր բաժանորդների հաշվառքի սարքերը, որոնք տեղակայված են մեկ շենքում, թույլատրվում է տեղակայել մեկ ընդհանուր սենքի մեջ: Համաձայնեցնելով էներգամատակարար կազմակերպության հետ` հաշվարկային հաշվիչները կարող են տեղակայվել սպառողներից մեկի մոտ, որի ՆԲՍ-ից սնվում են այլ սպառողներ՝ տեղակայված նույն շենքում:

55. Բնակելի շենքերի հաշվարկային հաշվիչն ընդհանուր-տնային բեռնվածքի համար (աստիճանավանդակների լուսավորում, բակի լուսավորում և այլն) հանձնարարվում է տեղակայել ՆԲՍ-ի պահարաններում կամ ԳԲՎ-ի վահանների վրա:

56. Բնակարանային հաշվարկային հաշվիչները հանձնարարվում է տեղավորել պաշտպանության ապարատների (ինքնավար անջատիչների ապահովիչների) հետ համատեղ: Բնակարանային վահանները, բնակարանների նախասենյակներում տեղակայելիս, հաշվիչները, որպես կանոն պետք է տեղակայվեն այդ վահանակների վրա, թույլատրվում է հաշվիչների տեղակայում հարկային վահանակների վրա:

57. Հաշվիչի անվտանգ փոխարինման համար, որն անմիջականորեն միացված է ցանցին, յուրաքանչյուր հաշվիչից առաջ պետք է նախատեսվի փոխարկման ապարատ՝ բոլոր ֆազերից, որոնք միակցված են հաշվիչին լարումը հանելու համար: Բնակարաններում տեղակայված հաշվարկային հաշվիչներից լարումը հանելու համար նախատեսված անջատող ապարատները պետք է տեղակայվեն բնակարանների սահմաններից դուրս:

58. Անմիջականորեն ցանցին միացված հաշվիչից հետո պետք է տեղակայված լինի պաշտպանության ապարատ: Եթե հաշվիչից հետո հեռանում են մի քանի գծեր, որոնք հանդերձված են պաշտպանության ապարատներով, պաշտպանության ընդհանուր ապարատի տեղակայում չի պահանջվում:

9. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

59. Շենքի էլեկտրակայանքների հողակցումը և անվտանգության պաշտպանական միջոցները պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին և սույն ՏԿ-ում բերված լրացուցիչ պահանջներին համապատասխան:

60. Բոլոր սենքերում անհրաժեշտ է ընդհանուր լուսավորության լուսատուների և մնայուն էլեկտրաընդունիչների (էլեկտրական սալիկների, եռոցների, կենցաղային լավորակիչների, էլեկտրասրբիչների և այլն) բաց հաղորդիչ մասերը միակցել զրոյական պաշտպանական հաղորդիչին:

61. Շենքերի սենքերում միաֆազ շարժական էլեկտրասարքերի և I-ին դասի կազմտեխնիկայի սեղանի միջոցների մետաղե իրաններն ըստ ԳՕՍՏ 12.2.007.0 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Էլեկտրատեխնիկական արտադրատեսակներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ»-ի, պետք է միակցվեն եռալար խմբային գծի պաշտպանական հաղորդիչներին (տես սույն ՏԿ-ի 29-րդ կետը): Պաշտպանական հաղորդիչներին պետք է միակցվեն նաև մալուխների անցկացման համար օգտագործվող միջնապատերի, դռների և փեղկերի մետաղե հիմնակմախքները:

62. Բարձր վտանգայնություն չունեցող սենքերում թույլատրվում է կախովի լուսատուների կիրառում, որոնք օժտված չեն սեղմակներով՝ պաշտպանական հաղորդիչների միակցման համար, պայմանով, որ նրանց կախելու համար կեռը մեկուսացված է: Տվյալ կետի պահանջները չեն փոխում սույն ՏԿ-ի 29-րդ կետի պահանջները և հիմք չեն հանդիսանում՝ էլեկտրահաղորդագծերը երկլար կատարելու համար:

63. Շարժական էլեկտրական սարքերի համար խրոցակային վարդակները սնող խմբային գծերի պաշտպանության համար հանձնարարվում է նախատեսել պաշտպանական անջատման սարքվածքներ (ՊԱՍ-եր):

64. Եթե գերհոսանքից պաշտպանության սարքվածքը (ինքնավար անջատիչ, ապահովիչ) կարճ միակցման հոսանքների ցածր արժեքների պատճառով չի ապահովում ինքնավար անջատման 0.4 վ ժամանակն անվանական 220 Վ լարման դեպքում, և կայանքը (բնակարանը) չի ընդգրկված պոտենցիալների հավասարեցման համակարգում, ապա ՊԱՍ-ի տեղակայումը հանդիսանում է պարտադիր:

65. ՊԱՍ տեղակայելիս հաջորդաբար պետք է կատարվեն ընտրողականության պահանջները: Երկ- և բազմաստիճանային սխեմաների դեպքում սնման աղբյուրին ավելի մոտ տեղակայված ՊԱՍ-ը պետք է ունենա առնվազն 3 անգամ մեծ նախադրվածք և գործարկման ժամանակ սպառողին մոտ տեղակայված ՊԱՍ-ի համեմատությամբ:

66. ՊԱՍ-ի գործողության գոտում զրոյական աշխատանքային հաղորդիչը չպետք է ունենա միացումներ հողակցված տարրերի և զրոյական պաշտպանական հաղորդչի հետ:

67. ՊԱՍ-ը իր կիրառման բոլոր դեպքերում, հաշվի առնելով հնարավոր գերբեռնումները, պետք է ապահովի բեռնվածքի շղթաների հուսալի փոխարկում:

68. Հանձնարարվում է օգտագործել ՊԱՍ, որն իրենից ներկայացնում է միասնական ապարատ ինքնավար անջատիչի հետ` ապահովելով պաշտպանություն գերհոսանքից`

1) գերհոսանքից պաշտպանություն չունեցող խմբային գծերում առանց գերհոսանքից պաշտպանության լրացուցիչ ապարատի չի թույլատրվում ՊԱՍ օգտագործել.

2) գերհոսանքից պաշտպանություն չունեցող ՊԱՍ-ի օգտագործման դեպքում անհրաժեշտ է կատարել նրանց հաշվարկային ստուգում գերհոսանքի ռեժիմներում` հաշվի առնելով վերադաս ապարատի պաշտպանական բնութագրերը, որն ապահովում է պաշտպանություն գերհոսանքից:

69. Բնակելի շենքերում չի թույլատրվում կիրառել ՊԱՍ-եր, որոնք ինքնավար կերպով սպառողին անջատում են ցանցից՝ լարման կորստի կամ ցանցում լարման անթույլատրելի անկման դեպքում:  Ընդ որում`  ՊԱՍ-ը պետք է պահպանի աշխատունակությունը 5 վ-ից ոչ պակաս ժամանակաընթացքում, լարումը մինչև անվանականի 50 տոկոս իջնելու դեպքում:

70. Շենքերում կարող են կիրառվել Ա(A) տեսակի ՊԱՍ-եր, որոնք արձագանքում են հոսանքի վնասվածքի ինչպես փոփոխական, այնպես էլ բաբախող հոսանքներին, կամ ԱՍ(AC) տեսակի, որոնք արձագանքում են միայն փոփոխական հոսանքների հոսակորստին: Բաբախող հոսանքի աղբյուրներ են հանդիսանում, օրինակ, արագության կարգավորմամբ լվացքի մեքենաները, լույսի կարգավորվող աղբյուրները, հեռուստացույցները, տեսամագնիտոֆոնները, անհատական համակարգիչները և այլն:

71. Խմբային ցանցերում, որոնք սնում են խրոցակային վարդակները, պետք է կիրառել ՊԱՍ-եր 30 մԱ-ից ոչ ավելի գործարկման անվանական հոսանքով`

1) թույլատրվում է մեկ ՊԱՍ-ին մի քանի խմբային գծերի միակցում՝ առանձին ինքնավար անջատիչներով (ապահովիչներով).

2) մնայուն սարքավորանք և լուսատուներ, ինչպես նաև ընդհանուր լուսավորման ցանցեր սնող գծերի վրա ՊԱՍ-երի տեղադրում չի պահանջվում:

72. Բնակելի շենքերում հանձնարարվում է ՊԱՍ տեղակայել բնակարանային վահանակների վրա, թույլատրվում է նրանց տեղակայումը նաև հարկային վահանակների վրա:

73. ՊԱՍ-ի տեղակայումն արգելվում է էլեկտրաընդունիչների համար, որոնց անջատումը կարող է բերել սպառողների համար վտանգավոր իրավիճակների (հրդեհային ազդանշանային անջատման և այլն):

74. Պարտադիր է հանդիսանում 30 մԱ-ից ոչ ավելի գործարկման անվանական հոսանքով ՊԱՍ-ի կիրառումը խմբային գծերի համար, որոնք սնում են առանձնապես վտանգավոր և բարձր վտանգավորության սենքերից դուրս և սենքերում գտնվող (օրինակ, 3-րդ գոտիի բնակարանների և հյուրանոցների լողասենյակների և ցնցուղարանների) խրոցակային ցանցերը:

75. Ցանցի հոսակորստի գումարային հոսանքը, հաշվի առնելով միակցվող մնայուն և շարժական էլեկտրաընդունիչները, աշխատանքի բնականոն ռեժիմում չպետք է գերազանցեն ՊԱՍ-ի անվանական հոսանքի 1/3-ը: Տվյալների բացակայության դեպքում էլեկտրաընդունիչների հոսակորստի հոսանքը պետք է ընդունել 0,4 մԱ բեռնվածքի յուրաքանչյուր 1 Ա հոսանքի հաշվարկից, իսկ ցանցի հոսակորստի հոսանքը՝ ֆազային հաղորդչի 1 մ-ին 1մկԱ հաշվարկից:

76. Հողակցման մասերին միացման դեպքում բռնկումից պաշտպանության մակարդակի բարձրացման համար, երբ հոսանքի մեծությունը բավական չէ առավելագույն հոսանային պաշտպանության աշխատանքի համար, դեպի բնակարան, առանձնատուն և այլն, ներանցման վրա հանձնարարվում է ՊԱՍ-ի տեղակայում՝ մինչև 300 մԱ գործարկման հոսանքով:

77. Բնակելի շենքերի համար սույն ՏԿ-ի 75-րդ կետի պահանջները կատարելիս` ՊԱՍ-ի գործառույթներն ըստ սույն ՏԿ-ի 71-րդ և 76-րդ կետերի կարող են կատարվել 30 մԱ ոչ ավելի գործարկման հոսանքով մեկ ապարատի կողմից:

78. Եթե ՊԱՍ-ը նախատեսված է էլեկտրահոսանահարումից և բոցավառումից պաշտպանվելու համար կամ միայն բոցավառումից պաշտպանվելու համար, ապա այն պետք է անջատի ինչպես ֆազային, այնպես էլ զրոյական աշխատանքային հաղորդիչները, զրոյական աշխատանքային հաղորդիչում գերհոսանքից պաշտպանություն չի պահանջվում:

79. Դեպի շենք ներանցման վրա պետք է կատարվի պոտենցիալի հավասարեցման համակարգ՝ հետևյալ հաղորդիչ մասերի միավորման միջոցով`

1) հիմնական (մայրուղային) պաշտպանական հաղորդիչ.

2) հիմնական (մայրուղային) հողակցող հաղորդիչ կամ հիմնական հողակցող սեղմակ.

3) շենքերի և շենքերի միջև կոմունիկացիաների պողպատե խողովակներ.

4) շինարարական կոնստրուկցիաների, շանթապաշտպանության, կենտրոնական ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգի մետաղական մասեր: Այդպիսի հաղորդիչ մասերը պետք է միմյանց հետ միացվեն շենք ուղղված ներանցման վրա: Հանձնարարվում է էլեկտրաէներգիայի հաղորդման ընթացքում կատարել պոտենցիալների հավասարեցման լրացուցիչ համակարգեր:

80. Պոտենցիալների հավասարեցման լրացուցիչ համակարգին պետք է միացվեն մնայուն էլեկտրակայանքների հպման համար մատչելի բոլոր բաց հաղորդիչների մասերը, ամբողջ էլեկտրասարքավորումների (այդ թվում` խրոցակային վարդակների) կողմնակի բաց մասերը և զրոյական պաշտպանական հաղորդիչներ`

1) լողարանների և ցնցուղարանների սենքերի համար պոտենցիալների հավասարեցման համակարգը պարտադիր է, այդ թվում` նաև սենքերի սահմաններից դուրս եկող կողմնակի հաղորդիչ մասերի միացումն այդ համակարգին: Եթե բացակայում է զրոյական պաշտպանական հաղորդիչներով պոտենցիալների հավասարեցման համակարգին միացված էլեկտրասարքավորումը, ապա պոտենցիալների հավասարեցման համակարգը պետք է միացնել ներանցման ՊԵ(PE) հաղորդաձողին (սեղմակին): Տաքացուցիչ տարրերը, որոնք միաձուլված են հատակի մեջ, պետք է ծածկված լինեն հողակցված մետաղական ցանցով կամ հողակցված մետաղական թաղանթով, որոնք միացված են պոտենցիալների հավասարեցման համակարգին: Որպես լրացուցիչ պաշտպանություն տաքացուցիչ տարրերի համար հանձնարարվում է օգտագործել մինչև 30 մԱ հոսանքով ՊԱՍ.

2) չի թույլատրվում սաունաների, լողասենյակների և ցնցուղային սենքերի համար օգտագործել պոտենցիալների տեղական հավասարեցման համակարգերը:

 

III. ՀԱՆԴԻՍԱԴԻՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

81. Հանդիսադիր կազմակերպությունների էլեկտրակայանքները, բացի սույն բաժնի պահանջներից, պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի  961-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի 42-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի 1033-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի, սույն ՏԿ-ի II բաժնի պահանջներին:

82. Էլեկտրաընդունիչների սնումը պետք է իրականացվի 380/220 Վ ցանցից՝ հողակցման ՏՆ-Ս (TN-S) կամ ՏՆ-Ց-Ս (TN-C-S) համակարգով:

Հանդիսադիր կազմակերպությունների վերակառուցման դեպքում, որոնք ունեն ցանցի 220/127 Վ կամ 3x220 Վ լարում, պետք է նախատեսել ցանցի փոխադրում 380/220 Վ լարման՝ հողակցման ՏՆ-Ս (TN-S) կամ ՏՆ-Ց-Ս (TN-C-S) համակարգով:

83. Ոչ ստանդարտ լարման ընտրությունը բեմադրական լուսավորության էլեկտրաընդունիչների և բեմի մեխանիզմների էլեկտրակայանքների համար, որոնք սնվում են առանձին տրանսֆորմատորներից, ուղղիչներից կամ կերպափոխիչներից պետք է իրականացվի նախագծման ժամանակ:

84. Բեմի (էստրադայի) կազմի մեջ մտնող բոլոր սենքերը, ինչպես նաև դեկորացիաների անկիզելի պահարանները, պահեստները (դեկորացիաների, զգեստների, բեմիրերի, կեղծամների, կահույքի և նյութերի), արհեստանոցները (գեղագրական, պոստիժերային, կեղծամային, ատաղձագործական, նկարչի, զարդակաղապարային, ծավալային դեկորացիաների, կարանոցների, կոշկակարանոցների), պահեստարանները (ներկերի, տնտեսական, բեմի մեքենավարի և էլեկտրիկի, սպիտակեղենի), դերասանների զգեստարանները և հանդերձասենյակները պետք է դասել II - IIա դասի հրդեհավտանգ գոտիներին, եթե նշված սենքերն ըստ շահագործման պայմանների և կիրառված սարքավորման բնութագրերով պայթահրդեհային ավելի բարձր դասի չեն վերագրվել:

85. Էլեկտրաընդունիչների կարգերն ըստ էլեկտրամատակարարման հուսալիության բերված են N 3 աղյուսակում:

86. Հանդիսադիր կազմակերպությունների էլեկտրակայանքների սնումը կարող է իրականացվել ինչպես սեփական (բաժանորդային) ՏԵ (ներկառուցված, կցակառուցված կամ առանձին կանգնած), այնպես էլ ընդհանուր օգտագործման ՏԵ: Ընդհանուր օգտագործման ՏԵ-ից հանդիսադիր կազմակերպությանը սնող 0.4 կՎ գծերին չի թույլատրվում միացնել ուրիշ սպառողների էլեկտրակայանքները: Թույլատրվում է ուրիշ սպառողների էլեկտրակայանքների սնումն իրականացնել հանդիսադիր կազմակերպության սեփական (բաժանորդային) ՏԵ-ից:

 

Աղյուսակ  2

 

Հանդիսադիր կազմակերպությունների էլեկտրաընդունիչների կարգերն ըստ էլեկտրամատակարարման հուսալիության

 

Էլեկտրաընդունիչների անվանումները

Կարգն ըստ էլեկտրամատակարարման հուսալիության հանդիսասրահների գումարային տարողության դեպքում, մարդ

800-ից պակաս

800 և ավելի

1. Հրդեհային պոմպերի էլեկտրաշարժիչներ, ինքնավար հրդեհային ազդանշանում և հրդեհաշրջում, հակածխային պաշտպանության, հրդեհի մասին իրազեկման, հակահրդեհային վարագույրի, անվտանգության և տարհանման համակարգեր

I


I


 

2. Բեմադրական լուսավորության էլեկտրաընդունիչներ

III


II


 

3. Բեմական մեխանիզմների էլեկտրա-
ընդունիչներ

III


 

II


4. Տեխնիկական ապարատայինների և ձայնաֆիկացման համակարգերի էլեկտրաընդունիչներ

III


II


5. Մնացած էլեկտրաընդունիչները, որոնք 1-ից մինչև 4-րդ կետերում նշված չեն, ինչպես նաև 300 տեղ և պակաս տարողությամբ դահլիճներով շենքերի էլեկտրաընդունիչների համալիրները

III


III


 

87. Հանդիսադիր կազմակերպության էլեկտրամատակարարումը հանդիսասրահում գումարային (մեկ շենքում մի քանի հանդիսասրահների դեպքում) 800 և ավելի տեղերի թվով և մանկական հանդիսադիր կազմակերպություններինը՝ անկախ տեղերի թվից, պետք է բավարարի հետևյալ պահանջներին`

1) էլեկտրաընդունիչների սնումը հանձնարարվում է կատարել սեփական (բաժանորդային) ՏԵ-ի երկու տրանսֆորմատորներից: Սեփական ՏԵ-ի կառուցման աննպատակահարմարության դեպքում էլեկտրաընդունիչների սնումը պետք է իրականացնել ընդհանուր օգտագործման ՏԵ-ի երկու տրանսֆորմատորներից.

2) տրանսֆորմատորները պետք է սնում ստանան 6-10 կՎ երկու անկախ աղբյուրներից.

3) մեկ տրանսֆորմատորի անջատման դեպքում աշխատանքի մեջ մնացող տրանսֆորմատորը պետք է ապահովի հանդիսադիր կազմակերպության բոլոր էլեկտրաընդունիչների սնումը.

4) ԳԲՎ-ն պետք է ունենա 380/220 Վ հաղորդաձողերի երկու հատված, հաղորդաձողերի վրա ՊԱՍ-ի սարքվածքներով: ԳԲՎ-ի հատվածների սնումը տրանսֆորմատորից պետք է կատարել փոխադարձ պահուստավորվող գծերով: ԳԲՎ-ն ՏԵ-ի կամ լրակազմ տրանսֆորմատորային ենթակայանի (ԼՏԵ) վահանակի հետ համատեղելու դեպքում ՊԱՍ-ը տեղակայվում է ՏԵ-ի կամ ԼՏԵ-ի վահանակի վրա:

88. Հանդիսասրահներում գումարային մինչև 800 տեղից պակաս տեղերի թվով հանդիսադիր կազմակերպության էլեկտրամատակարարումը պետք է բավարարի հետևյալ պահանջներին`

1) էլեկտրաընդունիչների սնումը պետք է կատարել ընդհանուր օգտագործման ՏԵ-ի երկու տրանսֆորմատորներից: Թույլատրվում է հանդիսադիր կազմակերպության ԳԲՎ-ի (ՆԲՍ) սնումն իրականացնել մեկ  տրանսֆորմատորից՝  ՏԵ-ի  մինչև ԳԲՎ-ն (ՆԲՍ) երկու փոխադարձ պահուստավորվող գծեր անցկացնելու պայմանով.

2) մեկ տրանսֆորմատորի անջատման դեպքում աշխատանքի մեջ մնացող տրանսֆորմատորը պետք է ապահովի հանդիսադիր կազմակերպության հիմնական էլեկտրաընդունիչների սնումը.

3) ԳԲՎ-ները (ՆԲՍ) պետք է ունենան 380/220 Վ հաղորդաձողերի երկու հատված: Հատվածների սնումը պետք է նախատեսել ՏԵ-ից՝ փոխադարձ պահուստավորվող առանձին գծերով: ԳԲՎ-ի (ՆԲՍ) հատվածների վրա սնման փոխարկումը պետք է իրականացվի ձեռքով.

4) ըստ էլեկտրամատակարարման հուսալիության` I կարգի էլեկտրաընդունիչների համար պետք է նախատեսված լինի սնման երկրորդ անկախ աղբյուր:

89. Գումարային մինչև 300 տեղ ունեցող հանդիսասրահներով հանդիսադիր կազմակերպությունների էլեկտրամատակարարումն իրականացվում է ընդհանուր օգտագործման ՏԵ-ի մեկ տրանսֆորմատորից:

90. Գումարային մինչև 300 տեղով հանդիսադիր կազմակերպությունը, բացառությամբ մանկական հանդիսադիր կազմակերպությունների, ուրիշ նշանակության շենքի մեջ տեղավորման դեպքում հանդիսադիր կազմակերպության էլեկտրաընդունիչների սնումը թույլատրվում է իրականացնել ընդհանուր ԳԲՎ (ՆԲՍ)-ից:

91. Յուղով լցված տրանսֆորմատորներով կից կառուցված և ներկառուցված ՏԵ-ը պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի 1033-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև հետևյալ պահանջներին`

1) յուրաքանչյուր տրանսֆորմատոր պետք է տեղակայված լինի առանձին խցում, որն ունի ելք՝ միայն դեպի դուրս: ԼՏԵ կիրառելու դեպքում թույլատրվում է մեկ սենքի մեջ մեկ ԼՏԵ-ի տեղակայում՝ երկու տրանսֆորմատորներով: ՏԵ և ԼՏԵ սենքերը պետք է լինեն առաջին հարկում.

2) տրանսֆորմատորային խցերի կամ ԼՏԵ-ի դռները պետք է դասավորված լինեն հանդիսատեսների անցման մոտակա դռնից կամ տարհանման ելքից առնվազն 5 մ հեռավորության վրա.

3) ելքեր (դռներ) նախատեսումը ՏԵ-ի և ԼՏԵ-ի սենքերից անմիջականորեն տարհանման ուղու վրա՝ չի թույլատրվում:

92. Լրակազմ տրանսֆորմատորային ենթակայանները, որոնց տրանսֆորմատորները յուղով լցված չեն, կարող են տեղավորվել շենքի ներսում՝ առանձին սենքի մեջ: Ընդ որում` պետք է նախատեսված լինի ԼՏԵ-ի և նրա սարքավորման տեղափոխման հնարավորություն՝ փոխարինման և վերանորոգման համար:

93. ՏԵ-ի և ԼՏԵ-ի սենքերում կարող են տեղավորվել մինչև 1 կՎ լարման ԲՍ-ի և պտտվող փոխակերպիչներ բեմի մեխանիզմների էլեկտրաշարժաբերների սնման համար, կուտակիչ մարտկոցներով պահարաններ և բեմադրական լուսավորության տիրիստորային կարգավորիչներ, պայմանով, որ սենքի մեջ տեղավորված ամբողջ էլեկտրասարքավորումն սպասարկվի օբյեկտի անձնակազմի կողմից:

94. ՏԵ-ի 1 կՎ-ից բարձր լարման ԲՍ-ն պետք է տեղավորվի առանձին սենքի մեջ ինքնուրույն փակվող մուտքերով՝ էներգամատակարար կազմակերպության անձնակազմի կողմից սպասարկելու համար`

1) մինչև 1 կՎ և բարձր լարման ԲՍ-երի տեղակայումը մեկ սենքի մեջ թույլատրվում է պայմանով, որ նրանք սպասարկվեն մեկ կազմակերպության կողմից.

2) մինչև 1 կՎ և բարձր լարման ԲՍ-երը մեկ սենքի մեջ տեղակայման մասին պայմանը ԼՏԵ-ի վրա չի տարածվում: ԼՏԵ-ի բարձրավոլտ մասն անհրաժեշտության դեպքերում կապարակնքվում է սպասարկող կազմակերպության կողմից:

95. Էլեկտրաակուստիկական և կինոտեխնիկական սարքերը սնող գծերին այլ էլեկտրաընդունիչների միացում չի թույլատրվում:

96. Անվտանգության լուսավորության և տարհանման լուսավորության սնումը պետք է կատարվի հաշվի առնելով սույն ՏԿ-ի  97-րդ և 98-րդ կետերում բերված պահանջները:

97. Վթարային ռեժիմներում անվտանգության լուսավորության, տարհանման լուսավորության և հրդեհային ազդանշանման սնման համար հանձնարարվում է հանդիսադիր կազմակերպություններում կուտակիչ մարտկոցների տեղակայում: Նշված նպատակների համար կուտակիչ մարտկոցների տեղակայումը պարտադիր կարգով պետք է նախատեսել`

1) մանկական հանդիսադիր կազմակերպություններում՝ անկախ տեղերի թվից և սնման աղբյուրների թվից.

2) հանդիսասրահներում գումարային 800 և ավելի տեղերով հանդիսադիր կազմակերպություններում (բացի կինոթատրոններից)` անկախ սնման աղբյուրների թվից.

3) մեկ սնման աղբյուրի առկայության դեպքում.

ա. ակումբային հաստատություններում՝ հանդիսասրահներում 500-ից ավելի գումարային տեղերի քանակի դեպքում.

բ. մնացած հանդիսադիր կազմակերպություններում՝ հանդիսասրահներում 300-ից ավելի գումարային տեղերի դեպքում.

4) սնման երկու աղբյուրների առկայության դեպքում 3-րդ ենթակետում նշված հանդիսադիր կազմակերպությունների համար կուտակիչ մարտկոցներ կարող են չտեղակայվել.

5) կուտակիչ մարտկոցներ կարող են չտեղակայվել նաև.

ա. կինոթատրոններում՝ հանդիսասրահներում տեղերի գումարային 800-ից պակաս քանակի դեպքում,

բ. ակումբային հաստատություններում՝ տեղերի գումարային 500 և պակաս քանակի դեպքում.

գ. մնացած հանդիսադիր կազմակերպություններում՝ հանդիսասրահներում տեղերի 300 և պակաս քանակի դեպքում:

98. Շարժական կուտակիչ մարտկոցներով պահարանները թույլատրվում է տեղակայել ցանկացած սենքի ներսում` բացառությամբ հանդիսատեսների և արտիստների համար սենքերի: Մինչև 48 Վ լարումով և 150 Ա-ժ ունակությամբ շարժական կուտակիչ մարտկոցները՝ վթարային լուսավորության և հրդեհային ազդանշանման համար, որոնք տեղակայվում են մետաղական պահարաններում` սենքից դուրս բնական օդաքաշ օդափոխությամբ, կարող են լիցքավորվել նրանց տեղակայման վայրում: Ընդ որում` սենքի դասն ըստ պայթա- և հրդեհավտանգավորության չի փոխվում: Կուտակիչ մարտկոցների ունակությունը պետք է ընտրված լինի վթարային լուսավորության լուսատուների 1 ժ անընդհատ աշխատանքի հաշվարկից:

 

11. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

 

99. Լուսավորման սարքերի վրա լարման թույլատրելի շեղումները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 13109 «Էլեկտրական էներգիա. համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Էլեկտրական էներգիայի որակի նորմեր ընդհանուր նշանակման էլեկտրամատակարարման համակարգերում» պահանջներին: Հանդիսասրահի լուսավորության ցանցում պետք է օգտագործվեն այնպիսի լուսատուներ, որոնք բացառում են լույսի աղբյուրի փշրման դեպքում շիկացած մանրամասերի դուրս ընկնումը լուսատուի միջից:

100. Բեմադրական լուսավորության լուսավորման սարքերը պետք է ունենան ապահովիչ ցանցեր, որոնք բացառում են լուսազտիչների, ոսպնյակների, լամպերի, լուսային սարքերի մյուս ներքին մասերի և ապակու կամ կվարցի բեկորների անկումը լամպը պայթելու դեպքում:

101. Բեմադրական լուսավորությունը և նվագախմբի նոտակալների լուսավորությունը պետք է ունենան լույսի աղբյուրների պայծառության սահուն կարգավորում: Ակումբային հաստատությունների համար հանդիսասրահում մինչև 500 տեղի դեպքում թույլատրվում է ունենալ չկարգավորվող լուսավորություն:

102. 500 տեղից ավելի տարողությամբ հանդիսասրահներում հանձնարարվում է նախատեսել լույսի աղբյուրների պայծառության կարգավորում:

103. Հանդիսատեսների համար սենքերում պետք է նախատեսված լինի հերթապահ լուսավորություն, որն ապահովում է ցածր լուսավորվածություն՝ այդ սենքերում նորմավորվողի 15 տոկոսից ոչ պակաս: Թույլատրվում է որպես հերթապահ լուսավորության մաս օգտագործել վթարային կամ տարհանման լուսավորությունը:

104. Մնայուն կինոկայանքներով հանդիսասրահներում կինոպրոյեկտորի վթարային անջատման դեպքում պետք է նախատեսված լինի լուսատուների ինքնավար միացում, որոնք ապահովում են կինոսեանսների միջև ընդմիջումների ժամանակ դահլիճի լուսավորման ռեժիմի համար նորմավորվող լուսավորվածության 15 տոկոսից ոչ պակաս լուսավորում:

105. Աշխատանքային և հերթապահ լուսավորության կառավարում պետք է նախատեսված լինի`

1) հանդիսասրահի համար՝ բեմադրական լուսավորության կառավարման ապարատասրահից, կինոպրոյեկցիոն սենյակից, գլխավոր ստուգողի կողմից կետի կամ դեպի հանդիսասրահ մուտքից.

2) բեմի, էստրադայի համար բեմադրական լուսավորության ապարատասրահից, բեմի (էստրադայի) վրայի կառավարակետից.

3) նախասրահների, ճեմասրահների, բեմեզրերի, հանդերձարանների, բուֆետների, սանհանգույցների, ծխարանների և հանդիսատեսների համար այլ սենքերի՝ աշխատանքային լուսավորության կենտրոնացված կառավարում գլխավոր ստուգողի կետից կամ դեպի հանդիսասրահ մուտքից, իսկ հերթապահ լուսավորությամբ, բացի դրանից, հրդեհային կետի սենքից (նրա առկայության դեպքում) կամ ԳԲՎ-ից:

106. Անվտանգության լուսավորությունը պետք է կատարվի բեմի (էստրադայի) դրամարկղերի, վարչարարի, հանդերձարանների, պահպանության կետերի, հրդեհային կետի, տեխնիկական ապարատասրահների, բուժկետերի, ՏԵ-ի, ԼՏԵ-ի, ԳԲՎ-ի սենքերում, իսկ կրկեսներում՝ կենդանիների համար նախատեսված սենքերում:

Տարհանման լուսավորությունը պետք է նախատեսված լինի բոլոր սենքերում, որտեղ կարող է 50-ից ավելի մարդ լինել, ինչպես նաև բոլոր սանդուղքների, անցամասերի և տարհանման մյուս ուղիների վրա:

107. Լուսային ցուցիչները պետք է դասավորված լինեն տարհանման ուղիներով դռների վերևից, հանդիսասրահից, բեմից (էստրադայից, կրկեսաբեմից) և ուրիշ սենքերից շենքից ելքի ուղղությամբ և ունենան գունավորում` ըստ ՀՍՏ 160-97 «Ազդանշանային գույներ: Հրդեհային անվտանգության նշաններ: Տեսակները, չափերը, ընդհանուր տեխնիկական պահանջներ»-ի: Լուսային ցուցիչները պետք է միացվեն անվտանգության լուսավորության կամ տարհանման լուսավորության սնման աղբյուրին կամ ինքնավար կերպով նրա վրա փոխարկվի՝ նրանց սնող աղբյուրների վրա լարման անհետացման դեպքում: Լուսային ցուցիչները պետք է միացվեն շենքում հանդիսատեսների գտնվելու ամբողջ ժամանակահատվածում:

108. Անվտանգության լուսավորության և տարհանման լուսավորության կառավարում պետք է նախատեսված լինի հրդեհային կետից, վթարային լուսավորության վահանակից կամ ԳԲՎ (ՆԲՍ)-ից:

109. Անվտանգության լուսավորության և տարհանման լուսավորության համար, որը միացվում կամ փոխարկվում է կուտակիչ կայանքից սնման վրա, պետք է կիրառվեն շիկալար լամպեր: Լյումինիսցենտային լամպեր կարող են կիրառվել լուսատուները կուտակիչ կայանքից սնելու դեպքում` օգտագործելով հաստատուն հոսանքը փոփոխականի ձևափոխող կերպափոխիչներից:

110. Նվագախմբային փոսի մեջ նոտակալների լուսավորումը պետք է կատարվի խրոցակային վարդակներին միացվող լուսատուներով:

111. Հանդիսադիր կազմակերպություններում պետք է նախատեսված լինի լուսավառումային և գովազդային կայանքների միակցման հնարավորություն:

12. ՈՒԺԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐԱՆՔ

112. Հրդեհային պոմպերի էլեկտրաշարժիչների, հակածխային պաշտպանության, հրդեհային ազդանշանման և հրդեհաշիջման, հրդեհի մասին ազդարարման համակարգերի սնումը պետք է նախատեսել ենթակայաններից, ԳԲՎ-ից կամ ՆԲՍ-ից:

113. Հրդեհային պոմպերի էլեկտրաշարժիչների և հակածխային համակարգի ու հակահրդեհային ավտոմատիկայի միացումը պետք է ուղեկցվի օդափոխության և օդի լավորակման համակարգերի էլեկտրաընդունիչների ինքնավար անջատումով: Թույլատրվում է նաև ուրիշ ուժային էլեկտրասարքավորանքի ինքնավար անջատում` բացառությամբ հակահրդեհային վարագույրի, շրջապտույտային պոմպերի և վերելակների էլեկտրաշարժիչների:

114. Հրդեհային պոմպերի էլեկտրաշարժիչների գործարկումը պետք է կատարել`

1) հեռագործ կերպով` հրդեհային ծորակների մոտ եղած կոճակներից, ցայտաջրմուղների և դրենչերների բացակայության դեպքում.

2) ինքնավար կերպով` ցայտաջրմուղների և դրենչերների առկայության դեպքում՝ հեռագործ կրկնօրինակմամբ (գործարկման և կանգի համար) հրդեհային կետի և պոմպակայանի սենքերից.

3) հրդեհային պոմպերի էլեկտրաշարժիչների գործարկումը պետք է վերահսկվի հրդեհային կետի սենքի մեջ՝  լուսային և ձայնային ազդանշաններով:

115. Բեմի մեխանիզմների էլեկտրաշարժաբերները պետք է ինքնավար կերպով անջատվեն մեխանիզմների եզրային դիրքեր հասնելիս: Բեմի մեխանիզմների, հակահրդեհային վարագույրների, վերհանման-իջեցման հարթակների և վերհանման-փոխադրական սարքվածքների (բացի էլեկտրական բազմաճախարակներից) էլեկտրաշարժաբերները պետք է ունենան գերբարձրացման և գերիջեցման վթարային ինքնավար անջատում ուժային շղթայի մեջ, որի գործարկումից հետո պետք է բացառվի ձեռքով կամ ինքնավար կառավարման ապարատների էլեկտրաշարժաբերների գործարկումը:

116. Բեմական բարձրացումների թիվը տասից ավելի լինելու դեպքում պետք է բեմի մեխանիզմների վահանակի վրա, իսկ նրա բացակայության դեպքում բեմադրիչի օգնականի վահանակի վրա նախատեսել կառավարման ինքնավար սարքվածք, որն ապահովում է բոլոր բեմական վերհանումների միաժամանակյա անջատումը:

117. Բեմի (էստրադայի, կրկեսաբեմի) սպասարկման բոլոր մեխանիզմների վթարային կանգի համար պետք է նախատեսված լինեն անջատիչ ապարատներ, որոնք դասավորված են առնվազն երկու տեղում, որտեղից լավ դիտվում է այդ մեխանիզմների աշխատանքը:

118. Բեմի (էստրադայի) պտտվող մասի ցանկապատերի, բարձրացման-իջեցման հարթակների, լուսասարքերի տեխնոլոգիական ամբարձիչների դռները պետք է ունենան արգելափակող սարքվածքներ, որոնք անջատում են էլեկտրաշարժիչները՝ դռները բացելիս և դռները փակելուց հետո բացառում են մեխանիզմների գործարկումն առանց լրացուցիչ գործողությունների (բանալու շրջում, կոճակի սեղմում և այլն):

119. Մեխանիզմները, որոնք բացի էլեկտրական շարժաբերից ունեն մեխանիկական ձեռքի շարժաբեր, պետք է ունենան արգելափակում, որն անջատում է էլեկտրաշարժաբերը՝ ձեռքով կառավարման անցնելիս:

120. Անվտանգության ապահովման համար նախատեսված սարքերի և ապարատների հպակները պետք է աշխատեն համապատասխան շղթայի խզման վրա՝ տվյալ սարքի կամ ապարատի կոճի վրա սնումն անհետանալու դեպքում:

121. Հակահրդեհային վարագույրը պետք է օժտված լինի արգելափակմամբ, որոնք ինքնավար եղանակով անջատում են էլեկտրաշարժիչները քարշային մետաղաճոպանների թուլացման և վարագույրի ձգողական իջեցման դեպքում: Էլեկտրաշարժիչների հակածխային վարագույրի շարժումը պետք է ուղեկցվի լուսային և ձայնային ազդանշանմամբ բեմի պլանշետի վրա և հրդեհային կետի սենքի մեջ:

122. Ծխի ելանցքների կառավարումը պետք է նախատեսի ինչպես բոլոր ելանցքների միաժամանակյա բացում, այնպես էլ յուրաքանչյուր ելանցքի առանձին բացում և փակում: Թույլատրվում է նախատեսել ծխի ելանցքերի փակում ձեռքով: Ծխի ելանցքերի կարապիկի կառավարումը պետք է նախատեսված լինի բեմի պլանշետից, հրդեհային կետի կարգավարականից, սենքից և կարապիկի սենքից:

13. ՄԱԼՈՒԽՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

123. Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի 42-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջների գերբեռնումից պետք է պաշտպանված լինեն ուժային ցանցերը բեմի (էստրադայի, կրկեսաբեմի) սահմաններում:

124. Պետք է կիրառվեն պղնձե ջղերով մալուխներ և հաղորդալարեր, էլեկտրահաղորդագծերը չպետք է տարածեն այրումը`

1) հանդիսասրահներում, այդ թվում` դահլիճներից վեր տարածության մեջ և կախովի առաստաղների վերևում.

2) բեմի վրա, այրվող կառուցվածքներով ձեղնահարկային սենքերում.

3) հակահրդեհային սարքվածքների կառավարման շղթաների համար, ինչպես նաև հրդեհային և պաշտպանական ազդանշանման ձայնաֆիկացման գծերի վրա, բեմադրական լուսավորման գծերին և բեմական մեխանիզմների էլեկտրաշարժաբերների համար.

4) մնացած սենքերում սնող և բաշխիչ ցանցերի համար թույլատրվում է ալյումինե ջղերով 16 մմ2 -ից ոչ պակաս հատույթով մալուխների հաղորդալարերի կիրառում:

125. Հանդիսասրահներում, ճեմասրահներում, բուֆետներում հանձնարարվում է կատարել թաքնված փոխարինվող էլեկտրահաղորդագիծ:

126. Մալուխները և հաղորդալարերը պետք է անցկացվեն պողպատե խողովակներում բեմի (էստրադայի, կրկեսաբեմի) սահմաններում, ինչպես նաև հանդիսասրահներում՝ անկախ տեղերի քանակից:

127. Բեմականացման լուսավորության գծերի համար թույլատրվում է մեկ խողովակի մեջ մինչև 24 հաղորդալարի անցկացում, պայմանով, որ ջերմաստիճանը չգերազանցի հաղորդալարերի համար նորմավորվածը:

128. Բեմականացման լուսավորության լուսավորման սարքերը սնող գծերը, որոնք դասավորված են շարժական կառուցվածքների վրա, պետք է կատարել ճկուն պղնձե մալուխով:

129. Էլեկտրահաղորդագծերը, որոնք սնում են փոխադրովի և շարժական էլեկտրաընդունիչներ և թրթռամեկուսիչ հիմքերի վրա գտնվող էլեկտրաընդունիչներ, պետք է նախատեսել հղում ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի 961-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

130. Մնայուն էլեկտրահաղորդագծից շարժականի անցումները պետք է կատարել էլեկտրական միակցիչների (կամ սեղմակների տուփի) միջոցով, որոնք տեղակայվում են սպասարկման համար մատչելի տեղերում:

14. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

131. Էլեկտրակայանքների հողակցումը և անվտանգության պաշտպանական միջոցառումները պետք է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին և սույն ՏԿ-ում բերված լրացուցիչ պահանջներին համապատասխան:

132. Բեմի (էստրադայի, կրկեսաբեմի) շարժական մետաղական կոնստրուկցիաները, որոնք նախատեսված են լուսավորության և ուժային էլեկտրաընդունիչների (լամպաշարերի ֆերմաներ, ճակատամուտքի անդրաբեմեր և այլն) տեղակայման համար պետք է միացված լինեն պաշտպանական հողակցմանն առանձին ճկուն պղնձե հաղորդալարի կամ մալուխի ջղի միջոցով, որոնք չպետք է միաժամանակ ծառայեն որպես աշխատանքային հոսանքի հաղորդիչներ: Բեմի պտտվող մասի և նրա վրա դասավորված ապարատների միացումը թույլատրվում է իրականացնել օղակաձև հպակով՝ երկակի հոսանահանումով:

133. Կինոտեխնոլոգիական սարքվածքների, ինչպես նաև էլեկտրաակուստիկայի, հեռուստատեսության, կապի և ազդանշանման համակարգերի և ցանցերի մետաղական իրանները և կոնստրուկցիաները պետք է միացվեն պաշտպանական հողակցմանը: Էլեկտրատեխնիկական և ձայնարտադրող կինոտեխնոլոգիական կայանքները, ինչպես նաև կապի և հեռուստատեսության սարքավորանքը, որոնք պահանջում են աղմուկների իջեցված մակարդակ, պետք է միացվեն ինքնուրույն հողակցող սարքի, որի հողակցիչները պետք է գտնվեն ուրիշ հողակցիչներից 20 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա, իսկ հողակցող հաղորդիչները պետք է մեկուսացված լինեն էլեկտրակայանքի պաշտպանական հողակցման հաղորդիչներից: Ինքնուրույն հողակցիչ սարքվածքի դիմադրությունը պետք է համապատասխանի ապարատուրա պատրաստող կազմակերպության պահանջներին կամ գերատեսչական նորմերին, բայց չպետք է գերազանցի 4 Օմ-ը:

 

IV. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ ՊԱՅԹԱՎՏԱՆԳ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ

 

15. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

134. Պայթավտանգ գոտիներում էլեկտրասարքավորումների (մեքենաների, ապարատների, սարքվածքների), էլեկտրահաղորդագծերի և մալուխային գծերի ընտրությունը և տեղակայումը կատարվում է սույն բաժնի համապատասխան՝ պայթավտանգ գոտիների և պայթավտանգ խառնուրդների դասակարգման հիման վրա:

135. Սույն բաժնի ցուցումները չեն տարածվում հորաններում ստորգետնյա կայանքների վրա և այն կազմակերպությունների վրա, որոնց կայանքների պայթավտանգավորությունը հետևանք է պայթուցիչ նյութերի կիրառության, արտադրության կամ պահպանման, ինչպես նաև այն էլեկտրասարքավորումների վրա, որոնք դասավորված են տեխնոլոգիական ապարատների ներսում:

 

16.  ՊԱՅԹԱՎՏԱՆԳ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԳՕՍՏ 12.1.011 «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ. ՊԱՅԹԱՎՏԱՆԳ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ. ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ»-Ի

 

136. Գազերի և գոլորշիների օդի  հետ  պայթավտանգ  խառնուրդները,  կախված ԱՓԱԲ, չափից ստորաբաժանվում են կարգերի՝ համաձայն 3 աղյուսակի:

137. Գազերի և գոլորշիների օդի հետ պայթավտանգ խառնուրդները, կախված ինքնաբոցավառման ջերմաստիճանից, ստորաբաժանվում են վեց խմբերի՝ համաձայն 4 աղյուսակի:

 

Աղյուսակ 3

 

Գազերի և գոլորշիների օդի հետ պայթավտանգ խառնուրդների կարգերը

 

Խառնուրդի կարգը

Խառնուրդի անվանումը

ԱՓԱԲ, մմ

I

հանքահորային մեթան

1,0-ից ավելի

II

արդյունաբերական գազեր և գոլորշիներ

-

IIԱ (IIA)

նույնը

0,9-ից ավելի

IIԲ (IIB)

նույնը

0,5-ից ավելի մինչև 0,9

IIՑ (IIC)

նույնը

մինչև 0,5

 

138. 3 աղյուսակում նշված ԱՓԱԲ արժեքները չեն կարող ծառայել շահագործման մեջ թաղանթի բացակի լայնության վերահսկման համար:

 

Աղյուսակ 4

 

Գազերի և գոլորշիների օդի հետ պայթավտանգ խառնուրդների խմբերն ըստ ինքնաբոցավառման ջերմաստիճանի

 

Խումբը

Խառնուրդի ինքնաբոցավառման
ջերմաստիճանը, 0C

Տ1 (T1)

450-ից բարձր

Տ2 (T2)

300-ից մինչև 450

Տ3 (T3)

200-ից մինչև 300

Տ4 (T4)

բարձր 135-ից մինչև 200

Տ5 (T5)

բարձր 100-ից մինչև 135

Տ6 (T6)

բարձր 85-ից մինչև 100

 

139. Գազերի և գոլորշիների օդի հետ պայթավտանգ խառնուրդների բաշխումն ըստ կարգերի և խմբերի տրված են 5 աղյուսակում:

140. Որոշ պայթավտանգ փոշիների բոցավառման կոնցենտրացիոն սահմանը, ինչպես նաև նրանց մարմրումի, բոցավառման և ինքնաբոցավառման ջերմաստիճանները բերված են 6 աղյուսակում:

141. Գազերի և գոլորշիների օդի հետ պայթավտանգ խառնուրդների կարգերը և խմբերը, ինչպես նաև նրանց մարմրումի, բոցավառման և ինքնաբոցավառման ջերմաստիճանները, որոնք չեն մտցված 5 և 6 աղյուսակների մեջ, որոշվում են փորձարկող կազմակերպությունների կողմից:

 

17. ՊԱՅԹԱՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՄԱԿՆՇՈՒՄԸ

 

142. Պայթապաշտպանված էլեկտրասարքավորումներն ստորաբաժանվում են ըստ պայթապաշտպանության մակարդակների և տեսակների, խմբերի և ջերմաստիճանային դասերի համաձայն ԳՕՍՏ 12.2.020  «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Էլեկտրասարքավորումներ պայթյունապաշտպանված. կերմիններ և սահմանումներ. դասակարգում. մակնշում»:

143. Սահմանված են էլեկտրասարքավորումների պայթապաշտպանության հետևյալ մակարդակները`

1) «Պայթյունի դեմ բարձր հուսալիության էլեկտրասարքավորում» մակարդակ՝ պայթապաշտպանված էլեկտրասարքավորում, որի մեջ պայթապաշտպանությունն ապահովվում է միայն աշխատանքի բնականոն ճանաչված ռեժիմում: Մակարդակի նշանը՝ 2.

2) «Պայթաանվտանգ էլեկտրասարքավորում» մակարդակ՝ պայթապաշտպանված էլեկտրասարքավորում, որի մեջ պայթապաշտպանությունն ապահովվում է ինչպես աշխատանքի բնականոն ռեժիմում, այնպես էլ ճանաչված հավանական վնասվածքների դեպքում, որոնք որոշվում են շահագործման պայմաններով` բացի պայթապաշտպանության միջոցների վնասվածքների: Մակարդակի նշանը՝ 1.

3) «Առանձնապես պայթաանվտանգ էլեկտրասարքավորում» մակարդակ՝ պայթապաշտպանված էլեկտրասարքավորում, որի մեջ պայթաանվտանգ էլեկտրասարքավորման նկատմամբ ձեռնարկված են պայթապաշտպանության լրացուցիչ միջոցներ, որոնք նախատեսված են պայթապաշտպանության տեսակների մասին ստանդարտներով: Մակարդակի նշանը՝ 0:

144. Պայթապաշտպանված էլեկտրասարքավորումը կարող է ունենալ՝ պայթապաշտպանության հետևյալ տեսակները.

 

1)

պայթաանթափանց պատյան . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . 

դ(d)

2)

պատյանի լրալցումը կամ օդափչումը հավելյալ ճնշման տակ՝ պաշտպանիչ գազով  . . . .

պ(p)

3)

կայծաանվտանգ էլեկտրական շղթա . . . . . . . . . . . . . . . . . . . . 

ի(i)

4)

հոսանատար մասերով թաղանթի կվարցային լցոնում. . . . . . .

ք(q)

5)

հոսանատար մասերով թաղանթի յուղային լցոնում. . . . . . . . .

օ(o)

6)

պայթապաշտպանության հատուկ տեսակ . . . . . . . . . . . . . . . .

ս(s)

7)

«ե» տեսակի պաշտպանություն . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

ե(e)

 

145. Պայթապաշտպանության տեսակները, որոնք ապահովում են պայթապաշտպանության տարբեր մակարդակներ, տարբերվում են պայթաանվտանգության ապահովման միջոցառումներով և միջոցներով, որոնք վերապահված են պայթապաշտպանության զանազան տեսակների ստանդարտներում:

146. Պայթապաշտպանված էլեկտրասարքավորումը կախված կիրառման ոլորտից, ստորաբաժանվում է երկու խմբերի (աղյուսակ 7):

 

Աղյուսակ 5

 

Պայթավտանգ խառնուրդների բաշխումն ըստ կարգերի և խմբերի

 

Խառնուրդի կարգը

Խառնուրդի խումբը

Նյութեր, որոնք օդի հետ առաջացնում են
պայթավտանգ խառնուրդ

I

S1(T1)

մեթան (հանքահորային)

IIԱ (IIA)

S1(T1)

ամիակ, քլորիդային ալիլ, ացետոն, ացետոնիտրի բենզոլ, բենզոեռֆտորիդ, քլորային վինիլ, վինիլիդեն քլորային, 1,2-երկքլորպրոպան, երկքլորէթան, երկէթիլամին, երկիզոպրոպիլային եթեր, դոմենյան գազ, իզոբութիլեն, իզոբութան, իզոպրոպիլբենզոլ, քացախաթթու, քսիլոլ, մեթան (արդյունաբերական), մեթիլացետատ, մեթիլստիրոլ, քլորային մեթիլ, մեթիլիզոցիանատ, մեթիլքլորֆորմիատ, մեթիլցիկլոպրոպիլկետոն, մեթիլէթիլկետոն, ածխածնի օքսիդ, պրոպան, պիրիդին, լուծիչներ Ռ-4(P-4), Ռ-5 (P-5) և ՌՍ-1(PC-1), նոսրացուցիչ ՌԷ-1(Հն-1), սոլվենտ նավթային, ստիրոլ, սպիրտ երկացետոնային, տոլուոլ, եռֆտորքլոր պրոպան, եռֆտորպրոպեն, եռֆտորէթան, եռֆտորքլորէթիլեն, եռէթիլամին, քլորբենզոլ, ցիկլոպենտադիեն, էթան, էթիլ քլորային

IIԱ (IIA)

S2(T2)

1) ալկիլբենզոլ, ամիլացետատ, քացախաթթվի անհիդրիդ, ացետիլ ացետոն, ացետիլ քլորային, ացետոպրոպիլքլորիդ, բենզին Բ95/130(ը95/130), բութան, բութիլացետատ, բութիլպրոպիոնատ, վինիլացետատ, վինիլիդեն ֆտորային, երկատոլ, երկիզոպրոպիլամին, երկմեթիլամին, երկմեթիլֆորմամիդ, իզոպենտան, իզոպրեն, իզոպրոպիլամին, իզոօկտան, թթու պրոպրոնային, մեթիլամին, մեթիլիզոբութիլկետոն, մեթիլմետակրիլատ, մեթիլմերկապտան, մեթիլեռքլորսիլան, 2-մեթիլթիոֆեն, մեթիլֆուրան, օքսիդ մեզիթիլի, մոնոիզոբութիլամին, մեթիլքլորմեթիլերկքլորսիլան, պենտադիեն-1,3, պրոպիլամին, պրոպիլեն,
2) լուծիչներ՝ N 646, 647, 648, 649, ՌՍ-2(Հհ-2), ԲԷՖ(ընՂ) և ԱԷ(Ըն):

   

3) նոսրացուցիչներ՝ ՌԴՎ (ՀԺԹ), ՌԿԲ-1(ՀԽը-1), ՌԿԲ-2(ՀԽը-2)
4) սպիրտներ՝ բութիլային նորմալ, բութիլային երկրորդական, իզոամիլային, իզոբութիլային, իզոպրոպիլային, մեթիլային, էթիլային,
5) եռֆտորպրոպիլմեթիլ երկքլորսիլան, եռֆտորէթիլեն, եռքլորէթիլեն, իզոբութիլ քլորային, էթիլամին, էթիլացետատ, էթիլեներկամին, էթիլիզոբուտիրատ, էթիլեներկամին, էթիլենքլորհիդրին, էթիլիզոբուտիրատ, էթիլբենզոլ, ցիկլոհեքսանոլ, ցիկլոհեքսանոն

IIԱ (IIA)

S3(T3)

1) բենզիններ՝ Ա-66(Ը-66), Ա-72(Ը-72), Ա-76(Ը-76), «գալոշա», Բ-70(ը-70), էքստրակցիոն ըստ ՏՈՒ 38.101.303-72, էքստրակցիոն ըստ ՄՌՏՈՒ 12Ն- 20-63
2) բութիլմեթակրիլատ, հեքսան, հեպտան, երկիզոբութիլամին, երկպրոպիլամին, ալդեհիդ իզովալերիանային, իզոօկտիլեն, կամֆեն, կերոսին, մորֆոլոլին, նավթ, եթեր նավթային, պոլիեթեր ՏԳՄ-3(ՁթԾ-3), պենտան, լուծիչ N 651, սկիպիդար, սպիրտ ամիլային, եռամեթիլամին, վառելանյութ Տ-1(Ձ-1) և ՏՍ-1(Ձհ-1), ուայտ-սպիրիտ, ցիկլոհեքսան, ցիկլոհեքսիլամին, էթիլերկքլորթիոֆոսֆատ, էթիլմերկապտան

IIԱ (IIA)

Տ4(T4)

ացետալդեհիդ, ալդեհիդ իզոյուղային, ալդեհիդ յուղային, ալդեհիդ պրոպիոնային, դեկան, տետրամեթիլ երկամինոմեթան, 1,1,3-եռօքսիբութան

IIԱ (IIA)

Տ5(T5)

-

IIԱ (IIA)

Տ6(T6)

-

IIԲ (IIB)

Տ1(T1)

կոքսային գազ, սինիլային թթու

IIԲ (IIB)

Տ2(T2)

երկվինիլ, 4,4- երկմեթիլերկօքսան, երկմեթիլերկքլորսիլան,  երկօքսան, երկէթիլերկքլորսիլան, քափուրային յուղ, թթու ակրիլային, մեթիլակրիլատ, մեթիլվինիլերկքլորսիլան, ակրիլային թթվի նիտրիլ, նիտրոցիկլոհեքսան, օքսիդ պրոպիլենի, օքսիդ-2-մեթիլբութեն-2, օքսիդ էթիլենի, լուծիչներ ԱՄՌ-3(ԸԾՀ-3) և ԱԿՌ(ԸԽՀ), եռմեթիլքլորսիլան, ֆորմալդեհիդ, ֆուրան, ֆուրֆուրոլ, էպիքլորհիդրին, էթիլեռքլորսիլան, էթիլեն

IIԲ (IIB)

Տ3(T3)

ակրոլեին, վինիլեռքլորսիլան, ծծմբաջրածին, տետրոհիդրոֆուրան, տետրաէտօքսիսիլան, եռէտօքսիդիլան, վառելիք դիզելային, ֆորմալգլիկոլ, էթիլերկքլորսիլան, էթիլցելոզոլով

IIԲ (IIB)

Տ4(T4)

երկբութիլային եթեր, երկէթիլային եթեր, երկէթիլային եթեր էթիլենգլիկոլի

IIԲ (IIB)

Տ5(T5)

-

IIԲ (IIB)

Տ6(T6)

-

IIՑ(IIC)

Տ1(T1)

ջրածին, ջրային գազ, լուսատու գազ, ջրածին 75 տոկոս + ազոտ 25 տոկոս

 

Տ2(T2)

ացետիլեն, մեթիլերկքլորսիլան

 

Տ3(T3)

եռքլորսիլան

 

Տ4(T4)

-

 

Տ5(T5)

ծծմբաածխածին

 

Տ6(T6)

 -

 

147. 5 աղյուսակում նշված հանքահորային գազի տակ պետք է հասկանալ հանքահորային գազ, որի մեջ բացի մեթանից գազանման ածխաջրածինների պարունակությունը՝ մեթանի C2-C5 հոմոլոգների ծավալային բաժնեմասի 0,1-ից ոչ ավելի է, իսկ ջրածինը պայթանցքերից գազերի նմուշների մեջ հորատումից անմիջապես հետո՝ այրվող գազերի ընդհանուր ծավալային բաժնեմասի 0.002-ից ոչ ավելի:

148. II խմբի էլեկտրասարքավորումը, որն ունի պայթապաշտպանության «պայթաանթափանցիկ թաղանթ» և (կամ) «կայծաանվտանգ էլեկտրական շղթա» տեսակներ, ստորաբաժանվում է երեք ենթախմբերի, որոնք համապատասխանում են պայթավտանգ խառնուրդների կարգին՝ 8 աղյուսակի համաձայն:

149. II խմբի էլեկտրասարքավորումը, կախված սահմանային ջերմաստիճանի արժեքից, ստորաբաժանվում է վեց ջերմաստիճանային դասերի, որոնք համապատասխանում են պայթավտանգ խառնուրդների խմբերի (աղյուսակ   9):

 

Աղյուսակ 6

 

Պայթավտանգ փոշիների բոցավառման ստորին կոնցենտրացիոն սահմանը, մարմրումի, բոցավառման և ինքնաբոցավառման ջերմաստիճանները

 

 

Նյութը

Կախյալ փոշի

Նստած փոշի

բոցավառման ստորին կոնցենտրացիոն սահմանը, գ/մ3

բոցավառման ջերմաստի-
ճանը,0C

մարմրումի
ջերմաստի-
ճանը, 0C

բոցավառման ջերմաստի-
ճանը,0C

ինքնաբոցա-
վառման
ջերմաստի-
ճանը, 0C

1

2

3

4

5

6

Ադիպինային թթու

35

550

-

320

410

Ալտաքս

37,8

645

չի մարմրում,
հալվում է 1860C

-

-

Ալյումին

40

550

320

-

470

Ամինապելարգոնային թթու

10

810

չի մարմրում,
հալվում է 1900C

-

-

Ամինապլաստ

52

725

264

-

559

Ամինաէնանտային թթու

12

740

չի մարմրում,
հալվում է 1950C

390

450
(հալված նյութի)

4-Ամիլբենզաֆենոն-2 կարբոնային թթու

23,4

562

չի մարմրում,
հալվում է 1300C

261

422
(հալված նյութի)

Ամոնիակային աղ 2,4 երկօքսիբենզոլ-
սուլֆաթթվի

63,6

-

չի մարմրում,
հալվում է

286

470

Անտրացեն

5

505

չի մարմրում,
հալվում է 2170C

-

-

Ատրազին տեխնիկական,
ՏՈՒ, ԲՈՒ-127-69

30,4

779

չի մարմրում,
հալվում է 1700C

220

490
(հալված նյութի)

Ատրազին ապրանքային

39

745

նույնը

228

487
(հալված նյութի)

Սպիտակուց արևածաղկի սննդային

26,3

-

193

212

458

Սպիտակուց սննդային

39,3

-

չի մարմրում,
ածխանում է

324

460

Բիո(եռֆտորացետատ) տերկբուտիլանագի

21,2

554

չի մարմրում, հալվում է 500C

158

577
(հալված նյութի)

Վիտամին B15

28.2

509

-

-

-

Վիտամին PP մասուրի պտուղներից

38

610

-

-

-

Հիդրոքինոն

7,6

800

-

-

-

Ոլոռի ալյուր

25

560

-

-

-

Դեկստրին

37,8

400

-

-

-

Երկցիկլոպենտադիենի երկօքսիդ

19

-

չի մարմրում

129

394

2,5 Երկմեթիլհեքսին-3-դիոլ-2,5

9,7

-

չի մարմրում, հալվում է 900C

121

386
(հալված նյութի)

Փայտանյութի ալյուր

11,2

430

-

-

255

Կազեին

45

520

-

-

-

Կակաո

45

420

245

-

-

Քափուր

10,1

850

-

-

-

Բևեկնախեժ

12,6

325

չի մարմրում, հալվում է 800C

-

-

Կերոգեն

25

597

-

-

-

Օսլա կարտոֆիլի

40,3

430

չի մարմրում, ածխանում է

-

-

Օսլա եգիպտացորենի

32,5

410

չի մարմրում, ածխանում է

-

-

Լիգնին սաղարթավոր տեսակների

30,2

775

-

-

300

Լիգնին, բամբակյա

63

775

-

-

-

Լիգնին փշատերև տեսակների

35

775

-

-

300

Մալեատ երկբուտիլային

23

649

-

220

458
(հալված նյութի)

Մալեինային անհիդրիդ

50

500

չի մարմրում, հալվում է 530C

-

-

Մեթիլտետրահի-
դրոֆտալային անհիդրիդ

16,3

488

չի մարմրում, հալվում է 640C

155

482
(հալված նյութի)

Միկրովիտ Ա(Ը) կերային

16,1

-

չի մարմրում, ածխանում է

275

463

Փոշիներ ալյուրի (ցորենի, տարեկանի և ուրիշ մշակաբույսերի)

20-ից մինչև 63

410

-

-

205

Նավթալին

2,5

575

չի մարմրում, հալվում է 800C

-

-

Երկբութիլ օքսիդ

22,4

752

154

154

523

Երկօկտիլ օքսիդ

22,1

454

չի մարմրում, հալվում է 1550C

155

448
(հալված նյութի)

Պոլիակրիլոնիտրիլ

21,2

505

չի մարմրում, ածխանում է

217

-

Սպիրտ պոլիվինիլային

42,8

450

չի մարմրում, հալվում է 180-ից մինչև 2200C

205

344
(հալված նյութի)

Պոլիիզոբուտի-
լալյում օկսան

34,5

-

չի մարմրում

76

514

Պոլիպրոպիլեն

12,6

890

-

-

-

Անհիդրիդ պոլիսեբացինային

19,7

538

չի մարմրում, հալվում է 800C

266

381
(հալված նյութի)

Պոլիստիրոլ

25

475

չի մարմրում, հալվում է 2200C

-

-

Ներկ փոշուց
N1 լրացուցիչով,
գորշ գույն

16,9

560

չի մարմրում

308

475

Ներկ փոշուց
կարմրաշագանակագույն

37,1

848

նույնը

308

538

Ներկ փոշուց
շագանակագույն

33,6

782

նույնը

318

508

Ներկ փոշուց
փղոսկրի գույն

25,5

580

նույնը

241

325

Ներկ փոշուց

33,5

633

նույնը

314

395

Պրոպազին տեխնիկական

27,8

775

չի մարմրում, հալվում է 2000C

226

435
(հալված նյութի)

Պրոպազին ապրանքային,

37,2

763

չի մարմրում, հալվում է 2000C

215

508
(հալված նյութի)

Ալյուր խցանային

15

460

325

-

-

Փոշի արդյունաբերական ռետինային

10,1

1000

-

-

200

Փոշի արդյունաբերական ցելոլիգնինի

27,7

770

-

-

350

Փոշի թերթաքարային

58

830

-

-

225

Սակապ (ակրիլային թթվի պոլիմեր,

47,7

-

չի մարմրում

292

448

Շաքար ճակնդեղային

8,9

360

չի մարմրում, հալվում է 1600C

-

350
(հալված նյութի)

Ծծումբ

2.3

235

չի մարմրում, հալվում է 1190C

-

-

Սիմազին տեխնիկական,

38,2

790

չի մարմրում, հալվում է 2200C

224

472
(հալված նյութի)

Սիմազին ապրանքային,

42,9

740

չի մարմրում, հալվում է 2250C

265

476
(հալված նյութի)

Խեժ 113-61 (երկօկտիլոլային թիոէստանատ)

12

-

չի մարմրում, հալվում է 680C

261

389
(հալված նյութի)

Աղ ԱԳ(Ըթ)

12,6

636

-

-

-

Համապոլիմեր ակրիլոնիտրիլի մեթիլմետակրիլատի հետ

18,8

532

չի մարմրում, ածխանում է

274

-

Կայունացուցիչ
212-05

11,1

-

չի մարմրում, հալվում է 570C

207

362
(հալված նյութի)

Ապակի օրգանական

12,6

579

չի մարմրում, հալվում է 1250C

-

300
(հալված նյութի)

Սուլֆադիմեզին

25

900

-

-

-

Տիտան

45

330

-

-

-

Թիօքսիէթիլեն երկբուտիլոլի

13

214

չի մարմրում, հալվում է 900C

200

228
(հալված նյութի)

Եռֆենիլեռմեթիլցիկ լոեռսիլօքսան

23.4

515

չի մարմրում, հալվում է 600C

238

522
(հալված նյութի)

Եռէթիլեներկամին

6.9

-

չի մարմրում, սուբլիմանում է

106

317
(հալված նյութի)

Ուրոտրոպին

15,1

683

-

-

-

Խեժ ֆենոլային

25

460

չի մարմրում, հալվում է 80-ից մինչև 90 0C

-

-

Ֆենոլպլաստ

36,8

491

227

-

485

Ֆեռոցեն, բիս(ցիկլոպենտա-դիե- նիլ)- երկաթ

9,2

487

չի մարմրում

120

250

Ֆտալային անհիդրիդ

12,6

605

չի մարմրում, հալվում է 1300C

-

-

Ցիկլոպենտադիե-նիլեռկարբոնիլ- մանգան

4,6

275

-

96

265

Ցիկորիում

40

253

-

-

190

Էբոնիտ

7,6

360

չի մարմրում, եռակալվում է

-

-

Խեժ էպոքսիդային Է-49

17,2

477

չի մարմրում

330

486

Բաղադրանյութ էպօքսիդային

32,8

-

նույնը

325

450

Բաղադրանյութ էպօքսիդային

22,3

-

նույնը

223

358

Փոշի էպօքսիդային (թափոններ էպօքսիդային խառնուրդները մշակելիս)

25,5

643

198

200

494

Բաղադրանյութ էպօքսիդային

29,5

596

չի մարմրում

311

515

Բաղադրանյութ էպօքսիդային

23,5

654

նույնը

310

465

2-Էթիլանտրաքինոն

15,8

-

չի մարմրում, հալվում է 1070C

207

574
(հալված նյութի)

Էթիլսիլեքսվիօքսան

64,1

707

223

223

420

Էթիլցելյուլոզ

37,8

657

չի մարմրում, տրոհվում է 2400C դեպքում

-

-

Թեյ

32,8

925

220

-

-

 

Աղյուսակ 7

 

Պայթապաշտպանված էլեկտրասարքավորումների խմբերն ըստ նրանց կիրառման ոլորտի

 

Էլեկտրասարքավորում

Խմբի նշանը

Հանքարանային, որը նախատեսված է հորանների և հանքարանների ստորգետնյա փորվածքների համար

I

Ներքին և արտաքին տեղակայման համար (բացի հանքարանայինից )

II

 

Աղյուսակ 8

 

«Պայթաանթափանց պատյան» և «կայծաանվտանգ էլեկտրական շղթա» տեսակի II խմբի էլեկտրասարքավորումների ենթախմբերը

 

էլեկտրասարքավորումի խմբի նշանը

էլեկտրասարքավորումի ենթախմբի նշանը

Պայթավտանգ խառնուրդի կարգը, որի համար էլեկտրասարքավորումը հանդիսանում է պայթապաշտպանված

II

-

IIԱ(IIA), IIԲ(IIB) և IIՑ(IIC)

 

IIԱ(IIA)

IIԱ(IIA)

 

IIԲ(IIB)

IIԱ(IIA) և IIԲ(IIB)

 

IIՑ(IIC)

IIԱ(IIA), IIԲ(IIB) և IIՑ(IIC)

 

150. II նշանը կիրառվում է էլեկտրասարքավորման համար, որը խմբերի չի ստորաբաժանվում:

 

Աղյուսակ 9

 

II խմբի էլեկտրասարքավորման ջերմաստիճանային դասերը

 

Էլեկտրասարքավորման ջերմաստիճանային դասի նշանը

Սահմանային
ջերմաստիճանը,0C

Պայթավտանգ խառնուրդի խումբը, որի համար էլեկտրասարքավորումը հանդիսանում է պայթապաշտպանված

Տ1(T1)

450

Տ1(T1)

Տ2(T2)

300

Տ1(T1), Տ2(T2)

Տ3(T3)

200

Տ1(T1)- Տ3(T3)

Տ4(T4)

135

Տ1(T1)- Տ4(T4)

Տ5(T5)

100

Տ1(T1)- Տ5(T5)

Տ6(T6)

85

Տ1(T1)- Տ6(T6)

 

151. Էլեկտրասարքավորման՝ ըստ պայթապաշտպանության մականշման մեջ ստորև նշված հաջորդականությամբ մտնում են`

1) սարքավորման պայթապաշտպանության մակարդակի նշանը (2,1,0),

2) ԵԽ(EX) նշանը, որը ցույց է տալիս էլեկտրասարքավորումի համապատասխանությունը պայթապաշտպանված էլեկտրասարքավորումի ստանդարտներին.

3) պայթապաշտպանության տեսակի նշանը (դ, պ, ի և այլն).

4) էլեկտրասարքավորման խմբի կամ ենթախմբի նշանը (II, IIԱ(IIA), IIԲ(IIB), IIՑ(IIC)).

5) էլեկտրասարքավորումի ջերմաստիճանային դասի նշանը (Տ1(T1), Տ2(T2), Տ3(T3),  Տ4(T4),  Տ5(T5),  Տ6(T6)):

152. Ըստ պայթապաշտպանության` մականշման մեջ կարող են տեղ գտնել լրացուցիչ նշաններ և մակագրություններ՝ պայթապաշտպանության առանձին տեսակներով էլեկտրասարքավորումի համար ստանդարտներին համապատասխան:

Պայթավտանգ էլեկտրասարքավորումի մականշման օրինակները բերված են 10 աղյուսակում:

 

Աղյուսակ 10

 

Պայթապաշտպանված էլեկտրասարքավորումի մականշման օրինակներ

 

Պայթապաշտպանության մակարդակը

Պայթապաշտպանության տեսակը

Խումբը
(ենթախումբը)

Ջերմաստիճանային դասը

Մականշվածքն ըստ պայթապաշտպանության

Պայթյունի դեմ բարձր հուսալիության էլեկտրասարքավորում

«e» տեսակի պաշտպանություն

II

Տ6(T6)

2ExeIIT6

«e» տեսակի պաշտպանություն և պայթյունաանթափանց պատյան

IIԲ(IIB)

Տ3(T3)

2ExedIIBT3

կայծաանվտանգ էլեկտրական շղթա

IIՑ(IIC)

Տ6(T6)

2ExiIICT6

պատյանի փչամաքրում հավելյալ ճնշման տակ

II

Տ6(T6)

2ExpIIT6.

պայթաանթափանց պատյան
և կայծաանվտանգ էլեկտրական շղթա

IIԲ(IIB)

Տ5(T5)

2ExdiIIBT5

Պայթաանվտանգ էլեկտրասարքա-
վորում

պայթյունաանթափանց պատյան

IIԱ(IIA)

Տ3(T3)

1ExdIIAT3

կայծաանվտանգ էլեկտրական շղթա

IIՑ(IIC)

Տ6(T6)

1ExiIICT5

պատյանի լրալցում հավելյալ ճնշման տակ

II

Տ6(T6)

1ExpIIT6

«e» տեսակի պաշտպանություն

II

Տ6(T6)

ExeIIT6

պատյանի կվարցային լրալցում

II

Տ6(T6)

1ExqIIT6

հատուկ

II

Տ6(T6)

1ExsIIT6

հատուկ և պայթաանթափանց պատյան

IIԱ(IIA)

Տ6(T6)

1ExsdIIAT6

հատուկ, կայծաանվտանգ էլեկտրական շղթա և պայթաանթափանց պատյան

IIԲ(IIB)

Տ4(T4)

1ExsidIIBT4

Առանձնապես պայթաանվտանգ էլեկտրասարքա-
վորում

կայծաանվտանգ էլեկտրական շղթա

IIՑ(IIC)

Տ6(T6)

0ExiIICT6

կայծաանվտանգ էլեկտրական շղթա և պայթաանթափանց պատյան

IIԱ(IIA)

Տ4(T4)

0ExidIIAT4

հատուկ և կայծաանվտանգ էլեկտրական շղթա

IIՑ(IIC)

Տ4(T4)

0ExsiIICT4

 

18. ՊԱՅԹԱՎՏԱՆԳ ԳՈՏԻՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

153. Պայթաանվտանգ գոտիների դասակարգումը բերված է սույն ՏԿ-ի 157-ից մինչև 163-րդ կետերում: Պայթավտանգ գոտու դասը, ըստ որի կատարվում է էլեկտրասարքավորման ընտրությունը, որոշվում է տեխնոլոգների և նախագծային կամ շահագործող կազմակերպության էլեկտրիկների հետ համատեղ:

154. Պայթավտանգ գոտիները որոշելիս, ընդունվում է, որ՝

1) պայթավտանգ գոտին սենքի մեջ զբաղեցնում է սենքի ամբողջ ծավալը, եթե պայթավտանգ խառնուրդի ծավալը գերազանցում է սենքի ազատ ծավալի 5 տոկոսը.

2) պայթավտանգ համարվում է սենքի մեջ տեխնոլոգիական ապարատից, որից հնարավոր է այրվող գազերի կամ ԴԲՀ գոլորշիների անջատում ըստ հորիզոնականի և ուղղաձիգի մինչև 5 մ սահմաններում գոտին, եթե պայթավտանգ խառնուրդի ծավալը հավասար է կամ փոքր է սենքի ազատ ծավալի 5 տոկոսից (տես նաև սույն ՏԿ-ի 159-րդ կետի 2-րդ ենթակետը): Պայթավտանգ գոտու սահմաններից դուրս պետք է սենքը համարել ոչ պայթավտանգ, եթե չկան նրանում պայթյունի վտանգ ստեղծող այլ գործոններ.

3) արտաքին պայթավտանգ կայանքների պայթավտանգ գոտին սահմանափակված է սույն ՏԿ-ի 161-րդ կետում որոշվող չափսերով:

155. Գազա- և շոգեօդային պայթավտանգ խառնուրդների ինչպես նաև շոգեօդային խառնուրդների գոյացման ծավալները որոշվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 595-Ն հրամանի պահանջների համաձայն:

(155-րդ կետը փոփ.19.05.16 N 696-Ն)

156. Ա, Բ, Ե կարգի արտադրություններով սենքերում էլեկտրասարքավորումը պետք է բավարարի սույն ՏԿ-ի IV բաժնի՝ համապատասխան դասերի պայթավտանգ գոտիներում էլեկտրակայանքներին ներկայացվող պահանջներին:

157. Վ-1 դասի գոտիներ` գոտիներ, որոնք տեղավորված են սենքերում, որոնցում անջատվում են գազեր կամ ԴԲՀ գոլորշիներ այնպիսի քանակով և այնպիսի հատկություններով, որ նրանք կարող են օդի հետ ստեղծել պայթավտանգ խառնուրդներ՝աշխատանքի բնականոն ռեժիմներում, օրինակ տեխնոլոգիական ապարատների բեռնման և բեռնաթափման ժամանակ, ԴԲՀ պահելիս կամ վերալցնելիս, որոնք գտնվում են բաց տարածությունների մեջ և այլն:

158. Վ-1ա դասի գոտիներ` գոտիներ, որոնք տեղավորված են սենքերում, որոնցում բնականոն շահագործման դեպքում այրվող գազերի (անկախ բոցավառման ստորին կոնցենտրացիոն սահմանից) կամ ԴԲՀ գոլորշիների խառնուրդ օդի հետ՝ չի առաջանում, իսկ հնարավոր են միայն վթարների կամ անսարքությունների արդյունքում:

159. Վ-1բ դասի գոտիներ` գոտիներ, որոնք տեղավորված են սենքերի մեջ, որոնցում բնականոն շահագործման դեպքում այրվող գազերի կամ ԴԲՀ գոլորշիների պայթավտանգ խառնուրդներ օդի հետ չեն գոյանում, իսկ հնարավոր են միայն վթարների կամ անսարքությունների արդյունքում և որոնք տարբերվում են հետևյալ առանձնահատկություններից որևէ մեկով`

1) այրվող գազերն այդ գոտիներում օժտված են բոցավառման կոնցենտրացիոն բարձր ստորին (15 տոկոս և ավելի)սահմանով և կտրուկ սուր հոտով՝ ըստ ԳՕՍՏ 12.1.005 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքային գոտու օդին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ»-ի սահմանային կոնցենտրացիաների դեպքում (օրինակ, ամոնիակային ճնշակային և սառնարանային կլանման կայանքների մեքենայական սրահներ).

2) գազակերպ ջրածնի գոյացման հետ կապված արտադրությունների սենքերը, որոնցում ըստ տեխնոլոգիական պրոցեսի պայմանների բացառվում է պայթավտանգ խառնուրդի գոյացում ծավալի գերազանցումը սենքի ազատ ծավալի 5 տոկոս, ունեն պայթավտանգ գոտի միայն սենքի վերին մասում: Պայթավտանգ գոտին պայմանականորեն ընդունվում է սենքի ընդհանուր բարձրության 0,75-ի նիշից, հաշվելով հատակի մակարդակից, բայց ծորակային ուղուց ոչ բարձր, եթե այդպիսին կա (օրինակ, ջրի էլեկտրոլիզի սենքեր, քարշային և ընթացաշարժիչային կուտակիչ մարտկոցների լիցքավորման կայանները).

3) նախորդ 2)-րդ ենթակետը չի տարածվում ջրածնային հովացումով տուրբոգեներատորների էլեկտրամեքենայական սրահներին՝ էլեկտրամեքենայական սենքերը բնականոն դրդմամբ օդաքաշ օդափոխությամբ ապահովելու պայմանի դեպքում, այդ էլեկտրամեքենայական սենքերն ունեն բնականոն միջավայր.

4) Վ-1բ դասին պատկանում են նաև լաբորատոր և այլ սենքերի գոտիները, որոնց մեջ այրվող գազեր և ԴԲՀ կան ոչ մեծ քանակներով, որոնք բավարար չեն պայթավտանգ խառնուրդ ստեղծելու համար սենքի ազատ ծավալի 5 տոկոսը գերազանցող ծավալում և որոնց մեջ աշխատանքն այրվող գազերի և ԴԲՀ հետ կատարվում է առանց բաց բոցի կիրառման: Այդ գոտիները չեն պատկանում պայթավտանգներին, եթե աշխատանքն այրվող գազերի և ԴԲՀ հետ կատարվում է օդաքաշ պահարաններում կամ օդաքաշ գլխանոցի տակ:

160. Վ-1գ դասի գոտիներ` տարածություններ արտաքին կայանքների մոտ տեխնոլոգիական կայանքների, որոնք պարունակում են գազեր կամ ԴԲՀ (բացառությամբ արտաքին ամոնիակային ճնշակայանքների, որոնց համար էլեկտրասարքավորումի ընտրությունը կատարվում է սույն ՏԿ-ի 181-րդ կետի համաձայն), ԴԲՀ-ով կամ այրվող գազերով վերգետնյա կամ ստորգետնյա պահեստարանների (գազամբարներ), ԴԲՀ դատարկման և լցման ցցամբարների, բաց նավթորսիչների, լողացող նավթային թաղանթով լճակ-պարզարանների համար և այլն: Վ-1գ գոտիներին են պատկանում նաև Վ-1, Վ-1ա և Վ-II դասի պայթավտանգ գոտիներով սենքերի արտաքին ցանկապատող կոնստրուկցիաների հետևի որմնանցքերի մոտակա տարածությունները (բացառություն - ապակե բլոկներով լցված պատուհանների որմնանցքեր), արտաքին ցանկապատող կոնստրուկցիաների մոտակա տարածությունները, եթե նրանց վրա տեղավորված են ցանկացած դասի պայթավտանգ գոտիներով սենքերի օդաքաշ օդափոխության համակարգից օդի արտանետման կայանքներ կամ եթե նրանք գտնվում են արտաքին պայթավտանգ գոտու սահմաններում, այրվող գազերով և ԴԲՀ -ով տեխնոլոգիական ապարատների տարածությունների ապահովիչ և շնչառական կափույրների մոտակա տարածությունները:

161. Արտաքին պայթավտանգ կայանքների համար Վ-1գ դասի պայթավտանգ գոտին համարվում է մինչև հետևյալ սահմաններում`

1) 0,5 մ որմնանցքերից հորիզոնականով և ուղղաձիգով՝ Վ-1, Վ-1ա, Վ-II դասերի պայթավտանգ գոտիներով սենքերի արտաքին ցանկապատող կոնստրուկցիաներից հետո.

2) 3 մ փակ տեխնոլոգիական ապարատից՝ հորիզոնականով և ուղղաձիգով, որը պարունակում է այրվող գազեր և ԴԲՀ, օդաքաշ օդափոխիչից, որը տեղակայված է դրսում (փողոցում) և սպասարկում է ցանկացած դասի պայթավտանգ գոտիներով սենքերին.

3) 5 մ հորիզոնականով և ուղղաձիգով տարողությունների և տեխնոլոգիական ապարատների ապահովիչներից և շնչառական կափույրներից այրվող գազերի և ԴԲՀ արտանետման սարքվածքներից, սենքերը ցանկապատող կոնստրուկցիաների վրա տեղավորված ցանկացած դասի պայթավտանգ գոտիներով սենքերի օդաքաշ օդափոխության համակարգերից օդի արտանետման սարքվածքներից.

4) 8 մ հորիզոնականով և ուղղաձիգով ԴԲՀ-ով կամ այրվող գազերով պահեստարաններից (գազամբարներ), պատնեշապատման առկայության դեպքում՝ պատնեշապատման ներսում ամբողջ մակերեսի սահմաններում.

5) 20 մ հորիզոնականով և ուղղաձիգով բաց թափման և լցման տեղից՝ ԴԲՀ բաց թափման և լցման ցցաթմբերի համար.

6) փակ թափման-լցման սարքվածքներով ցցաթմբերը, այրվող գազերի և ԴԲՀ խողովակաշարերի տակի ցցաթմբերը և հենարանները պայթավտանգներին չեն պատկանում, բացառությամբ մինչև 3 մ սահմաններում և հորիզոնականով և ուղղաձիգով՝ խողովակաշարերի փականային ամրանից և կցաշրթնային միացումներից, որոնց սահմաններում էլեկտրասարքավորումը պետք է լինի պայթապաշտպանված պայթավտանգ խառնուրդի համապատասխան կարգի և խմբի համար:

162. Վ-II դասի գոտիներ`  գոտիներ, որոնք տեղավորված են սենքերում, որոնց մեջ անջատվում են կախված վիճակի անցնող այրվող փոշիներ կամ մանրաթելեր այնպիսի քանակով և այնպիսի հատկություններով, որ նրանք ընդունակ են օդի հետ գոյացնել պայթավտանգ խառնուրդներ՝ աշխատանքի բնականոն ռեժիմի դեպքում (օրինակ, տեխնոլոգիական ապարատների բեռնավորման և բեռնաթափման դեպքում):

163. Վ-IIա դասի գոտիներ` գոտիներ, որոնք տեղավորված են սենքերում, որոնց մեջ սույն ՏԿ-ի 162-րդ կետում նշված վտանգավոր վիճակները բնականոն շահագործման դեպքում տեղի չունեն, բայց հնարավոր են միայն վթարների և անսարքությունների դեպքում:

164. Գոտիները սենքերում և արտաքին կայանքների գոտիներն ապարատից մինչև 5 մ սահմաններում հորիզոնականով և ուղղաձիգով, որի մեջ առկա են կամ կարող են գոյանալ պայթավտանգ խառնուրդներ, բայց տեխնոլոգիական պրոցեսը տարվում է բաց կրակի, շիկացած մասերի կիրառմամբ կամ տեխնոլոգիական ապարատներն ունեն այրվող գազերի, ԴԲՀ գոլորշիների, այրվող փոշիների կամ մանրաթելերի մինչև ինքնաբոցավառման ջերմաստիճանը տաքացած մակերևույթներ, իրենց էլեկտրասարքավորման մասում չեն պատկանում պայթավտանգներին: Նշված 5 մետրանոց գոտու սահմաններից դուրս սենքերի միջավայրի կամ արտաքին կայանքների միջավայրի դասակարգումը պետք է որոշել՝ կախված այդ միջավայրում կիրառվող տեխնոլոգիական պրոցեսից: Գոտիները սենքերում և արտաքին կայանքների գոտիները, որոնցում պինդ, հեղուկ և գազանման վառվող նյութերն այրվում են որպես վառելիք կամ օգտահանվում են այրման միջոցով, իրենց էլեկտրասարքավորման մասով չեն պատկանում պայթավտանգներին:

165. Ջեռուցման կաթսայատների սենքերում, որոնք ներկառուցված են շենքի մեջ և նախատեսված են գազանման վառելիքի վրա աշխատելու համար կամ բռնկման 610C և ցածր ջերմաստիճանով հեղուկ վառելիքի վրա՝ պահանջվում է նախատեսել պայթապաշտպանված լուսատուների անհրաժեշտ նվազագույն քանակը, որոնք միացվում են կաթսայատան աշխատանքն սկսելուց առաջ: Անջատիչները լուսատուների համար տեղադրվում են կաթսայատան սենքից դուրս: Կաթսայական տեղակայման աշխատանք սկսելուց առաջ միացվող օդափոխիչների էլեկտրաշարժիչները և նրանց փորձարկիչները, անջատիչները և այլն, եթե նրանք դասավորված են կաթսայական տեղակայումների սենքերի ներսում, պետք է լինեն պայթապաշտպանված և համապատասխանեն պայթավտանգ խառնուրդի կարգին և խմբին: Օդափոխիչ էլեկտրասարքավորման և լուսատուների հաղորդագիծը պետք է համապատասխանի պայթավտանգ գոտու դասին:

166. Ներկման համար նյութեր կիրառելիս, որոնք կարող են գոյացնել պայթավտանգ խառնուրդներ, երբ ներկման և չորացման խցերը դասավորվում են արտադրության ընդհանուր տեխնոլոգիական հոսքի մեջ, ԳՕՍՏ 12.3.005 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Ներկման աշխատանքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ»-ի պահանջները պահպանելիս գոտին համարվում է պայթավտանգ մինչև 5 մ սահմաններում հորիզոնագծով և ուղղաձիգով՝ խցերի բաց որմնախորշերից, եթե այդ խցերի ընդհանուր մակերեսը չի գերազանցում 200 մ2 սենքի ընդհանուր 2000 մ2 մակերեսի դեպքում կամ 10 տոկոս - սենքի ընդհանուր մակերեսը 2000 մ2 մեծ լինելու դեպքում: Շինվածքներն ընդհանուր տեխնոլոգիական հոսքում բաց հարթակների վրա անխուց ներկման դեպքում ԳՕՍՏ 12.3.005 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Ներկման աշխատանքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ»-ի պահանջները պահպանելիս գոտին պատկանում է պայթավտանգին ճաղավանդակի եզրից և ներկվող շինվածքների եզրից մինչև 5 մ սահմաններում ըստ հորիզոնագծի և ուղղաձիգի, եթե ճաղավանդակի մակերեսը չի գերազանցում 200 մ2 սենքի ընդհանուր 2000 մ2 մակերեսի դեպքում կամ 10 տոկոս - սենքի ընդհանուր մակերեսը 2000 մ2 մեծ լինելու դեպքում: Եթե ներկման և չորացման խցերի կամ վանդակների ընդհանուր մակերեսը գերազանցում է 200 մ2 սենքի ընդհանուր մինչև 2000 մ2 մակերեսի դեպքում կամ 10 տոկոս սենքի ընդհանուր մակերեսը 2000 մ2 ավելի լինելու դեպքում, պայթավտանգ գոտու չափսը որոշվում է կախված պայթավտանգ խառնուրդի ծավալից՝ սույն ՏԿ-ի 154-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն: Գոտիների պայթավտանգության դասը որոշվում է ըստ սույն ՏԿ-ի 157, 158 և 159-րդ կետերի: Պայթավտանգ գոտու սահմաններից դուրս գտնվող սենքերը պետք է համարել ոչ պայթավտանգ, եթե չկան ուրիշ գործոններ, որոնք նրանցում կստեղծեն պայթավտանգավորություն: Ներկման և չորացման խցերի ներսում գոտիները պետք է հավասարեցնել այն գոտիներին, որոնք դասավորված են տեխնոլոգիական ապարատների ներսում: Սույն կետի պահանջներն այդ գոտիների վրա չեն տարածվում:

167. Օդաքաշ օդափոխիչների սենքերի ներսում գոտիները, որոնք սպասարկում են ցանկացած դասի պայթավտանգ գոտիներին, պատկանում են այն նույն դասի պայթավտանգ գոտիներին, ինչ և նրանց սպասարկած գոտիները: Օդափոխիչների համար, որոնք տեղակայված են արտաքին ցանկապատող կոնստրուկցիաների ետևում և սպասարկում են Վ-1, Վ-1ա, Վ-II դասերի պայթավտանգ գոտիները, էլեկտրաշարժիչներ կիրառվում են որպես Վ-1գ դասի պայթավտանգ գոտու համար, իսկ օդափոխիչների համար, որոնք սպասարկում են Վ-1բ և Վ-IIա դասի պայթավտանգ գոտիները` համաձայն 10 աղյուսակի, այդ դասերի համար:

 

Աղյուսակ 11

 

Սենքի գոտու դասը, որը հարակից է ուրիշ սենքի պայթավտանգ գոտուն

 

Պայթավտանգ գոտու դասը

Սենքի գոտու դասը, որը հարակից է ուրիշ սենքի պայթավտանգ գոտուն և առանձնացված է նրանից

դուռ ունեցող պատով (միջնորմով), որը գտնվում է պայթավտանգ գոտում

պատով (միջնորմով) առանց որմնանցքերի կամ որմնանցքերով, սարքավորված նախամուտք՝ անցախցերով կամ դռներով, որոնք գտնվում են պայթավտանգ գոտուց դուրս

Վ-I(B-I)

Վ-Iա(B-Ia)

ոչ պայթավտանգ և ոչ հրդեհավտանգ

Վ-Iա(B-Ia)

Վ-Iբ(B-Iб)

նույնը

Վ-Iբ(B-Iб)

ոչ պայթավտանգ և ոչ հրդեհավտանգ

նույնը

Վ-II(B-II)

Վ-Iա(B-Ia)

նույնը

Վ-IIա(B-IIa)

ոչ պայթավտանգ և ոչ հրդեհավտանգ

նույնը

 

168. Գոտիները ներհոս օդափոխիչների սենքերում, որոնք սպասարկում են ցանկացած դասի պայթավտանգ գոտիներ, պայթավտանգներին չեն պատկանում, եթե ներհոս օդատարները սարքավորված են ինքնափակվող հետադարձ փականներով, որոնք թույլ չեն տալիս պայթավտանգ խառնուրդների թափանցում դեպի ներհոս օդափոխիչների սենք՝ օդի մատուցումը դադարելիս: Հետադարձ փականների բացակայության դեպքում ներհոս օդափոխիչների սենքերն ունեն նույն դասի պայթավտանգ գոտիներ, ինչ և նրանց սպասարկած գոտիները:

169. Պայթավտանգ գոտիները, որոնք պարունակում են թեթև չհեղուկացված այրվող գազեր կամ ԴԲՀ, Վ-1 դասի հատկանիշների առկայության դեպքում թույլատրվում է վերագրել Վ-1ա դասին՝ հետևյալ միջոցառումների կատարման պայմաններում`

1) օդափոխության համակարգի սարքման՝ օդափոխման մի քանի ագրեգատների տեղակայմամբ: Նրանցից մեկի վթարային կանգի դեպքում մնացած ագրեգատները պետք է ամբողջությամբ ապահովեն օդափոխության համակարգի արտադրողականությունը, ինչպես նաև օդափոխման գործողության հավասարաչափությունը սենքի ամբողջ ծավալում` ներառյալ նկուղները, անցուղիները և նրանց ոլորանները.

2) ինքնավար ազդանշանման սարքման, որը գործում է սենքի ցանկացած կետում այրվող գազերի կամ ԴԲՀ գոլորշիների բոցավառման ստորին կոնցենտրացիոն սահմանի 20 տոկոսը չգերազանցող կոնցենտրացիայի առաջացման դեպքում, իսկ վնասակար պայթավտանգ գազերի համար՝ նաև նրանց կոնցենտրացիան ըստ ԳՕՍՏ 12.1.005 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքային գոտու օդի ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ»-ի սահմանային թույլատրելիին մոտենալու դեպքում: Ազդանշանային սարքերի քանակը, նրանց դասավորությունը, ինչպես նաև նրանց պահուստավորման համակարգը պետք է ապահովեն ազդանշանման անխափան գործողությունը:

170. Առանց պայթավտանգ գոտիների արտադրական սենքերում, որոնք կից սենքերի պայթավտանգ գոտուց բաժանված են պատերով (որմնանցքերով կամ առանց որմնանցքերի) պետք է ընդունել պայթավտանգ գոտի, որի դասը որոշվում է 11 աղյուսակին համապատասխան, գոտու չափսը դռան որմնանցքից մինչև 5 մ ըստ հորիզոնագծի և ուղղաձիգի:   11 աղյուսակի ցուցումները չեն տարածվում ԲԱ, ՏԵ, ԿԵ և ՎՉՍ ու Ա կայանքների վրա, որոնք տեղակայվում են սենքերի պայթավտանգ գոտիներին հարակից սենքերում:

 

19. ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅԹԱՎՏԱՆԳ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

171. Էլեկտրասարքավորումները, հատկապես բնականոն աշխատանքի ժամանակ կայծարձակող մասերով, հանձնարարվում է դուրս բերել պայթավտանգ գոտիներից, եթե դա հատուկ դժվարություններ չի առաջացնում շահագործելիս և չի ուղեկցվում չարդարացված ծախսերով: Էլեկտրասարքավորումը պայթավտանգ գոտու սահմաններում տեղակայելու դեպքում այն պետք է բավարարի սույն գլխի պահանջներին:

172. Պայթավտանգ գոտիներում շարժական էլեկտրաընդունիչների կիրառումը (մեքենաների, ապարատների, լուսատուների և այլն) պետք է սահմանափակել դեպքերով, երբ նրանց կիրառումն անհրաժեշտ է բնականոն շահագործման համար:

173. Պայթապաշտպանված էլեկտրասարքավորումը, որն օգտագործվում է քիմիապես ակտիվ, խոնավ կամ փոշոտ միջավայրերում, պետք է պաշտպանված լինի քիմիապես ակտիվ միջավայրի խոնավության և փոշու ներազդեցությունից նույնպես:

174. Պայթապաշտպանված էլեկտրասարքավորումը, որն օգտագործվում է արտաքին կայանքներում, պետք է պիտանի լինի նաև բացօթյա աշխատանքի համար կամ ունենա սարքվածք՝ մթնոլորտային ներազդեցություններից (անձրևից, ձյունից, արևի ճառագայթներից և այլն) պաշտպանվելու համար:

175. Էլեկտրական մեքենաները «ե»(«е») տեսակի պաշտպանությամբ, թույլատրվում է տեղակայել միայն այն մեխանիզմների վրա, որտեղ նրանք չեն ենթարկվի գերբեռնումների, հաճախակի գործարկման և դարձիչի: Այդ մեքենաները պետք է ունենան պաշտպանություն գերբեռնումներից te ժամանակից ոչ ավելի գործարկման ժամանակով: Այստեղ te-ն այն ժամանակն է, որի ընթացքում էլեկտրական մեքենաները տաքանում են գործարկման հոսանքից բնականոն բեռնվածքի դեպքում երկարատև աշխատանքով պայմանավորված ջերմաստիճանից մինչև սահմանային ջերմաստիճան՝ համաձայն 9 աղյուսակի:

176. Էլեկտրական մեքենաները և ապարատները «պայթաանթափանցելի թաղանթե» տեսակի պայթապաշտպանությամբ ՊՍ կարգի պայթավտանգ խառնուրդներով միջավայրերում պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի պայթաանթափանց կցաշրթնային բացակները կիպ չհպվեն որևէ մակերևույթի, այլ գտնվեն նրանից 50 մմ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

177. Պայթապաշտպանված էլեկտրասարքավորումը, որը կատարված է այրվող գազերի կամ օդի հետ ԴԲՀ գոլորշիների պայթավտանգ խառնուրդի մեջ աշխատելու համար պահպանում է իր հատկությունները, եթե գտնվում են այն կարգի և խմբի պայթավտանգ խառնուրդի միջավայրում, որոնց համար կատարված է նրա պայթապաշտպանությունը, կամ գտնվում է պայթավտանգ խառնուրդով միջավայրում, որը 3 և 4 աղյուսակների համաձայն պատկանում է ավելի պակաս վտանգավոր կարգերին ու խմբերին:

178. Պայթապաշտպանության «թաղանթի մեջ լցոնումը կամ օդափչումը հավելյալ ճնշման տակ» տեսակի պայթապաշտպանված էլեկտրասարքավորումը տեղակայելիս պետք է կատարվի օդափոխության հավելյալ ճնշման, ջերմաստիճանի և ուրիշ հարաչափերի վերահսկման համակարգ, ինչպես նաև պետք է իրագործվեն բոլոր միջոցառումները ԳՕՍՏ 22782.4 (ԻՍՕ 7990-85) «Էլեկտրասարքավորումներ պայթապաշտպանված «Հավելյալ ճնշման տակ պատյանի լրացում կամ փչում» պայթապաշտպանության տեսակով. Փորձարկումների տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ»-ի և կոնկրետ էլեկտրական մեքենայի կամ ապարատի տեղակայման և շահագործման հրահանգի պահանջներին համապատասխան: Բացի դրանից, պետք է կատարվեն հետևյալ պահանջները`

1) հիմքային փոսերի և պաշտպանական գազի գազատարների կառուցվածքները պետք է բացառեն նրանցում չօդափչվող գոտիների (պարկերի) գոյացումը՝ այրվող գազերով կամ ԴԲՀ գոլորշիներով.

2) ներհոսման գազատարների անցկացումը դեպի օդափոխիչներ, որոնք էլեկտրասարքավորումն ապահովում են պաշտպանիչ գազով, պետք է կատարվի պայթավտանգ գոտուց դուրս.

3) պաշտպանիչ գազի համար գազատարները կարող են անցկացվել սենքերի հատակի տակով, այդ թվում` նաև պայթավտանգ գոտիներով, եթե ձեռնարկված են այդ գազատարների մեջ այրվող հեղուկների թափանցումը բացառող միջոցառումներ.

4) օդափոխության համակարգերում ուղեկապումների, վերահսկման և ազդանշանման իրականացման համար պետք է օգտագործվեն ապարատներ, սարքեր և այլ սարքվածքներ, որոնք նշված են մեքենայի, ապարատի տեղակայման և շահագործման հրահանգի մեջ: Նրանց փոխարինումն ուրիշ շինվածքներով, նրանց տեղակայման վայրի փոփոխումը և միացումն առանց մեքենան, ապարատը պատրաստող գործարանի հետ համաձայնեցնելու, չի թույլատրվում:

179. Թույլատրվում է կիրառել էլեկտրական ապարատներ, որոնք պարունակում են յուղով լցված, հոսանատար մասերով պատյան այն մեխանիզմներում և տեղերում, որտեղ բացակայում են ցնցումները կամ ձեռնարկված են միջոցներ՝ ապարատից յուղի արտացայտման դեմ:

 

Աղյուսակ 12

 

Էլեկտրական մեքենաների (մնայուն և շարժական) պատյանների պաշտպանության թույլատրելի մակարդակը կամ պաշտպանության աստիճանը` կախված պայթավտանգ գոտու դասից

 

Պայթավտանգ
գոտու դասը

Պայթապաշտպանության մակարդակը
կամ պաշտպանության աստիճանը

Վ-I(B-I)

պայթաանվտանգ

Վ-Iա(B-Ia),
Վ-Iգ (B-Iг)

պայթյունի դեմ բարձր հուսալիություն

Վ-Iբ(B-Iб)

առանց պայթապաշտպանության միջոցների:
Պատյանը ԻՊ44(IP44)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճանով: Մեքենայի կայծարձակող մասերը (օրինակ, հպակային օղակներ) պետք է ամփոփված լինեն պատյանի մեջ՝ նույնպես IՊ44(IP44)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճանով

Վ-II(B-II)

պայթաանվտանգ (սույն ՏԿ-ի 180-րդ կետի պահանջները պահպանելիս)

Վ-IIա(B-IIa)

առանց պայթապաշտպանության միջոցների (սույն ՏԿ-ի 180-րդ կետի պահանջները պահպանելիս): Պատյանը ԻՊ54(IP54) պաշտպանության աստիճանով: Մեքենայի կայծարձակող մասերը (օրինակ, հպակային օղակները) պետք է ամփոփվեն պատյանի մեջ՝ ԻՊ54(IP54) պաշտպանության աստիճանով

 

Աղյուսակ 13

 

Էլեկտրական ապարատների և սարքերի պատյանների պայթապաշտպանության թույլատրելի մակարդակը կամ պաշտպանության աստիճանը` կախված պայթավտանգ գոտու դասից

 

Պայթավտանգ գոտու դասը

Պայթապաշտպանության մակարդակը կամ պաշտպանության աստիճանը

Վ-I(B-I)

մնայուն կայանքներ, պայթաանվտանգ, առանձնապես պայթունաանվտանգ

Վ-Iա(B-Ia), Վ-Iգ (B-Iг)

պայթյունի դեմ բարձր հուսալիության - ապարատների և սարքերի համար, որոնք կայծարձակում են կամ ենթարկվում տաքացման՝ 80օC-ից բարձր
առանց պայթապաշտպանության միջոցների ապարատների և սարքերի համար, որոնք կայծ չեն արձակում և չեն ենթարկվում 80օC-ից բարձր տաքացման: Պատյանը ԻՊ54 (IP54)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճանով

Վ-Iբ(B-Iб)

առանց պայթապաշտպանության միջոցների: Պատյանը ԻՊ44(IP 44)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճանով

Վ-II(B-II)

պայթաանվտանգ (սույն ՏԿ-ի 180-րդ կետի պահանջները պահպանելու դեպքում), առանձնապես պայթաանվտանգ

Վ-IIա(B-IIa)

առանց պայթապաշտպանության միջոցների (սույն ՏԿ-ի 180-րդ կետի պահանջները պահպանելու դեպքում): Պատյանը ԻՊ54 (IP54)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճանով

Շարժական կամ շարժականների մաս հանդիսացող և ձեռքի տանովի կայանքներ

Վ-I(B-I), Վ-Iա(B-Ia),

պայթաանվտանգ, առանձնապես պայթաանվտանգ

Վ-Iբ(B-Iб), Վ-Iգ (B-Iг)

պայթյունի դեմ բարձր հուսալիության

Վ-II(B-II)

պայթաանվտանգ (սույն ՏԿ-ի 180-րդ կետի պահանջները պահպանելիս) առանձնապես պայթաանվտանգ

Վ-IIա(B-IIa)

առանց պայթապաշտպանության միջոցների (սույն ՏԿ-ի 180-րդ կետի պահանջները պահպանելիս): Պատյանը ԻՊ54(IP54)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճանով

 

180. Հանձնարարվում է Վ-II(B-II) և Վ-IIա(B-IIа) դասի պայթավտանգ գոտիներում կիրառել էլեկտրասարքավորում, որը նախատեսված է այրվող փոշիների կամ մանրաթելերի՝ օդի հետ խառնուրդներով պայթավտանգ գոտիների համար: Այդպիսի սարքավորման բացակայության դեպքում թույլատրվում է Վ-II(B-II) դասի պայթավտանգ գոտիներում կիրառել պայթապաշտպանված էլեկտրասարքավորում, որը նախատեսված է գազերի և գոլորշիների օդի հետ պայթավտանգ խառնուրդներով միջավայրերում աշխատելու համար, իսկ Վ-IIա(B-IIа) դասի գոտիներում՝ ընդհանուր նշանակության էլեկտրասարքավորում (առանց պայթապաշտպանության), բայց պատյանի մեջ փոշու թափանցումից համապատասխան պաշտպանություն ունեցող: Պայթապաշտպանված էլեկտրասարքավորման կիրառումը, որը նախատեսված է գազերի և գոլորշիների՝ օդի հետ պայթավտանգ խառնուրդների միջավայրում աշխատելու համար, և ընդհանուր նշանակության էլեկտրասարքավորման՝ պատյանի համապատասխան աստիճանի պաշտպանությամբ թույլատրվում է, եթե էլեկտրասարքավորման մակերևույթի ջերմաստիճանը, որի վրա կարող են նստել այրվող փոշիներ և մանրաթելեր (էլեկտրասարքավորումն անվանական բեռնվածքով աշխատելիս և առանց փոշու շերտավորման՝) լինի 50օC-ով պակաս փոշու մարմրման ջերմաստիճանից` մարմրող փոշիների համար և չմարմրող փոշիների համար՝ ինքնաբոցավառման ջերմաստիճանի երկու երրորդից ոչ ավելի:

 

Աղյուսակ 14

 

Էլեկտրական լուսատուների պայթապաշտպանության թույլատրելի աստիճանը՝ կախված պայթավտանգ գոտու դասից

 

Պայթավտանգ գոտու դասը

Պայթապաշտպանության մակարդակը կամ պաշտպանության աստիճանը

Մնայուն լուսատուներ

Վ-I(B-I)

պայթաանվտանգ

Վ-Iա(B-Ia), Վ-Iգ (B-Iг)

պայթյունի դեմ բարձր հուսալիության

Վ-Iբ(B-Iб)

առանց պայթապաշտպանության միջոցների: Պաշտպանության աստիճանը ԻՊ53(IP53)

Վ-II(B-II)

պայթյունի դեմ բարձր հուսալիություն (սույն ՏԿ-ի 180-րդ կետի պահանջները պահպանելու դեպքում)
առանց պաշտպանության միջոցների (սույն ՏԿ-ի 180-րդ կետի պահանջները պահպանելու դեպքում)

Վ-IIա(B-IIa)

պաշտպանության աստիճանը ԻՊ53(IP53)

Շարժական լուսատուներ

Վ-I(B-I), (B-Ia)

պայթաանվտանգ

Վ-Iբ(B-Iб), Վ-Iգ(B-Iг)

պայթյունի դեմ բարձր հուսալիության

Վ-II(B-II)

պայթաանվտանգ (սույն ՏԿ-ի 180-րդ կետի պահանջները պահպանելու դեպքում)

Վ-IIա(B-IIa)

պայթյունի դեմ բարձր հուսալիության (սույն ՏԿ-ի 180-րդ կետի պահանջները պահպանելու դեպքում)

 

181. Արտաքին ամոնիակային ճնշակային կայանքների էլեկտրասարքավորման պայթապաշտպանությունն ընտրվում է այնպիսին, ինչպիսին սենքերում տեղավորված ամոնիակային ճնշակային կայանքների համար: Էլեկտրասարքավորումը պետք է պաշտպանված լինի մթնոլորտային ներազդեցություններից:

182. Պայթավտանգ գոտիներում աշխատելու համար էլեկտրասարքավորման ընտրությունը պետք է կատարվի ըստ 12, 13 և 14 աղյուսակների: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է աղյուսակներում նշված էլեկտրասարքավորման փոխարինում պայթապաշտպանության ավելի բարձր աստիճանով էլեկտրասարքավորմամբ: Օրինակ, «պայթյունի դեմ բարձր հուսալիություն» մակարդակի էլեկտրասարքավորման փոխարեն կարող է տեղակայվել «պայթաանվտանգ» կամ «առանձնապես պայթաանվտանգ» մակարդակի էլեկտրասարքավորում: Այն գոտիներում, որոնց պայթավտանգավորությունը որոշվում է 610C-ից բարձր բոցավառման ջերմաստիճան ունեցող վառվող հեղուկներով, կարող է կիրառվել ցանկացած պայթապաշտպանված էլեկտրասարքավորում ցանկացած կարգի և խմբի համար մակերևույթի տաքացման այնպիսի ջերմաստիճանով, որը չի գերազանցում տվյալ նյութի ինքնաբոցավառման ջերմաստիճանը:

20. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ

183. Ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում կարող են կիրառվել էլեկտրական մեքենաներ, մինչև 10 կՎ լարման դասով, պայմանով, որ նրանց պայթապաշտպանության մակարդակը կամ պատյանի պաշտպանության աստիճանն ըստ ԻԷԿ 34-5-81 «Էլեկտրական մեքենաներ պտտվող. Պտտվող էլեկտրական մեքենաների պատյանով ապահովվող պաշտպանության աստիճանների դասակարգում»-ի համապատասխանում է 12 աղյուսակին կամ ավելի բարձր է: Եթե էլեկտրական մեքենայի առանձին մասերն ունեն պայթապաշտպանության զանազան մակարդակներ կամ պատյանների պաշտպանության աստիճաններ, ապա նրանք բոլորը պետք է լինեն 12 աղյուսակում նշվածներից ոչ ցածր:

184. Մեխանիզմների համար, որոնք տեղակայված են Վ-I(B-I), Վ-Iա(B-Iа) և Վ-II(B-II) դասի պայթավտանգ գոտիներում, թույլատրվում է առանց պայթապաշտպանության միջոցների էլեկտրաշարժիչների կիրառում՝ հետևյալ պայմանների դեպքում`

1) էլեկտրաշարժիչները պետք է տեղակայվեն պայթավտանգ գոտիներից դուրս: Այն սենքը, որի մեջ տեղակայվում են էլեկտրաշարժիչները, պետք է բաժանվի պայթավտանգ գոտուց չայրվող պատով՝ առանց որմնախորշերի և չայրվող ծածկով, 0,75 ժ-ից ոչ պակաս կրակադիմացկունության սահմանով ունենա էվակուացման ելք և պետք է ապահովված լինի օդափոխությամբ՝ ժամում օդի հնգապատիկ փոխանակման ծավալով,

2) մեխանիզմի շարժաբերը պետք է իրականացվի լիսեռի օգնությամբ, որն անցկացվում է պատի միջով՝ նրանում խցակային խտացման սարքվածքով:

21. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԵՐ

185. Պայթավտանգ գոտիներում կարող են կիրառվել էլեկտրական ապարատներ և սարքեր, պայմանով, որ նրանց պայթապաշտպանության մակարդակը կամ պատյանի պաշտպանության աստիճանը ըստ ԳՕՍՏ 14255 (ԻԷԿ 144-63)  «Էլեկտրական ապարատներ մինչև 1000 Վ լարման: Պատյաններ. Պաշտպանության աստիճաններ»-ի համապատասխանում է 13 աղյուսակին կամ ավելի բարձր է:

186. Ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում էլեկտրական միացուցիչներ կարող են կիրառվել, պայմանով, եթե նրանք բավարարում են 13 աղյուսակի պահանջներին ապարատների համար, որոնք կայծ են արձակում բնականոն աշխատանքի դեպքում: Վ-Iբ(B-Iб) և Վ-IIա(B-IIа)ա դասի պայթավտանգ գոտիներում թույլատրվում է կիրառել միացուցիչներ պատյանի մեջ՝ պաշտպանության ԻՊ54 (IP54) աստիճանով, պայմանով, որ նրանցում խզումը տեղի է ունենում փակ վարդակների ներսում: Միացուցիչների տեղակայումը թույլատրվում է միայն պարբերաբար աշխատող էլեկտրաընդունիչների համար (օրինակ, շարժական լուսատուների): Միացուցիչների թիվը պետք է սահմանափակված լինի անհրաժեշտ նվազագույնով և նրանք պետք է դասավորված լինեն այն տեղերում, որտեղ պայթավտանգ խառնուրդների գոյացման հավանականությունն ամենափոքրն է: Կայծաանվտանգ շղթաները կարող են փոխարկվել ընդհանուր նշանակության միացուցիչներով:

187. Սեղմակների հավաքվածքը պետք է դուրս բերել պայթավտանգ գոտուց: Տեխնիկական անհրաժեշտության դեպքում հավաքվածքը պայթավտանգ գոտում տեղակայելիս նրանք պետք է բավարարեն 13 աղյուսակի պահանջներին՝ մնայուն էլեկտրական ապարատների համար, որոնք աշխատանքի ժամանակ կայծ չեն արձակում:

188. Հանձնարարվում է լուսավորության շղթաների ապահովիչները տեղակայել պայթավտանգ գոտուց դուրս:

189. «Կայծաանվտանգ էլեկտրական շղթա» պայթապաշտպանություն ունեցող էլեկտրական ապարատներ և սարքեր կիրառելիս պետք է ղեկավարվել հետևյալով`

1) կայծաանվտանգ շղթայի ինդուկտիվությունը և ունակությունը, այդ թվում` նաև միակցման մալուխներինը (որոնց ունակությունը և ինդուկտիվությունը որոշվում են բնութագծերով, հաշվարկով կամ չափումով) չպետք է գերազանցեն առավելագույն արժեքները, նախանշված այդ շղթաների տեխնիկական փաստաթղթերում: Եթե փաստաթղթերով նախատեսված է մալուխի (հաղորդալարի) կոնկրետ տեսակը և նրա առավելագույն երկարությունը, ապա նրանց փոփոխությունը հնարավոր է միայն փորձարկող կազմակերպության եզրակացության առկայության դեպքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 1933-Ն որոշման պահանջների.

2) կայծաանվտանգ շղթաների մեջ կարող են միացվել պատրաստվածքներ, որոնք նախատեսված են տեխնիկական փաստաթղթերով և ունեն մականշվածք «Լրակազմի մեջ….»: Թույլատրվում է այդ շղթաների մեջ միացնել ընդհանուր նշանակության, սերիական թողարկվող տվիչներ, որոնք սեփական հոսանքի աղբյուր, ինդուկտիվություն և ունակություն չունեն և բավարարում են սույն կետի 4-րդ ենթակետին: Այդպիսի տվիչներին են պատկանում սերիական արտադրվող ընդհանուր նշանակության դիմադրության ջերմաչափերը, ջերմազույգերը, ջերմադիմադրատարրերը, լուսադիոդները և նման պատրաստվածքներ, որոնք ներկառուցված են պաշտպանական պատյանների մեջ.

3) շղթան, որը կազմված է սերիական թողարկվող ընդհանուր նշանակության ջերմազույգից և գալվանամետրից (միլիվոլտմետրից), հանդիսանում է կայծաանվտանգ ցանկացած պայթավտանգ միջավայրի համար, պայմանով, որ գալվանոմետրը չի պարունակում ուրիշ էլեկտրական շղթաներ, այդ թվում` ցուցանակի լուսավորում.

4) պայթավտանգ շղթաներում կարող են միացվել սերիական թողարկվող ընդհանուր նշանակության փոխարկիչներ, բանալիներ, սեղմակների հավաքվածքներ և այլն, պայմանով, որ կատարվում են հետևյալ պահանջները.

ա. նրանց միացված չեն ուրիշ, կայծավտանգ շղթաներ.

բ. նրանք ծածկված են կափարիչով և կապարակնքված են.

գ. նրանց մեկուսացումը հաշվարկված է կայծաանվտանգ շղթայի անվանական լարման եռապատիկի համար, բայց 500 Վ-ից ոչ պակաս:

 

22. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՄԲԱՐՁԻՉ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

 

190. Ամբարձիչների, բազմաճախարակների, վերելակների և այլնի էլեկտրասարքավորումները, որոնք գտնվում են ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում և մասնակցում են տեխնոլոգիական պրոցեսներին, պետք է բավարարի 12 և 13 աղյուսակների պահանջներին՝ շարժական կայանքների համար:

191. Ամբարձիչների, բազմաճախարակների, վերելակների և այլնի էլեկտրասարքավորումները, որոնք գտնվում են պայթավտանգ գոտիներում և անմիջականորեն կապված չեն տեխնոլոգիական պրոցեսի հետ (օրինակ, հավաքման ամբարձիչները և բազմաճախարակները) պետք է ունենան`

1) պայթավտանգ Վ-I(B-I) և Վ-II(B-II) դասի գոտիներում` պայթապաշտպանության ցանկացած մակարդակ՝ պայթավտանգ խառնուրդների համապատասխան կարգերի և խմբերի համար.

2) պայթավտանգ Վ-Iա(B-Ia) և Վ-II(B-II) դասի գոտիներում պայթապաշտպանության ցանկացած մակարդակ՝ պայթավտանգ խառնուրդների համապատասխան կարգերի և խմբերի համար.

3) պայթավտանգ Վ-Iա(B-Iа) և Վ-Iբ(B-Iб) դասի գոտիներում` պատյանի պաշտպանության աստիճան ԻՊ33(IP33)-ից ոչ պակաս.

4) պայթավտանգ Վ-IIա(B-IIа) և Վ-Iգ(B-Iг) դասի գոտիներում պատյանի պաշտպանության աստիճան ԻՊ44(IP44)-ից ոչ պակաս:

Նշված էլեկտրասարքավորման կիրառումը թույլատրվում է ամբարձիչի աշխատանքի ժամանակ՝ միայն պայթավտանգ կոնցենտրացիաների բացակայության դեպքում:

192. Հոսանատարերը դեպի ամբարձիչներ, բազմաճախարակներ և այլն, ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում պետք է կատարվեն փոխադրովի ճկուն մալուխով, պղնձե ջղերով, ռետինե մեկուսացմամբ՝ յուղաբենզինադիմացկուն ռետինե պատյանի մեջ, որը չի տարածում այրում:

 

23. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐ

 

193. Պայթավտանգ գոտիներում կարող են կիրառվել էլեկտրական լուսատուներ, պայմանով, որ նրանց պայթյունապաշտպանության մակարդակը կամ պաշտպանության աստիճանը համապատասխանում է 14 աղյուսակին կամ ավելի բարձր են:

194. Սենքերում ցանկացած դասի պայթավտանգ գոտիներով միջավայրի, որի համար չկան պայթապաշտպանության անհրաժեշտ մակարդակի լուսատուներ, թույլատրվում է լուսավորությունն իրականացնել ընդհանուր նշանակության լուսատուներով (առանց պայթապաշտպանության միջոցների) հետևյալ եղանակներից մեկով`

1) շենքի դրսից չբացվող, առանց վերնափեղկի և լուսամուտի օդանցքների, լուսամուտների միջով, ընդ որում` պատուհանների միաշերտ ապակեպատման դեպքում լուսատուները պետք է ունենան պաշտպանական ապակիներ կամ ապակե պատյան.

2) պատի մեջ հատուկ սարքված կրկնակի ապակեպատումով և օդափոխությամբ՝ խորշերի միջով արտաքին օդով բնական դրդմամբ.

3) հատուկ տեսակի լապտերների միջոցով, լուսատուներով, որոնք տեղակայված են առաստաղի վրա՝ լապտերների կրկնակի ապակեպատումով և օդափոխությամբ` արտաքին օդով բնական դրդմամբ.

4) տափախողովակներում, որոնք հավելյալ ճնշման տակ փչվում են մաքուր օդով: Այն տեղերում, որտեղ հնարավոր են ապակիների կոտրվելը, տափախողովակներն ապակեպատելու համար պետք է կիրառել չկոտրվող ապակի.

5) ճեղքային լուսատարներով լուսավորման սարքվածքների օգնությամբ:

 

24. ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐ, ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ ԵՎ ԿԵՐՊԱՓՈԽԻՉ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ

 

195. Ընդհանուր նշանակության էլեկտրասարքավորումով (առանց պայթապաշտպանության միջոցների) մինչև 1 կՎ և բարձր լարման ԲՍ-ի, ՏԵ-ի և ԿԵ-ի արգելվում է կառուցել ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում: Նրանք պետք է դասավորված լինեն առանձին սենքերում, որոնք բավարարում են սույն ՏԿ-ի 196-ից մինչև 203-րդ կետերի պահանջներին, կամ դրսից, պայթավտանգ գոտիներից դուրս:

Ապարատներով և սարքերով էլեկտրաշարժիչների կառավարման միակի սյունակները և պահարանները 13 աղյուսակով նախատեսված կատարմամբ թույլատրվում է տեղակայել ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում: Այդպիսի սյունակների և պահարանների քանակը հանձնարարվում է հնարավորինս սահմանափակել: Պայթավտանգ գոտիներից դուրս միակի ապարատները, միակի սյունակները և կառավարման պահարանները պետք է կիրառել առանց պայթապաշտպանության միջոցների:

196. Տրանսֆորմատորները կարող են տեղակայվել ինչպես ենթակայանների ներսում, այնպես էլ շենքից դուրս, որում տեղավորված է ենթակայանը:

197. Թույլատրվում է ԲՍ, ՏԵ (այդ թվում ԼՏԵ) և ԿԵ կատարել Վ-Iա(B-Ia) ու Վ-Iբ(B-Iб) դասի այրվող թեթև գազերով և ԴԲՀ պայթավտանգ գոտիներին և Վ-II(B-II) և Վ-IIա(B-IIа)ա դասի պայթավտանգ գոտիներին երկու կամ երեք պատերով հարող: Արգելվում է նրանց հարումը ավելի քան մեկ պատով, Վ-I(B-I) դասի պայթավտանգ գոտուն, ինչպես նաև ծանր և հեղուկ այրվող գազերով Վ-Iա(B-Ia) և Վ-Iբ(B-Iб) դասի պայթավտանգ գոտիներին:

198. Արգելվում է ԲՍ, ՏԵ, ԿԵ դասավորել ցանկացած դասի պայթավտանգ գոտի ունեցող սենքերի վերևում և ներքևում (տես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի 1033-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգը):

199. ԲՍ-ի, ՏԵ-ի, ԿԵ-ի լուսամուտները, որոնք հարում են պայթավտանգ գոտուն, հանձնարարվում է կատարել ապակե բլոկներից՝ 10 սմ-ից ոչ պակաս հաստության:

200. Մեկ պատով պայթավտանգ գոտուն հարող ԲՍ-երը, ՏԵ-երը (այդ թվում` ԼՏԵ) և ԿԵ-երը հանձնարարվում է կատարել թեթև այրվող գազերով և ԴԲՀ Վ-I(B-I) , Վ-Iա(B-Ia) և Վ-Iբ(B-Iб) դասի պայթավտանգ գոտիների առկայության դեպքում և Վ-II(B-II) և Վ-IIա(B-IIа) դասի պայթավտանգ գոտիների առկայության դեպքում:

201. ԲՍ, ՏԵ (այդ թվում` ԼՏԵ) և ԿԵ, որոնք սնում են ծանր և հեղուկ այրվող գազերով կայանքները պետք է կառուցել առանձին կանգնած Վ-I(B-I) և Վ-Iա(B-Ia) դասի պայթավտանգ գոտիներով սենքերի պատերից և արտաքին պայթավտանգ կայանքներից 15 աղյուսակում տրված հեռավորությունների վրա:  ԲՍ, ՏԵ և ԿԵ համար առանձին շենքերի կառուցման տեխնիկատնտեսական աննպատակահարմարության դեպքում թույլատրվում է պայթավտանգ գոտուն մեկ պատով հարող ԲՍ, ՏԵ և ԿԵ կառուցել: Ընդ որում` ԲՍ, ՏԵ և ԿԵ-ում հատակի մակարդակը, ինչպես նաև մալուխների ուղիների գետնախորշերի հատակը պետք է բարձր լինեն կից, պայթավտանգ գոտիով սենքի հատակի մակարդակից և շրջապատող հողի մակերևույթից 0,15 մ-ից ոչ պակաս: Այս պահանջը չի տարածվում տրանսֆորմատորների տակ յուղահավաք փոսերին: Պետք է կատարվեն նաև սույն ՏԿ-ի 200-րդ կետի պահանջները:

 

Աղյուսակ 15

 

Նվազագույն թույլատրելի հեռավորությունները առանձին կանգնած ԲՍ, ՏԵ, ԿԵ մինչև պայթավտանգ գոտիներով սենքեր և արտաքին պայթավտանգ կայանքներ

 

Պայթավտանգ գոտիներով սենքեր և արտաքին
պայթավտանգ կայանքներ, մինչև որոշվող
հեռավորությունը

Հեռավորությունը
ԲՍ-ից, ՏԵ-ից և ԿԵ-ից, մ

փակ

բաց

Ծանր կամ հեղուկ այրվող գազերով

Դեպի ԲՍ, ՏԵ և ԿԵ դուրս եկող սենքեր չայրվող պատով՝ առանց որմնանցքերի և արտածծիչ օդափոխության համակարգից օդի արտանետման սարքվածքների

10

15

Դեպի ԲՍ, ՏԵ և ԿԵ դուրս եկող սենքեր՝ որմնանցք ունեցող պատով

40

60

Արտաքին պայթավտանգ կայանքներ, կայանքներ՝ դասավորված շենքերի պատերի մոտ (այդ թվում` տարողություններ)

60

80

Պահեստարաններ (գազամբարներ), դատարկման-լցման ցցաթմբեր՝ փակ դատարկմամբ կամ լցմամբ

80

100

Թեթև այրվող գազերով, ԴԲՀ, այրվող փոշով կամ մանրաթելերով

Դեպի ԲՍ, ՏԵ և ԿԵ կողմ դուրս եկող չայրվող պատով սենքեր՝ առանց որմնանցքերի և արտամխիչ օդափոխության համակարգից օդի արտանետման համար սարքվածքների

Չի նորմավորվում

0,8 (մինչև բաց տեղակայված տրանսֆոր-
մատորներ)

Դեպի ԲՍ, ՏԵ և ԿԵ դուրս եկող որմնանցքերով պատերով սենքեր

6

15

Արտաքին պայթավտանգ կայանքներ, շենքերի պատերի մոտ տեղավորված կայանքներ (այդ թվում` տարողություններ)

12

25

Լցման-դատարկման ցցաթմբեր, ԴԲՀ-ի փակ դատարկմամբ և լցմամբ

15

25

Լցման-դատարկման ցցաթմբեր ԴԲՀ-ի փակ դատարկմամբ կամ լցմամբ

30

60

Ամբարներ ԴԲՀ-ով

30

60

Ամբարներ (գազամբարներ) այրվող գազերով

40

60

 

202. ԲՍ, ՏԵ (այդ թվում` ԼՏԵ) և ԿԵ, որոնք մեկ կամ ավելի պատերով հարում են պայթավտանգ գոտուն, պետք է բավարարեն հետևյալ պահանջներին`

1) ԲՍ, ՏԵ և ԿԵ պետք է ունենան սեփական, պայթավտանգ գոտիներով սենքերից անկախ, ներծծիչ-արտածծիչ օդափոխության համակարգ: Օդափոխության համակարգը պետք է կատարված լինի այնպես, որպեսզի պայթյունավտանգ խառնուրդները ԲՍ-ի, ՏԵ-ի և ԿԵ-ի օդափոխիչ անցքերով չթափանցեն նրանց մեջ (օրինակ, ներծծիչ և արտածծիչ համակարգերի սարքվածքների համապատասխան դասավորությամբ).

2) ԲՍ-ում, ՏԵ-ում և ԿԵ-ում, որոնք մեկ պատով հարում են Վ-I(B-I) դասի պայթավտանգ գոտուն, ինչպես նաև ծանր կամ հեղուկ այրվող գազերով Վ-Iա(B-Ia) և Վ-Iբ(B-Iб) դասի պայթավտանգ գոտուն, պետք է նախատեսված լինի ներծծիչ օդափոխություն մեխանիկական դրդմամբ՝ ժամում օդի հնգապատիկ փոխանակումով, որը ԲՍ-ում, ՏԵ-ում և ԿԵ-ում կապահովի օդի ոչ մեծ հավելյալ ճնշում՝ բացառելով պայթավտանգ խառնուրդների մուտքը նրանց մեջ, արտաքին օդի համար ընդունող սարքվածքները պետք է դասավորվեն այն տեղերում, որտեղ բացառված է պայթավտանգ խառնուրդների գոյացումը.

3) ԲՍ-ի, ՏԵ-ի և ԿԵ-ի պատերը, որոնց հարում են պայթավտանգ գոտիները, պետք է պատրաստված լինեն չայրվող նյութից և ունենան 0,75 ժ-ից ոչ պակաս հրակայունության սահման, լինեն փոշեգազաանթափանցելի, չունենան դռներ և պատուհաններ.

4) ԲՍ, ՏԵ և ԿԵ պատերի մեջ, որոնց հարում են թեթև այրվող գազերով և ԴԲՀ Վ-Iա(B-Ia) և Վ-Iբ(B-Iб) դասի պայթավտանգ գոտիներ, ինչպես նաև Վ-II(B-II) և Վ-IIա(B-IIа) դասի պայթավտանգ գոտիներ, թույլատրվում է սարքել դեպի ԲՍ, ՏԵ, ԿԵ մալուխների և էլեկտրահաղորդագծի խողովակների մուտքի անցքեր: Մուտքի անցքերը պետք է խիտ լցափակվեն չայրվող նյութերով: Մալուխների և էլեկտրահաղորդագծի խողովակների ներանցումը դեպի ԲՍ, ՏԵ և ԿԵ Վ-I(B-I) դասի պայթավտանգ գոտուց կամ Վ-Iա(B-Ia) և Վ-Iբ(B-Iб) դասի ծանր կամ հեղուկ գազերով պայթավտանգ գոտիներից պետք է կատարվի արտաքին պատերի միջով կամ առանց պայթավտանգ գոտիների սենքերին կից պատերով.

5) ելքերը ԲՍ-ից, ՏԵ-ից և ԿԵ-ից պետք է կատարվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի  82 հրամանով ուժի մեջ մտած ՀՀՇՆ II-8.04.01-97 «Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն»-ին համապատասխան.

6) ԲՍ-ի, ՏԵ-ի և ԿԵ-ի արտաքին դռներից և պատուհաններից հեռավորությունները հորիզոնագծով և ուղղաձիգով մինչև Վ-I(B-I) , Վ-Iա(B-Ia) և Վ-II(B-II) դասի պայթավտանգ գոտիներում գտնվող սենքերի արտաքին դռներ և պատուհաններ պետք է լինեն 4 մ-ից ոչ պակաս՝ մինչև չբացվող պատուհանները և 6 մ-ից ոչ պակաս՝ մինչև դռները և բացվող պատուհանները: Հեռավորությունները մինչև պատուհաններ, որոնք լցված են 10 սմ և ավելի հաստության ապակեբլոկներով, չի նորմավորվում:

203. ՏԵ-ում և ԿԵ-ում, որոնք մեկ և ավելի պատերով կից են պայթավտանգ գոտուն պետք է կիրառել չայրվող հեղուկով հովացմամբ տրանսֆորմատորներ: Յուղային հովացմամբ տրանսֆորմատորները պետք է տեղավորվեն առանձին խցերում: Խցերի դռները պետք է լինեն 0,6 ժ ոչ պակաս հրակայունության սահմանով, խցերի դռները, որոնք սարքավորված են մեխանիկական դրդմամբ օդափոխությամբ, պետք է ունենան փեղկերի խցվածք. տրանսֆորմատորների գլորահանումը պետք է նախատեսված լինի միայն դեպի դուրս: Ուժեղացված բաքովհերմետիկ տրանսֆորմատորներն, առանց ընդարձակիչի, փակ ներանցիչներով և արտանցիչ սարքվածքներով (օրինակ, ԼՏԵ և ԼԿԵ տրանսֆորմատորները) չայրվող հեղուկով և յուղով հովացմամբ՝ թույլատրվում է տեղավորել մինչև 1 կՎ և բարձր ԲՍ-ի հետ ընդհանուր սենքի մեջ՝ տրանսֆորմատորները միջնապատով չբաժանելով ԲՍ-ից:   Տրանսֆորմատորների գլորահանումը ԼՏԵ և ԼԿԵ սենքերից պետք է նախատեսված լինի դեպի դուրս կամ կից սենք:

204. Հեռավորություններն արտաքին պայթավտանգ սարքվածքներից և սենքերի պատերից,  որոնց հարում  են  բոլոր դասերի պայթավտանգ գոտիները, բացառությամբ Վ-Iբ(B-Iб) և Վ-IIա(B-IIа)ա դասերի, մինչև առանձին կանգնած ԲՍ, ՏԵ և ԿԵ պետք է ընդունվեն  ըստ   15  աղյուսակի: Հեռավորությունները սենքերի պատերից, որոնց հարում են Վ-I(B-I), և Վ-IIա(B-IIа) դասի պայթավտանգ գոտիները, մինչև առանձին կանգնած ԲՍ, ՏԵ և ԿԵ պետք է ընդունել ՍՆԻՊ II-89 «Արդյունաբերական ձեռնարկությունների գլխավոր հատակագծեր»-ին համապատասխան՝ կախված շենքերի և շինությունների հրակայունության աստիճանից:

205. Առանձին կանգնած ԲՍ, ՏԵ և ԿԵ, որոնք սնում են ծանր կամ հեղուկացված գազով էլեկտրակայանքներ և դասավորված են 15 աղյուսակում նշված հեռավորությունների սահմաններից դուրս, հատակների բարձրացում և մեխանիկական դրդմամբ ներծծիչ օդափոխության նախատեսում չի պահանջվում:

206. Եթե առանձին կանգնած ԲՍ, ՏԵ և ԿԵ համար կատարված են սույն ՏԿ-ի 201-րդ և 202-րդ կետերի պահանջները ծանր և հեղուկ այրվող գազերի առկայության դեպքում կամ սույն ՏԿ-ի 8-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջները թեթև այրվող գազերի և ԴԲՀ առկայության դեպքում, ապա այդպիսի ԲՍ, ՏԵ և ԿԵ թույլատրվում է դասավորել պայթավտանգ կայանքներից ցանկացած հեռավորության վրա, սակայն ոչ պակաս ՍՆԻՊ II-89 «Արդյունաբերական ձեռնարկությունների գլխավոր հատակագծեր»-ում նշված հեռավորությունից (տես նաև սույն ՏԿ-ի 204-րդ կետը):

207. Հրդեհա- և պայթավտանգ, ինչպես նաև վնասակար և կծու նյութեր պարունակող խողովակաշար անցկացնել ԲՍ-ի, ՏԵ-ի և ԿԵ-ի միջով՝ արգելվում է:

208. ՎՉՍ և Ա կառավարման վահանների և վահանակների սենքերին, որոնք մեկ կամ ավելի պատերով հարում են պայթավտանգ գոտուն կամ առանձին կանգնածներին, ներկայացվում են նույն պահանջները, ինչ և համանման դասավորված ԲՍ-երի սենքերին:

25. ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԵՐ, ՀՈՍԱՆԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ ԵՎ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐ

209. Ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում չմեկուսացված հաղորդիչների կիրառումը, այդ թվում` ամբարձիչներին, բազմաճախարակներին և այլ սնող հոսանահաղորդիչներում, արգելվում է:

210. Վ-I(B-I) և Վ-Iա(B-Ia) դասի պայթավտանգ գոտիներում պետք է կիրառվեն պղնձե ջղերով հաղորդալարեր և մալուխներ: Վ-I(B-I), Վ-Iգ(B-Iг), Վ-II(B-II) և Վ-IIա(B-IIа) դասի պայթավտանգ գոտիներում թույլատրվում է ալյումինե ջղերով հաղորդալարերի և մալուխների կիրառում:

211. Մինչև 1 կՎ ցանցերում ուժային, լուսավորության և երկրորդային շղթաների հաղորդիչները Վ-I(B-I), Վ-Iա(B-Ia), Վ-II(B-II) և Վ-IIա(B-IIа) դասի պայթավտանգ գոտիներում պետք է պաշտպանված լինեն գերբեռնումներից և ԿՄ-ներից, իսկ նրանց հատույթները պետք է լինեն ոչ պակաս, քան ըստ հաշվարկային հոսանքի ընտրված հատույթն է:

Վ-I(B-I) և Վ-Iգ(B-Iг) պայթավտանգ գոտիներում հաղորդալարերի և մալուխների պաշտպանությունը և հատույթների ընտրությունը պետք է կատարվեն ինչպես ոչ պայթավտանգ կայանքների համար:

212. 1 կՎ-ից բարձր լարման ցանցերում հաղորդալարերը և մալուխները, որոնք անցկացվում են ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում, պետք է ստուգվեն ըստ տաքացման՝ ԿՄ-ի հոսանքներից:

213. Սնող գծերի և նրանց միակցված 1 կՎ-ից բարձր էլեկտրաընդունիչների պաշտպանությունը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի 42-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Պաշտպանությունը գերբեռնումներից պետք է կատարվի բոլոր դեպքերում՝ անկախ էլեկտրաընդունիչի հզորությունից:

Պաշտպանությունը բազմաֆազ ԿՄ-ից և գերբեռնումից պետք է նախատեսված լինի երկռելեական:

214. Մինչև 1 կՎ, կարճ միակցված ռոտորով էլեկտրաշարժիչներին ճյուղավորումների հաղորդիչները պետք է բոլոր դեպքերում (բացի Վ-Iբ(B-Iб) և Վ-Iգ(B-Iг) պայթավտանգ գոտիներում գտնվողներից) պաշտպանված լինեն գերբեռնումներից, իսկ նրանց հատույթները պետք է թույլ տան էլեկտրաշարժիչի անվանական հոսանքի 125 տոկոսից ոչ պակաս երկարատև բեռնվածք:

215. Էլեկտրական լուսավորման համար Վ-I(B-I) դասի պայթավտանգ գոտիներում պետք է կիրառվեն երկլար խմբային գծեր (տես նաև սույն ՏԿ-ի 259-րդ կետը):

216. Վ-I(B-I) դասի պայթավտանգ գոտիներում աշխատանքային զրոյական հաղորդիչով երկլար գծերում ԿՄ-ից պետք է պաշտպանված լինեն ֆազային և զրոյական աշխատանքային հաղորդիչները: Ֆազային և զրոյական աշխատանքային հաղորդիչների միաժամանակ անջատման համար պետք է կիրառվեն երկբևեռ անջատիչներ:

217. Զրոյական աշխատանքային և զրոյական պաշտպանական հաղորդիչները պետք է ունենան ֆազային հաղորդիչների մեկուսացմանը համարժեք մեկուսացում:

218. Մինչև 1 կՎ ճկուն հոսանահաղորդիչը ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում պետք է կատարել պղնձե ջղերով փոխադրովի ճկուն մալուխով, ռետինե մեկուսացմամբ, այրումը չտարածող ռետինե յուղաբենզադիմացկուն պատյանի մեջ:

219. Ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում կարող են կիրառվել`

1) հաղորդալարեր ռետինե և պոլիվինիլքլորիդային մեկուսացումով.

2) մալուխներ ռետինե, պոլիվինիլքլորիդային և թղթային մեկուսացմամբ՝ ռետինե, պոլիվինիլքլորիդային և մետաղե պատյանի մեջ:

220. Արգելվում է ալյումինե պատյանով մալուխների կիրառում Վ-I(B-I) և Վ-Iա(B-Ia) դասի պայթավտանգ գոտիներում։

221. Արգելվում է պոլիէթիլենային մեկուսացմամբ կամ պատյանով հաղորդալարերի և մալուխների կիրառումն բոլոր դասերի պայթավտանգ գոտիներում:

222. Միացման, ճյուղավորման և միջանցուկ տուփերն էլեկտրահաղորդագծերի համար պետք է`

1) Վ-I(B-I) դասի պայթավտանգ գոտում ունենա «պայթաանվտանգ էլեկտրասարքավորումների» մակարդակ և համապատասխանի պայթավտանգ խառնուրդի կարգին և խմբին.

2) Վ-II(B-II) դասի պայթավտանգ գոտում՝ նշանակված լինել այրվող փոշիների կամ օդի հետ մանրաթելերի խառնուրդներով պայթաանվտանգ գոտիների համար: Թույլատրվում է «պայթաանվտանգ էլեկտրասարքավորումների» մակարդակով տուփերի կիրառում «պայթաանթափանցելի պատյան» տեսակի պայթապաշտպանությամբ, որոնք նախատեսված են ցանկացած կարգի և խմբի գազաշոգեօդային խառնուրդների համար.

3) Վ-Iա(B-Ia) և Վ-Iգ(B-Iг) դասի պայթավտանգ գոտիներում լինեն պայթապաշտպանված՝ պայթավտանգ խառնուրդների համապատասխան կարգերի և խմբերի համար: Լուսավորության ցանցերի համար թույլատրվում է պատյանի մեջ տուփերի կիրառում՝ պատյանի ԻՊ65(IP65) պաշտպանության աստիճանով.

4) Վ-Iբ(B-Iб) և Վ-IIա(B-IIа)ա դասի պայթավտանգ գոտիներում ունենան պատյան ԻՊ54(IP54) (կամ ԻՊ44(IP44)) պաշտպանության աստիճանով:

223. Խողովակի մեջ անցկացված հաղորդալարերի ներանցումը մեքենաների, ապարատների, լուսատուների մեջ պետք է կատարվի խողովակի հետ համատեղ, ընդ որում` ներանցման խողովակի մեջ պետք է տեղակայվի բաժանիչ խցվածք, եթե մեքենայի, ապարատի կամ ներանցման սարքվածքում այդպիսի խցվածքը բացակայում է:

224. Էլեկտրահաղորդագծի խողովակները Վ-I(B-I) կամ Վ-Iա(B-Ia) դասի պայթավտանգ գոտիով սենքերից բնականոն միջավայրով կամ պայթավտանգ խառնուրդի ուրիշ կարգով կամ խմբով ուրիշ դասի պայթավտանգ սենք անցնելիս, կամ դրսում հաղորդալարերով խողովակը պատի միջով անցնելու տեղերում պետք է ունենա բաժանիչ խցվածք՝ հատուկ դրա համար նախատեսված տուփի մեջ: Վ-I(B-I) և Վ-IIա(B-IIа) դասի պայթավտանգ գոտիներում բաժանիչ խցվածքների տեղակայում չի պահանջվում: Բաժանիչ խցվածքներ տեղակայվում են`

1) խողովակը պայթավտանգ գոտի մտնելու տեղի անմիջական մոտակայքում.

2) խողովակը մեկ դասի պայթավտանգ գոտուց մեկ ուրիշ դասի պայթավտանգ գոտի անցնելիս՝ ավելի բարձր դասի պայթավտանգ սենքի մեջ.

3) խողովակը մեկ պայթավտանգ գոտուց նույն դասի մեկ ուրիշ գոտի անցնելիս՝ պայթավտանգ գոտու պայթավտանգ խառնուրդի ավելի բարձր կարգով և խմբով սենքի մեջ.

4) թույլատրվում է բաժանիչ խցվածքների տեղակայում ոչ պայթավտանգ գոտու կողմից կամ դրսից, եթե պայթավտանգ գոտում բաժանիչ խցվածքի տեղակայումը հնարավոր չէ:

225. Բաժանիչ խցվածքների կատարման համար միացման և ճյուղավորման տուփերի օգտագործումն արգելվում է:

226. Էլեկտրահաղորդագծերի խողովակներում տեղակայված բաժանիչ խցվածքները պետք է փորձարկվեն օդի 250 ԿՊա հավելյալ ճնշմամբ (մոտ 2,5 մթն) 3 րոպեի ընթացքում: Ընդ որում թույլատրվում է ճնշման անկում ոչ ավելի քան մինչև 200 կՊա (մոտ 2 մթն):

227. Մալուխները, որոնք անցակցվում են բաց ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում (կոնստրուկցիաների, պատերի վրա, անցուղիներում, թունելներում և այլն) չպետք է ունենան այրվող նյութերից արտաքին ծածկույթներ և պատվածքներ (ջութ, բիտում, բամբակե հյուսվածքապատում և այլն):

228. 1 կՎ-ից բարձր մալուխների երկարությունը, որոնք անցկացվում են ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում, պետք է հնարավորինս սահմանափակել:

229. Մալուխները Վ-I(B-I) և Վ-Iա(B-Ia) դասի ծանր կամ հեղուկ այրվող գազերով պայթավտանգ գոտիներում անցկացնելիս պետք է խուսափել մալուխային անցուղիներ սարքելուց: Անցուղիներ սարքելու անհրաժեշտության դեպքում նրանք պետք է լցված լինեն ավազով: Ավազով ծածկված մալուխների թույլատրելի երկարատև հոսանքները պետք է ընդունվեն ինչպես օդում անցկացված մալուխների համար, հաշվի առնելով աշխատող մալուխների թվի ուղղման գործակիցները (ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի):

230. Ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում արգելվում է տեղակայել միացման և ճյուղավորման մալուխային կցորդիչներ՝ բացառությամբ կայծաանվտանգ շղթաների:

231. Մալուխների ներանցումներն էլեկտրական մեքենաների և ապարատների մեջ պետք է կատարվեն ներանցումային սարքվածքներով: Ներանցումների տեղերը պետք է խտացվեն: Խողովակային էլեկտրահաղորդագծերի ներանցումը էլեկտրական մեքենաների և ապարատների մեջ, որոնք ունեն ներանցումներ միայն մալուխների համար, արգելվում է: Վ-Iա(B-Ia) և Վ-IIա(B-IIа) դասի պայթավտանգ գոտիներում մեծ հզորության մեքենաների համար, որոնք չունեն ներանցումային կցորդիչներ, թույլատրվում է բոլոր տեսակի ծայրային ամրակցումները տեղակայել ԻՊ54(IP54) պաշտպանության աստիճանով պահարանների մեջ, որոնք տեղավորված են միայն սպասարկող անձնակազմի համար մատչելի տեղերում և մեկուսացված պայթավտանգ գոտուց (օրինակ, սույն ՏԿ-ի 178-րդ կետի պահանջներին բավարարող հիմքային փոսերում):

232. Եթե պայթավտանգ գոտում մալուխն անցկացված է պողպատե խողովակի մեջ, ապա խողովակն այդ գոտուց ոչ պայթավտանգ գոտի կամ ուրիշ դասի պայթավտանգ գոտիով կամ պայթավտանգ խառնուրդի այլ կարգով կամ խմբով սենք անցնելիս, մալուխով խողովակը պատի միջով անցման տեղում պետք է ունենա բաժանիչ խցվածք և բավարարի սույն ՏԿ-ի 224-րդ և 226-րդ կետերի պահանջներին: Բաժանիչ խցվածք չի տեղակայվում, եթե`

1) խողովակը մալուխով գալիս է դեպի դուրս, իսկ մալուխներն այնուհետև անցկացվում են բաց.

2) խողովակը ծառայում է մեխանիկական հնարավոր ներազդեցություններից մալուխը պաշտպանելու համար և նրա երկու ծայրերն էլ գտնվում են մեկ պայթավտանգ գոտու սահմաններում:

233. Մալուխների և էլեկտրահաղորդագծերի խողովակների անցման համար պատերի և հատակի վրա անցքերը պետք է խիտ լցափակվեն չայրվող նյութերով:

234. Ցանկացած դասի պայթավտանգ գոտու միջով, ինչպես նաև պայթավտանգ գոտուց հորիզոնագծով և ուղղաձիգով 5 մ-ից պակաս հեռավորության վրա արգելվում է անցկացնել տվյալ տեխնոլոգիական պրոցեսին (արտադրությանը) չվերաբերվող բոլոր լարումների տարանցիկ էլեկտրահաղորդագծեր և մալուխային գծեր: Թույլատրվում է նրանց անցկացում պայթավտանգ գոտուց հորիզոնագծով և ուղղաձիգով 5 մ-ից պակաս հեռավորության վրա՝ լրացուցիչ պաշտպանական միջոցների կատարման դեպքում, օրինակ, անցկացում խողովակների միջով, փակ տուփերում, հատակներում:

235. Լուսավորության ցանցերում Վ-I(B-I) դասի պայթավտանգ գոտիով սենքերում խմբային գծերի անցկացումն արգելվում է: Թույլատրվում է անցկացնել միայն ճյուղավորումներ խմբային գծերից: Վ-Iա(B-Ia), Վ-Iգ(B-Iг), Վ-II(B-II) և Վ-IIա(B-IIа) դասի պայթավտանգ գոտիներով սենքերում խմբային լուսավորության գծեր հանձնարարվում է անցկացնել նույնպես պայթավտանգ գոտիներից դուրս: Այդ հանձնարարականի կատարման համար դժվարության դեպքում (օրինակ, մեծ չափերի արտադրական սենքերում) պայթավտանգ գոտիներում այդ գծերի վրա տեղակայվող միացման և ճյուղավորման տուփերի քանակը պետք է լինի հնարավոր նվազագույնը:

236. Էլեկտրահաղորդագծերը, որոնք միակցվում են «կայծաանվտանգ էլեկտրական շղթա» տեսակի պայթապաշտպանությամբ էլեկտրասարքավորմանը, պետք է բավարարեն հետևյալ պահանջներին`

1) կայծաանվտանգ շղթաները պետք է առանձնանան ուրիշ շղթաներից՝ ԳՕՍՏ 22782.5 «Էլեկտրասարքավորում պայթապաշտպանված. «Կայծաանվտանգ էլեկտրական շղթա» պայթապաշտպանվածության տեսակով. ժայթապաշտպանված էլեկտրասարքավորում. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ»-ի պահանջները պահպանելով.

2) մեկ մալուխի օգտագործում կայծաանվտանգ և կայծավտանգ շղթաների համար չի թույլատրվում.

3) բարձր հաճախականության կայծաանվտանգ շղթաների հաղորդալարերն օղակներ չպետք է ունենան.

4) կայծաանվտանգ շղթաների հաղորդալարերի մեկուսացումը պետք է ունենա տարբերիչ երկնագույն գույն: Թույլատրվում է երկնագույն գույնով մականշել միայն հաղորդալարերի ծայրերը.

5) կայծաանվտանգ շղթաների հաղորդալարերը պետք է պաշտպանված լինեն մակածումներից, որոնք խախտում են նրանց կայծաանվտանգությունը:

237. Մալուխների և հաղորդալարերի անցկացման թույլատրելի եղանակները պայթավտանգ գոտիներում բերված են 16 աղյուսակում:

238. Հաղորդաձողալարերի կիրառումը Վ-I(B-I), Վ-Iգ(B-Iг), Վ-II(B-II) և Վ-IIա(B-IIа) դասի պայթավտանգ գոտիներում արգելվում է: Վ-Iա(B-Ia) և Վ-Iգ(B-Iг) դասի պայթավտանգ գոտիներում հաղորդաձողալարերի կիրառում թույլատրվում է՝ հետևյալ պայմանների կատարման դեպքում`

1) հաղորդաձողերը պետք է մեկուսացված լինեն.

2) Վ-Iա(B-Iа) դասի պայթավտանգ գոտիներում հաղորդաձողերը պետք է լինեն պղնձե.

3) հաղորդաձողերի ոչ անջատովի միացումները պետք է կատարված լինեն եռակցմամբ կամ մամլմամբ.

4) հեղույսային միացումները (օրինակ, հաղորդաձողերը ապարատներին միակցելու տեղերում և հատվածների միջև), պետք է ունենան ինքնուրույն հետ պտտում թույլ չտվող հարմարանքներ.

5) հաղորդաձողալարերը պետք է պաշտպանված լինեն մետաղյա պատյաններով, որոնք ապահովում են ԻՊ31(IP31)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճան: Պատյանները պետք է բացվեն միայն հատուկ (ճակատային) դարձակների օգնությամբ:

 

Աղյուսակ 16

 

Մալուխների և հաղորդալարերի անցկացման թույլատրելի եղանակները պայթավտանգ գոտիներում

 

Մալուխներ և
հաղորդալարեր

Անցկացման եղանակը

1 կՎ-ից բարձր ցանցեր

Ուժային ցանցեր և երկրորդային շղթաներ
(մինչև 1 կՎ)

Լուսա-
վորության ցանցեր (մինչև 380 Վ)

Զրահապատ մալուխներ

Բաց - պատերի և շինարարական կոնստրուկցիաների պահանների վրայով և մալուխային կոնստրուկցիաներով,
տուփախողովակներով, վաքերով, ճոպաններով, մալուխային և տեխնոլոգիական ցցաթմբերով,
խողովակներով՝ թաքնված հողի մեջ (խրամուղու մեջ), բլոկներում

Ցանկացած դասի գոտիներում

Չզրահա-պատված մալուխներ
ռետինե, պոլիվինիլ
քլորիդե և
մետաղե պատյանի մեջ

Բաց - մեխանիկական և քիմիական ներազդեցությունների բացակայության դեպքում,
պատերի և շինարարական կոնստրուկցիաների, պահանգների և մալուխային կոնստրուկցիաների վրայով, վաքերով, ճոպաններով

Վ-Iբ(B-Iб)
Վ-IIա
(B-IIа)
Վ-Iգ(B-Iг)

Վ-Iբ(B-Iб)
Վ-IIա(B-IIа)
Վ-Iգ(B-Iг)

Վ-I(B-I)
Վ-Iբ(B-Iб)
Վ-IIա(B-IIа)
Վ-II(B-II)

Փոշեխտացված (օրինակ, ասֆալտով ծածկված) կամ ավազով լցված անցուղիներում

Վ-II(B-II)
Վ-IIա
(B-IIа)

Վ-II(B-II)
Վ-IIա(B-IIа)

Վ-II(B-II)
Վ-IIա(B-IIа)

Բաց - տուփախողովակներում

Վ-I(B-I)
Վ-Iգ(B-Iг)

Վ-Iա(B-Ia)
Վ-I(B-I)
Վ-Iգ(B-Iг)

Վ-Iա(B-Ia)
Վ-I(B-I)
Վ-Iգ(B-Iг)

Բաց և թաքնված - պողպատե ջրագազատար խողովակներում

Ցանկացած դասի գոտիներում

Մեկուսացված հաղորդալարեր

նույնը

նույնը

 

239. Կայծաանվտանգ շղթաների համար ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում թույլատրվում են հաղորդալարերի և մալուխների անցկացման 16 աղյուսակում թվարկված բոլոր եղանակները:

240. Պայթավտանգ գոտիների միջև մալուխների անցկացումը դրսից հանձնարարվում է կատարել բաց. ցցաթմբերի, ճոպանների, շենքերի պատերի վրայով և այլն, խուսափելով ստորգետնյա մալուխային կառույցներով (անցումներում, բլոկներով, թունելներով) և խրամուղիներով անցկացումից:

241. Այրվող գազեր և ԴԲՀ պարունակող խողովակաշարեր կրող ցցաթմբերով` բացի մալուխներից, որոնք նախատեսված են սեփական կարիքների համար (խողովակաշարերի սողնակների կառավարման, ազդանշանման, կարգավարման և այլն), թույլատրվում է անցկացնել մինչև 30 զրահապատված և չզրահապատված ուժային ու հսկիչ մալուխներ, պողպատե ջրագազատար խողովակներ: Չզրահապատված մալուխները պետք է անցկացվեն պողպատե ջրագազատար խողովակներում կամ պողպատե տուփերում:

Զրահապատված մալուխները պետք է կիրառել ռետինե, պոլիվինիլքլորիդային և մետաղյա պատյաններում, որոնք այրում չեն տարածում: Հանձնարարվում է այդ մալուխներն ընտրել առանց բարձիկի: Ընդ որում` էլեկտրահաղորդագծի պողպատե խողովակները, չզրահապատված մալուխներով պողպատե խողովակները և տուփերն ու զրահապատված մալուխները պետք է անցկացնել խողովակաշարերից 0,5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա, հնարավորին չափով չայրվող նյութերով խողովակաշարերի կողմից: Ցցաթմբերի և սրահների շինարարական կոնստրուկցիաները պետք է համապատասխանեն մալուխային կառույցներին ներկայացվող պահանջներին: Մալուխների թիվը 30-ից ավելի լինելու դեպքում պետք է նրանց անցկացնել մալուխային ցցաթմբերով և սրահներով (տես` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի 961-Ն որոշմամբ հաստատված էլեկտրական «Էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգը): Թույլատրվում է մալուխային ցցաթմբեր և սրահներ կառուցել այրվող գազերով և ԴԲՀ-ի խողովակաշարերի ընդհանուր շինարարական կոնստրուկցիաների վրա՝ հակահրդեհային միջոցները կատարելու դեպքում: Թույլատրվում է չզրահապատված մալուխների անցկացում:

242. Մալուխային ցցաթմբերը կարող են հատել այրվող գազերով և ԴԲՀ խողովակաշարերով ցցաթմբերին ինչպես վերևից, այնպես էլ ներքևից՝ անկախ փոխադրվող գազերի օդի նկատմամբ խտությունից: Հատման տեղում մալուխների քանակը մինչև 15 լինելու դեպքում թույլատրվում է մալուխային ցցաթմբեր չկառուցել. մալուխները կարող են անցկացվել խողովակային բլոկի մեջ կամ կիպ փակվող, տուփի պատի 1,5 մմ-ից ոչ պակաս հաստությամբ պողպատե տուփի մեջ:

243. Մալուխային ցցաթմբերը և նրանց հատումներն այրվող գազերով և ԴԲՀ-ի խողովակաշարերով ցցաթմբերի հետ պետք է բավարարեն հետևյալ պայմաններին`

1) մալուխային ցցաթմբերի բոլոր կառուցվածքային տարրերը (կանգնակները, տախտակամածը, ցանկապատը, կտուրը և այլն) պետք է կառուցվեն չայրվող նյութերից.

2) փոխհատման տեղամասի վրա, գումարած այրվող գազերով և ԴԲՀ-ի խողովակաշարերով ցցաթմբի արտաքին եզրաչափերից 1,5 մ՝ երկու կողմերի վրա մալուխային ցցաթումբը պետք է կատարված լինի փակ սրահի տեսքով: Մալուխային ցցաթմբի հատակը՝ այն այրվող գազերով և ԴԲՀ-ի խողովակաշարով ցցաթմբից ավելի ցածր անցնելիս, պետք է ունենա անցքեր նրա ներսը թափանցած ծանր գազերի ելքի համար.

3) մալուխային ցցաթմբերի ցանկապատող կոնստրուկցիաները, որոնք փոխհատվում են այրվող գազերով և ԴԲՀ-ի խողովակաշարերով ցցաթմբերի հետ, պետք է լինեն չայրվող և համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի 961-Ն որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի պահանջներին.

4) այրվող գազերով և ԴԲՀ-ի խողովակաշարերով ցցաթմբերը փոխհատման տեղամասում չպետք է ունենան վերանորոգման հարթակներ և խողովակաշարերի վրա չպետք է լինի կցաշուրթային միացումներ, կոմպենսատորներ, փակիչ ամրան և այլն.

5) փոխհատման տեղերում մալուխների վրա մալուխային կցորդիչներ չպետք է տեղակայվեն.

6) հեռավորությունն այրվող գազեր և ԴԲՀ պարունակող խողովակաշարերի և մալուխային ցցաթմբի կամ մալուխներով խողովակային բլոկի միջև կամ էլեկտրատեխնիկական կոմունիկացիաների միջև պետք է լինի 0,5 մ-ից ոչ պակաս:

244. Արտաքին մալուխային անցուղիները թույլատրվում է կառուցել բոլոր դասերի պայթավտանգ գոտիներով սենքերի պատերից 1,5 մ ոչ պակաս հեռավորության վրա: Այդ սենքերի պայթավտանգ գոտի ներանցման տեղում անցուղիները պետք է լցված լինեն ավազով՝ 1,5 մ-ից ոչ պակաս երկարության վրա:

245. Վ-Iգ(B-Iг) դասի պայթավտանգ գոտիով կամ մեկ պայթավտանգ գոտուց մինչև մյուսը տարածքով անցնող մալուխային անցուղիներում յուրաքանչյուր 100 մ-ի վրա պետք է տեղակայված լինեն ավազե միջակապեր 1,5 մ-ից ոչ պակաս երկարությամբ:

246. Ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում թույլատրվում է մալուխների անցկացում բլոկների մեջ: Արտանցիչները բլոկներից՝ մալուխների համար, պետք է խիտ լցափակվեն չայրվող նյութերով:

247. Մալուխային թունելների կառուցումը պայթավտանգ գոտիներով կազմակերպություններում չի հանձնարարվում: Անհրաժեշտության դեպքում մալուխային թունելներ կարող են կառուցվել հետևյալ պայմանների կատարման դեպքում`

1) մալուխային թունելները պետք է անցկացվեն պայթավտանգ գոտիներից դուրս,

2) պայթավտանգ գոտիներին մոտենալիս մալուխային թունելները նրանցից պետք է առանձնացվեն չայրվող միջնապատով՝ 0,75 ժ հրակայունության սահմանով.

3) անցքերը պայթավտանգ գոտի ներանցվող մալուխների և էլեկտրահաղորդագծերի խողովակների համար պետք է խիտ լցափակվեն չայրվող նյութերով.

4) մալուխային թունելներում պետք է կատարվեն հակահրդեհային միջոցառումներ (տես Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի 961-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգը).

5) ելքերը թունելներից, ինչպես նաև թունելի օդափոխության հորանների ելքերը պետք է գտնվեն պայթավտանգ գոտիներից դուրս:

248. Մինչև 1 կՎ և բարձր ճկուն և կոշտ կառուցվածքի բաց հոսանահաղորդիչները թույլատրվում է անցկացնել պայթավտանգ գոտիներով կազմակերպության տարածքով՝ հատուկ դրա համար նախատեսված ցցաթմբերի և հենարանների վրայով:

Բաց հոսանահաղորդիչների անցկացումն այրվող գազերով և ԴԲՀ-ի խողովակաշարերով ցցաթմբերի վրայով և ՎՉՍ և Ա ցցաթմբերի վրայով՝ արգելվում է:

249. Մինչև 10 կՎ հոսանահաղորդիչները պատյանի մեջ՝ պաշտպանության ԻՊ54 (IP54) աստիճանով, կարող են անցկացվել պայթավտանգ գոտիով կազմակերպության տարածքով հատուկ ցցաթմբերի, այրվող գազերի և ԴԲՀ պարունակող խողովակաշարեր կրող ցցաթմբերի և ՎՉՍ և Ա ցցաթմբերի վրա, եթե բացակայում է հոսանահաղորդիչներից վնասակար մակածումների հնարավորությունը ՎՉՍ և Ա շղթաների վրա: Հոսանահաղորդիչները պետք է անցկացնել խողովակաշարերից 0,5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա, հնարավորության դեպքում չայրվող նյութերով խողովակաշարերի կողմից:

250. Նվազագույն հեռավորությունները հոսանահաղորդիչներից մինչև պայթավտանգ գոտիներով սենքերը և մինչև արտաքին պայթավտանգ կայանքները, բերված են 17 աղյուսակում: Աղյուսակում նշված հեռավորությունները հաշվվում են պայթավտանգ գոտիներով սենքերի պատերից, պահեստարանների պատերից կամ արտաքին կայանքների առավել ցցուն մասերից:

251. Թույլատրելի հեռավորությունները մալուխային ցցաթմբերից մինչև պայթավտանգ գոտիով սենքեր և մինչև արտաքին պայթավտանգ կայանքներ.

1) տարանցումային մալուխներով (տես` 17 աղյուսակը).

2) միայն տվյալ արտադրությանը (շենքի) համար նախատեսված մալուխներով (չի նորմավորվում):

252. Մալուխային ցցաթմբերից ճյուղավորումների կողաճակատները՝ մալուխները պայթավտանգ գոտիներով սենքերին մոտեցնելու համար, կարող են հարել անմիջականորեն պայթավտանգ գոտիներով սենքերի պատերին և արտաքին պայթավտանգ կայանքներին:

 

Աղյուսակ 17

 

Նվազագույն թույլատրելի հեռավորությունը հոսանահաղորդիչներից (ճկուն և կոշտ) և տարանցումային մալուխային ցցաթմբերից մինչև պայթավտանգ գոտիներով սենքեր և մինչև արտաքին պայթավտանգ կայանքներ

 

Պայթավտանգ գոտիներով սենքեր և արտաքին պայթավտանգ կայանքներ, մինչև որոնք որոշվում է հեռավորությունը

Հեռավորությունը, մ

հոսանահաղորդիչներից

մալուխային ցցաթմբերից

Ծանր կամ հեղուկ այրվող գազերով

Դեպի հոսանահաղորդիչների և մալուխային ցցաթմբերի կողմ դուրս եկող առանց որմնանցքերի չայրվող պատով և արտածծիչ օդափոխության համակարգից օդի դուրս մղման սենքեր

10

Չի նորմավորվում

Դեպի հոսանահաղորդիչների և մալուխային ցցաթմբերի կողմ դուրս եկող որմնանցքերով պատով սենքեր

20

9

Արտաքին պայթավտանգ կայանքներ, շենքերի պատերի մոտ դասավորված կայանքներ (այդ թվում` տարողություններ)

30

9

Պահեստարաններ (գազամբարներ)

50

20

Թեթև այրվող գազերով և ԴԲՀ-ով, այրվող փոշով կամ մանրաթելերով

Դեպի հոսանահաղորդիչների և մալուխների ցցաթմբերի կողմ դուրս եկող առանց որմնանցքերի չայրվող պատով և արտածծիչ օդափոխության համակարգից օդի դուրս մղման սենքեր

10 կամ 6 (տես սույն ՏԿ-ի 253-րդ կետը)

Չի նորմավորվում

Արտաքին պայթավտանգ կայանքներ, շենքերի
պատերի մոտ տեղավորված կայանքներ (այդ
թվում` տարողություններ)

25

9

Լցման-դատարկման ցցաթմբեր՝ ԴԲՀ-ի փակ
դատարկմամբ կամ լցմամբ

25

20

Պահեստարաններ (գազամբարներ)` այրվող
գազերով

25

20

 

253. Հրդեհային ավտոմոբիլների անցում դեպի մալուխային ցցաթումբ թույլատրվում է ցցաթմբի մի կողմից:

254. 17 աղյուսակում նշված նվազագույն թույլատրելի 6 մ հեռավորությունները կիրառվում են մինչև հրակայունության I և II աստիճան ունեցող պայթավտանգ արտադրություններով շենքերը և սենքերը՝ արդյունաբերական ձեռնարկությունների գլխավոր հատակագծերի նախագծման համար շինարարական նորմերով և կանոններով նախանշված պայմանները պահպանելու դեպքում:

26. ԶՐՈՅԱՑՈՒՄ ԵՎ ՀՈՂԱԿՑՈՒՄ

255. Սենքերում ցանկացած դասի պայթավտանգ գոտիների վրա և արտաքին պայթավտանգ կայանքների վրա տարածվում են մինչև 1 կՎ էլեկտրակայանքներում խուլ հողակցված կամ մեկուսացված չեզոքի կիրառման թույլատրելիության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջները: Մեկուսացված չեզոքի դեպքում պետք է ապահովված լինի ցանցի մեկուսացման ինքնավար վերահսկում՝ ազդանշանման և ծակման ապահովիչի սարքինության վրա գործողությամբ:

256. Հանձնարարվում է Վ-I(B-I), Վ-Iա(B-Ia) և Վ-II(B-II) դասի պայթավտանգ գոտիներում կիրառել պաշտպանական անջատում: Ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում պետք է կատարված լինի պոտենցիալների հավասարեցում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի:

257. Ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում զրոյացման (հողակցման) ենթակա են նաև`

1) էլեկտրակայանքները փոփոխական և հաստատուն հոսանքի բոլոր լարումների դեպքում.

2) էլեկտրասարքավորումը, որը տեղակայված է զրոյացված (հողակցված) մետաղական կոնստրուկցիաների վրա, որոնք համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի ոչ պայթավտանգ գոտիներում թույլատրվում է չզրոյացնել (չհողակցել): Այդ պահանջը չի վերաբերում էլեկտրասարքավորումին, որը տեղակայված է պահարանների և վահանակների զրոյացված (հողակցված) իրանների ներսում:

258. Որպես զրոյական պաշտպանական (հողակցվող) հաղորդիչներ` պետք է օգտագործվեն հատուկ այդ նպատակի համար նախատեսված հաղորդիչներ:

259. Մինչև 1 կՎ խուլ հողակցված չեզոքով էլեկտրակայանքներում էլեկտրասարքավորման զրոյացումը պետք է իրագործվի`

1) ուժային ցանցերում ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում՝ մալուխի կամ հաղորդալարի առանձին ջղով.

2) լուսավորության ցանցերում՝ ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում, բացի Վ-I(B-I) դասից - լուսատուից մինչև մոտակա ճյուղավորման տուփ առանձին հաղորդչով, որը միակցված է զրոյական աշխատանքային հաղորդչին՝ լուսավորության տուփի մեջ.

3) լուսավորության ցանցերում Վ-I(B-I) դասի պայթավտանգ գոտում առանձին հաղորդալարով, որն անցկացված է լուսատուից մինչև մոտակա խմբային վահանակ.

4) ԲՍ և ՏԵ ցանցի տեղամասում, որոնք գտնվում են պայթավտանգ գոտուց դուրս, մինչև վահանակը, հավաքվածքը, բաշխիչ կետը և այլն, նաև պայթավտանգ գոտուց դուրս գտնվողները, որոնցից իրականացվում է էլեկտրաընդունիչների սնումը, որոնք դասավորված են ցանկացած դասի պայթավտանգ գոտում, թույլատրվում է որպես զրոյական պաշտպանական հաղորդիչ օգտագործել սնող մալուխների ալյումինե պատյանը:

260. Ցանցի բոլոր օղակներում զրոյական պաշտպանական հաղորդիչները պետք է անցկացված լինեն ընդհանուր թաղանթների, խողովակների, տուփերի, ֆազային հաղորդիչներով փնջերի մեջ:

261. Մեկուսացված չեզոքով մինչև 1 կՎ և բարձր էլեկտրակայանքներում թույլատրվում է հողակցող հաղորդիչներն անցկացնել ինչպես ֆազայինների հետ ընդհանուր թաղանթի մեջ, այնպես էլ նրանցից առանձին:

Հողակցման մայրուղիները պետք է միացված լինեն հողակցիչներին երկու և ավելի տարբեր տեղերում և հնարավորին չափով՝ սենքի հակադիր ծայրերից:

262. Շենքերի շինարարական կոնստրուկցիաների, արտադրական նշանակության կոնստրուկցիաների, էլեկտրահաղորդագծի պողպատե խողովակների և այլն օգտագործումը որպես զրոյական պաշտպանական (հողակցող) հաղորդիչներ թույլատրվում է միայն որպես լրացուցիչ միջոցառում:

263. Խուլ հողակցված չեզոքով մինչև 1 կՎ էլեկտրակայանքներում վթարային տեղամասի անջատումն ապահովելու նպատակով զրոյական պաշտպանական հաղորդիչների հաղորդականությունը պետք է ընտրվի այնպիսին, որպեսզի իրանի կամ զրոյական պաշտպանական հաղորդչի վրա միակցման դեպքում ծագի ԿՄ-ի հոսանք, որն առնվազն 4 անգամ գերազանցի մոտակա ապահովիչի հալուն ներդիրի անվանական հոսանքը և առնվազն 6 անգամ՝ ինքնավար անջատիչի շղթայազատիչի հոսանքը, որն ունի հոսանքից հակառակ կախվածության բնութագիր: Ցանցերն ինքնավար անջատիչներով պաշտպանելու դեպքում, որոնք ունեն միայն էլեկտրամագնիսական շղթայազատիչ (առանց ժամանակի պահաժամի), պետք է ղեկավարվել պահանջներով, որոնք վերաբերում են ԿՄ-ի հոսանքի պատիկությանը և բերված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգում:

264. Ֆազ-զրո օղակի լրիվ դիմադրության հաշվարկային ստուգումը խուլ հողակցված չեզոքով մինչև 1 կՎ լարումով էլեկտրակայանքներում պետք է նախատեսված լինի բոլոր էլեկտրաընդունիչների համար, որոնք տեղավորված են Վ-I(B-I) և Վ-II(B-II) դասի պայթավտանգ գոտիներում և ընտրովի (բայց ընդհանուր քանակի 10 տոկոսից ոչ պակաս), Վ-Iա(B-Ia), Վ-I(B-I), Վ-Iգ(B-Iг) և Վ-IIա(B-IIа) դասի պայթավտանգ գոտիներում տեղավորված և ֆազ-զրո օղակի առավել մեծ դիմադրություն ունեցող էլեկտրակայանքների համար:

265. Պայթավտանգ գոտիներով սենքերի պատերի միջով հատուկ անցկացված զրոյական պաշտպանական (հողակցող) հաղորդիչների անցումները պետք է կատարվեն խողովակների հատվածներում կամ որմնանցքերում: Խողովակների և որմնանցքերի անցքերը պետք է խտացվեն չայրվող նյութերով: Զրոյական պաշտպանական (հողակցող) հաղորդիչների միացում անցումների տեղերում չի թույլատրվում:

27. ՇԱՆԹԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՏԻԿԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

266. Շենքերի, սենքերի և արտաքին կայանքների պաշտպանությունը, որոնք ունեն պայթավտանգ գոտիներ, կայծակի ուղիղ հարվածներից և նրա երկրորդային դրսևորումներից պետք է կատարվի ՌԴ 34.21.122-87 «Հրահանգ շենքերի և կառուցվածքների շանթապաշտպանության  սարքման վերաբերյալ հրահանգներ»-ի պահանջներին համապատասխան:

267. Կայանքների պաշտպանությունն ստատիկական էլեկտրականությունից պետք է կատարվի գործող նորմատիվային փաստաթղթերին համապատասխան:

V. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ

28. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

268. Հրդեհավտանգ գոտիների համար էլեկտրասարքավորումների (մեքենաների, ապարատների, սարքավորման) և ցանցերի ընտրությունը և տեղակայումը կատարվում է այրվող նյութերի (հեղուկների, փոշիների, մանրաթելերի) դասակարգման հիման վրա: Բնակելի և հասարակական շենքերի էլեկտրակայանքներին ներկայացվող պահանջները բերված են սույն ՏԿ-ի II բաժնում, իսկ հանդիսադիր կազմակերպություններին, ակումբային հաստատություններին և սպորտային կառույցներին ներկայացվողները՝ III բաժնում:

269. Սենքերի ներսի և դրսի տարածությունները կոչվում են հրդեհավտանգ գոտի, եթե դրա սահմաններում մշտապես կամ պարբերաբար շրջանառվում են այրելի (վառվող) նյութերը և որի մեջ դրանք կարող են գտնվել բնականոն տեխնոլոգիական պրոցեսի կամ դրա խախտման դեպքում: Հրդեհավտանգ գոտիների դասակարգումը բերված է սույն ՏԿ-ի 270, 271, 272 և 273-րդ կետերում:

270. Պ-I (П-I)դասի գոտիներ՝ սենքերում տեղավորված գոտիներ, որոնցում շրջանառվում են այրվող հեղուկներ 610C-ից բարձր բռնկման ջերմաստիճանով:

271. Պ-II (П-II) դասի գոտիներ՝ գոտիներ, որոնք տեղավորված են սենքերում, որոնցում անջատվում են այրվող փոշի և մանրաթելեր՝ օդի ծավալում 65 գ/մ3 բոցավառման ստորին կոնցենտրացիոն սահմանով:

272. Պ-IIա (П-IIa) դասի գոտիներ՝ գոտիներ, որոնք տեղավորված են սենքերում, որոնցում շրջանառվում են պինդ այրվող նյութեր:

273. Պ-III (П-III) դասի գոտիներ՝ սենքերից դուրս տեղավորված գոտիներ, որոնցում շրջանառվում են այրվող հեղուկներ 610C-ից բարձր բռնկման ջերմաստիճանով կամ պինդ այրվող նյութեր:

274. Գոտիները սենքերում և արտաքին կայանքների գոտիները հորիզոնականով և ուղղաձիգով ապարատներից մինչև 5 մ սահմաններում, որոնցում մշտապես կամ պարբերաբար շրջանառվում են այրվող նյութեր, բայց տեխնոլոգիական գործընթացը տարվում է բաց կրակի, շիկացած մասերի կիրառմամբ կամ տեխնոլոգիական ապարատներն ունեն մինչև այրվող գոլորշիների, փոշիների, մանրաթելերի ինքնաբոցավառման ջերմաստիճանը տաքացած մակերևույթներ, իրենց էլեկտրասարքավորման մասով հրդեհավտանգներին չեն պատկանում: Նշված 5 մետրանոց գոտու սահմաններից դուրս սենքերում միջավայրի կամ արտաքին կայանքների միջավայրի դասը պետք է որոշել՝ կախված այդ միջավայրում կիրառվող տեխնոլոգիական պրոցեսներից: Գոտիները սենքերում և արտաքին կայանքների գոտիները, որոնցում պինդ, հեղուկ և գազանման այրվող նյութերն այրվում են որպես վառելիք կամ օգտահանվում են այրման միջոցով, իրենց էլեկտրասարքավորման մասով հրդեհավտանգներին չեն պատկանում:

275. Գոտիներն արտածծիչ օդափոխիչների սենքերում ինչպես նաև ներծծիչ օդափոխիչների սենքերում (եթե ներծծիչ համակարգերն աշխատում են օդի հետ շրջապտույտով), որոնք սպասարկում են Պ-II (П-II) դասի հրդեհավտանգ գոտիներով սենքերը, պատկանում են նաև Պ-II (П-II) դասի հրդեհավտանգ գոտիներին: Գոտիները տեղական ներծծման օդափոխիչների սենքերում դասվում են նույն դասի հրդեհավտանգ գոտիներին` ինչ և նրանց սպասարկած գոտին: Օդափոխիչների համար, որոնք տեղակայված են արտաքին ցանկապատերից դուրս, և սպասարկում են Պ-II (П-II) դասի հրդեհավտանգ գոտիները և տեղական արտածծման ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիները, էլեկտրաշարժիչներն ընտրվում են ինչպես Պ-III (П-III) դասի հրդեհավտանգ գոտու համար:

276. Հրդեհավտանգ գոտիների սահմանների և դասի որոշումը պետք է կատարվի տեխնոլոգների կողմից՝ նախագծային կամ շահագործման կազմակերպության էլեկտրիկների հետ համատեղ: Վ (B) կարգի արտադրություններով (և պահեստներով) սենքերում էլեկտրասարքավորումը պետք է բավարարի սույն բաժնի պահանջներին՝ համապատասխան դասի հրդեհավտանգ գոտիներում էլեկտրակայանքների նկատմամբ:

277. Սենքերում կամ արտաքին կայանքներում եզակի, հրդեհավտանգ սարքավորում տեղադրելու դեպքում, երբ հրդեհի տարածման դեմ հատուկ միջոցառումներ չեն նախատեսված, այդ սարքավորումից ըստ հորիզոնականի և ուղղահայացի մինչև 3 մ սահմաններում գոտին հանդիսանում է հրդեհավտանգ:

278. Հրդեհավտանգ գոտիներում տեղակայվող էլեկտրասարքավորում ընտրելիս պետք է հաշվի առնել նաև շրջակա միջավայրի պայմանները (քիմիական ակտիվությունը, մթնոլորտային տեղումները և այլն):

279. Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում անշարժ հպակային միացումները պետք է կատարվեն եռակցմամբ, ճնշափորձարկմամբ, զոդմամբ, պտուտակելով ամրացմամբ կամ ուրիշ հավասարազոր եղանակով: Քանդովի հպակային միացումները պետք է մատակարարված լինեն ինքնաետպտտումը կանխող հարմարանքով:

280. Հրդեհավտանգ գոտիներ պարունակող շենքերի, շինությունների և արտաքին կայանքների պաշտպանությունները կայծակի ուղիղ հարվածներից և նրա երկրորդային դրսևորումներից, ինչպես նաև նրանցում տեղակայված սարքավորման հողակցումը (մետաղե անոթների, խողովակաշարերի և այլն), որը պարունակում է այրվող հեղուկներ, փոշենման կամ մանրաթելային նյութեր և այլն, ստատիկ էլեկտրականությամբ պայմանավորված կայծարձակումը կանխելու համար պետք է կատարվեն շենքերի և շինությունների շանթապաշտպանության նախագծման և սարքվածքի ու ստատիկ էլեկտրականությունից կայանքների պաշտպանության վերաբերյալ գործող նորմատիվներին համապատասխան: Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում պետք է նախատեսված լինեն միջոցներ՝ սարքավորումից ստատիկական լիցքերը հանելու համար:

281. Էլեկտրասարքավորման հողակցումը հրդեհավտանգ գոտիներում պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

29. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ

282. Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում կարող են կիրառվել էլեկտրական մեքենաներ մինչև 10 կՎ լարման դասով, պայմանով, որ նրանց պատյաններն ունեն 18 աղյուսակում, ըստ ԳՕՍՏ 17494 (ԻԷԿ 34-5-81) «Էլեկտրական մեքենաներ` պտտվող. Պտտվող էլեկտրական մեքենաների պատյանով ապահովվող պաշտպանության աստիճանների դասակարգում»-ի նշվածից ոչ պակաս պաշտպանության աստիճան: Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում կարող են կիրառվել էլեկտրական մեքենաներ, որոնք փչվում են մաքուր օդով՝ փակ կամ խզված ցիկլով օդափոխությամբ: Փակ ցիկլով օդափոխության դեպքում օդափոխության համակարգում պետք է նախատեսված լինի սարքվածք՝ օդի կորուստը չեզոքացնելու և էլեկտրական մեքենաներում ու օդափոխիչներում հավելյալ ճնշում ստեղծելու համար: Թույլատրվում է փոխել ջրի թափանցումից պատյանի պաշտպանության աստիճանը (նշանակման 2-րդ թվանշանը) կախված այն միջավայրի պայմաններից, որի մեջ տեղակայվում են էլեկտրական մեքենաները: Մինչև արդյունաբերության կողմից պաշտպանության ԻՊ44 (IP44) աստիճանով պատյան ունեցող խոշոր համաժամանակյա էլեկտրական մեքենաների, հաստատուն հոսանքի էլեկտրական մեքենաների և ստատիկական կերպափոխիչ ագրեգատների իրացումը թույլատրվում է Պ-IIա (П-IIa) դասի հրդեհավտանգ գոտիներում կիրառել էլեկտրական մեքենաներ և ագրեգատներ՝ պատյանի ԻՊ20 (IP20)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճանով:

283. Օդն էլեկտրական մեքենաների օդափոխության համար չպետք է պարունակի այրվող նյութերի գոլորշիներ և փոշի: Բանած օդի արտանետումը հրդեհավտանգ գոտու մեջ օդափոխության խզված ցիկլի դեպքում չի թույլատրվում:

 

Աղյուսակ № 18

 

Էլեկտրական մեքենաների պատյանների պաշտպանության նվազագույն թույլատրելի աստիճանները՝ կախված հրդեհավտանգ գոտու դասից

 

Կայանքի տեսակը և աշխատանքի պայմանները

Տվյալ դասի հրդեհավտանգ գոտու համար էլեկտրական մեքենաների պատյանի
պաշտպանության աստիճանը

Պ-I
(П-I)

Պ-II
(П-II)

Պ-IIա (П-IIa)

Պ-III
(П-III)

Մնայուն տեղակայված էլեկտրական մեքենաներ, կայծ արձակող կամ ըստ աշխատանքի պայմանների կայծ արձակող մասերով

ԻՊ44(IP44)

ԻՊ54(IP54)

ԻՊ44(IP44)

ԻՊ44(IP44)

Մնայուն տեղակայված էլեկտրական մեքենաներ, կայծ չարձակող կամ ըստ աշխատանքի պայմանների կայծ չարձակող մասերով

ԻՊ44(IP44)

ԻՊ44(IP44)

ԻՊ44(IP44)

ԻՊ44(IP44)

Էլեկտրական մեքենաներ` ըստ աշխատանքի պայմանների` կայծ արձակող և կայծ չարձակող մասերով, որոնք տեղակայված են շարժական մեխանիզմների և կայանքների վրա (ամբարձիչներ, բազմաճախարակներ, էլեկտրասայլակներ և այլն)

ԻՊ44(IP44)

ԻՊ54(IP54)

ԻՊ44(IP44)

ԻՊ44(IP44)

 

284. Շարժական էլեկտրաֆիկացված գործիքի էլեկտրասարքավորումը ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում պետք է լինի պատյանի ԻՊ44(IP44)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճանով. թույլատրվում է պատյանի ԻՊ33(IP33) պաշտպանության աստիճան՝ հրդեհավտանգ գոտիներում սարքավորման վերանորոգման նկատմամբ հատուկ տեխնոլոգիական պահանջներ կատարելու պայմանի դեպքում:

285. Ըստ աշխատանքի պայմանի բնականոն կայծ արձակող մասերով էլեկտրական մեքենաները (օրինակ, հպակային օղակներով էլեկտրաշարժիչները), պետք է դասավորվեն այրվող նյութերի գտնվելու տեղից 2 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա կամ նրանցից բաժանվեն չայրվող էկրանով:

286. Մեխանիզմների համար, որոնք տեղակայված են հրդեհավտանգ գոտիներում, թույլատրվում է պատյանի ավելի փոքր պաշտպանության աստիճանով կատարում, քան 18 աղյուսակում նշվածները, էլեկտրաշարժիչների կիրառում՝ հետևյալ պայմանների դեպքում`

1) էլեկտրաշարժիչները պետք է տեղակայվեն հրդեհավտանգ գոտիներից դուրս,

2) մեխանիզմի շարժաբերը պետք է իրագործվի լիսեռի օգնությամբ, որն անցկացված է պատի միջով՝ նրա մեջ խցուկային խտուցման սարքվածքով:

 

30. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԵՐ

 

287. Հրդեհավտանգ գոտիներում կարող են կիրառվել էլեկտրական ապարատներ, սարքեր, պահարաններ և սեղմակների հավաքվածքներ, որոնք ունեն պատյանի 19 աղյուսակում նշվածից ոչ պակաս պաշտպանության աստիճան՝ ըստ ԳՕՍՏ 14255 (ԻԷԿ 144-63)  «Էլեկտրական ապարատներ մինչև 1000 Վ լարման. Պատյաններ. Պաշտպանության աստիճաններ»-ի:

Թույլատրվում է փոխել ջրաթափանցումից պատյանի պաշտպանության աստիճանը (նշանակման երկրորդ թվանշանը)` կախված միջավայրի պայմաններից, որի մեջ տեղակայվում են էլեկտրական ապարատները և սարքերը:

 

Աղյուսակ 19

 

Էլեկտրական ապարատների, սարքերի, պահարանների և սեղմակների հավաքվածքների պատյանների պաշտպանության նվազագույն թույլատրելի աստիճանները՝ կախված հրդեհավտանգ գոտու դասից

 

Կայանքի տեսակը և աշխատանքի պայմանները

Պատյանի պաշտպանության աստիճանը՝ տվյալ դասի հրդեհավտանգ գոտու համար

Պ-I
(П-I)

Պ-II
(П-II)

Պ-IIա
(П-IIa)

Պ-III
(П-III)

Մնայուն կամ շարժական մեխանիզմների կամ կայանքների վրա տեղակայված (ամբարձիչներ, բազմաճախարակներ, էլեկտրասայլակներ և այլն), որոնք կայծարձակում են՝ ըստ աշխատանքի պայմանների

ԻՊ44(IP44)

ԻՊ54(IP54)

ԻՊ44(IP44)

ԻՊ44 (IP44)

Մնայուն կամ շարժական մեխանիզմների կամ կայանքների վրա տեղակայված, որոնք կայծ չեն արձակում՝ ըստ աշխատանքի պայմանների

ԻՊ44(IP44)

ԻՊ44(IP44)

ԻՊ44(IP44)

ԻՊ44 (IP44)

Պահարաններ էլեկտրական ապարատները և սարքերը տեղավորելու համար

ԻՊ44(IP44)

ԻՊ54(IP54)

ԻՊ44(IP44)

ԻՊ44 (IP44)

Ուժային և երկրորդային շղթաների սեղմակների հավաքվածքների տուփեր

ԻՊ44(IP44)

ԻՊ44(IP44)

ԻՊ44(IP44)

ԻՊ44 (IP44)

 

288. Պահարաններում տեղակայված էլեկտրական ապարատները և սարքերը կարող են ունենալ պատյանի պաշտպանության ավելի ցածր աստիճան, քան 19 աղյուսակում նշվածները (այդ թվում ԻՊ00(IP00) կատարումը), պայմանով, որ պահարաններն ունեն տվյալ հրդեհավտանգ գոտու համար 19 աղյուսակում նշվածից ոչ պակաս պաշտպանության աստիճան:

289. Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում կարող են կիրառվել էլեկտրական ապարատներ, սարքեր, պահարաններ, սեղմակների հավաքվածքներ, որոնք փչվում են մաքուր օդով՝ հավելյալ ճնշման տակ:

290. Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում կարող են կիրառվել էլեկտրական ապարատներ և սարքեր յուղալեցուն կատարմամբ (բացառությամբ թթվածնային կայանքների և վերամբարձ մեխանիզմների, որտեղ այդ էլեկտրական ապարատների և սարքերի կիրառումն արգելվում է):

291. Լուսավորության ցանցերի վահանակները և անջատիչները հանձնարարվում է դուրս բերել ցանկացած դասի հրդեհավտանգ գոտուց, եթե դա չի հանգեցնում էական թանկացման և գունավոր մետաղների ծախսման: Էլեկտրակայանքները փակող պահեստների սենքերում, որոնց մեջ կան ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներ, պետք է ունենան էլեկտրական ապարատներ՝ ուժային և լուսավորության ցանցերը դրսից անջատելու համար` անկախ սենքի ներսում անջատիչ էլեկտրական ապարատների առկայությունից: Անջատիչ էլեկտրական ապարատները պետք է տեղակայվեն չայրվող նյութերից արկղերի մեջ՝ չայրվող նյութերից ցանկապատող կոնստրուկցիայի վրա կապարակնքման համար հարմարանքով, իսկ նրա բացակայության դեպքում՝ առանձին հենասյան վրա: Անջատող ապարատները պետք է մատչելի լինեն շահագործման համար՝ օրվա ցանկացած ժամի:

292. Եթե ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում ըստ արտադրության պայմանների, անհրաժեշտ են էլեկտրատաքացուցիչ սարքեր, ապա նրանց տաքացվող աշխատանքային մասերը պետք է պաշտպանված լինեն այրվող նյութերի հետ հպումից, իսկ իրենք սարքերը տեղակայված լինեն չայրվող նյութից մակերևույթի վրա: Էլեկտրատաքացուցիչ սարքերը ջերմային ճառագայթումից պաշտպանելու համար անհրաժեշտ է տեղակայել էկրաններ՝ չայրվող նյութերից: Պահեստային սենքերի ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում, ինչպես նաև արխիվների, թանգարանների, գրադարանների շենքերում (բացի հատուկ նախատեսված սենքերից, օրինակ՝ բուֆետներից) էլեկտրատաքացուցիչ սարքերի կիրառումն արգելվում է:

 

31. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՎԵՐԱՄԲԱՐՁ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

 

293. Ամբարձիչների, բազմաճախարակների և նման մեխանիզմների էլեկտրասարքավորման պատյանների պաշտպանության աստիճանը պետք է համապատասխանի 18, 19 և 20 աղյուսակներին:

 

Աղյուսակ 20

 

Լուսատուների պաշտպանության նվազագույն թույլատրելի աստիճանները՝ կախված հրդեհավտանգ գոտու դասից

 

Լուսատուների մեջ տեղակայվող լույսի աղբյուրներ

Լուսատուների պաշտպանության
աստիճանը՝ տվյալ դասի հրդեհավտանգ
գոտու համար

Պ-I
(П-I)

Պ-II (П-II)

Պ-IIա(П-IIa), ինչպես նաև
Պ-II(П-II) տեղական ստորին արտածծումների և ընդհանուր փոխանակման օդափոխության առկայության դեպքում

Պ-III (П-III)

Շիկացման լամպեր

ԻՊ53 (IP53)

ԻՊ53 (IP53)

23

23

ԴՌԼ լամպեր

ԻՊ53 (IP53)

ԻՊ53 (IP53)

ԻՊ23(IP23)

ԻՊ23 (IP23)

Լյումինեսցենտային լամպեր

53

53

ԻՊ23(IP23)

ԻՊ23 (IP23)

 

294. Էլեկտրական վերամբարձ մեխանիզմների հոսանաառբերումը Պ-I(П-I) և Պ-II(П-II) դասի հրդեհավտանգ գոտիներում պետք է կատարված լինի պղնձե ջղերով, շարժական ճկուն մալուխներով, ռետինե մեկուսացմամբ, պատյանի մեջ, որը շրջակա միջավայրի նկատմամբ դիմացկուն է: Պ-IIա(П-IIa) և Պ-III(П-III) դասի հրդեհավտանգ գոտիներում թույլատրվում է հպանվակների և հպանվակային հաղորդաձողալարերի կիրառում, սակայն նրանք չպետք է տեղավորված լինեն այրվող նյութերի տեղավորման տեղերի վերևում:

32. ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐ, ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ ԵՎ ԿԵՐՊԱՓՈԽԻՉ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ

295. Մինչև 1 կՎ և բարձր ԲՍ տեղակայում ցանկացած դասի հրդեհավտանգ գոտում չի հանձնարարվում: Հրդեհավտանգ գոտում ԲՍ տեղակայման անհրաժեշտության դեպքում նրա տարրերի (պահարանների և այլն) պաշտպանության աստիճանը պետք է համապատասխանի 19 աղյուսակին:

296. Ցանկացած դասի պայթավտանգ գոտիներում, բացառությամբ պահեստային սենքերի հրդեհավտանգ գոտիների, ինչպես նաև արխիվների, թանգարանների, պատկերասրահների, գրադարանների սենքերում թույլատրվում է ցանցերով ցանկապատված տեղամասերում ԼՏԵ-ի, ԼԿԵ-ի բաց տեղակայում՝ չոր կամ չայրվող լցանյութով տրանսֆորմատորներով, ինչպես նաև լրակազմ կոնդենսատորային կայանքների (ԼԿՏ) կոնդենսատորների չայրվող լցվածքով: Ընդ որում` ԼՏԵ-ի, ԼԿԵ-ի և ԼԿՏ-ի պահարանների պատյանների պաշտպանության աստիճանը պետք է լինի ԻՊ41(IR41)-ից ոչ պակաս: ԼՏԵ-ի, ԼԿԵ-ի և ԼԿՏ-ի հեռավորությունը մինչև ցանկապատն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի 1033-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի համաձայն: Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում, բացառությամբ պահեստային սենքերի հրդեհավտանգ գոտիների, ինչպես նաև արխիվների, թանգարանների, պատկերասրահների, գրադարանների սենքերի, կարող են տեղավորվել ներկառուցված կամ կցակառույց ԼՏԵ և ԼԿԵ, յուղալեցուն տրանսֆորմատորներով և ենթակայաններով փակ խցերում յուղալեցուն տրանսֆորմատորներով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1033-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի և սույն ՏԿ-ի 297-րդ կետի պահանջների:

297. Յուղալեցուն տրանսֆորմատորներով ենթակայանները կարող են լինել ներկառուցված և կցակառույց՝ հետևյալ պայմանների կատարման դեպքում.

1) յուղով լցված տրանսֆորմատորների խցերի դռները և օդափոխության անցքերը չպետք է դուրս գան հրդեհավտանգ գոտու մեջ,

2) անցքերը պատերին և հատակի վրա էլեկտրահաղորդագծի և մալուխների խողովակների անցման տեղերում պետք է խիտ կերպով խցվեն չայրվող նյութերով,

3) յուղալեցուն տրանսֆորմատորներով ենթակայանից, որոնք տեղակայված են խցերի մեջ, ելքը դեպի հրդեհավտանգ գոտի կարող է կատարվել միայն մինչև 1 կՎ ԲՍ-ի սենքից: Ընդ որում` դուռը պետք է լինի ինքնափակվող և ունենա 0,6 ժ-ից ոչ պակաս հրակայունության սահման.

4) ելքը ԼՏԵ-ի և ԼԿԵ-ի սենքերից դեպի հրդեհավտանգ գոտի, ինչպես նաև ԼՏԵ-ի և ԿՏԵ-ի տրանսֆորմատորների տեղափոխումը հրդեհավտանգ գոտու միջով թույլատրվում է: Ընդ որում` դուռը նախատեսվում է ըստ սույն կետի 3-րդ ենթակետի պահանջի, իսկ դարպասները՝ 0,6 ժ-ից ոչ պակաս հրակայունության սահմանով.

5) ԲՍ, ՏԵ, ԿԵ համարվում են ներկառուցված, եթե ունեն երկու-երեք պատեր (միջնապատեր), որոնք ընդհանուր են կից, հրդեհավտանգ գոտիներով սենքերի հետ և կցակառույց, եթե ունեն միայն մեկ պատ (միջնապատ), որն ընդհանուր է նշված սենքերի հետ:

298. Յուղով լցված սարքավորանքը (տրանսֆորմատորներ, կոնդենսատորների մարտկոցներ, անջատիչներ և այլն) կարող է տեղակայվել հրդեհավտանգ գոտիներով շենքի արտաքին պատից 0,8 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա պայմանով, որ հեռավորությունը շենքի պատի մեջ եղած խորշերից մինչև տեղակայված սարքավորումը հորիզոնականով և ուղղաձիգով լինի 4 մ-ից ոչ պակաս:

33. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐ

299. Հրդեհավտանգ գոտիներում պետք է կիրառվեն լուսատուներ, որոնք ունեն 20 աղյուսակում նշվածներից ոչ պակաս պաշտպանության աստիճան:

300. ԴՌԼ (ДРЛ) տեսակի լամպերով լուսատուների կառուցվածքը պետք է բացառի նրանցից լամպի անկումը: Շիկացման լամպերով լուսատուները պետք է ունենան լամպը պաշտպանող հոծ սիլիկատային ապակի: Նրանք չպետք է ունենան անդրադարձիչներ և լուսացիրներ՝ այրվող նյութերից: Պահեստային սենքերի ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում լյումինեսցենտային լամպերով լուսատուները չպետք է ունենան այրվող նյութերից անդրադարձիչներ և լուսացիրներ:

301. Շիկացման և ԴՌԼ(ДРЛ) տեսակի լամպերով լուսատուների ներսում էլեկտրահաղորդագիծը՝ մինչև արտաքին հաղորդիչների միացման տեղը, պետք է կատարվի ջերմադիմացկուն հաղորդալարերով:

302. Շարժական լուսատուները ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում պետք է ունենան ԻՊ54(IP54)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճան, լուսատուի ապակե թասակը պետք է պաշտպանված լինի մետաղե ցանցով:

 

34. ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԵՐ, ՀՈՍԱՆԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ, ՕԴԱՅԻՆ ԵՎ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐ

 

303. Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում մալուխները և հաղորդալարերը պետք է ունենան այրումը չտարածող նյութից ծածկույթ և պատյան: Այրվող պոլիէթիլենային մեկուսացումով մալուխների կիրառում չի թույլատրվում:

304. Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիով, ինչպես նաև հրդեհավտանգ գոտուց հորիզոնականով և ուղղաձիգով 1 մ-ից պակաս հեռավորության վրա արգելվում է անցկացնել տվյալ տեխնոլոգիական պրոցեսին (արտադրությանը) չվերաբերող տարանցումային էլեկտրահաղորդագծեր և մալուխային գծեր՝ բոլոր լարումների:

305. Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում չմեկուսացված հաղորդալարերի կիրառումն արգելվում է (բացառությունը տես սույն ՏԿ-ի 294-րդ և 310-րդ կետերը):

306. Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում թույլատրվում են մալուխների և հաղորդալարերի անցկացման բոլոր տեսակները: Անմիջականորեն կառուցվածքների, մեկուսիչների, ճոռերի, մետաղաճոպանների և այլնի վրայով անցկացվող բաց մալուխներից և հաղորդալարերից մինչև բաց պահվող (տեղաբաշխվող) այրվող նյութերի հեռավորությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս. Ալյումինե ջղերով, չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերի անցկացումը ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում պետք է կատարվի խողովակների և տուփերի մեջ:

307. Պ-III(П-III) դասի հրդեհավտանգ գոտի ունեցող տարածքով անցնող, այրվող գազերով և հեղուկներով խողովակաշար կրող ցցաթմբերի վրայով թույլատրվում է մեկուսացված հաղորդալարերի անցկացում պողպատե խողովակի մեջ, չզրահապատված մալուխների՝ պողպատե խողովակներում և տուփերում, զրահապատ մալուխների բաց անցկացում: Ընդ որում` էլեկտրահաղորդագծերի պողպատե խողովակները, չզրահապատված մալուխներով պողպատե խողովակները և տուփերը և զրահապատ մալուխները պետք է անցկացնել խողովակաշարերից 0,5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա՝ հնարավորին չափով չայրվող նյութերով խողովակաշարերի կողմից:

308. Շարժական էլեկտրաընդունիչների համար պետք է կիրառվեն շարժական պղնձե ջղերով, ճկուն մալուխներ ռետինե մեկուսացումով, պատյանի մեջ, միջավայրի նկատմամբ դիմացկուն:

309. Ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիների էլեկտրահաղորդագծերում կիրառվող միացման և ճյուղավորման տուփերը պետք է ունենան պատյանի ԻՊ43(IP43)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճանը: Նրանք պետք է պատրաստվեն պողպատից կամ այլ ամուր նյութից, իսկ նրանց չափսերը պետք է ապահովեն տեղակայման հարմարություն և հաղորդալարերի միացման հուսալիություն: Տուփերի մասերը, որոնք պատրաստվում են մետաղից, ներսում պետք է ունենան մեկուսացնող երեսպատում կամ հուսալի ներկվածք: Պլաստմասսե մասերը, բացի լուսավորության խմբային ցանցերում կիրառվողներից, պետք է պատրաստված լինեն դժվարավառ պլաստմասսից:

310. Պ-I(П-I), Պ-II(П-II) և Պ-IIIա(П-IIa) դասի հրդեհավտանգ գոտիներում թույլատրվում է մինչև 1կՎ հաղորդաձողալարերի կիրառում՝ պղնձե և ալյումինե հաղորդաձողերով ԻՊ20(IP20) և բարձր պաշտպանության աստիճանով, ընդ որում` Պ-I(П-I) և Պ-II(П-II) հրդեհավտանգ գոտիներում բոլոր հաղորդաձողերը, այդ թվում և ճյուղավորման հաղորդաձողալարերը, պետք է լինեն մեկուսացված: ԻՊ54(IP54) և բարձր պաշտպանության աստիճանով հաղորդաձողերում թույլատրվում է հաղորդաձողերը չմեկուսացնել: Հաղորդաձողերի չքանդվող հպակային միացումները պետք է կատարված լինեն եռակցմամբ, իսկ քանդովի միացումները՝ հարմարանքների կիրառմամբ՝ ինքնուրույն հետ պտուտակելը կանխելու համար: Հաղորդաձողալարերի բոլոր տարրերի ջերմաստիճանը` ներառյալ ճյուղավորման տուփերը, որոնք տեղակայվում են Պ-I(П-I) դասի հրդեհավտանգ գոտիներում, չպետք է գերազանցի 60 0C:

311. Փոխարկման և պաշտպանական ապարատներով ճյուղավորման տուփերը, ինչպես նաև քանդովի հպակային միացումները, թույլատրվում է կիրառել բոլոր դասերի հրդեհավտանգ գոտիներում: Ընդ որում, ճյուղավորման տուփերը, որոնք տեղակայվում են հաղորդաձողալարերի վրա` ներառյալ մալուխների (հաղորդալարերի) ներանցման տեղերը և հաղորդաձողալարերի հետ հպման տեղերը, պետք է ունենան ԻՊ44(IP44) և բարձր պաշտպանության աստիճան՝ Պ-I(П-I) և Պ-IIա(П-IIa) դասի հրդեհավտանգ գոտիների համար, ԻՊ54(IP54) և բարձր՝ Պ-II(П-II) դասի գոտիների համար: Պ-I և Պ-II դասի գոտիների համար պետք է ապահովված լինի ճյուղավորման շղթայի առաջանցիկ խզում` քանդովի հպակային միացումների փոխարկման պահին: Արխիվների, թանգարանների, պատկերասրահների, գրադարանների սենքերում, ինչպես նաև պահեստային սենքերի հրդեհավտանգ գոտիներում արգելվում է քանդովի հպակային միացումների կիրառումը` բացառությամբ ժամանակավոր ցանցերի՝ ցուցադրանքը ցուցադրելիս:

 

Աղյուսակ 21

 

Այրվող նյութերի, պատրաստի արտադրանքի և սարքավորման պահպանման բաց վերգետնյա պահեստներ

 

NN
ը/կ

Պահեստներ

Տարողությունը, մակերեսը

1.

Քարածխի, տորֆի, կոշտ կերերի (խոտի, ծղոտի), վուշի, կանեփի, բամբակի, հացահատիկի

1000 տ-ից ավելի

2.

Անտառանյութերի, վառելափայտի, փայտաթեփի, տաշեղի

1000 մ3 ավելի

3.

Այրվող հեղուկների

3000 մ3 ավելի

4.

Պատրաստի արտադրանքի և այրվող փաթեթավորմամբ սարքավորանքի

1 հա-ից ավելի

 

Աղյուսակ  22

 

Ամենափոքր  հեռավորություններն  ալյումինից,  պողպատալյումինից  կամ ալյումինային համաձուլվածքներից չմեկուսացված հաղորդալարերով մինչև 1 կվ ՕԳ-ի առանցքից մինչև վերգետնյա պահեստների սահմաններ, որոնք թվարկված են 21 աղյուսակում

 

ՕԳ վերին հաղորդալարի կախվածքը հողի մակարդակից, մ

Ամենափոքր հեռավորությունը, մ, քամու հաշվարկային արագության դեպքում, մ/վ (շրջաններն ըստ քամու)

16(I)

18(II)

21(III)

24(IV)

27(V)

30(VI)

33(VII)

Մինչև 7

17

19

27

31

36

41

46

7,5

18

20

31

33

38

43

48

8

19

21

35

35

40

45

50

9

20,5

23

37

37

43

49

53

10

22

24

40

40

46

53

57

 

312. Հեռավորությունները ՕԳ առանցքից մինչև հրդեհավտանգ գոտիներ պետք է ընտրվեն ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի 961-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգի` բացառությամբ ալյումինից, պողպատալյումինից կամ ալյումինի համաձուլվածքից չմեկուսացված հաղորդալարերով մինչև 1 կՎ լարման ՕԳ-ից մինչև վերգետնյա պահեստներ հեռավորությունները, որոնք թվարկված են 21 աղյուսակում: Մինչև 1 կվ ՕԳ առանցքից հեռավորությունը մինչև պահեստներ, որոնք թվարկված են 21 աղյուսակում, պետք է լինեն 22 աղյուսակում նշվածներից ոչ պակաս. տվյալ պահանջը չի տարածվում արտաքին լուսավորության ՕԳ-ի վրա, որոնք տեղավորված են պահեստների տարածքում:

 

VI. ԷԼԵԿՏՐԱՋԵՐՄԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

35. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

313. Սույն բաժինը տարածվում է արդյունաբերական 50 Հց հաճախականության փոփոխական հոսանքի էլեկտրավառարանների և էլեկտրատաքացուցիչ սարքվածքների արտադրական և լաբորատոր, ինչպես նաև 50 Հց-ից ցածր՝ իջեցված, բարձրացված - միջին՝ մինչև 30 կՀց, բարձր՝ 30 կՀց մինչև 300 ՄՀց և գերբարձր՝ 300 ՄՀց-ից մինչև 300 ԳՀց հաճախականության և հաստատուն (ուղղված) հոսանքի կայանքների վրա.

1) աղեղային ուղղակի (ներառյալ վակուումային աղեղայինները), անուղղակի գործողության և համակցված տաքացման՝ էլեկտրական աղեղում և բովախառնուրդի դիմադրության մեջ էլեկտրաէներգիան ջերմայինի փոխակերպմամբ, այդ թվում` հանքաջերմային (հանքավերականգնողական, ֆեռոհամաձուլվածքային), ինչպես նաև պլազմային տաքացուցիչ և հալման.

2) ինդուկցիոն տաքացուցիչ (ներառյալ թրծման) և հալման (տիգելային և խուղակային).

3) դիէլեկտրիկական տաքացման.

4) դիմադրության՝ ուղղակի և անուղղակի գործողության (տաքացուցիչի ցանկացած նյութով՝ պինդ և հեղուկ), այդ թվում` էլեկտրախարամային վերահալման - ԷԽՎ, ձուլման - ԷԽՁ, և մակահալման - ԷԽՄ վառարանների, ինչպես նաև էլեկտրոդային վառարանների՝ հալանյութի հալեցման - էլեկտրախարամային վառարանների թվարկված տարատեսակների համար,

5) էլեկտրոնաճառագայթային.

6) իոնային.

7) 2 լազերային:

314. Էլեկտրաջերմային կայանքները և նրանցում օգտագործվող էլեկտրատեխնիկական և այլ էլեկտրասարքավորումը բացի սույն բաժնի պահանջներից, պետք է բավարարեն նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի 961-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի 42-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի 1033-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի:

315. ԷՋԿ տարատեսակներում, որոնք թվարկված են սույն ՏԿ-ի 713-րդ կետում, այդ կայանքների կազմի մեջ մտնող ԷՋՍ-ում էլեկտրական էներգիան կերպափոխվում է ջերմայինի` հիմնականում երեք եղանակով.

1) անմիջականորեն այդ շղթայի տրված տարրերում (տարրում) կամ տրված տարրերի միջև (օրինակ, գրեթե ամբողջովին կամ մասնակի մեկ կամ մի քանի էլեկտրոդների և բովախառնուրդի, ձուլազանգվածի միջև) արդյունաբերական հաճախականության կամ իջեցված հաճախականության հոսանքով, հաստատուն հոսանքով, իսկ պլազմային վառարաններում ինդուկցիոն պլազմային այրիչների օգտագործման դեպքում՝բարձր կամ գերբարձր հաճախականության հոսանքով.

2) նշված շղթայի տրված տարրի (տարրերի) մոտ էլեկտրամագնիսական կամ էլեկտրական դաշտ ստեղծելու արդյունքում տաքացվող (հալեցվող) նյութում այդ դաշտերի էներգիան փոխակերպելով ջերմային էներգիայի.

3) էլեկտրոնների, իոնների հոսքի կամ լազերային ճառագայթի ձևավորման միջոցով ներազդելով մշակվող նյութի վրա (տեսակը որոշվում է տեխնոլոգիայի պահանջներով) նրա մակերևույթի վրա:

316. ԷՋԿ աշխատանքային լարումն ըստ անվանական արժեքի բաժանվում է երեք դասի.

1) մինչև 50 Վ փոփոխական կամ 110 Վ հաստատուն հոսանքի.

2) մինչև 1600 Վ փոփոխական կամ հաստատուն հոսանքի.

3) փոփոխական կամ հաստատուն հոսանքի 1600 Վ ավելի:

317. Հիմնական սարքավորման և օժանդակ մեխանիզմների էլեկտրաընդունիչների կարգը, ինչպես նաև էլեկտրական մասի պահուստավորման ծավալը պետք է որոշվեն` հաշվի առնելով ԷՋԿ-ի առանձնահատկությունները և գործող ստանդարտներով, նորմերով և կանոններով ԷՋԿ սարքավորանքին, ջրով, գազերով, սեղմված օդով, նրա մատակարարման համակարգերին, աշխատանքային խցերում ճնշման և նոսրացման ստեղծման և պահպանմանը ներկայացվող պահանջները: Հանձնարարվում է III կարգին դասել`

1) ԷՋԿ էլեկտրաընդունիչները՝ ոչ սերիական արտադրության արտադրամասերի և տեղամասերի՝ դարբնոցային, դրոշմման, մամլման, մեխանիկական, մեխանահավաքման և ներկման արտադրամասերը.

2) արտադրամասերի և տեղամասերի (բաժանմունքների և արհեստանոցների) գործիքային, եռակցման, հավաքովի երկաթբետոնի, փայտամշակման և փայտագործական, փորձարարական, նորոգման արտադրամասերի, ինչպես նաև լաբորատորիաների, փորձարկման կայանների, ավտոսրահների, դեպոների, վարչական շենքերի:

318. ԷՋԿ-երը, որոնցում էլեկտրական էներգիան կերպափոխում է ջերմայինի հաստատուն հոսանքով, իջեցված, բարձրացված-միջին կամ գերբարձր հաճախականության փոփոխական հոսանքով, հանձնարարվում է մատակարարել կերպափոխիչներով, որոնք միակցվում են ընդհանուր նշանակության սնող էլեկտրական ցանցերին անմիջականորեն կամ ինքնուրույն վառարանային (ուժային, կերպափոխիչ) տրանսֆորմատորների միջոցով:

319. Հանձնարարվում է վառարանային (ուժային) տրանսֆորմատորներով կամ ավտոտրանսֆորմատորներով սարքավորել նաև աղեղային վառարաններով ԷՋԿ (անկախ նրանց լարումից և հզորությունից) և ինդուկցիոն ու դիմադրության վառարաններով կայանքները, որոնք աշխատում են ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցի լարումից տարբերվող  լարման  տակ  կամ  միաֆազ  ինդուկցիոն  և  դիմադրության  վառարաններով 0,4 ՄՎտ և ավելի միավոր հզորության, եռաֆազ - 1,6 ՄՎտ և ավելի հզորության կայանքները:

320. Կերպափոխիչները և վառարանային (կերպափոխիչ) տրանսֆորմատորները (ավտոտրանսֆորմատորները) պետք է ունենան երկրորդային լարում՝ տեխնոլոգիական պրոցեսի պահանջներին համապատասխան, իսկ ԷՋԿ առաջնային լարումը պետք է ընտրվի հաշվի առնելով տեխնիկատնտեսական նպատակահարմարությունը:

321. Վառարանային տրանսֆորմատորները (ավտոտրանսֆորմատորները) և կերպափոխիչները պետք է մատակարարվեն սարքվածքներով՝ լարման կարգավորման համար, երբ դա անհրաժեշտ է տեխնոլոգիական պրոցեսի անցկացման պայմաններով:

322. Յուրաքանչյուր ԷՋԿ առաջնային շղթան պետք է պարունակի հետևյալ փոխարկման և պաշտպանական ապարատները՝ կախված արդյունաբերական հաճախականության սնման ցանցի լարումից.

1) մինչև 1 կՎ - անջատիչ (հոսանաանջատիչ աղեղմարիչ հպակներով, խմբային անջատիչ) ներանցման վրա և ապահովիչներ, կամ անջատիչ-ապահովիչ բլոկ, կամ ինքնավար անջատիչ էլեկտրամագնիսական և ջերմային շղթայազատիչներով.

2) 1 կՎ-ից բարձր - զատիչ (խզիչ, ԼԲՍ քանդովի հպակային միացում) ներանցման վրա և անջատիչ օպերատիվ-պաշտպանական նշանակության կամ զատիչ (խզիչ, ԼԲՍ քանդովի հպակային միացում) և երկու անջատիչ- օպերատիվ և պաշտպանական:

323. Մինչև 1 կՎ էլեկտրական ցանցին 1 կՎտ-ից պակաս հզորության էլեկտրաջերմային սարքվածքները միացնելու համար թույլատրվում է ներանցման վրա օգտագործել խրվող քանդովի հպակային միացումներ, որոնք միակցվում են գծին (մայրուղային կամ շառավղային) որի պաշտպանության սարքվածքը տեղակայված է ուժային (լուսավորման) կետում կամ վահանակում:

324. Մինչև 1 կՎ լարումով ԷՋԿ առաջնային շղթաներում թույլատրվում է որպես ներանցումային փոխարկման ապարատներ օգտագործել հոսանահատիչներ՝ առանց աղեղմարիչ հպակների՝ պայմանով, որ փոխարկումը կատարվում է առանց բեռնվածքի:

325. ԷՋԿ-ի մեջ օպերատիվ-պաշտպանական նշանակության 1 կՎ-ից բարձր անջատիչները պետք է կատարվեն էլեկտրաջերմային սարքավորման (վառարանների կամ սարքվածքների) միացման և անջատման գործողություններ, որոնք պայմանավորված են նրա աշխատանքի շահագործական առանձնահատկություններով, և պաշտպանություն ԿՄ-ից և աշխատանքի ոչ բնականոն ռեժիմներից:

326. ԷՋԿ 1 կՎ-ից բարձր լարումով օպերատիվ անջատիչները պետք է կատարեն օպերատիվ և պաշտպանական գործառույթների մի մասը, որոնց ծավալը որոշվում է կոնկրետ նախագծման ժամանակ, բայց նրանց վրա չպետք է դրվի ԿՄ-ից պաշտպանություն (բացի շահագործական ԿՄ-ից, որոնք չեն վերացվում վառարանի ինքնավար կարգավորման համակարգի անսարքության դեպքում), որը պետք է իրականացնեն պաշտպանական անջատիչները:

327. 1 կՎ-ից բարձր լարումով օպերատիվ-պաշտպանական և օպերատիվ անջատիչները թույլատրվում է տեղակայել ինչպես վառարանային ենթակայաններում, այնպես էլ արտադրամասային (գործարանային և այլն) բաշխիչ սարքվածքներում: Թույլատրվում է տեղակայել մեկ պաշտպանական անջատիչ՝ էլեկտրաջերմային կայանքների խմբի պաշտպանության համար:

328. 1 կՎ-ից բարձր լարումով էլեկտրական շղթաներում օրվա ընթացքում միջինը 5 և ավելի միացման-անջատման շրջափուլով, պետք է կիրառվեն մեխանիկական և էլեկտրական բարձր մաշվադիմացկունության հատուկ անջատիչներ, որոնք համապատասխանում են գործող ստանդարտներին:

329. Ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցին միակցվող ԷՋԿ մի քանի միաֆազ էլեկտրաընդունիչների բեռնվածքը պետք է բաշխել ցանցի երեք ֆազերի միջև այնպես, որ աշխատանքի հնարավոր բոլոր շահագործական ռեժիմներում լարումների անհամաչափությունը, որը ծագում է նրանց բեռնվածքից, չգերազանցի ստանդարտով սահմանված արժեքները: Այն դեպքերում, երբ այդ պայմանն ընդհանուր նշանակության ցանցին ԷՋԿ միաֆազ էլեկտրաընդունիչների միակցման ընտրված կետի դեպքում չի պահպանվում և ընդ որում նպատակահարմար չէ (ըստ տեխնիկատնտեսական ցուցանիշների) այդ էլեկտրաընդունիչները միակցել ավելի հզոր էլեկտրացանցին (այսինքն, ցանցի ԿՄ ավելի մեծ հզորության կետին), հանձնարարվում է ԷՋԿ մատակարարել համաչափեցնող սարքվածքներով կամ հոսանքի պարամետրական աղբյուրով, կամ տեղակայել փոխարկման ապարատներ, որոնց օգնությամբ հնարավոր է միաֆազ էլեկտրաընդունիչների բեռնվածքի վերաբաշխում եռաֆազ ցանցի ֆազերի միջև (աշխատանքի ընթացքում անհամաչափության ոչ հաճախակի ծագման դեպքում):

330. ԷՋԿ էլեկտրական բեռնվածքն ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում չպետք է առաջացնի լարման կորի ոչ սինուսարդություն, որի դեպքում չի պահպանվում գործող ստանդարտի պահանջը: Անհրաժեշտության դեպքում հանձնարարվում է վառարանային ցածրացնող կամ կերպափոխիչ ենթակայանները կամ նրանց սնող արտադրամասային (գործարանային) տրանսֆորմատորային ենթակայանները մատակարարել բարձր և որոշ դեպքերում ցածր հարմոնիկների զտիչներով կամ ձեռնարկել ուրիշ միջոցներ, որոնք կփոքրացնեն էլեկտրական ցանցի լարման կորի ձևի աղավաղումը:

331. ԷՋԿ-ի հզորության գործակիցը, որոնք միակցվում են ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերին, որպես կանոն պետք է լինի 0,98-ից ոչ ցածր: 0,4 ՄՎտ և ավելի միավոր հզորության ԷՋԿ-երը, որոնց հզորության բնական գործակիցը ցածր է նշված արժեքից, հանձնարարվում է մատակարարել անհատական փոխհատուցիչ սարքվածքներով, որոնք ԷՋԿ-ին պետք չէ միացնել, եթե տեխնիկատնտեսական հաշվարկներով բացահայտվել են խմբային փոխհատուցման առավելությունները:

332. ԷՋԿ-երի համար, որոնք միակցվում են ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերին, որոնց համար որպես փոխհատուցման սարքվածք օգտագործվում են կոնդենսատորային մարտկոցներ, կոնդենսատորների միացման սխեման (էլեկտրաջերմային սարքավորանքին զուգահեռ կամ հաջորդական) պետք է ընտրել տեխնիկատնտեսական հաշվարկների, կայանքի ինդուկտիվ դիմադրության փոփոխության և լարման կորի ձևի հիման վրա, որը որոշվում է բարձր հարմոնիկների կազմով:

333. Վառարանային (ներառյալ կերպափոխիչային) ենթակայանների լարումը, այդ թվում` ներարտադրամասային, նրանցում տեղակայվելիք տրանսֆորմատորների, ավտոտրանսֆորմատորների, կերպափոխիչների կամ ռեակտորների ինչպես չոր, այնպես էլ յուղալեցուն կամ լցված էկոլոգիապես անվտանգ չայրվող հեղուկով քանակը, հզորությունը, շենքի առաջին հարկի հատակի նկատմամբ նրանց բարձրությունը (նիշը), հեռավորությունը տարբեր ենթակայանների յուղալեցուն սարքավորանքով խցերի միջև չեն սահմանափակվում, պայմանով, որ միմյանց կողքի կարող են դասավորվել միայն երկու խուց (երկու սենք) վառարանային տրանսֆորմատորների կամ կերպափոխիչ ենթակայանների յուղալեցուն սարքավորումով, որոնք բաժանված են պատով՝ սույն ՏԿ-ի 339-րդ կետում կրող պատերի համար նշված հրակայունության սահմանով, հեռավորությունը նրանց հետ մեկ շարքում դասավորված նման երկու խցերի (սենքերի) միջև՝ նրանց գումարային մինչև 6 թվի դեպքում պետք է լինի 1,5-ից ոչ պակաս, մեծ թվի դեպքում յուրաքանչյուր 6 խցից (սենքից) հետո պետք է սարքել անցատեղ՝ 4 մ-ից ոչ պակաս լայնության:

334. Վառարանային ենթակայանների յուղալեցուն սարքավորման տակ պետք է կառուցվեն.

1) մեկ բաքի (բևեռի) մեջ յուղի զանգվածի մինչև 60 կգ դեպքում - շեմք կամ թեքամուտք յուղի ամբողջ ծավալը պահելու համար.

2) մեկ բաքի (բևեռի) մեջ յուղի զանգվածի 60 մինչև 600 կգ դեպքում՝ գետնախորշ կամ յուղընդունիչ՝ յուղի լրիվ ծավալը պահելու համար: Յուղընդունիչը պետք է ծածկվի մետաղե ցանցով, որից վերև պետք է լցնել լվացված մաղած կոպիճի կամ ոչ ծակոտկեն խճաքարի շերտով՝ 30 մինչև 70 մմ մասնիկներով, 250 մմ-ից ոչ պակաս հաստությամբ.

3) յուղի 600 կգ-ից ավելի զանգվածի դեպքում - յուղընդունիչ յուղի ծավալի 20 տոկոսի համար՝ դեպի յուղահավաք բաք հեռացմամբ: Յուղահավաք բաքը պետք է լինի ստորգետնյա և տեղավորված լինի սենքերից դուրս, I-II հրակայունության աստիճանով պատերից 9 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա և 12 մ-ից ոչ պակաս՝ III-IV հրակայունության աստիճանով պատերից ըստ ՍՆիՊ 21-01 «Շենքերի և սենքերի հրդեհային անվտանգությունը»:

335. Յուղի ընդունման համար սարքվածքների տակ չի թույլատրվում տեղավորել սենքեր՝ մարդկանց մշտական ներկայությամբ: Նրանցից ներքև ԷՋԿ-ի կառավարման վահանակը կարող է գտնվել միայն առանձին սենքի մեջ, որն ունի պաշտպանական ջրամեկուսացված առաստաղ՝ բացառելով յուղի թափանցումը վահանային սենք նույնիսկ յուղի ընդունման համար ցանկացած սարքվածքից կաթոց առաջանալու փոքր հավանականության դեպքում: Պետք է ապահովված լինի առաստաղի ջրամեկուսացման հետևողական դիտման հնարավորություն, նրա հրակայունության սահմանը՝ 0,75 ժ-ից ոչ պակաս:

336. Ստորգետնյա հավաքման բաքի տարողությունը պետք է լինի սարքավորման մեջ յուղի գումարային ծավալից ոչ պակաս, որը տեղակայված է խցի մեջ, իսկ հավաքման բաքին մի քանի խցեր միացնելու դեպքում - խցերից մեկի յուղի ամենամեծ գումարային ծավալից ոչ պակաս:

337. Յուղակողմնատար խողովակների ներքին տրամագիծը, որոնք յուղընդունիչները միացնում են ստորգետնյա հավաքման բաքի հետ, որոշվում է հետևյալ բանաձևով.

 

S>40Զ/թ.

 

Տ տրամագիծը պետք է լինի 100 մմ-ից ոչ պակաս: Յուղակողմնատար խողովակները յուղընդունիչների կողմից պետք է փակվեն արույրից կամ չժանգոտվող պողպատից հանովի ցանցերով՝ բջիջների (3X3) մմ չափսերով: Ուղեգծի շրջադարձի անհրաժեշտության դեպքում խողովակի (խողովակների) ծռման շառավիղը պետք է լինի խողովակի տրամագծից 5-ապատիկից ոչ պակաս: Հորիզոնական տեղամասերում խողովակը պետք է ունենա 0,02-ից ոչ պակաս թեքություն՝ դեպի հավաքման բաքը: Բոլոր պայմանների դեպքում դեպի ստորգետնյա բաք յուղի հեռացման ժամանակը պետք է լինի 0,75 ժ-ից պակաս:

 

որտեղ`   Զ - յուղի զանգվածն է սարքավորման մեջ, որը տեղավորված է խցի (սենքի) մեջ տվյալ յուղընդունիչի վերևում, տ,

թ

- խողովակների թիվը, որոնք անցկացվում են յուղընդունիչից մինչև ստորգետնյա հավաքման բաք:

 

338. Յուղալեցուն էլեկտրասարքավորումով խցերը (սենքերը) պետք է մատակարարել հրդեհաշիջման ինքնավար համակարգերով՝ յուղի գումարային քանակը 10 տ գերազանցելու դեպքում առաջին հարկում կամ բարձր դասավորված խցերի (սենքերի) համար և 0.6 տ - առաջին հարկի նիշից ցածր դասավորված խցերի (սենքերի) դեպքում:

339. ԷՋԿ տրանսֆորմատորները, կերպափոխիչները և ուրիշ էլեկտրասարքավորումը ներարտադրամասային վառարանային (այդ թվում` կերպափոխիչային) ենթակայանի խցում կամ ուրիշ առանձին սենքի մեջ (առանձին սենքերից- խցերից դուրս ԷՋԿ էլեկտրասարքավորում տեղակայել՝ նրանում յուղի 60 կգ ավելի քանակի դեպքում չի թույլատրվում, բացառությամբ այն շենքերից դուրս դասավորելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի 1033-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համաձայն) նրա շինարարական կոնստրուկցիաները կախված տվյալ սենքի մեջ յուղի զանգվածից, պետք է ունենան I աստիճանից ոչ ցածր հրակայունության սահմաններ` ըստ ՍՆիՊ 21-01-ի:

340. ԷՋԿ-ի սարքավորումը, անկախ նրա անվանական լարումից, թույլատրվում է տեղավորել անմիջականորեն արտադրական սենքերում, եթե նրա կատարումը համապատասխանում է տվյալ սենքի մեջ միջավայրի պայմաններին: Ընդ որում` սենքերի պայթահրդեհավտանգ և արտաքին գոտիներում թույլատրվում է դասավորել միայն այնպիսի ԷՋԿ, որն ունի տվյալ միջավայրի համար նորմավորված պայթապաշտպանության մակարդակներ և տեսակներ կամ պատյանի պաշտպանության համապատասխան աստիճան: Սարքավորման կոնստրուկցիան, նրա և ցանկապատի դասավորությունը պետք է ապահովեն անձնակազմի անվտանգությունը և պետք է բացառեն սարքավորման մեխանիկական վնասվածքը և անձնակազմի պատահական հպումները հոսանատար և պտտվող մասերին: Եթե էլեկտրավառարանի, էլեկտրատաքացուցիչ սարքվածքի կամ տաքացվող շինվածքի երկարությունն այնպիսին է, որ հոսանատար մասերի ցանկապատի կատարումն առաջ է բերում կոնստրուկցիայի բարդացում կամ դժվարացնում է ԷՋԿ-ի սպասարկումը, թույլատրվում է էլեկտրավառարանի կամ էլեկտրատաքացուցիչ սարքվածքի շուրջն ամբողջությամբ տեղակայել 2 մ-ից ոչ պակաս բարձրությամբ ցանկապատ արգելափակումով, որը բացառում է դռների բացվելը մինչև կայանքի անջատելը:

341. Մինչև 1,6 կՎ և բարձր լարումով այն ուժային էլեկտրասարքավորումը, որը պատկանում է մեկ ԷՋԿ-ի (վառարանային տրանսֆորմատորներ, ստատիկական կերպափոխիչներ, ռեակտորներ, վառարանային անջատիչներ, զատիչներ և այլն), ինչպես նաև հիդրավլիկական շարժաբերների և վառարանային տրանսֆորմատորների ու կերպափոխիչների հովացման համակարգի օժանդակ սարքավորումը (ջրային և յուղաջրային հովացման փակ համակարգի պոմպեր, ջերմափոխանակիչներ, աբսորբերներ, օդափոխիչներ և ուրիշ) թույլատրվում է տեղակայել ընդհանուր խցի մեջ: Նշված էլեկտրասարքավորումը պետք է ունենա բաց հոսանատար մասերի ցանկապատ, իսկ փոխարկման ապարատների շարժաբերների օպերատիվ կառավարումը պետք է դուրս բերված լինի խցի սահմաններից: Մի քանի ԷՋԿ-ի էլեկտրասարքավորումները պետք է հիմնավորված դեպքերում դասավորել ընդհանուր էլեկտրասենքերում, օրինակ էլեկտրամեքենայական սենքերում:

342. ԷՋԿ-երի տրանսֆորմատորները, կերպափոխիչ սարքվածքները և ագրեգատները (շարժիչ-գեներատորային և ստատիկական-իոնային և էլեկտրոնային, այդ թվում` կիսահաղորդչային սարքվածքները և լամպային գեներատորները) հանձնարարվում է դասավորել նրանց միացվող էլեկտրավառարաններից և էլեկտրաջերմային սարքվածքներից (ապարատներից) հնարավոր նվազագույն հեռավորության վրա: Նվազագույն հեռավորությունը վառարանային տրանսֆորմատորի առավել ցցուն մասերից, որոնք դասավորված են հատակից մինչև 1,9 մ բարձրության վրա, մինչև տրանսֆորմատորային խցերի պատերը լուսանցումով՝ խցերում ուրիշ սարքավորման բացակայության դեպքում հանձնարարվում է ընդունել.

1) մինչև խցի առջևի պատը (վառարանի կամ ուրիշ էլեկտրաջերմային սարքվածքներից)՝

ա. 0,4 մ՝ 0,4 ՄՎ.Ա-ից պակաս հզորության տրանսֆորմատորների համար,

բ. 0,6 մ՝ 0,4 մինչև 12,5 ՄՎ.Ա հզորության տրանսֆորմատորների համար,

գ. 0,8 մ՝ ավելի քան 12,5 ՄՎ.Ա հզորության տրանսֆորմատորների համար,

2) մինչև խցի կողային և հետևի պատերը՝

ա. 0,8 մ՝ տրանսֆորմատորի 0,4 ՄՎ.Ա-ից պակաս հզորության դեպքում,

բ. 1,0 մ՝ 0,4-ից մինչև 12,5 ՄՎ.Ա հզորության տրանսֆորմատորների համար,

գ. 1,2 մ՝ ավելի քան 12,5 ՄՎ.Ա հզորության տրանսֆորմատորների համար,

3) մինչև հարևան վառարանային տրանսֆորմատորը (ավտոտրանսֆորմատորը)՝

ա. 1 մ՝ մինչև 12,5 ՄՎ.Ա հզորության տրանսֆորմատորի դեպքում,

բ. 1,2 մ՝ 12,5 ՄՎ.Ա ավելի հզորության նոր նախագծվող վառարանային ենթակայանների համար,

գ. 0,8 և 1 մ՝ համապատասխանաբար մինչև 12,5 ՄՎ.Ա և 12,5 ՄՎ.Ա-ից ավելի հզորության վերակառուցվող ենթակայանների համար.

4) թույլատրվում է նշված հեռավորությունների փոքրացում 0,2 մ-ով 1 մ-ից ոչ ավելի երկարության վրա.

5) ընդհանուր խցի մեջ վառարանային տրանսֆորմատորների և ուրիշ սարքավորման համատեղ տեղակայման դեպքում (համաձայն սույն ՏԿ-ի 341-րդ կետի) միջանցքների լայնությունը և հեռավորությունը սարքավորման միջև, ինչպես նաև սարքավորման և խցի պատերի միջև, հանձնարարվում է ընդունել նշված արժեքներից 10-ից մինչև 20 տոկոսից մեծ:

343. ԷՋԿ-երը պետք է մատակարարված լինեն արգելափակումներով, որոնք ապահովում են էլեկտրասարքավորման և այդ կայանքների մեխանիզմների անվտանգ սպասարկում, ինչպես նաև օպերատիվ փոխարկումների ճիշտ հաջորդականություն: Դռների բացումը, որոնք դասավորված են պահարանների էլեկտրասենքերից դուրս, ինչպես նաև խցերի (սենքերի), դռների, որոնք ունեն հպման մատչելի հոսանատար մասեր, հնարավոր պետք է լինի լարումը կայանքից հանելուց հետո միայն, դռները պետք է ունենան արգելափակում, որը գործում է լարումը կայանքից հանելու վրա՝ առանց պահաժամի:

344. ԷՋԿ-երը պետք է սարքավորված լինեն պաշտպանության սարքվածքներով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի 42-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան: Աղեղային վառարանների և դիմադրության աղեղային վառարանների պաշտպանությունը պետք է կատարվեն սույն ՏԿ-ի 379-րդ կետում շարադրված պահանջներին համապատասխան, ինդուկցիոններինը՝  սույն ՏԿ-ի 387-րդ կետում (տես` նաև սույն ՏԿ-ի 371-րդ կետը):

345. ԷՋԿ-երը պետք է ունենան աշխատանքի էլեկտրական ռեժիմի ինքնավար կարգավորիչներ, բացառությամբ այն ԷՋԿ-երի, որոնցում նրանց կիրառումը նպատակահարմար չէ տեխնոլոգիական կամ տեխնիկատնտեսական պատճառներով: Կայանքների համար, որոնցում էլեկտրական ռեժիմը կարգավորելիս (կամ գերբեռնումներից պաշտպանության համար) անհրաժեշտ է հաշվի առնել փոփոխական հոսանքի արժեքը, հոսանքի տրանսֆորմատորները (կամ ուրիշ տվիչներ) պետք է տեղակայել ցածր լարման կողմում: Երկրորդային հոսանաբերներում հոսանքի մեծ արժեքներով ԷՋՍ-ում թույլատրվում է հոսանքի տրանսֆորմատորները տեղակայել բարձր լարման կողմում: Ընդ որում, եթե վառարանային տրանսֆորմատորն ունի տրանսֆորմացիայի փոփոխական գործակից, հանձնարարվում է օգտագործել համաձայնեցնող սարքվածքներ:

346. Չափիչ սարքերը և պաշտպանության ապարատները, ինչպես նաև ԷՋԿ-ի կառավարման ապարատները պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի բացառված լինի նրանց գերտաքացման հնարավորությունը (ջերմային ճառագայթումներից և այլ պատճառներից): ԷՋԿ-ի կառավարման վահանները (ապարատները) և վահանակները պետք է դասավորվեն այն տեղերում, որտեղ ապահովվում է կայանքների վրա կատարվող արտադրական գործողությունների դիտարկումը: Վառարանների թեքության շարժաբերի կառավարման ապարատի բռնակի շարժման ուղղությունը պետք է համապատասխանի թեքության ուղղությանը: Եթե ԷՋԿ-ն ունի նշանակալի եզրաչափեր և տեսանելիությունը կառավարման վահանից բավարար չէ, հանձնարարվում է նախատեսել օպտիկական, հեռուստատեսային կամ ուրիշ սարքվածքներ՝ տեխնոլոգիական պրոցեսը հսկելու համար: Անհրաժեշտության դեպքում պետք է տեղակայվեն վթարային կոճակներ ամբողջ կայանքի կամ նրա առանձին մասերի հեռագործ անջատման համար:

347. ԷՋԿ-ի կառավարման վահանների վրա պետք է նախատեսված լինի օպերատիվ փոխարկման ապարատների միացած և անջատված դիրքերի ազդանշանում (տես սույն ՏԿ-ի 322-րդ կետը), 0,4 ՄՎտ և ավելի միավոր հզորության կայանքներում հանձնարարվում է նախատեսել նաև ներանցումային փոխարկման ապարատների միացված դիրքի ազդանշանում:

348. ԷՋԿ-ի 1,5 կԱ-ից ավելի արդյունաբերական հաճախականության և բարձրացված- միջին, բարձր և գերբարձր հաճախականության հոսանքների համար հոսանատարների հատույթներն ընտրելիս, այդ թվում` բարձր հարմոնիկների զտիչների շղթաներում և ռեակտիվ հզորության կայունացուցիչի (տիրիստորառեակտորային խմբի - ՏՌԳ(ТРГ)), պետք է հաշվի առնվի հոսանքի բաշխման անհավասարաչափությունն ինչպես հաղորդաձողի (մալուխի) հատույթում, այնպես էլ առանձին հաղորդաձողերի (մալուխների) միջև:

349. ԷՋԿ-ի հոսանատարների կոնստրուկցիան (մասնավորապես, երկրորդային հոսանատարների էլեկտրավառարանների «կարճ ցանցերի») պետք է ապահովի՝

1) օպտիմալ ռեակտիվ և ակտիվ դիմադրություններ,

2) հաղորդիչներում հոսանքի ռացիոնալ բաշխում,

3) դիմադրությունների համաչափացում ըստ ֆազերի՝ ստանդարտների կամ տեխնիկական պայմանների պահանջներին համապատասխան՝ եռաֆազ էլեկտրավառարանների կամ էլեկտրաջերմային սարքվածքների առանձին տեսակների համար,

4) էլեկտրաէներգիայի կորուստների սահմանափակում հաղորդաձողերի մետաղե կոնստրուկցիաներում, կայանքների կոնստրուկցիաներում և շենքերի շինարարական տարրերում:

350. Միայնակ հաղորդաձողերի և գծերի շուրջը (մասնավորապես, երկաթբետոնե միջնապատերի և ծածկերի միջով նրանց անցնելու դեպքում, ինչպես նաև մետաղե հենարանային կոնստրուկցիաներ, պաշտպանական էկրաններ սարքելիս և այլն, չպետք է լինեն մետաղական փակ կոնտուրներ: Հոսանքների հոսանահաղորդիչները չպետք է անցկացվեն արդյունաբերական հաճախականության 4 կԱ-ից ավելի և ցանկացած մեծության բարձրացված - միջին, բարձր և գերբարձր հաճախականության շենքերի և սենքերի շինարարական տարրերի մոտակայքով: Եթե դրանցից խուսափել հնարավոր չէ, ապա համապատասխան շինարարական տարրերի համար անհրաժեշտ է կիրառել ոչ մագնիսական և քիչ մագնիսական նյութեր և ստուգել հաշվարկով նրանցում էլեկտրաէներգիայի կորուստները և նրանց տաքացման ջերմաստիճանը: Անհրաժեշտության դեպքում հանձնարարվում է նախատեսել էկրանների սարքում. փոփոխական հոսանքի 2,4 կՀց հաճախականության հոսանահաղորդիչների համար մագնիսական նյութից ամրացնող դետալների կիրառում չի հանձնարարվում, իսկ 4 կՀց և բարձր հաճախականության դեպքում չի թույլատրվում՝ բացառությամբ ջրահովացման տարրերին հաղորդաձողերի միացման հանգույցների: Այդպիսի հոսանահաղորդիչների հենարանային կոնստրուկցիաները և պաշտպանական էկրանները (բացառությամբ համառանցք հոսանահաղորդիչների) պետք է պատրաստվեն ոչ մագնիսական կամ սակավ մագնիսական նյութերից. Հաղորդաձողերի և հպակային միացումների ջերմաստիճանը, հաշվի առնելով տաքացումն էլեկտրական հոսանքով և արտաքին ջերմային ճառագայթումներով, չպետք է գերազանցի 900C: Երկրորդային հոսանաբերների համար վերակառուցվող կայանքներում թույլատրվում է հիմնավորված դեպքերում պղնձե հաղորդաձողերի համար 1400C, ալյումինե հաղորդաձողերի համար՝ 120 0C, ընդ որում հաղորդաձողերի միացումները պետք է կատարել եռակցումով: Հաղորդաձողերի սահմանային ջերմաստիճանը տրված հոսանային բեռնվածքի դեպքում և ըստ միջավայրի պայմանների պետք է ստուգվի հաշվարկով: Անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսել հարկադրական օդային կամ ջրային հովացում:

351. Աշխատանքի հանդարտ ռեժիմով էլեկտրավառարանների և էլեկտրատաքացուցիչ կայանքներում, այդ թվում` անուղղակի գործողության աղեղային, պլազմային, դիմադրությամբ աղեղային տաքացման (տես սույն ՏԿ-ի 313-րդ կետը), ուղղակի գործողության աղեղայիններից - վակուումային (նաև գարնիսաժային), ինդուկցիոն և դիէլետրիկական տաքացման` ներառյալ ԷԽՎ, ԷԽՁ, և ԷԽՄ, էլեկտրոնաճառագայթային, իոնային և լազերային՝ երկրորդային հոսանաբերների կոշտ հոսանահաղորդիչների համար պետք է կիրառվեն ալյումինից կամ ալյումինի համաձուլվածքից հաղորդաձողեր: Հարվածային բեռնվածքով էլեկտրավառարանների կայանքների երկրորդային հոսանաբերման կոշտ մասի համար, մասնավորապես պողպատա- և թուջաձուլման աղեղային վառարանների համար հանձնարարվում է կիրառել ալյումինային համաձուլվածքից հոսանաձողեր՝ բարձր մեխանիկական և հոգնածային ամրությամբ: Հաղորդաձողերի բազմաբևեռ փաթեթից կազմված փոփոխական հոսանքի շղթաներում երկրորդային հոսանաբերման կոշտ հոսանահաղորդիչը հանձնարարվում է կատարել շերտահավաք` տարբեր ֆազերի զուգահեռ հերթագայվող շղթաներով կամ հոսանքի ուղիղ և հակառակ ուղղությունների համար: Հանձնարարվում է բարձրացված-միջին հաճախականության կոշտ միաֆազ հոսանահաղորդիչները կատարել շերտահավաք և համառանցք: Հիմնավորված դեպքերում թույլատրվում է երկրորդային հոսանամոտեցման կոշտ հոսանահաղորդիչների պատրաստում պղնձից: Ճկուն հոսանահաղորդիչն էլեկտրավառարանների շարժական տարրերի վրա պետք է կատարել պղնձե ճկուն մալուխներով կամ պղնձե ճկուն ժապավեններով: Արդյունաբերական հաճախականության 6 կԱ և ավելի հոսանքի և բարձրացված-միջին ու բարձր հաճախականությունների ցանկացած հոսանքների համար հանձնարարվում է կիրառել ջրահովացմամբ ճկուն մալուխներ:

352. Հանձնարարվող թույլատրելի երկարատև հոսանքները բերված են հետևյալ բեռնվածքի դեպքում. ուղղանկյուն հաղորդաձողերի շերտահավաք փաթեթից հոսանահաղորդիչների՝ արդյունաբերական հաճախականության հոսանքով - 23-ից մինչև 27-րդ աղյուսակներում, երկու ուղղանկյուն հաղորդաձողերից բարձրացված-միջին հաճախականության հոսանքով հոսանահաղորդիչներ 28 և 29 աղյուսակներում, երկու համակենտրոն խողովակներից համառանցք հոսանահաղորդիչներինը - 30 և 31 աղյուսակներում, ԱՍԳ (АСГ) մակնիշի մալուխներինը - 32 աղյուսակում և ՍԳ(СГ) մակնիշինը - 33 աղյուսակում: Հոսանքներն աղյուսակներում ընդունված են` հաշվի առնելով շրջապատող օդի 250C ջերմաստիճանը, ուղղանկյուն հաղորդաձողերինը՝ 700C, ներքին խողովակինը՝ 750C, մալուխի ջղերինը՝ 800C (ուղղման գործակիցները շրջապատող օդի ուրիշ ջերմաստիճանի դեպքում բերված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգում:

 

Աղյուսակ 23

 

Ալյումինե ուղղանկյուն հաղորդաձողերի շերտահավաք փաթեթից կազմված միաֆազ հոսանահաղորդիչների արդյունաբերական հաճախականության թույլատրելի երկարատև հոսանքը

 

Շերտի չափսը,մմ

Հոսանային բեռնվածքը, Ա, փաթեթի մեջ շերտերի քանակի դեպքում

2

4

6

8

12

16

20

24

100X10

1250

2480

3705

4935

7380

9850

12315

14750

120X10

1455

2885

4325

5735

8600

11470

14315

17155

140X10

1685

3330

4980

6625

9910

13205

16490

19785

160X10

1870

3705

5545

7380

11045

14710

18375

22090

180X10

2090

4135

6185

8225

12315

16410

20490

24610

200X10

2310

4560

6825

9090

13585

18105

22605

27120

250X10

2865

5595

8390

11185

16640

22185

27730

33275

250X20

3910

7755

11560

15415

23075

30740

38350

46060

300X10

3330

6600

9900

13200

19625

26170

32710

39200

300X20

4560

8995

13440

17880

26790

35720

44605

53485

 

Աղյուսակ 24

 

Պղնձե ուղղանկյուն հաղորդաձողերի շերտահավաք փաթեթից կազմված միաֆազ հոսանահաղորդիչների արդյունաբերական հաճախականության թույլատրելի երկարատև հոսանքը

 

Շերտի չափսը,մմ

Հոսանային բեռնվածքը, Ա, փաթեթի մեջ շերտերի քանակի դեպքում

2

4

6

8

12

16

20

24

100X10

1880

3590

5280

7005

10435

13820

17250

20680

120X10

2185

4145

6110

8085

1205

15935

19880

23780

140X10

2475

4700

6920

9135

13585

18050

22465

269302

160X10

2755

5170

7670

10150

15040

19930

24910

9800

180X10

3035

5735

8440

11140

16545

21900

27355

32760

200X10

3335

6300

9280

12220

18140

24065

29985

35910

250X10

4060

7660

11235

14805

21930

29140

36235

43430

300X10

4840

9135

13395

17670

26225

34780

43380

51700

 

Աղյուսակ 25

 

Ալյումինե ուղղանկյուն հաղորդաձողերի շերտահավաք փաթեթից կազմված եռաֆազ հոսանահաղորդիչների արդյունաբերական հաճախականության թույլատրելի երկարատև հոսանքը

 

Շերտի
չափսը,մմ

Հոսանային բեռնվածքը, Ա,
փաթեթի մեջ շերտերի քանակի դեպքում

3

6

9

12

18

24

100X10

1240

2470

3690

4920

7390

9900

120X10

1445

2885

4300

5735

8560

11435

140X10

1665

3320

4955

6605

9895

13190

160X10

1850

3695

5525

7365

11025

14720

180X10

2070

4125

6155

8210

12290

16405

200X10

2280

4550

6790

9055

13565

18080

250X10

2795

5590

8320

11095

16640

22185

250X20

3880

7710

11540

15385

23010

30705

300X10

3300

6580

9815

13085

19620

26130

300X20

4500

8960

13395

17860

26760

35655

 

Աղյուսակ 26

 

Յուղաներկով կամ էմալային լաքով ներկված ալյումինե հաղորդաձողերի թույլատրելի երկարատև հոսանային բեռնվածքի գործակիցները (K) (աղ. 7.5.1 և 7.5.3)

 

Շերտերի քանակը փաթեթի մեջ
K գործակիցը՝ շերտի բարձրության դեպքում, մմ

2

3-4

6-9

12-16

20-24

100-120

1,25

1,18

1,15

1,14

1,13

140-160

1,24

1,16

1,14

1,10

1,09

180-300

1,23

1,15

1,12

1,09

1,07

 

353. Թույլատրելի երկարատև հոսանային բեռնվածքի իջեցված գործակիցը ԱԴ31Տ (АД31Т) համաձուլվածքից հաղորդաձողերի համար 0.94. . .

 

Աղյուսակ 27

 

Պղնձե ուղղանկյուն հաղորդաձողերի շերտահավաք փաթեթից կազմված եռաֆազ հոսանահաղորդիչների արդյունաբերական հաճախականության թույլատրելի երկարատև հոսանքը

 

Շերտի
չափսը,մմ

Հոսանային բեռնվածքը, Ա, փաթեթի մեջ շերտերի քանակի դեպքում

3

6

9

12

18

24

100X10

1825

3530

5225

6965

10340

13740

120X10

2105

4070

6035

8000

11940

15885

140X10

2395

4615

6845

9060

13470

17995

160X10

2660

5125

7565

10040

14945

19850

180X10

2930

5640

8330

11015

16420

21810

200X10

3220

6185

9155

12090

18050

23925

250X10

3900

7480

11075

14625

21810

28950

300X10

4660

8940

13205

17485

25990

34545

 

354. 23-ից մինչև 26 աղյուսակներում հոսանքները բերված են չներկված հաղորդալարերի համար, որոնք տեղակայված են կողի վրա, նրանց միջև 30 մմ բացակի դեպքում՝ 300 մմ բարձրությամբ հաղորդաձողերի համար և 20 մմ՝ 250 մմ և պակաս բարձրությամբ հաղորդաձողերի համար:

 

Աղյուսակ 28

 

Ալյումինե երկու ուղղանկյուն հաղորդաձողերից կազմված հոսանահաղորդիչների բարձրացված-միջին հաճախականության թույլատրելի երկարատև հոսանքը

 

Հաղորդաձողի լայնությունը, մմ

Հոսանային բեռնվածքը, Ա, հաճախականության դեպքում, Հց

500

1000

2500

4000

8000

10000

25

310

255

205

175

145

140

30

365

305

245

205

180

165

40

490

410

325

265

235

210

50

615

510

410

355

300

285

60

720

605

485

410

355

330

80

960

805

640

545

465

435

100

1160

980

775

670

570

535

120

1365

1140

915

780

670

625

150

1580

1315

1050

905

770

725

200

2040

1665

1325

1140

970

910

 

355. Հոսանքի թափանցման հ խորությունն ալյումինե հաղորդաձողերի դեպքում՝

փոփոխական հոսանքի f հաճախականությունից կախված.

 

f, կՀց

0,5

1,0

2,5

4,0

8,0

10,0

հ, մմ

4,2

3,0

1,9

1,5

1,06

0,95

 

Աղյուսակ 29

 

Պղնձե երկու ուղղանկյուն հաղորդաձողերից կազմված հոսանահաղորդիչների բարձրացված-միջին հաճախականության թույլատրելի երկարատև հոսանքը

 

Հաղորդաձողի լայնությունը, մմ

Հոսանային բեռնվածքը, Ա, հաճախականության դեպքում, Հց

500

1000

2500

4000

8000

10000

25

355

295

230

205

175

165

30

425

360

275

245

210

195

40

570

465

370

330

280

265

50

705

585

460

410

350

330

60

835

685

545

495

420

395

80

1100

915

725

645

550

515

100

1325

1130

895

785

675

630

120

1420

1325

1045

915

785

735

150

1860

1515

1205

1060

910

845

200

2350

1920

1485

1340

1140

1070

 

356. Հոսանքի թափանցման խորությանը` հ, պղնձե հաղորդաձողերի դեպքում`

 

կախված փոփոխական հոսանքի f հաճախականությունից.

 

f, կՀց

0,5

2,4

2,5

4,0

8,0

10,0

հ, մմ

3,3

2,4

1,5

1,19

0,84

0,75

 

357. 28 և 29 աղյուսակներում հոսանքները բերված են չներկված հաղորդաձողերի համար, հոսանքի թափանցման խորության 1,2-ին հավասար հաշվարկային հաստությամբ, հաղորդաձողերի միջև 20 մմ՝ բացակով, հաղորդաձողերը կողի վրա տեղակայելիս և հորիզոնական հարթության մեջ անցկացնելիս:

358. Հոսանահաղորդիչների և հաղորդաձողերի հաստությունը, որոնց թույլատրելի երկարատև հոսանքները բերված են 28 և 29 աղյուսակներում, պետք է հավասար լինեն կամ մեծ հաշվարկայինից, այն պետք է ընդունել` հաշվի առնելով հաղորդաձողերի մեխանիկական ամրությանը ներկայացվող պահանջները, այն տեսականիից, որոնք բերվում են ստանդարտներում կամ տեխնիկական պայմաններում:

359. Հանձնարարվում է հոսանքի խտությունը ջրահովացմամբ կոշտ և ճկուն, արդյունաբերական հաճախականության հոսանահաղորդիչներում. ալյումինից և ալյումինի համաձուլվածքից՝ մինչև 6 Ա/մմ 2 , պղնձե՝ մինչև 8 Ա/մմ 2: Հոսանքի օպտիմալ խտությունն այդպիսի հոսանահաղորդիչներում, ինչպես նաև բարձրացված-միջին, բարձր և գերբարձր հաճախականության համանման հոսանահաղորդիչներում պետք է ընտրվի ըստ բերված ծախսերի նվազագույնի:

360. Բարձրացված-միջին հաճախականության գծերի համար բացի հոսանահաղորդիչներից, հանձնարարվում է կիրառել հատուկ համառանցք մալուխներ (տես նաև սույն ՏԿ-ի 386-րդ կետը): Համառանցք ԿՎՍՊ-Մ(КBСП-М ) մալուխը (անվանական լարումը 2 կՎ) հաշվարկված է հետևյալ թույլատրելի հոսանքների համար.

 

f, կՀց

0,5

2,4

4,0

8,0

10,0

I, Ա

400

360

340

300

290

 

Շրջապատող միջավայրի ջերմաստիճանից կախված ԿՎՍՊ-Մ(КBСП-М ) մալուխի համար սահմանված են բեռնվածքի Kբ գործակցի հետևյալ թույլատրելի արժեքները.

t, 0 C

25

30

35

40

45

1,0

0,93

0,87

0,80

0,73

361. ԷՋԿ-ի 10 կԱ և ավելի անվանական հոսանքի կոշտ հոսանահաղորդիչների դինամիկական դիմացկունությունը ԿՄ-ի հոսանքների դեպքում պետք է հաշվարկված լինի՝ հաշվի առնելով հաղորդաձողերի շրջադարձի և փոխհատման տեղերում էլեկտրամագնիսական ուժերի հնարավոր մեծացումը: Այդպիսի հոսանահաղորդչի հենարանների միջև հեռավորությունները որոշելիս պետք է ստուգված լինի մասնակի կամ լրիվ ռեզոնանսի ծագման հնարավորությունը:

 

Աղյուսակ 30

 

Ալյումինե երկու համառանցք խողովակներից կազմված հոսանահաղորդիչների բարձրացված-միջին հաճախականության թույլատրելի երկարատև հոսանքը

 

Խողովակի տրամագիծը, մմ

Հոսանային բեռնվածքը բերված են չներկված խողովակների համար՝ պատերի 10 մմ հաստությամբ, Ա, հաճախականության դեպքում, կՀց

արտաքին

ներքին

0,5

1,0

2,5

4,0

8,0

10,0

150

110
90
70

1330
1000
800

1110
835
670

885
665
530

770
570
465

640
480
385

615
455
370

180

140
120
100

1660
1280
1030

1400
1075
905

1095
855
720

950
740
620

800
620
520

760
590
495

200

160
140
120

1890
1480
1260

1590
1230
1070

1260
980
840

1080
845
725

910
710
610

865
675
580

220

180
160
140

2185
1660
1425

1755
1390
1185

1390
1100
940

1200
950
815

1010
800
685

960
760
650

240

200
180
160

2310
1850
1630

1940
1550
1365

1520
1230
1080

1315
1065
930

1110
895
785

1050
850
745

260

220
200
180

2530
2040
1820

2130
1710
1530

1780
1355
1210

1450
1165
1040

1220
980
875

1160
930
830

280

240
220
200

2780
2220
2000

2320
1865
1685

1850
1480
1320

1590
1275
1150

1335
1075
960

1270
1020
930

 

362. Արդյունաբերական հաճախականության 1,5 կԱ և ավելի փոփոխական հոսանքի և բարձրացված-միջին, բարձր և գերբարձր հաճախականության ցանկացած հոսանքների հոսանահաղորդիչների հաղորդաձողային փաթեթի սեղմման համար որպես մետաղական մասեր հանձնարարվում է օգտագործել П-ձև հատույթի ճկված պրոֆիլ՝ թերթավոր ոչ մագնիսական պողպատից: Թույլատրվում է նաև կիրառել եռակցային պրոֆիլներ և սիլումինային մասեր (բացի ծանր բազմաշերտ փաթեթների սեղմիչներից):

Հանձնարարվում է սեղմման համար կիրառել հեղույսներ և գամասեղներ ոչ մագնիսական քրոմանիկելային, պղնձացինկային (արույր) համաձուլվածքներից:

Աղյուսակ 31

 

Պղնձե երկու համառանցք խողովակներից կազմված հոսանահաղորդիչների բարձրացված-միջին հաճախականության թույլատրելի երկարատև հոսանքը

 

Խողովակի
տրամագիծը, մմ

Հոսանային բեռնվածքը բերված են չներկված խողովակների համար՝ պատերի 10 մմ հաստությամբ, Ա, հաճախականության դեպքում, կՀց

արտաքին

ներքին

0,5

1,0

2,5

4,0

8,0

10,0

150

110
90
70

1530
1150
920

1270
950
760

1010
750
610

895
670
540

755
565
455

715
535
430

180

140
120
100

1900
1480
1250

1585
1225
1030

1240
965
815

1120
865
725

945
730
615

895
690
580

200

160
140
120

2119
1690
1460

1810
1400
1210

1430
1110
965

1275
995
830

1075
840
715

1020
795
665

220

180
160
140

2420
1915
1620

2000
1585
1350

1580
1250
1150

1415
1110
955

1190
940
810

1130
890
765

240

200
180
160

2670
2130
1880

2200
1765
1555

1740
1395
1230

1565
1245
1095

1310
1050
925

1250
995
875

260

220
200
180

2910
2360
2100

2380
1950
1740

1910
1535
1375

1705
1315
1225

1740
1160
1035

1365
1050
980

280

240
220
200

3220
2560
2310

2655
3130
1900

2090
1680
1500

1865
1500
1340

1580
1270
1135

1490
1200
1070

 

363. Որպես մեկուսացնող հենարաններ 1,6 կՎ-ից բարձր հոսանահաղորդիչների համար պետք է կիրառվեն ճենապակե կամ ապակե հենարանային մեկուսիչներ, ընդ որում` արդյունաբերական հաճախականության 1,5 կԱ և ավելի հոսանքի և բարձրացված-միջին, բարձր և գերբարձր հաճախականության ցանկացած հոսանքների դեպքում մեկուսիչի ամրանը պետք է լինի ալյումինե: Մեկուսիչների ամրանը պետք է կատարվի ոչ մագնիսական (քիչ մագնիսական) նյութերից կամ պաշտպանված լինի ալյումինե էկրաններով:

 

Աղյուսակ 32

 

ԱՍԳ(АСГ) մակնիշի 1 կՎ լարման մալուխների բարձրացված-միջին հաճախականության թույլատրելի երկարատև հոսանքը  միաֆազ բեռնվածքի դեպքում

 

Հոսանահաղորդիչ ջղի հատույթը, մմ2

Հոսանային բեռնվածքը, Ա, հաճախականության դեպքում, Հց

0.5

1.0

2.5

4.0

8.0

10.0

2X25

100

80

66

55

47

45

2X35

115

95

75

65

55

50

2X50

130

105

85

75

62

60

2X70

155

130

100

90

75

70

2X95

180

150

120

100

85

80

2X120

200

170

135

115

105

90

2X150

225

185

150

130

110

105

             

3X25

115

95

75

60

55

50

3X35

135

110

85

75

65

60

3X50

155

130

100

90

75

70

3X70

180

150

120

100

90

80

3X95

205

170

135

120

100

95

3X120

230

200

160

140

115

110

3X150

250

220

180

150

125

120

3X185

280

250

195

170

140

135

3X240

325

285

220

190

155

150

             

3X50+1X25

235

205

160

140

115

110

3X70+1X35

280

230

185

165

135

130

3X95+1X50

335

280

220

190

160

150

3X120+1X50

370

310

250

215

180

170

3X150+1X70

415

340

260

230

195

190

3X185+1X70

450

375

300

255

210

205

 

364. Էլեկտրաջերմային կայանքների երկրորդային հոսանաբերների ուղղանկյուն կամ խողովակաձև հոսանաձողային փաթեթների տարբեր բևեռականության (տարբեր ֆազերի) հոսանաձողերի միջև, որոնք տեղավորված են արտադրական սենքերում, մեկուսացման էլեկտրական ամրության մակարդակը պետք է համապատասխանի էլեկտրավառարանների կամ էլեկտրատաքացուցիչ սարքվածքների առանձին տեսակների (տիպերի) համար ստանդարտներին կամ արտադրող կազմակերպության տեխնիկական պայմաններին: Եթե այդպիսի տվյալները բացակայում են, ապա կայանքը շահագործման մեջ մտցնելիս պետք է ապահովված լինեն 34 աղյուսակին համապատասխան հարաչափեր:

365. Որպես լրացուցիչ միջոցառում՝ աշխատանքի հուսալիության բարձրացման և մեկուսացման դիմադրության նորմավորվող արժեքի ապահովման համար հանձնարարվում է երկրորդային հոսանաբերման հաղորդաձողերը սեղմիչների տեղերում լրացուցիչ մեկուսացնել մեկուսչային լաքով կամ ժապավենով, իսկ տարբեր ֆազերի (տարբեր բևեռականության) փոխհատուցիչների միջև ամրացնել մեկուսչային միջադիրներ, որոնք դիմացկուն են ջերմային և մեխանիկական տեսանկյունից:

 

Աղյուսակ 33

 

ՍԳ(СГ) մակնիշի 10 կՎ լարման մալուխների բարձրացված-միջին հաճախականության թույլատրելի երկարատև հոսանքը միաֆազ բեռնվածքի դեպքում

 

Հոսանահաղորդիչ ջղի հատույթը, մմ2

Հոսանային բեռնվածքը, Ա, հաճախականության դեպքում, Հց

0,5

1,0

2,5

4,0

8,0

10,0

2X25

115

95

76

70

57

55

2X35

130

110

86

75

65

60

2X50

150

120

96

90

75

70

2X70

180

150

115

105

90

85

2X95

205

170

135

120

100

95

2X120

225

190

150

130

115

105

2X150

260

215

170

150

130

120

 

3X25

135

110

90

75

65

60

3X35

160

125

100

90

75

70

3X50

180

150

115

105

90

85

3X70

210

170

135

120

105

95

3X95

245

195

155

140

115

110

3X120

285

230

180

165

135

130

3X150

305

260

205

180

155

145

3X185

340

280

220

200

165

160

3X240

375

310

250

225

185

180

             

3X50+1X25

290

235

185

165

135

130

3X70+1X35

320

265

210

190

155

150

3X95+1X50

385

325

250

225

190

180

3X120+1X50

430

355

280

250

210

200

3X150+1X70

470

385

310

275

230

220

3X185+1X70

510

430

340

300

250

240

 

366. Հոսանային բեռնվածքները բերված են` ելնելով օգտագործումից.

1) եռաջիղ մալուխների համար,

ա. «ուղիղ» ուղղությամբ` մեկ ջղի.

բ. «հակառակ» ուղղությամբ` երկու.

2) քառաջիղ մալուխների համար «ուղիղ» և «հակառակ» ուղղություններով- երկուական ջիղ՝ խաչաձև դասավորված:

 

Աղյուսակ 34

 

Երկրորդային հոսանաբերների հոսանահաղորդիչների մեկուսացման դիմադրությունը

 

էլեկտրավառարանի կամ էլեկտրատաքացուցիչ սարքվածքի հզորությունը, ՄՎ.Ա

Մեկուսացման նվազագույն դիմադրությունը, կՕմ
հոսանահաղորդիչների համար

մինչև 1,0

0,1-ից մինչև 1,6

1,6-ից մինչև 3,0

3,0-ից մինչև 15

մինչև 5
5-ից մինչև 25
25-ից բարձր

10
5
2.5

20
10
5

100
50
25

500
250
100

 

367. Մեկուսացման դիմադրությունը պետք է չափել 1,0 կամ 2,5 կՎ լարման մեգաօհմմետրով տրանսֆորմատորի կերպափոխիչի, կոմունալ ապարատների, դիմադրության տաքացուցիչների արտանցիչներից անջատված հոսանահաղորդիչների դեպքում, ջրային հովացման համակարգի էլեկտրոդների և ճկափողերի հանված վիճակում:

368. Հաստատուն կամ փոփոխական հոսանքի կոշտ հոսանահաղորդչի տարբեր բևեռականության (տարբեր ֆազերի) հաղորդաձողերի միջև հեռավորությունները պետք է լինեն 35 աղյուսակում նշված սահմաններում և որոշվեն՝ կախված նրա լարման անվանական արժեքից, հոսանքի տեսակից և հաճախականությունից:

 

Աղյուսակ 35

 

Հեռավորությունը երկրորդային հոսանաբերման հոսանահաղորդչի հաղորդաձողերի միջև

 

Սենքը, որի մեջ անցկացվում է հոսանահաղորդիչը

Մեկուսչային հեռավորությունը, մմ, կախված հոսանքից, հաճախականությունից և լարումից

հաստատուն

փոփոխական

մինչև
1,6 կՎ

1,6-ից մինչև 3 կՎ

0,05 կՀց

0,5-ից մինչև 10 կՀց

10 կՀց-ից բարձր

մինչև 1,6 կՎ

1,6-ից մինչև 3 կՎ

մինչև 1,6 կՎ

1,6-ից մինչև 3 կՎ

1,6-ից մինչև
15 կՎ

Չոր անփոշի
Չոր փոշոտ անհաղորդիչ փոշի

12-25
16-30

30-130
35-150

15-20
20-25

25-30
30-35

15-20
20-25

25-350
30-35

40-140
45-150

 

369. Հաղորդաձողի` մինչև 250 մմ բարձրության դեպքում: Ավելի մեծ բարձրության դեպքում հեռավորությունը պետք է մեծացվի 5-ից մինչև 10 մմ-ով:

370. Կամրջակային, կախովի, բարձակավոր և ուրիշ նման ամբարձիչները և բազմաճախարակները, որոնք օգտագործվում են սենքերում, որտեղ գտնվում են ուղղակի գործողության դիմադրության էլեկտրատաքացուցիչ սարքվածքներ, ուղիղ և համակցված գործողության աղեղային վառարանների ինքնաեռակալվող էլեկտրոդների տարաթողմամբ դիմադրության էլեկտրական վառարանների կայանքներ՝ առանց կայանքների անջատման, պետք է ունենան մեկուսացնող միջադիրներ (որոնք կապահովեն մեկուսացման երեք աստիճանները՝ յուրաքանչյուր աստիճանի 0,5 ՄՕմ-ից ոչ պակաս դիմադրությամբ) և բացառում են տեղեկայանքի լարման տակ գտնվող տարրերի հողի հետ միացման հնարավորությունը (ամբարձիչ-տրանսպորտային մեխանիզմների կեռի կամ մետաղաճոպանի միջոցով):

371. Էլեկտրաջերմային կայանքների սարքավորանքի, ապարատների և այլ տարրերի ջրային հովացման համակարգը պետք է կատարված լինի հովացման համակարգի վիճակի վերահսկման հնարավորության հաշվառմամբ: Հանձնարարվում է հետևյալ ռելեների տեղակայում. ճնշման, շիթային և ջերմաստիճանի (վերջին երկուսը ջրի՝ նրա կողմից հովացվող տարրերից ելքի վրա) ազդանշանման վրա նրանց աշխատանքով: Այն դեպքում, երբ հովացնող ջրի հոսքի դադարեցումը կամ գերտաքացումը կարող են բերել ԷՋԿ-ի տարրերի վթարային վնասման, պետք է ապահովված լինի կայանքի ինքնավար անջատում: Ջրահովացման համակարգը` բաց (ջրմուղի ցանցից կամ կազմակերպության շրջապտույտային ջրամատակարարման ցանցից) կամ փակ (երկկոնտուր՝ ջերմափոխանակիչներով), անհատական կամ խմբային` պետք է ընտրվի ջրի որակին ներկայացվող պահանջների հաշվառմամբ,որոնք նշված են էլեկտրաջերմային կայանքի սարքավորման ստանդարտների կամ արտադրող կազմակերպության տեխնիկական պահանջների մեջ: Էլեկտրաջերմային կայանքների ջրահովացվող տարրերը հովացման բաց համակարգի դեպքում պետք է հաշվարկված լինեն ջրի առավելագույն 0,6 ՄՊա և նվազագույն 0,2 ՄՊա ճնշման համար: Եթե սարքավորման ստանդարտում կամ տեխնիկական պայմաններում այլ նորմատիվային մեծություններ չեն բերված, ջրի որակը պետք է բավարարի 36-րդ աղյուսակում բերված պահանջներին:

 

Աղյուսակ 36

 

Էլեկտրաջերմային կայանքների ջրահովացման համակարգի ջրի որակին ներկայացվող պահանջներ

 

Ցուցանիշը

Ջրամատակարարման ցանցի աղբյուրի տեսակը

տնտեսական խմելու ջրմուղ

ձեռնարկության շրջապտույտային ջրամատակարարման ցանց

Կոշտություն, մգ.համ/լ, ոչ ավելի

   

ընդհանուր

7

-

կարբիդային, կարբոնատային

-

5

Պարունակությունը մգ/լ ոչ ավելի

   

կախված նյութերի (պղտորություն)

3

100

ակտիվ քլորի

0.5

չկա

երկաթի

0.3

1.5

pH

6.5 - 9.5

7-8

t,0C, ոչ ավելի

25

30

 

Հանձնարարվում է հովացնող ջրի կրկնակի օգտագործում այլ տեխնոլոգիական կարիքների համար՝ ջրահավաքման և վերամղման սարքվածքով:

Էլեկտրաջերմային կայանքների տարրերի հովացման համակարգերում, որոնք օգտագործվում են շրջապտույտային ջրամատակարարման ցանցից, հանձնարարվում է նախատեսել մեխանիկական զտիչներ՝ ջրի մեջ կախված մասնիկների պարունակության իջեցման համար: Ջրահովացման անհատական փակ համակարգի ընտրության դեպքում հանձնարարվում է նախատեսել ջրի շրջապտույտի երկրորդային կոնտուրի սխեմա` առանց պահուստային պոմպի, որպեսզի աշխատող պոմպի շարքից դուրս գալու դեպքում սարքավորման վթարային կանգի համար ժամանակում օգտագործվի ջրմուղի ցանցի ջուրը: Ջրահովացման խմբային փակ համակարգի կիրառման դեպքում հանձնարարվում է նախատեսել մեկ կամ երկու պահուստային պոմպերի տեղակայում՝ պահուստի ինքնավար միացումով:

372. Էլեկտրաջերմային կայանքի տարրերը, որոնք կարող են գտնվել լարման տակ, հոսող կամ շրջապտույտային ջրով հովացնելիս շահագործող անձնակազմի համար վտանգավոր պոտենցիալի խողովակաշարերով դուրս բերումը կանխելու համար պետք է նախատեսված լինեն մեկուսացնող ճկափողեր (ճկախողովակ): Ճկափողի մատուցման և դատարկման ծայրերը պետք է ունենան մետաղե կցախողովակներ, որոնք պետք է հողակցված լինեն, եթե չկա ցանկապատ՝ միացված կայանքի դեպքում անձնակազմի հպումը բացառելու համար: Ջրային հովացման մեկուսացնող ճկափողերի երկարությունը, որոնք միացնում են տարբեր բևեռականության տարրերը, պետք է լինեն սարքավորումը պատրաստող գործարանների տեխնիկական փաստաթղթերի մեջ նշվածից ոչ պակաս, այդպիսի տվյալների բացակայության դեպքում հանձնարարվում է ճկափողերի երկարությունն ընտրել հավասար. մինչև 1,6 կՎ անվանական լարման դեպքում 1,5 մ-ից ոչ պակաս մինչև 25 մմ ներքին տրամագծով ճկափողերի դեպքում և 2,5 մ՝ 25 մմ-ից ավելի ներքին տրամագծով ճկափողերի համար, 1,6 կՎ-ից բարձր անվանական լարման դեպքում՝ համապատասխանաբար 2,5 մ և 4 մ: Ճկափողի երկարությունը չի նորմավորվում, եթե ճկափողի և հոսային խողովակի միջև կա խզում, և ջրի շիթն ազատ թափվում է ձագարի մեջ:

373. ԷՋԿ, որոնց սարքավորանքը պահանջում է օպերատիվ սպասարկում շենքի հատակի նիշից 2 մ և ավելի բարձրության վրա, պետք է հանդերձվեն աշխատանքային հարթակներով, որոնք ցանկապատված են բազրիքներով՝ մշտական սանդուղքներով: Շարժական (օրինակ, փոխագուցավոր) սանդուղքների կիրառում չի թույլատրվում: Այն գոտում, որտեղ հնարավոր է անձնակազմի հպում լարման տակ գտնվող սարքավորման մասերին, հարթակները, ցանկապատերը և սանդուղքները պետք է կատարվեն չայրվող նյութերից և ունենան ծածկույթ՝ դիէլեկտրիկական նյութից, որն այրումը չի տարածում:

374. Էլեկտրաջերմային սարքավորման հիդրոշարժաբերի համակարգերի պոմպակուտակիչ և յուղաճնշումային կայանքները, որոնք պարունակում են 60 կգ և ավելի յուղ, պետք է դասավորվեն յուղի վթարային հեռացումը և սույն ՏԿ-ի 334-րդ կետից մինչև 344-րդ կետի պահանջների կատարումը ապահովող սենքերում:

375. Էլեկտրաջերմային կայանքներում կիրառվող անոթները, որոնք աշխատում են 70 կՊա-ից բարձր ճնշման տակ, սեղմած գազ օգտագործող սարքավորումները, ինչպես նաև ճնշակային կայանքները պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության տեխնիկական անվտանգության ազգային ծառայության կողմից հաստատված նորմերին:

376. Նախնական նոսրացման վակուում-պոմպերի արտանետվածքի գազերը պետք է հեռացվեն դեպի դուրս, այդ գազերը բաց թողնել արտադրական կամ նման սենքերի մեջ թույլատրվում է, երբ այդ դեպքում խախտված չեն լինի աշխատանքային գոտում օդին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:

 

36. ՈՒՂՂԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ, ԱՆՈԻՂՂԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՂԵՂԱՅԻՆ ՎԱՌԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՂԵՂԱՅԻՆ ՎԱՌԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

377. Փոփոխական հոսանքի աղեղային պողպատահալման վառարանների (ԱՊՎ) կամ հաստատուն հոսանքի աղեղային պողպատահալման վառարանների (ԱՊՎՀՀ) կայանքներով կազմակերպությունների էլեկտրամատակարարման համակարգը պետք է կատարել` հաշվի առնելով ԳՕՍՏ 13109 «Էլեկտրական էներգիա. Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. էլեկտրական էներգիայի որակի նորմեր ընդհանուր նշանակման էլեկտրամատակարարման համակարգերում» նորմավորվող էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների արժեքներն ընդհանուր նշանակության սնող էլեկտրական ցանցում, որին այդ կայանքները պետք է միացվեն: Ընդհանուր նշանակության սնման ցանցում լարման հարմոնիկների պարունակությունը սահմանափակելու նպատակով հանձնարարվում է դիտարկել ԱՊՎՀՀ կայանքներում մեծ թվով ուղղված ֆազերի կիրառման տեխնիկատնտեսական նպատակահարմարությունը, իսկ կերպափոխիչ տրանսֆորմատորների զույգ թվի դեպքում նրանց կեսի մոտ ԲԼ-ի փաթույթի «աստղ» սխեմայով կատարում և երկրորդ կեսի մոտ՝ «եռանկյունի»:  Աղեղային պողպատահալման վառարանների վառարանային ցածրացնող կամ կերպափոխիչ տրանսֆորմատորները թույլատրվում է միացնել ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերին` առանց լարման տատանումների և նրանում բարձր հարմոնիկների պարունակության հատուկ հաշվարկների, եթե պահպանվում է պայմանը`

 


Ներմուծեք նկարագրությունը_20271

 n
 ∑

 i=1

 S2աi/Sկ<0,01D

 

Այդ պայմանը չկատարվելու դեպքում հաշվարկով պետք է ստուգվի՝ արդյոք չեն գերազանցվում գործող ստանդարտով թույլատրվող լարման տատանման արժեքներ և (կամ) նրանում հարմոնիկների պարունակությունն այն էլեկտրաընդունիչների մոտ, որոնք սնում են ստանում տվյալ կետին միացված էլեկտրական ցանցից: Եթե ստանդարտի պահանջները չեն պահպանվում, պետք է աղեղային պողպատահալման վառարանների կայանքները միացնել ցանցի ԿՄ-ի ավելի մեծ հզորությամբ կետին կամ ապահովել համապատասխան միջոցառումների կատարումը, օրինակ, նախատեսել ուժային զտիչների և (կամ) ռեակտիվ հզորության արագագործ տիրիստորային փոխհատուցիչի օգտագործում: Տարբերակն ընտրվում է տեխնիկատնտեսական հիմնավորմանը համապատասխան:

որտեղ`  

Sաi

-

վառարանային իջեցնող կամ կերպափոխիչ տրանսֆորմատորի
անվանական հզորությունն է, ՄՎ.Ա,

 

Sկ

-

ԿՄ-ի հզորությունն է աղեղային վառարանների՝ ընդհանուր նշանա-
կության էլեկտրական ցանցերին միացման տեղում, ՄՎ.Ա,

 

n

-

աղեղային վառարանների միացվող կայանքների թիվն է,

 

D

-

գործակից աղեղային պողպատահալման վառարանների կայանքների. փոփոխական հոսանքի (ԱՊՎ) դեպքում հավասար է 1, իսկ հաստատուն հոսանքի (ԱՊՎՀՀ) դեպքում՝ 2:

378. Աղեղային վառարանների կայանքների վրա, որտեղ կարող են տեղի ունենալ շահագործումային ԿՄ-ներ, հանձնարարվում է միջոցառումներ ձեռնարկել նրանց առաջացրած հոսանքի զարկերը սահմանափակելու համար: Այդպիսի կայանքներում ԿՄ-ի հոսանքի զարկերը պետք է լինեն անվանական հոսանքի 3,5 պատիկից ոչ բարձր: Շահագործումային ԿՄ հոսանքների սահմանափակման համար ռեակտորների օգտագործման դեպքում հանձնարարվում է նախատեսել նրանց շունտավորման հնարավորություն հալման ժամանակ, երբ չի պահանջվում նրանց մշտական միացում:

379. Աղեղային վառարանների կայանքների վառարանային տրանսֆորմատորների (տրանսֆորմատորային ագրեգատների) համար պետք է նախատեսված լինեն.

1) առավելագույն հոսանային պաշտպանություն առանց պահաժամի, երկֆազ և եռաֆազ ԿՄ-ի փաթույթում, և արտանցիչների վրա, որոնք սարքինացված է շահագործումային ԿՄ-ի հոսանքներից և մագնիսացնող հոսանքի թռիչքներից՝ կայանքները միացնելիս.

2) գազային պաշտպանություն բաքի ներսում վնասվածքներից և բաքի մեջ յուղի մակարդակի իջեցումից.

3) պաշտպանություն վառարանային տրանսֆորմատորների փաթույթում և արտանցիչների վրա հողի հետ միաֆազ միակցումից, որոնք միացված են արդյունավետ հողակցված չեզոքով ցանցին.

4) պաշտպանություն գերբեռնումներից աղեղային վառարանների բոլոր տեսակների համար: Աղեղային պողպատահալման վառարանների կայանքների համար հանձնարարվում է նախատեսել պահաժամի՝ հոսանքից կախված բնութագրով պաշտպանություն: Պաշտպանությունը պետք է գործի տարբեր պահաժամերով՝ ազդանշանի և անջատման վրա: Պաշտպանության բնութագրերը և ժամանակի պահաժամերը պետք է ընտրվեն էլեկտրոդների բարձրացման արագության հաշվառմամբ՝ աղեղային վառարանների հոսանքի (հզորության) ինքնավար կարգավորիչն աշխատելիս, որպեսզի շահագործումային ԿՄ-ները իր ժամանակին վերացվեն էլեկտրոդների բարձրացմամբ և վառարանային անջատիչի անջատումը տեղի ունենա միայն կարգավորիչի խափանման կամ իր ժամանակին աշխատելու դեպքում.

5) պաշտպանություն վառարանային տրասնֆորմատորների հովացման համակարգում յուղի ջերմաստիճանի բարձրացումից՝ առավելագույն թույլատրելի ջերմաստիճանի հասնելիս ջերմաստիճանային տվիչների օգտագործմամբ, ազդանշանի վրա գործողությամբ, և անջատման վրա՝ այն գերազանցելիս.

6) պաշտպանություն վառարանային տրասնֆորմատորների հովացման համակարգում յուղի և ջրի շրջապտույտի խախտումից ազդանշանի վրա գործողությամբ՝ վառարանային տրանսֆորմատորի յուղի և ջրի հարկադրական շրջապտույտով յուղաջրային հովացման համար:

380. Աղեղային վառարանների կայանքները պետք է հանդերձված լինեն էլեկտրահաշվիչներով՝ սպառվող ակտիվ և ռեակտիվ էներգիայի վերահսկման համար, ինչպես նաև սարքերով՝ տեխնոլոգիական պրոցեսի վերահսկման համար: Ամպերմետրերը պետք է ունենան համապատասխան գերբեռնումային ցուցնակ: Միաֆազ աղեղային վառարանների կայանքների վրա պետք է տեղակայվեն սարքեր տրանսֆորմատորների ֆազային հոսանքների չափման համար, ինչպես նաև էլեկտրոդներում հոսանքների չափման և գրանցման համար: Աղեղային պողպատահալման վառարանի վրա հանձնարարվում է տեղակայել սարքեր, որոնք գրանցում են բեռնվածքի 30 րոպեանոց առավելագույն արժեքը:

381. Աղեղային վառարաններն արտադրամասի հատակի մակարդակից բարձր աշխատանքային հարթակների վրա դասավորելիս հարթակների տակ տեղը կարող է օգտագործվել վառարանային կայանքների այլ սարքավորման տեղավորելու համար (այդ թվում` վառարանային ենթակայանների) կամ վահանակային սենքի տեղավորման համար (հուսալի ջրամեկուսացմամբ) առանց մարդկանց մշտական մնալու:

382. Դիմադրության աղեղային վառարանների էլեկտրոդների տարաթողման ժամանակ միակցման հնարավորության բացառման համար աշխատանքային (տարաթողման) հարթակի վրա մեկուսչային ծածկույթից բացի (տես սույն ՏԿ-ի 373-րդ կետը) պետք է նախատեսել էլեկտրոդների միջև մշտական բաժանարար մեկուսացնող վահանների տեղակայում:

37. ԻՆԴՈՒԿՑԻՈՆ ԵՎ ԴԻԷԼԵԿՏՐԻԿԱԿԱՆ ՏԱՔԱՑՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

383. Ինդուկցիոն և դիէլեկտրիկական տաքացման կայանքների սարքավորանքը տրանսֆորմատորներով, տիրիստորային և իոնային կերպափոխիչներով կամ լամպային գեներատորներով և կոնդենսատորներով պետք է տեղակայվեն առանձին սենքի մեջ կամ հիմնավորված դեպքում, անմիջականորեն արտադրամասում Գ և Դ կարգի արտադրուառանձին սենքերի շինարարական կոնստրուկցիաները պետք է ունենան հրակայունության սահման ոչ պակաս սույն ՏԿ-ի 339-րդ կետում բերված արժեքներից՝ ներարտադրամասային վառարանային (այդ թվում՝ կերպափոխչային) ենթակայանների համար, նրանցում յուղի 10 տ-ից պակաս քանակի դեպքում:

384. Ինդուկտորների կոնտուրներում տրանսֆորմատորների և կերպափոխիչների օգտագործումը լավացնելու համար պետք է տեղակայվեն կոնդենսատորային մարտկոցներ: Ռեզոնանսի համալարումը հեշտացնելու համար կայունացվող հաճախականությամբ կայանքներում կոնդենսատորային մարտկոցները պետք է բաժանել երկու մասի. մշտական միացված և կարգավորվող:

385. Կայանքների տարրերի փոխադարձ դասավորությունը պետք է ապահովի ռեզոնանսային կոնտուրների հոսանահաղորդիչների ամենափոքր երկարություն՝ ակտիվ և ինդուկտիվ դիմադրությունները փոքրացնելու նպատակով:

386. Բարձրացված-միջին հաճախականության շղթայի համար, ինչպես նշված է սույն ՏԿ-ի 352-րդ կետում, հանձնարարվում է կիրառել համառանցք մալուխներ և հոսանահաղորդիչներ: Պողպատե զրահով մալուխների և պողպատե խողովակների մեջ հաղորդալարի կիրառում մինչև 10 կՀց բարձրացված-միջին հաճախականության շղթաների համար թույլատրվում է միայն մեկ մալուխի ջղերի կամ մեկ խողովակում հաղորդալարերի՝ հոսանքի ուղիղ և հակառակ ուղղությունների պարտադիր օգտագործման դեպքում: Պողպատե զրահով մալուխների (բացառությամբ հատուկ մալուխների) և պողպատե խողովակներում հաղորդալարի կիրառումը 10 կՀց-ից բարձր հաճախականությամբ շղթաների համար չի թույլատրվում: Պողպատե զրահով մալուխները և պողպատե խողովակում հաղորդալարերը, որոնք կիրառվում են արդյունաբերական, բարձրացված-միջին կամ իջեցված հաճախականություններում, պետք է անցկացվեն այնպես, որպեսզի զրահը և խողովակները չտաքանան արտաքին էլեկտրամագնիսական դաշտից:

387. Ինդուկցիոն վառարանների (ցանկացած հաճախականության) հալքանոթի «լռվելու» դեպքում և բարձրացված-միջին, բարձր և գերբարձր հաճախականության ցանցերում իրանի (հողի) նկատմամբ մեկուսացման խախտման դեպքում կայանքները վնասվելուց պաշտպանելու համար հաձնարարվում է էլեկտրական պաշտպանության սարքվածք՝ ազդանշանի կամ անջատման վրա գործողությամբ:

388. 8 կՀց և ավելի հաճախականության կայանքների շարժիչ-գեներատորները պետք է մատակարարվեն պարապ ընթացքի սահմանափակիչներով, որոնք գեներատորի գրգռումը կանջատեն աշխատանքային ցիկլերի միջև երկարատև դադարի դեպքում, երբ շարժիչ գեներատորի կանգը նպատակահարմար չէ: Բարձրացված-միջին և բարձր հաճախականության գեներատորների բեռնավորումն` ըստ ժամանակի, լավացնելու համար հանձնարարվում է կիրառել «սպասում» ռեժիմ այնտեղ, որտեղ դա թույլատրվում է ըստ տեխնոլոգիայի պայմանների:

389. Բարձր հաճախականության ինդուկցիոն և դիէլեկտրիկական տաքացման կայանքները պետք է ունենան էկրանացնող սարքվածքներ աշխատանքային տեղում էլեկտրամագնիսական դաշտի լարվածությունը սահմանափակելու համար մինչև այն արժեքները, որոնք որոշվում են սանիտարական կանոններով:

390. Դիէլեկտրիկական տաքացման չորացման խցերում (բարձր հաճախական չորացնող կայանքների) ուղղաձիգ ցանցաձև էլեկտրոդների կիրառմամբ, ցանցերը անցամասերի երկու կողմից պետք է հողակցվեն:

391. Ինդուկցիոն և դիէլեկտրիկական տաքացման բարձր հաճախականության կայանքների բլոկների դռները պետք է հանդերձված լինեն արգելափակումով, որի դեպքում դռան բացվելը հնարավոր է միայն ուժային բոլոր շղթաներն անջատելիս:

392. Կառավարման վահանների մոտ աշխատանքային տեղերի լայնությունը պետք է լինի 1,2 մ-ից ոչ պակաս, իսկ հալման վառարանների տաքացուցիչ սարքվածքների, տաքացուցիչ ինդուկտորների (ինդուկցիոն տաքացման դեպքում) և աշխատանքային կոնդենսատորների (դիէլեկտրիկական տաքացման դեպքում)` մոտ  0,8 մ-ից ոչ պակաս:

393. Հաճախականության շարժիչ-գեներատորային կերպափոխիչները, որոնք աշխատում են աղմուկի 60 դԲ-ից բարձր մակարդակով, պետք է տեղակայվեն էլեկտրամեքենայական սենքերում, որոնք ապահովում են աղմուկի իջեցում մինչև գործող սանիտարական նորմերով թույլատրվող մակարդակները: Շարժիչ-գեներատորների թրթռումը փոքրացնելու համար պետք է կիրառել թրթռամարիչ սարքվածքներ, որոնք ապահովում են թրթռման մակարդակի նկատմամբ սանիտարական նորմերի պահանջների կատարումը:

 

38. ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՌԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

394. Վառարանային իջեցնող և կարգավորման չոր տրանսֆորմատորները (ավտոտրանսֆորմատորները), ինչպես նաև չայրվող հեղուկով տրանսֆորմատորները և կառավարման վահանները (եթե նրանց վրա էլեկտրամագնիսական դաշտերի նկատմամբ զգայուն սարքեր չկան) թույլատրվում է տեղակայել անմիջականորեն դիմադրության վառարանների կոնստրուկցիաների վրա կամ անմիջապես նրանց մոտ: Ուղիղ գործողության դիմադրության էլեկտրաջերմային կայանքների սարքվածքները պետք է միացնել էլեկտրական ցանցին իջեցնող տրանսֆորմատորների միջոցով, ավտոտրանսֆորմատորները կարող են օգտագործվել նրանցում միայն որպես կարգավորման, որպես իջեցնող նրանց կիրառումը չի թույլատրվում:

395. Էլեկտրավառարանների շուրջն անցամասերի լայնությունը և հեռավորություններն էլեկտրավառարանների միջև, ինչպես նաև նրանցից մինչև կառավարման վահաններ և պահարաններ` ընտրվում են կախված կայանքների տեխնոլոգիական առանձնահատկություններից: Թույլատրվում է երկու էլեկտրավառարանների տեղակայում իրար կողքի՝ առանց արանքի նրանց միջև, եթե ըստ շահագործման պայմանների դրանում անհրաժեշտություն չկա:

396. Ուժային շղթաների էլեկտրական ապարատները և հրաչափական սարքերը հանձնարարվում է տեղակայել առանձին վահանների վրա: Փոխարկման ապարատներն աշխատելիս սարքերի վրա չպետք է ներազդեն թրթռումները և հարվածները: Էլեկտրավառարաններն արտադրական սենքերում տեղակայելիս, որտեղ տեղի ունեն թրթռումներ և ցնցումներ, հրաչափական և ուրիշ չափիչ սարքերը պետք է տեղակայվեն հատուկ թափամեղմիչի վրա կամ այդպիսի սարքերով վահանները և պանելները պետք է դուրս բերվեն առանձին վահանային սենքեր (ՎՉՍ և Ա սենքեր): Դիմադրության վառարանների կայանքների ՎՉՍ և Ա վահանների պանելները հանձնարարվում է դասավորել առանձին սենքերում նաև այն դեպքում, երբ արտադրական սենքերը փոշոտ, խոնավ կամ թաց են (տես` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը): Չի թույլատրվում հրաչափական սարքերով (մասնավորապես, էլեկտրոնային պոտենցիոմետրերով) վահանների տեղակայում այն տեղերում, որտեղ նրանք կարող են ենթարկվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների (օրինակ, արտադրամասի ուղեմուտքի դարպասների մոտ):

397. Հրաչափական շղթաների հաղորդալարերի և վերահսկիչ կամ ուժային շղթաների հաղորդալարերի համատեղ անցումը մեկ խողովակի մեջ, ինչպես նաև նշված շղթաների միավորումը մեկ հսկիչ մալուխի մեջ, չի թույլատրվում:

398. Հրաչափական շղթաների հաղորդալարերը հանձնարարվում է միակցել սարքերին անմիջականորեն` չմտցնելով նրանց կառավարման վահանների հավաքվածքների մեջ: Հրաչափային շղթաների փոխհատուցիչ հաղորդալարերը ջերմազույգերից էլեկտրասարքերին (այդ թվում` միլիվոլտմետրերին) պետք է էկրանացված լինեն ինդուկցիոն մակածումներից և էկրանները հողակցված լինեն, իսկ էկրանացնող սարքվածքն ամբողջ երկարության վրա պետք է հուսալի միացված լինի կցվածքներում:

399. Անմիջականորեն էլեկտրավառարանների տաքացուցիչներին միացվող հաղորդիչների և մալուխների վերջավորումը պետք է կատարել ծայրապանակների ճնշափորձարկմամբ, սեղմակային հպակային միացումներով, եռակցմամբ կամ կարծր զոդանյութով զոդմամբ:

400. Դիմադրության 100 կՎտ և ավելի հզորության վառարանների կայանքներում հանձնարարվում է տեղակայել մեկական ամպերմետր՝ տաքացման յուրաքանչյուր գոտու համար: Խեցեղեն տաքացուցիչներով վառարանների համար պետք է տեղակայել ամպերմետր յուրաքանչյուր ֆազի վրա:

401. Դիմադրության 100 կՎտ և ավելի հզորության վառարանների կայանքների համար պետք է նախատեսել ակտիվ էներգիայի հաշվիչների տեղակայում (մեկական յուրաքանչյուր վառարանի համար):

402. Անուղղակի գործողության դիմադրության վառարանների կայանքներում՝ նյութի (շինվածքի) աշխատանքային տարածության ձեռքով բեռնմամբ, պետք է օգտագործվեն էլեկտրավառարաններ, որոնց կառուցվածքը բացառում է սպասարկող անձնակազմի պատահական հպումը հոսանատար մասերին, որոնք գտնվում են 50 Վ-ից բարձր լարման տակ: Եթե նշված վառարաններում այդպիսի հպման հավանականությունը չի բացառված, ապա պետք է արգելափակել բեռնավորման դռնակները (կափարիչները), որպեսզի բացառվի նրանց բացվելը մինչև լարումը հանելը, կամ ձեռնարկել ուրիշ միջոցներ, որոնք կերաշխավորեն էլեկտրաանվտանգությունը:

403. Ուղղակի տաքացման կայանքներում, որոնք աշխատում են փոփոխական հոսանքի 50 Վ-ից կամ հաստատուն հոսանքի 110 Վ-ից բարձր լարման տակ, աշխատանքային հարթակը, որի վրա գտնվում է կայանքի սարքավորումը և սպասարկող անձնակազմը, պետք է մեկուսացված լինեն հողից: Անընդհատ գործողության կայանքների համար, որտեղ լարման տակ են գտնվում կծկող և կծկաքանդող սարքվածքներ, հողից մեկուսացված աշխատանքային հարթակին պետք է դրվեն պաշտպանական ցանցեր կամ պատեր, որոնք բացառեն կծկաքանդվող ժապավենի կամ մետաղալարի արտանետումը հարթակի սահմաններից դուրս: Բացի դրանից, այդպիսի կայանքները պետք է մատակարարվեն մեկուսացման վերահսկման սարքվածքներով՝ ազդանշանի վրա գործողությամբ:

404. Ուղղակի տաքացման կայանքներում հեղուկային հպակների կիրառման դեպքում, որոնք անջատում են թունավոր և սուր հոտով գոլորշիներ կամ ցնդանյութեր, պետք է ապահովված լինեն հպակային հանգույցների հերմետիկությունը և գոլորշիների ու ցնդանյութերի հուսալի հավաքում:

405. Ուղղակի տաքացման կայանքներում հոսակորստի հոսանքը պետք է կազմի կայանքի անվանական հոսանքի 0,2 տոկոսից ոչ ավելի:

39. ԷԼԵԿՏՐՈՆԱՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

406. Էլեկտրոնաճառագայթային կայանքների կերպափոխիչ ագրեգատները, որոնք միացվում են մինչև 1 կՎ լարումով սնող էլեկտրական ցանցին, պետք է ունենան պաշտպանություն ցածր լարման շղթաների և էլեկտրական ցանցի մեկուսացման ծակումներից, որոնք առաջանում են բարձրացնող տրանսֆորմատորի առաջնային փաթույթներում մակածված լիցքերից, ինչպես նաև երկրորդային փաթույթում ԿՄ-ից:

407. Էլեկտրոնաճառագայթային կայանքները պետք է ունենան պաշտպանություն ռենտգենյան կոշտ և փափուկ ճառագայթումից, որը կապահովի լրիվ ռադիացիոն անվտանգություն, որի դեպքում ճառագայթման մակարդակն աշխատանքային տեղերում պետք է լինի ոչ բարձր այն արժեքից, որոնք թույլատրվում են գործող նորմատիվային փաստաթղթերով՝ իոնացնող ճառագայթումների աղբյուրների հետ չաշխատող անձանց համար:

Փոխարկումային գերլարումներից պաշտպանության համար կերպափոխիչ ագրեգատները պետք է սարքավորվեն բարձր լարման կողմում տեղակայվող պարպիչներով և գերլարումների սահմանափակիչներով:

40. ԻՈՆԱՅԻՆ ԵՎ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

408. Իոնային և լազերային կայանքները պետք է հարմարակազմվեն, իսկ նրանց կազմի մեջ մտնող բլոկները դասավորվեն՝ հաշվի առնելով բոլոր այն միջոցառումները, որոնք ապահովում են այդ կայանքների կառավարող և չափիչ շղթաների խանգարակայունությունն էլեկտրամագնիսական ներազդեցությունից, որն առաջանում է սնման աղբյուրի բեռնվածքի փոփոխության բնույթը պայմանավորող գազային պարպման ֆլուկտուացիաներից:

 

VII. ԷԼԵԿՏՐԱԵՌԱԿՑՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

41. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

409. Սույն բաժինը տարածվում է փակ սենքերում կամ բաց օդում սարքավորվող և օգտագործվող մշտական, փոխադրովի և շարժական էլեկտրաեռակցման կայանքների (ԷԵՏ) վրա, որոնք նախատեսված են եռակցման, ձուլակցման, փոշեպատման, հալումով կտրման (բաժանիչ և մակերևութային) և ճնշման կիրառումով եռակցման համար, այդ թվում`

1) աղեղային և պլազմային եռակցման, ձուլակցման, վերահալման, փոշեպատման, կտրման.

2) էլեկտրախարամային եռակցման, էլեկտրախարամային և պլազմաաղեղային վերահալման.

3) ինդուկցիոն եռակցման և ձուլակցման.

4) էլեկտրոնաճառագայթային եռակցման.

5) լազերային եռակցման և կտրման.

6) հպակային տաքացումով եռակցման.

7) հպակային կամ դիֆուզիոն եռակցման.

8) աղեղահպակային եռակցման (եռակցվող շինվածքի ճակատները մագնիսական դաշտում պտտվող գրգռված աղեղով մինչև պլաստիկ վիճակ տաքացմամբ՝ ճնշման միջոցով նրանց հետագա հպակային միացմամբ):

410. Էլեկտրաեռակցման կայանքները պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի 961-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի 42-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի 1033-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի:

411. Էլեկտրաեռակցման կայանքները, ըստ տեխնոլոգիական գործողությունների մեքենայացման աստիճանի, ստորաբաժանվում են կայանքների, որոնցում այդ գործողությունները կատարվում են ձեռքով, կիսաինքնավար (երբ ինքնավար կերպով պահպանվում է եռակցման էլեկտրական ռեժիմը, իսկ մնացած գործողությունները կատարվում են ձեռքով) և ինքնավար:

412. Էլեկտրաեռակցման կայանքների սարքավորման (տարրերի) կատարումը, պաշտպանության աստիճանը և կազմը պետք է ընտրվեն եռակցման տեխնոլոգիայի և տեսակի, եռակցվող մասերի (նախապատրաստվածքների) և եռակցման կարերի հարաչափերի հաշվառմամբ, եռակցման աշխատանքները կատարելիս արտաքին միջավայրի կոնկրետ պայմանների հաշվառմամբ (փակ սենքերի ներսում կամ բաց օդում, փակ կամ դժվարամատչելի տարածություններում):

413. Էլեկտրաեռակցման կայանքների հիմնական սարքավորման և օժանդակ մեխանիզմների էլեկտրաընդունիչներն էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման տեսանկյունից պետք է վերագրել III կամ II հուսալիության կատեգորիայի էլեկտրաընդունիչներին (տես Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը): Հուսալիության III կատեգորիային պետք է վերագրել բոլոր շարժական և փոխադրվող էլեկտրաեռակցման կայանքների էլեկտրաընդունիչները, սույն ՏԿ-ի 317-րդ կետում թվարկված մնայուն էլեկտրաեռակցման կայանքների արտադրամասերի և տեղամասերի, ինչպես նաև ուրիշ արտադրամասերի և տեղամասերի էլեկտրաընդունիչները, եթե նրանցում օգտագործվող էլեկտրաեռակցման սարքավորման էլեկտրամատակարարման ընդհատումը չի բերում արտադրանքի զանգվածային թերաթողարկման, բանվորների և մեխանիզմների պարապուրդի:

414. Էլեկտրաեռակցման կայանքների էլեկտրական բեռնվածքն ընդհանուր նշանակության ցանցերին միացվող էլեկտրաընդունիչների մոտ չպետք է իջեցնի էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների արժեքները՝ գործող ստանդարտի կողմից նորմավորվող արժեքներից ավելի ցածր: Անհրաժեշտության դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն էլեկտրական ցանցի վրա էլեկտրաեռակցման կայանքների ներազդեցությունը փոքրացնելու համար:

415. Էլեկտրաեռակցման կայանքի և սարքավորման, ցանկապատերի, արգելափակումների կառուցվածքը պետք է բացառի նրա մեխանիկական վնասման հնարավորությունը, ինչպես նաև պտտվող և լարման տակ գտնվող մասերին պատահական հպումների հնարավորությունը: Բացառություն թույլատրվում է ձեռքի աղեղային եռակցման, կտրման և ձուլակցման կայանքների էլեկտրոդակալների, ինչպես նաև ծայրոցների, աղեղային եռակցման այրիչների, պլազմատրոնների ծայրափողակների, կոնտակտային մեքենաների էլեկտրոդների և այլ մասերի համար, որոնք գտնվում են այն լարման տակ, որով կատարվում են եռակցումը, փոշեպատումը, կտրումը և այլն:

416. Էլեկտրաեռակցման կայանքի սարքավորանքի, նրա հանգույցների և մեխանիզմների, ինչպես նաև կառավարման օրգանների դասավորությունը պետք է ապահովի ազատ, հարմար և անվտանգ մոտեցում նրանց: Բացի դրանից, կառավարման օրգանների դասավորությունը պետք է ապահովի սարքավորման արագ անջատման և նրա բոլոր մեխանիզմների կանգի հնարավորություն: Էլեկտրաեռակցման կայանքների համար, որոնց սարքավորանքը պահանջում է օպերատիվ սպասարկում 2 մ և ավելի բարձրության վրա, պետք է տեղակայված լինեն աշխատանքային հարթակներ՝ ցանկապատված բազրիքներով, մշտական սանդուղքներով: Աշխատանքային հարթակները, բազրիքները և սանդուղքները պետք է պատրաստված լինեն չայրվող նյութերից: Աշխատանքային հարթակի տախտակամածը պետք է ունենա դիէլեկտրիկական և այրում չտարածող նյութից ծածկույթ:

417. Էլեկտրաեռակցման կայանքների կառավարման սարքվածքները հանձնարարվում է սարքավորել նրանց պատահական միացումը կամ անջատումը բացառող ցանկապատով:

418. Որպես եռակցման հոսանքի աղբյուրներ` պետք է կիրառվեն միայն հատուկ դրա համար նախատեսված և գործող ստանդարտների պահանջներին բավարարող եռակցման տրանսֆորմատորներ կամ կերպափոխիչներ ստատիկական կամ շարժիչ-գեներատորային՝ էլեկտրաշարժիչներով կամ ներքին այրման շարժիչներով: Էլեկտրախարամային գուռի եռակցման աղեղի և հպակային եռակցման դիմադրության սնումն անմիջական ուժային, լուսավորության կամ հպակային էլեկտրական ցանցից չի թույլատրվում:

419. Եռակցման հոսանքի մի քանի աղբյուրների միացման սխեման՝ մեկ եռակցման աղեղի, էլեկտրախարամային գուռի կամ հպակային եռակցման դիմադրության վրա նրանց աշխատանքի դեպքում պետք է բացառի շինվածքի և էլեկտրոդի միջև այնպիսի լարման ծագումը, որը գերազանցում է եռակցման հոսանքի աղբյուրներից մեկի պարապ ընթացքի ամենամեծ լարմանը:

420. Եռակցման հոսանքի մի քանի միաֆազ աղբյուրների էլեկտրական բեռնվածքը պետք է հնարավորին չափով հավասարաչափ բաշխվի եռաֆազ ցանցի ֆազերի միջև:

421. Եռակցման հոսանքի մեկ կետով աղբյուրը պետք է դասավորվի եռակցման կետից 15 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա:

422. Էլեկտրաեռակցման կայանքի առաջնային շղթան պետք է պարունակի փոխարկման (անջատող) և պաշտպանական էլեկտրական ապարատներ (ապարատ), նրա անվանական լարումը պետք է լինի 660 Վ-ից ոչ բարձր: Եռակցման շղթաները չպետք է ունենան միացումներ էլեկտրական շղթաների հետ, որոնք միակցվում են ցանցին (այդ թվում` էլեկտրական շղթաների հետ, որոնք սնվում են կերպափոխիչների գեներատորների գրգռման փաթույթների ցանցից):

423. Եռակցման հոսանքի բազմակետ աղբյուրով էլեկտրաեռակցման կայանքները պետք է ունենան սարքվածք (ինքնավար անջատիչ, ապահովիչներ) աղբյուրը գերբեռնումներից պաշտպանելու համար, ինչպես նաև փոխարկման և պաշտպանական էլեկտրական ապարատներ (ապարատ) դեպի եռակցման կետ գնացող յուրաքանչյուր գծի վրա: Այդ գծերը պետք է կատարել շառավղային, բազմակետ եռակցման ուղղիչներով կայանքներում մայրուղային սխեմաների կիրառում թույլատրվում է միայն տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում:

424. Եռակցման հոսանքի արժեքը որոշելու համար էլեկտրաեռակցման կայանքը պետք է ունենա չափիչ սարք: Եռակցման հոսանքի միակետ աղբյուրով էլեկտրաեռակցման կայանքներում թույլատրվում է չափիչ սարք չունենալ՝ եռակցման հոսանքի աղբյուրում հոսանքի կարգավարիչի վրա ցուցնակի առկայության դեպքում:

425. Փոխադրովի և շարժական էլեկտրաեռակցման կայանքները (բացի ինքնավարներից) պետք է միացնել էլեկտրական ցանցերին անմիջականորեն մալուխով կամ մալուխով՝ հպանվակների միջոցով: Հպանվակային հաղորդիչների երկարությունը չի նորմավորվում, նրանց հատույրը պետք է ընտրված լինի եռակցման հոսանքի աղբյուրի հզորության հաշվառմամբ:

426. Փոխադրովի կամ շարժական էլեկտրաեռակցման կայանքի միացումն անմիջականորեն մնայուն էլեկտրական ցանցին պետք է իրականացվի փոխարկման և պաշտպանական ապարատների (ապարատի) օգտագործմամբ՝ քանդովի կամ անջատովի հպակային միացումներով: Պարտադիր է արգելափակման առկայությունը, որը բացառում է այդ միացումների անջատման և միացման, մալուխային գծի (հաղորդալարերի) ջղերի միացման (անջատման) հնարավորությունը՝ փոխարկման ապարատի միացված դիրքում:

427. Փոխադրովի (շարժական) էլեկտրաեռակցման կայանքի առաջնային մալուխային գիծը փոխարկման ապարատից մինչև եռակցման հոսանքի աղբյուր պետք է կատարվի փոխադրովի ճկուն ճկափողային մալուխով՝ ալյումինե կամ պղնձե ջղերով, մեկուսացումով և պատյանի մեջ (ճկափողում) այրումը չտարածող ռետինից կամ պլաստմասսայից: Եռակցման հոսանքի աղբյուրը պետք է դասավորվի փոխարկման ապարատից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում նրանց միացնող ճկուն մալուխի երկարությունը չի գերազանցում 15 մ-ը:

428. Եռակցման հոսանքի աղբյուրի ռեժիմի հեռակարգավորմամբ եռակցման ավտոմատները և կիսաավտոմատները հանձնարարվում է սարքավորել կարգավորող սարքվածքների կառավարման օրգանների երկու լրակազմով (բռնակներով, սեղմակոճակներով և այլն), որոնցից մեկը տեղադրվում է եռակցման հոսանքի աղբյուրի մոտ, երկրորդը՝ եռակցման ավտոմատի կամ կիսաավտոմատի կառավարման վահանի վրա: Կարգավորիչի կառավարման տեսակը (տեղային կամ հեռագործ) ընտրելու համար պետք է տեղակայված լինի փոխարկիչ, որը կապահովի սխալ միացումը բացառող արգելափակում: Թույլատրվում է չնախատեսել արգելափակման կատարման հնարավորություն, այլ օգտագործել մեխանիկական փականք՝ հատուկ բանալիով:

429. Լրակազմ սարքվածքների պահարանները և եռակցման սարքավորումների (մեքենաների) իրանները, որոնք ունեն չմեկուսացված հոսանատար մասեր և գտնվում են փոփոխական հոսանքի 50 Վ-ից բարձր կամ հաստատուն հոսանքի 110 Վ-ից բարձր լարման տակ, պետք է հանդերձված լինեն արգելափակմամբ, որը դռները (դռնակները) բացվելիս ապահովում է պահարանի (իրանի) ներսում գտնվող սարքվածքի անջատումն էլեկտրական ցանցից: Ընդ որում` լարման տակ մնացող ներանցիչները (արտանցիչները) պետք է պաշտպանված լինեն պատահական հպումներից: Թույլատրվում է արգելափակման փոխարեն հատուկ բանալիով փականների կիրառում, եթե աշխատանքի ժամանակ չի պահանջվում բացել դռները:

430. Էլեկտրաեռակցման կայանքում բաց հաղորդիչ մասերի պաշտպանական հողակցումից և կողմնակի հաղորդիչ մասերը պոտենցիալների հավասարեցման համակարգին միացնելուց բացի պետք է նախատեսված (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջների) լինի եռակցման հոսանքի աղբյուրների երկրորդային շղթաների արտանցիչներից մեկի հողակցում. եռակցման տրանսֆորմատորների, ստատիկական կերպափոխիչների և այն շարժիչ-գեներատորային կերպափոխիչների, որոնց մոտ գեներատորների գրգռման փաթույթները միացվում են էլեկտրական ցանցին` առանց բաժանիչ տրանսֆորմատորների (տես նաև սույն ՏԿ-ի 432-րդ կետը): Էլեկտրաեռակցման կայանքներում, որոնցում աղեղն այրվում է էլեկտրոդի և էլեկտրահաղորդիչ շինվածքի միջև, պետք է հողակցել եռակցման հոսանքի աղբյուրի երկրորդային շղթայի արտանցիչը, որը հաղորդիչով (հետադարձ հաղորդալարով) միանում է շինվածքի հետ:

431. Եռակցման էլեկտրասարքավորման պաշտպանական ՊԵ(PE) հաղորդչի միացման համար պետք է ունենա հեղույս (պտուտակ, գամասեղ) հպակային հարթակով, որը տեղավորված է մատչելի տեղում «Հող» մակագրությամբ (կամ հողակցման պայմանական նշանով՝ ըստ ԳՕՍՏ 2.721 «Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Գրաֆիկական պայմանական նշանները սխեմաներում. Ընդհանուր կիրառման նշաններ»-ի): Հեղույսի և հպակային հարթակի տրամագիծը պետք է լինի ԳՕՍՏ 12.2.007.0 «Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Էլեկտրատեխնիկական արտադրանքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ»-ի կողմից նորմավորվողներից ոչ պակաս: Հաղորդալարերի ցցվող հպակային միացուցիչները փոփոխական հոսանքի 50 Վ-ից բարձր և հաստատուն հոսանքի 110 Վ-ից բարձր լարումով էլեկտրական շղթային միացնելու համար պետք է ունենան պաշտպանական հպակներ:

432. Էլեկտրաեռակցման կայանքները, որոնցում ըստ տեխնոլոգիական պրոցեսի պայմանների հողակցում կատարվել չի կարող սույն ՏԿ-ի 430-րդ կետի համաձայն, ինչպես նաև փոխադրովի և շարժական էլեկտրաեռակցման կայանքները, որոնց սարքավորման հողակցումը ներկայացնում է զգալի դժվարություններ, պետք է մատակարարված լինեն պաշտպանական անջատման կամ մեկուսացման անընդհատ վերահսկման սարքվածքներով:

433. Կոնդենսատորները, որոնք օգտագործվում են էլեկտրաեռակցման կայանքներում եռակցումային իմպուլսների համար էներգիա կուտակելու նպատակով, պետք է ունենան ինքնավար լիցքաթափման սարքվածք պաշտպանական պատյանը հանելիս կամ կոնդենսատորների պահարանների դռները բացվելիս:

434. Էլեկտրաեռակցման կայանքների տարրերը ջրով հովացնելիս պետք է նախատեսված լինի հովացման համակարգի վիճակի վերահսկման հնարավորություն ջրի հոսման համար` ձագարների կամ շիթային ռելեների օգնությամբ: Ավտոմատների (կիսաավտոմատների) ջրային հովացման համակարգերում հանձնարարվում է օգտագործել ճնշման շիթային կամ ջերմաստիճանի ռելեներ (վերջին երկուսն օգտագործվում են հովացնող սարքվածքներից ջրի ելքի վրա) ազդանշանի վրա նրանց աշխատանքով: Եթե հովացնող ջրի հոսքի դադարեցումը կամ գերտաքացումը կարող են բերել սարքավորման վթարային վնասման, պետք է ապահովված լինի կայանքի ինքնավար անջատում: Ջրային հովացման համակարգերում, որոնցում հնարավոր են սպասարկող անձնակազմի համար վտանգավոր պոտենցիալի փոխանցում խողովակաշարով, պետք է նախատեսված լինեն մեկուսացնող ճկափողեր (ճկափողերի երկարությունն ընտրում են սույն ՏԿ-ի 372-րդ կետի համաձայն): Ջրային հովացման համակարգի քանդովի միացումները և ճկափողերը պետք է դասավորել այնպես, որ բացառվի ջրի շիթի ընկնելը սարքավորման (եռակցման հոսանքի աղբյուր և այլն) վրա՝ ճկափողերի հանման կամ վնասվելու դեպքում: Ջրային հովացման համակարգում օգտագործվող ջրի որակը պետք է համապատասխանի 36-րդ աղյուսակում բերված պահանջներին, եթե ստանդարտներում և արտադրող կազմակերպության տեխնիկական պայմաններում համապատասխան սարքվածքների համար ուրիշ նորմատիվային արժեքներ չեն բերված:

 

42. ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՌԱԿՑՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՌԱԿՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՍԵՆՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

435. Հավաքման-եռակցման արտադրամասերի և տեղամասերի սենքերը և շենքերը, նրանցում դասավորված էլեկտրաեռակցման կայանքներով և եռակցման կետերով, ինչպես նաև օդափոխության սարքվածքները, պետք է բավարարեն գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջներին:

436. էլեկտրաեռակցման կայանքների և եռակցման կետերի համար, որոնք նախատեսված են մշտական էլեկտրաեռակցման աշխատանքների համար՝ եռակցահավաքման արտադրամասերից և տեղամասերից դուրս շենքերում պետք է նախատեսված լինեն հատուկ օդափոխվող սենքեր, որոնք պաշտպանված են հակահրդեհային 1-ին տեսակի միջնապատերով, եթե նրանք դասավորված են ըստ պայթահրդեհային վտանգավորության Ա, Բ և Վ կարգի սենքերին կից, և 2-րդ տեսակի՝ մնացած դեպքերում: Այդպիսի սենքերի մակերեսը, ծավալը և նրանց օդափոխման համակարգերը պետք է համապատասխանեն գործող սանիտարական և շինարարական նորմերին՝  հաշվի առնելով եռակցման սարքավորման և եռակցվող շինվածքների եզրաչափերը:

437. Թույլատրվում է եռակցման կետերը դասավորել պայթա- և հրդեհավտանգ գոտիներում միայն ժամանակավոր էլեկտրաեռակցման աշխատանքների կատարման ժամանակահատվածում, որոնք կատարվում են պայթա- և պայթահրդեհային օբյեկտներում` կրակային աշխատանքներն անվտանգ վարելը կազմակերպելու հրահանգում շարադրված պահանջների պահպանմամբ, որը հաստատված է Հայաստանի Հանրապետության տեխնիկական անվտանգության ազգային ծառայության կողմից:

438. Էլեկտրաեռակցման կայանքների համար սենքերում պետք է նախատեսված լինեն 0,8 մ-ից ոչ պակաս անցումներ, որոնք ապահովում են եռակցման աշխատանքներ կատարելու և շինվածքները եռակցման տեղ հասցնելու և վերադարձնելու հարմարավետությունը և անվտանգությունը:

439. Էլեկտրաեռակցման կայանքների համար առանձին սենքի մակերեսը պետք է լինի 10 մ2 -ից ոչ պակաս, ընդ որում, սարքավորումից և նյութերից ազատ մակերեսը պետք է կազմի 3 մ2 -ից ոչ պակաս՝ յուրաքանչյուր եռակցման կետի համար:

440. Եռակցման կետերը ձեռքով աղեղային եռակցման կանոնավոր կատարման համար կամ փոքր և միջին եզրաչափերի պատրաստվածքի՝ պաշտպանական գազերի միջավայրում անմիջականորեն արտադրական արտադրամասերում ոչ հրդեհավտանգ և ոչ պայթավտանգ գոտիներում եռակցելու համար պետք է դասավորված լինեն չայրվող նյութից պատերով հատուկ խցիկներում: Խցիկի խորությունը պետք է լինի եռակցվող պատրաստվածքի կրկնակի երկարությունից ոչ պակաս, իսկ լայնությունը՝ 1,5 երկարությունից ոչ պակաս, սակայն  խցիկի  մակերեսը  պետք  է  լինի   (2X1,5) մ-ից  ոչ  պակաս: Եռակցման հոսանքի աղբյուրը խցիկի մեջ տեղակայելիս նրա չափսերը պետք է համապատասխանաբար մեծացվեն: Խցիկի պատերի բարձրությունը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս, բացակը պատերի և հատակի միջև 50 մմ, իսկ պաշտպանական գազերի միջավայրում եռակցելու դեպքում՝ 300 մմ: Խցիկի վերևով կամրջակային ամբարձիչի շարժման դեպքում նրա թափքածածկը պետք է փակված լինի ցանցով՝ (50X50) մմ-ից ոչ ավելի բջիջներով:

441. Եռակցման կետերում աշխատանքների կատարումը՝ ձեռքով աղեղային ոչ կանոնավոր եռակցման, հալանյութի տակ և էլեկտրախարամային եռակցման դեպքում թույլատրվում է անմիջականորեն հրդեհավտանգ սենքի մեջ աշխատանքի տեղը 1,8 մ-ից ոչ պակաս բարձրության չայրվող նյութից վահաններով կամ վարագույրներով ցանկապատելու պայմանի դեպքում:

442. Էլեկտրաեռակցման կայանքները, նրանցում 20 կգ և ավելի զանգվածով շինվածքների կանոնավոր եռակցման դեպքում պետք է սարքավորված լինեն համապատասխան ամբարձիչ-տրանսպորտային սարքվածքներով՝ եռակցվող շինվածքների տեղակայումը և փոխադրումը հեշտացնելու համար:

443. Հավաքման` եռակցման արտադրամասերի, տեղամասերի, արհեստանոցների, եռակցման կետերի (եռակցման խցերի) Էլեկտրաեռակցման կայանքների բնական և արհեստական լուսավորությունը պետք է բավարարի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի 82 հրամանով ուժի մեջ մտած ՀՀՇՆ II -08.03-96 «Արհեստական և բնական լուսավորում»:

444. Ձեռքով հաստ քսվածք ունեցող էլեկտրոդներով եռակցման, էլեկտրախարամային եռակցման, հալանյութի տակ եռակցման և բաց աղեղով ինքնավար եռակցման դեպքում պետք է նախատեսված լինի գազերի արտածծում` անմիջականորեն եռակցման գոտուց:

445. Եռակցման կետերում ռեզերվուարների, փակ խոռոչների և կոնստրուկցիաների ներսում բաց աղեղով և հալանյութի տակ եռակցման դեպքում պետք է ապահովվի օդափոխում՝ կատարվող աշխատանքների բնույթին համապատասխան: Անհրաժեշտ օդափոխումը հնարավոր չլինելու դեպքում պետք է նախատեսել մաքուր օդի հարկադիր մղում եռակցողի դիմակի տակ 6-ից մինչև 8 մ3 /ժամ քանակով:

446. Բաց օդում գտնվող փոխադրովի և շարժական Էլեկտրաեռակցման կայանքների վերևում պետք է կառուցվեն ծածկեր չայրվող նյութերից՝ եռակցողի աշխատանքային տեղը, էլեկտրաեռակցման սարքավորումը մթնոլորտային տեղումներից պաշտպանելու համար: Թույլատրվում է ծածկեր չկառուցել, եթե էլեկտրաեռակցման սարքավորումն ունի արտաքին կայանքներում աշխատելու պայմաններին համապատասխանող պաշտպանության աստիճանով պատյան, և, եթե անձրևի ու ձյան ժամանակ էլեկտրաեռակցման աշխատանքները կդադարեցվեն:

 

43. ՀԱԼՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՌԱԿՑՄԱՆ (ԿՏՐՄԱՆ, ՁՈՒԼԱԿՑՄԱՆ) ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

447. Անցումները միակետ եռակցման հոսանքի աղբյուրների-կերպափոխիչների (ստատիկական և շարժիչ-գեներատորային) հալմամբ եռակցման (կտրման, ձուլակցման) կայանքների միջև պետք է լինեն 0,8 մ-ից ոչ պակաս լայնությամբ, բազմակետայինների միջև՝ 1,5 մ-ից ոչ պակաս: Հեռավորությունները միա- և բազմակետային եռակցման հոսանքի աղբյուրներից մինչև պատը պետք է լինեն 0,5 մ-ից ոչ պակաս: Անցումները եռակցման տրանսֆորմատորների խմբերի միջև պետք է լինեն 1 մ-ից ոչ պակաս լայնությամբ: Մեկ խմբում իրար կողքի կանգնած եռակցման տրանսֆորմատորների միջև հեռավորությունը պետք է լինի 0,1 մ-ից ոչ պակաս: Եռակցման հոսանքի կարգավորիչը (եթե նա կատարված է առանձին պատյանի մեջ) պետք է տեղակայել եռակցման տրանսֆորմատորի կողքին կամ նրա վերևում: Եռակցման տրանսֆորմատորի տեղակայումը հոսանքի կարգավորիչի վերևում չի թույլատրվում:

448. Խոշոր մանրակների կամ կոնստրուկցիաների վրա ձեռքով եռակցման աշխատանքներ կատարելու համար դարակաշարի յուրաքանչյուր կողմից անցումները պետք է լինեն 1 մ-ից ոչ պակաս լայնությամբ: Սեղանները մանր եռակցման աշխատանքների համար կարող են հարել մի կողմից անմիջականորեն խցիկի պատին, մյուս կողմից պետք է լինեն անցումներ` 1 մ-ից ոչ պակաս լայնությամբ: Բացի դրանից, եռակցման արհեստանոցում (տեղամասում) պետք է նախատեսված լինեն անցումներ, որոնց լայնությունը սահմանվում է աշխատողների թվաքանակից ելնելով, բայց 1 մ-ից ոչ պակաս:

449. Անցումները խոշոր շինվածքների հալանյութի տակ ինքնավար աղեղային եռակցման կայանքի, ինչպես նաև պաշտպանիչ գազի մեջ, պլազմային, էլեկտրոնաճառագայթային և լազերային եռակցման կայանքների յուրաքանչյուր կողմից պետք է լինեն 1,5 մ - ից ոչ պակաս լայնությամբ:

450. Եռակցման հոսանքի աղբյուրից հոսանքը ձեռքով աղեղային եռակցման (կտրման, ձուլակցման) էլեկտրոդակալին կամ պլազմային կտրման (եռակցման) կայանքի աղեղային պլազմային այրիչին առբերելու համար պետք է կիրառվի ռետինե մեկուսացմամբ ճկուն հաղորդալար՝ ռետինե պատյանի մեջ: Այրումը տարածող նյութերով մեկուսացմամբ կամ պատյանով հաղորդալարերի կիրառում չի թույլատրվում:

451. Կայանքների և ապարատների էլեկտրական հաղորդագծերը, որոնք նախատեսված են պատասխանատու կոնստրուկցիաների աղեղային եռակցման համար. նավային հատվածամասերի, շենքի կրող կոնստրուկցիաների, կամուրջների, թռչող ապարատների, երկաթուղիների և տեղաշարժի այլ միջոցների շարժակազմի, անոդների, 5 ՄՊա ճնշման կաթսաների և խողովակաշարերի, թունավոր նյութերի խողովակաշարերի և այլն, պետք է կատարվեն պղնձե ջղեր ունեցող հաղորդալարերով:

452. Որպես եռակցվող շինվածքը եռակցման հոսանքի աղբյուրին միացնող հետադարձ հաղորդալար սույն ՏԿ-ի 450-րդ կետում նշված մնայուն կայանքներում կարող են ծառայել ճկուն և կոշտ հաղորդալարերը, ինչպես նաև, որտեղ դա հնարավոր է, ցանկացած պրոֆիլի պողպատե և ալյումինե հաղորդաձողեր բավարար հատույթով, եռակցման սալերը, դարակաշարերը և եռակցվող կոնստրուկցիան (տես նաև սույն ՏԿ-ի 453-րդ և 454-րդ կետերը): Փոխադրովի և շարժական եռակցման տրանսֆորմատորով էլեկտրաեռակցման կայանքներում հետադարձ հաղորդալարը պետք է մեկուսացված լինի նույն կերպ, ինչ և ուղիղը, որը միացվում է էլեկտրոդակալին: Որպես հետադարձ հաղորդալար` օգտագործվող տարրերը պետք է հուսալի կերպով միացվեն եռակցմամբ կամ հեղույսների, պտուտակամամուլի կամ սեղմակների միջոցով:

453. Ինքնավար աղեղային եռակցման համար կայանքում, անհրաժեշտության դեպքում (օրինակ, շրջանաձև կարերի եռակցման դեպքում), թույլատրվում է հետադարձ հաղորդալարի միացում` եռակցվող շինվածքի հետ համապատասխան կառուցվածքի սահող հպակի միջոցով:

454. Որպես հետադարձ հաղորդալար` չի թույլատրվում օգտագործել շենքերի, խողովակաշարերի, տեխնոլոգիական սարքավորման մետաղական շինարարական կոնստրուկցիաները, ինչպես նաև` հողակցման ցանցի հաղորդիչները:

455. Էլեկտրոդակալները ձեռքով աղեղային եռակցման և մետաղական ու ածխե էլեկտրոդներով կտրման համար պետք է բավարարեն գործող ստանդարտի պահանջներին:

456. Աղեղային եռակցման կայանքի եռակցման հոսանքի աղբյուրի պարապ ընթացքի լարումը սնող էլեկտրական ցանցի անվանական լարման դեպքում չպետք է գերազանցի հաստատուն հոսանքի աղբյուրի համար 100 Վ (միջին արժեքը) և փոփոխական հոսանքի աղբյուրի համար (գործող արժեքը).

1) 80 Վ`  աղեղային ինքնավար եռակցման կայանքի համար՝ 630 Ա անվանական եռակցման հոսանքով.

2) 100 Վ`  աղեղային ինքնավար եռակցման կայանքի համար՝ 1000 Ա անվանական եռակցման հոսանքով.

3) 120 Վ` աղեղային ինքնավար եռակցման կայանքի համար՝ 1600 Ա անվանական եռակցման հոսանքով.

4) 140 Վ` աղեղային ինքնավար եռակցման կայանքի համար՝ 2000 Ա անվանական եռակցման հոսանքով:

457. Եռակցման հոսանքի շղթայում թույլատրվում է լարման կարճատև գագաթ՝ աղեղը կտրվելու ժամանակ 0,5 վ-ից ոչ ավելի տևողության:

458. Աղեղը գրգռելու համար աղեղային եռակցման (կտրման) կայանքում առանց եռակցման շղթայի նախնական միացման՝ էլեկտրոդի և եռակցվող շինվածքի միջև և առանց աղեղի այրման կայունության բարձրացման համար թույլատրվում է բարձրացված հաճախականության կերպափոխիչների (տատանակների) կիրառում: Փոփոխական հոսանքի աղեղի այրման կայունությունը բարձրացնելու համար աղեղային եռակցման (կտրման) կայանքում թույլատրվում է իմպուլսային գեներատորների կիրառում, որոնք կտրուկ բարձրացնում են լարումն էլեկտրոդի և եռակցվող շինվածքի միջև՝ աղեղի կրկնակի գրգռման պահին: Իմպուլսային գեներատորը եռակցման տրանսֆորմատորի պարապ ընթացքի լարումը (գործող արժեք) 1 Վ-ից ավելի չպետք է բարձրացնի:

459. Էլեկտրաշարժիչների և էլեկտրատեխնիկական սարքվածքների անվանական լարումը, որոնք դասավորված են էլեկտրաեռակցման ավտոմատների և կիսաավտոմատների փոխադրովի մասերում, պետք է լինի 50 Վ-ից ոչ բարձր՝ փոփոխական հոսանքի կամ 110 Վ հաստատուն հոսանքի դեպքում: Փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչները և էլեկտրատեխնիկական սարքվածքները սնող ցանցին պետք է միացվեն իջեցնող տրանսֆորմատորի միջոցով՝ հողակցված երկրորդային փաթույթով կամ բաժանարար տրանսֆորմատորի միջոցով, որը հանդիսանում է եռակցման սարքվածքի մի մասը: Ընդ որում` էլեկտրաշարժիչների և էլեկտրատեխնիկական սարքվածքների իրանները թույլատրվում է չհողակցել: Էլեկտրաշարժիչները և էլեկտրատեխնիկական սարքվածքները, որոնք տեղավորված են մնայուն և շարժական էլեկտրաեռակցման ավտոմատների մասերի վրա՝ մնայուն կայանքների վրա հավաքված, թույլատրվում է սնել փոփոխական հոսանքի 220 Վ և 380 Վ ցանցից կամ հաստատուն հոսանքի 220 Վ և 440 Վ ցանցից՝ նրանց իրանների պարտադիր հողակցմամբ, որոնք պետք է էլեկտրականապես մեկուսացված լինեն եռակցման շղթայի հետ գալվանապես կապված մասերից:

460. Պլազմային մշակման կայանքների եռակցման հոսանքի աղբյուրի պարապ ընթացքի լարումը ցանցի անվանական լարման դեպքում պետք է լինի ոչ բարձր.

1) 500 Վ-ից` ինքնավար կտրման, փոշեպատման և պլազմային-մեխանիկական մշակման կայանքների համար.                        

2) 300 Վ-ից` կիսաինքնավար կտրման կամ փոշեպատման կայանքների համար.

3) 180 Վ-ից` ձեռքով կտրման, եռակցման կամ փոշեպատման կայանքների համար:

461. Ինքնավար պլազմային կտրման կայանքները պետք է ունենան արգելափակում, որը բացառում է փոխարկման ապարատի կոճի շղթայում փակող հպակների շունտումը առանց էլեկտրական աղեղի:

462. Մեքենայացված պլազմային կտրման պրոցեսի կառավարումը պետք է լինի հեռագործ: Պարապ ընթացքի լարումն աղեղային գլխիկի վրա մինչև «հերթապահ» աղեղի առաջացումը պետք է տրվի փոխարկման ապարատի միացմամբ «Գործարկում» կոճակի սեղմումով, որն ինքնարգելափակում չունի: «Գործարկում» կոճակը պետք է արգելափակվի ինքնավար կերպով՝ «հերթապահ» աղեղը գրգռելուց հետո:

463. Էլեկտրոնաճառագայթային եռակցման կայանքների էլեկտրոնային թնդանոթների եռակցման հոսանքի սնման աղբյուրները պետք է ունենան պարպիչ՝ տեղակայված աղեղի դրական բևեռի արտանցիչի և նրա հողակցված իրանի միջև: Բացի դրանից, կայանքի ամենացածր լարման շղթաների և սնող էլեկտրական ցանցում, որին միացվում է կայանքը, բարձրացնող տրանսֆորմատորի առաջնային փաթույթում մակածված լիցքերի կողմից հարուցված ծակումները կանխելու համար առաջնային փաթույթի արտանցիչների և հողի միջև պետք է միացվեն կոնդենսատորներ կամ ձեռնարկվեն պաշտպանական ուրիշ միջոցներ:

464. Եռակցման էլեկտրոնաճառագայթային կայանքները, որոնք լրիվ ռադիացիոն անվտանգությունն ապահովելու համար պետք է ունենան պաշտպանություն կոշտ և փափուկ ռենտգենյան ճառագայթումներից, որի դեպքում ճառագայթման մակարդակն աշխատանքային տեղերում պետք է լինի ոչ բարձր գործող նորմատիվներով թույլատրվողից՝  իոնիզացնող ճառագայթումների աղբյուրների հետ չաշխատող անձանց համար:

44. ՃՆՇՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՌԱԿՑՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

465. Կետային, հոլովակային (գծային) ռելիեֆային եռակցման մեքենաների միջև անցումների լայնությունը միմյանց դիմաց նրանց դասավորության դեպքում պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս, իսկ ճակատային եռակցման մեքենաների միջև 3 մ-ից ոչ պակաս: Մեքենաները միմյանց նկատմամբ հետևի կողմերով դասավորելու դեպքում անցման լայնությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս, առջևի և հետևի կողմերով դասավորելիս` 1,5 մ-ից ոչ պակաս:

466. Շրջահալման մեթոդով կոնտակտային եռակցման մեքենաները պետք է սարքավորված լինեն ցանկապատող սարքվածքներով (որոնք սպասարկող անձնակազմին պաշտպանում են մետաղի և կայծերի ցայտերից և թույլ տալիս անվտանգ կերպով հետևել եռակցման պրոցեսին), ինչպես նաև տեղական ինտենսիվ արտածծիչ օդափոխության սարքվածքներով:

467. Եռակցման հոսանքը հպակային եռակցման հատուկ շարժական կամ կախովի մեքենաներին առբերելու համար պետք է կիրառվի ճկուն ճկափողային մալուխ (հաղորդալար) այրում չտարածող նյութից մեկուսացմամբ և պատյանով՝ օդային, իսկ հիմնավորված դեպքերում` ջրային հովացմամբ:

468. Հպակային եռակցման մեքենայի եռակցման տրանսֆորմատորի երկրորդային փաթույթի պարապ ընթացքի լարումը ցանցի անվանական լարման դեպքում պետք է լինի 50 Վ-ից ոչ բարձր:

469. Կետային և հոլովակային եռակցման կախովի մեքենաները՝ ներկառուցված եռակցման տրանսֆորմատորներով, պետք է ցանցին միացվեն բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով և ունենան արգելափակում, որը թույլ է տալիս ուժային շղթայի միացում միայն մեքենայի հողակցված իրանի դեպքում: Թույլատրվում է եռակցման տրանսֆորմատորի անմիջականորեն միացում (առանց բաժանիչ տրանսֆորմատորի) 380 Վ-ից ոչ բարձր լարումով ցանցին, ընդ որում` ներկառուցված առաջնային շղթան պետք է ունենա կրկնակի (ուժեղացված) մեկուսացում կամ էլ մեքենան պետք է սարքավորված լինի պաշտպանական անջատման սարքվածքով:

470. Կետային և հոլովակային եռակցման կախովի մեքենաներում կառավարման շղթաների լարումը, որոնք դասավորված են անմիջականորեն եռակցման աքցանների վրա, պետք է լինի 50 Վ-ից ոչ բարձր՝ փոփոխական հոսանքի շղթաների համար կամ 110 Վ հաստատուն հոսանքի շղթաների համար: Որպես բացառություն թույլատրվում է նշված շղթաների լարումը մինչև 220 Վ փոփոխական կամ հաստատուն հոսանքի՝ կառավարման շղթաների կրկնակի մեկուսացման, ինչպես նաև հողակցման տարրերի կամ պաշտպանական անջատման սարքվածքների առկայության դեպքում: Այդպիսի մեքենաներում հոսանքի առբերումը եռակցման աքցաններին հանձնարարվում է կատարել ջրային հովացմամբ հաղորդալարով:

VIII. ՏՈՐՖԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐ

45. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

471. Տորֆային էլեկտրակայանքների տակ սույն ՏԿ-ում հասկացվում են տորֆային հանքավայրերի նախապատրաստման արդյունահանման, չորացման, մաքրման և բեռնման համար ենթակայանները (մնայուն և շարժական), օդային և մալուխային էլեկտրահաղորդման գծերը և նրանց միակցված էլեկտրաֆիկացված մեքենաների էլեկտրական մասը: Տորֆային կազմակերպության տարածքը` բացառությամբ բանվորական ավանների, գյուղերի և երկաթուղային կայարանների, դասվում են չբնակեցված տեղանքին:

472. Մինչև 1 կՎ և բարձր տորֆային էլեկտրակայանքների էլեկտրական ցանցերը պետք է ունենան մեկուսացված չեզոք: Թույլատրվում է զրոյական կետերի հողակցում մինչև 1 կՎ լարումով չափման, ազդանշանման և պաշտպանության շղթաներում: Բաշխիչ ցանցերը, որոնց միացված են դաշտային ավտոսրահների, երկաթուղային կայարանների և կիսակայարանների, պոմպակայանների էլեկտրաընդունիչները, ինչպես նաև էլեկտրաընդունիչներ, որոնք տորֆային էլեկտրակայանքներին չեն պատկանում, սակայն տեղավորված են տորֆային կազմակերպությունների տարածքում (ավանների, արհեստանոցների, տորֆամշակման գործարանների, փոխաբեռնման կայարանների էլեկտրաընդունիչները) պետք է կատարել 380/220 Վ լարումով եռաֆազ քառալար, խուլ հողակցված չեզոքով:

473. Կողմնակի սպառողի միակցումը 1 կՎ-ից բարձր մեկուսացված չեզոքով տորֆային էլեկտրակայանքների էլեկտրական ցանցերին թույլատրվում է միայն որպես բացառություն՝ համաձայնեցնելով տորֆային կազմակերպության ղեկավարության հետ և պայմանով, որ միակցման գումարային ունակային հոսանքը ներառյալ դեպի սպառողի էլեկտրակայանք ճյուղավորումը, կազմում է 0.5 Ա-ի ոչ ավելի:

474. Տորֆային էլեկտրակայանքների էլեկտրաընդունիչներն էլեկտրամատակարարման հուսալիության առումով պետք է վերագրել II կարգի (տես Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը):

46. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

475. Ենթակայաններում, որոնցից այլ սպառողների հետ սնում են ստանում 1 կՎ-ից բարձր շարժական տորֆային էլեկտրակայանքները, յուրաքանչյուր հեռացող գծի վրա պետք է տեղակայված լինի ընտրողական պաշտպանություն, որն անջատում է գիծը՝ նրա վրա հողի հետ միաֆազ միակցում ծագելու դեպքում: Որպես երկրորդ աստիճան` պետք է կիրառվի պաշտպանություն զրոյական հաջորդականության լարման բարձրացումից, որը գործում է ժամանակի 0,5-ից մինչև 0,7 վ պահաժամով հաղորդաձողերի հատվածի կամ համակարգի, տրանսֆորմատորի, ամբողջ ենթակայանի անջատման վրա:

476. Մինչև 1 կՎ տորֆային էլեկտրակայանքները, որոնք սնում են ստանում մեկուսացված չեզոքով տրանսֆորմատորից, պետք է ունենան պաշտպանություն հողի հետ միակցումից՝ կայանքի ակնթարթորեն անջատմամբ`  միաֆազ հողակցման դեպքում:

 

47. ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐ

 

477. Մնայուն տրանսֆորմատորային ենթակայանները (այդ թվում` կայմային), որոնք կիրառվում են տորֆի արդյունահանման տեղամասերում, պետք է կազմված լինեն համալիր բլոկներից, որոնք թույլ են տալիս բազմակի մոնտաժում և ապամոնտաժում: Այդ ենթակայանները պետք է ունենան արտաքին կայանքի կատարում: Մինչև 1 կՎ ապարատուրան պետք է տեղակայել մետաղական պահարաններում:

478. Մնայուն տրանսֆորմատորային ենթակայանի տարածքը (այդ թվում՝ կայմային), պետք է ցանկապատված լինի 1,8-ից մինչև 2,0 մ բարձրությամբ պաշտպանակով: Ցանկապատը կարող է կատարվել փշալարերից: Ցանկապատի դռները պետք է ունենան փականք: Նրանց վրա պետք է կախված լինի նախազգուշացնող պլակատ:

479. Շարժական տրանսֆորմատորային ենթակայանները և ենթակայանները, որոնք տեղակայվում են շարժական մեքենաների վրա, պետք է կատարվեն` ըստ հատուկ տեխնիկական պայմանների:

48. ՕԴԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐ

480. Տորֆային էլեկտրակայանքների ՕԳ-ն թույլատրվում է կառուցել կուտակված տորֆի վրա և մշակված բացահանքերում:

481. Մինչև 5 տարի ծառայության ժամկետով ՕԳ-ի հենասյուների համար թույլատրվում է կիրառել փշատերև ծառերի չներծծված փայտեղեն: ՕԳ-ի հենասյուների տրամագիծը վերին կտրվածքում պետք է լինի 14 սմ-ից ոչ պակաս:

482. Մինչև 10 կՎ ՕԳ-ի հաղորդալարերի հատույթների ընտրությունը պետք է կատարել` ըստ թույլատրելի երկարատև հոսանքի և լարման թույլատրելի կորստի: Գծում լարման կորստի հաշվարկային արժեքը սնող մալուխի հաշվառմամբ, բնականոն աշխատանքի դեպքում ամենահեռու էլեկտրաընդունիչի համար թույլատրվում է ենթակայանի տրանսֆորմատորների անվանական լարման մինչև 10 տոկոսին հավասար։ Գծում լարման կորստի առավելագույն թույլատրելի արժեքը կարճ միակցված շարժիչների գործարկման ժամանակ չի նորմավորվում և որոշվում է գործարկման հնարավորությամբ և էլեկտրաշարժիչների աշխատանքի հուսալիությամբ:

483. Մինչև 1 կՎ և 1 կՎ-ից բարձր ՕԳ-ի հաղորդալարերի համատեղ կախումն ընդհանուր հենասյուների վրա թույլատրվում է: Ընդ որում` հեռավորությունն ըստ ուղղաձիգի մինչև 1 կՎ ՕԳ-ի հաղորդալարերի կախման կետերի և 1 կՎ-ից բարձր ՕԳ-ի հաղորդալարերի միջև պետք է լինի 1,5 մ-ից ոչ պակաս: Համատեղ կախման ամբողջ երկարության վրա 1 կՎ-ից բարձր ՕԳ-ի հաղորդալարերի համար պետք է կիրառվի կրկնակի ամրակապ:

484. Մինչև 10 կՎ ՕԳ-ի հաղորդալարերից մինչև հող հեռավորությունը՝ հաղորդալարերի ամենամեծ կախվածքի դեպքում, տորֆային կազմակերպության տարածքում` բացառությամբ ճանապարհների և բնակեցված տեղանքի, պետք է լինի 5 մ-ից ոչ պակաս:

485. ՕԳ-ի տակով մեքենաների երթանցն առանց լարման հանման ապահովելու համար պետք է կառուցված լինեն հատուկ հենամեջեր՝ հաղորդալարերի կախման մեծացված բարձրությամբ: Ընդ որում` հեռավորությունը հաղորդալարերի ամենացածր կետի և ամենաբարձր մեքենայի բարձրակների միջև պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս՝ մինչև 10 կՎ ՕԳ-ի համար, 2,5 մ-ից ոչ պակաս՝ 20-ից մինչև 35 կՎ ՕԳ-ի համար:

486. Մինչև 10 կՎ ՕԳ-ը նեղածիր երկաթուղուն զուգահեռ անցնելու դեպքում հեռավորությունը հենարանի հիմքից մինչև շինությունների մոտեցման եզրաչափը պետք է լինի հենարանի բարձրությունից ոչ պակաս՝ գումարած 1 մ: Նեղ ուղեծրի տեղամասերում մերձատար ուղիների լուսավորության համար նախատեսված մինչև 380 Վ ՕԳ-ի հենարանի հիմքից հեռավորությունը մինչև ռելսի գլխիկ պետք է լինի 5 մ-ից ոչ պակաս:

487. Մինչև 10 կՎ ՕԳ-ի փոխադրովի նեղածիր երկաթուղուն զուգահեռ անցնելու դեպքում հեռավորությունը ՕԳ-ի հիմքից մինչև ռելսի գլխիկ պետք է լինի 5 մ-ից ոչ պակաս:

488. Մինչև 10 կՎ ՕԳ-ի տորֆի կույտաշարին կամ տորֆի դաշտային դարսակներին զուգահեռ անցնելու դեպքում հեռավորությունը հենարանի հիմքից մինչև կույտաշարի կամ դարսակի հիմքը՝ նրանց լրիվ եզրաչափի դեպքում պետք է լինի 4 մ-ից ոչ պակաս:

489. Մինչև 10 կՎ ՕԳ-ի մետաղական վերգետնյա խողովակաշարի մոտով անցնելիս հեռավորությունը հենարաններից մինչև խողովակաշար պետք է լինի 8 մ-ից ոչ պակաս: Թույլատրվում է այդ հեռավորության փոքրացում` մինչև 3 մ՝ պայմանով, որ խողովակաշարի կցաշուրթերի վրա կարելի լինի տեղակայել պատյաններ կամ հովարներ:

490. Մինչև 10 կՎ ՕԳ-ի փայտե խողովակաշարին զուգահեռ անցնելու դեպքում հեռավորությունը ՕԳ-ի հենարաններից մինչև խողովակաշար պետք է լինի 15 մ-ից ոչ պակաս: ՕԳ-ի փայտե խողովակաշարի հետ հատվելիս պետք է խողովակաշարի վերևում տեղակայվեն պողպատե հոծ պատյաններ: Ընդ որում հեռավորությունը խողովակաշարի պատյանով չփակված մասից մինչև ՕԳ-ի հաղորդալարերի պրոեկցիան պետք է լինի 15 մ-ից ոչ պակաս:

491. 1 կՎ-ից բարձր ՕԳ-ի 1 կմ-ից ավելի հեռավորությամբ ճյուղավորումների վրա, ինչպես նաև մնայուն կայանքներից առաջ (ցածր ճնշման պոմպակայաններ և այլն) պետք է տեղակայված լինեն զատիչներ:

492. Մինչև 10 կՎ շարժական էլեկտրակայանքը սնող ՕԳ-ի ներանցման հաղորդալարերից հեռավորությունը մինչև հող պետք է լինի 3 մ-ից ոչ պակաս: Անցումը ներանցման հաղորդալարերի տակ պետք է ցանկապատված լինի:

49. ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐ

493. Հողի մեջ մալուխային գծերն անցկացնելիս մեխանիկական վնասվածքներից նրանց պաշտպանություն չի պահանջվում` բացառությամբ երկաթուղային և խճուղային ճանապարհների հետ հատման տեղերի, ինչպես նաև տորֆային մեքենաների ինտենսիվ շարժման տեղերի:

494. Շարժական մալուխային գծերի համար պետք է կիրառվեն հատուկ ճկուն մալուխներ, որոնք նախատեսված են ծանր պայմաններում աշխատանքի համար:

495. Ճկուն մալուխների հատույթներն ընտրվում են` ըստ թույլատրելի երկարատև հոսանքի և թույլատրելի լարման կորստի:

496. Մինչև 10 կՎ փոխադրովի մալուխային գծերը, որոնք էլեկտրաէներգիայով սնում են անընդհատ շարժվող կամ մեկ սեզոնի ընթացքում պարբերաբար տեղաշարժվող մեքենաներին, կարող են տեղադրվել անմիջականորեն հողի մակերևույթի վրա: Ընդ որում` 1 կՎ-ից բարձր մալուխային գծերի մոտակայքում պետք է տեղակայվեն նախազգուշացնող պլակատներ:

497. Ճկուն մալուխի միակցումը շարժական կայանքին պետք է կատարվի այնպիսի սարքվածքի օգնությամբ, որը բեռնաթափում է հպակային սեղմակները մալուխի պրկումից և ապահովում է մալուխի ծռման թույլատրելի շառավիղը:

498. Փոխադրովի մալուխային գծի միակցումը ՕԳ-ին պետք է կատարել զատիչ սարքվածքների օգնությամբ: Զատիչ սարքվածքի չպաշտպանված հոսանատար մասերի բարձրությունը հողից պետք է լինի 5 մ-ից ոչ պակաս գծային սարքվածքների համար, 3,5 մ` քանդովի և փոխադրովի սարքվածքների համար: Զատվող սարքվածքները պետք է պատրաստվեն ըստ հատուկ տեխնիկական պայմանների:

499. Մալուխային գծերը մինչև 1 կՎ ՕԳ-ին միացնելու համար հանձնարարվում է կիրառել հատիչներ և ցցված կոնտակտային միացումներ, որոնք տեղակայվում են ՕԳ-ի հենարանների վրա՝ մատչելի բարձրության վրա: Հենարանի վրա տեղակայվող հատիչը և վարդակը պետք է տեղավորվեն փակվող պահարանի մեջ: Նշված սարքավորման մետաղական մասերը, որոնք բնականոն կերպով լարման տակ չեն գտնվում, պետք է հողակցված լինեն:

 

50. ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐ, ՓՈԽԱՐԿՄԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐ

 

500. 1 կՎ-ից բարձր էլեկտրաշարժիչների փոխարկման ապարատները պետք է տեղավորվեն մետաղական պահարաններում:

501. 1 կՎ-ից բարձր էլեկտրաշարժիչների փոխարկման ապարատները պետք է ունենան արգելափակում, որը թույլ չի տալիս.

1) զատիչի անջատում բեռնվածքի տակ.

2) զատիչի միացում գործարկիչ ապարատի միացված վիճակում.

3) պահարանի բացում միացված զատիչի դեպքում.

4) զատիչի միացում բաց պահարանի դեպքում:

502. 1 կՎ-ից բարձր անջատիչներից և ապահովիչներից առաջ պետք է տեղակայված լինեն զատիչներ: Քանդովի հպակային միացումների առկայության դեպքում, որոնց միջոցով կայանքն էլեկտրաէներգիայով սնող մալուխը միացվում է ՕԳ-ին, լրացուցիչ զատիչի տեղակայումը պարտադիր չէ: Ագուցիկ սեղմակների կիրառման դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ զատիչի տեղակայում տրանսֆորմատորից առաջ՝ էլեկտրաէներգիայի հաղորդման կողմից, ինչպես նաև լարման տրանսֆորմատոր ունեցող սարքվածքից առաջ:

503. Առանձին տրանսֆորմատորին միացված 1 կՎ-ից բարձր անջատիչներից գործարկումը թույլատրվում է կատարել գործարկիչ սարքվածքի օգնությամբ, որը տեղակայված է տրանսֆորմատորի բարձր լարման կողմում, առանց փոխարկման ապարատների տեղակայման՝ էլեկտրաշարժիչի և տրանսֆորմատորի միջև:

504. 1 կՎ-ից բարձր էլեկտրաշարժիչների փոխարկման սարքվածների վրա վոլտմետրերի և ամպերմետրերի տեղակայումը պարտադիր է: Մեկ ագրեգատի վրա 1 կՎ-ից բարձր մի քանի էլեկտրաշարժիչների տեղակայման դեպքում նախատեսվում է մեկ վոլտմետր էլեկտրաշարժիչների ամբողջ խմբի համար:

505. Փոխարկման ապարատը էլեկտրաշարժիչի հետ միացնող մալուխի հատույթն ընտրվում է` ըստ թույլատրելի երկարատև հոսանքի: Ըստ ԿՄ-ի հոսանքի` նրա ստուգումը չի պահանջվում:

506. Էլեկտրաշարժիչների համար միացման պահին թույլատրվում է լարման կորստի այնպիսի արժեք, որն ապահովում է պահանջվող գործարկիչ մոմենտը, եթե այդ դեպքում ուրիշ էլեկտրաընդունիչների աշխատանքի ռեժիմը չի խախտվում: Թույլատրվում է էլեկտրաշարժիչների ուղիղ գործարկում, որոնց հզորությունը չի գերազանցում տրանսֆորմատորի հզորության 90 տոկոսը:

51. ՀՈՂԱԿՑՈՒՄ

507. 1 կՎ-ից մինչև 10 կՎ շարժական տորֆային էլեկտրակայանքների հողակցող սարքվածքի R դիմադրությունը, Օմ, որոնք միացված են մեկուսացված չեզոքով էլեկտրական ցանցերին, պետք է լինի`

 

R ≤ 40 ∕ I,

 

որտեղ՝ I-ն միաֆազ հողակցման հոսանքն է, Ա:

508. Մինչև 1 կՎ տորֆային էլեկտրակայանքների հողակցման դիմադրությունը, որոնք միացված են մեկուսացված չեզոքով ցանցերին, պետք է լինի 30 Օմ-ից ոչ ավելի:

509. Շարժական և ինքնագնաց մեքենաների հողակցումն իրականացվում է փոխադրովի հողակցիչներով, որոնք տեղակայվում են անմիջականորեն մեքենաների մոտ կամ սնող մալուխի հողակցող ջղի միջոցով, որը միացվում է ՕԳ-ի հենարանի մոտի փոխադրովի հողակցիչներին կամ ենթակայանի հողակցիչներին:

510. Որպես փոխադրովի հողակցիչներ` հանձնարարվում է կիրառել ձողային էլեկտրոդներ 2,5 մ-ից ոչ պակաս երկարությամբ, որոնք ընկղմվում են կույտերի մեջ ուղղաձիգ՝ 2 մ-ից ոչ պակաս խորությամբ: Էլեկտրոդների քանակը պետք է լինի 3-ից ոչ պակաս:

52. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

511. Կառուցվող (վերակառուցվող) էլեկտրակայանքների շինմոնտաժային  աշխատանքների ավարտից հետո էլեկտրակայանքը շահագործման է հանձնվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

IX. ԷԼԵԿՏՐԱԼԻԶԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ ԵՎ ԳԱԼՎԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԱԾՔԻ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

53. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

512. Էլեկտրալիզային կայանքների և գալվանական պատվածքի կայանքների սնման սխեման (խմբային կամ անհատական), ինչպես նաև ուղղիչային ագրեգատների տեսակները, հարաչափերը և քանակը և նրանց օգտագործումը, միակցման հոսանահաղորդիչների նյութը և հատույթը և գուռերի ձողավորումը պետք է ընտրվեն տեխնիկատնտեսական վերլուծության հիման վրա՝ հաշվի առնելով էլեկտրամատակարարման անհրաժեշտ հուսալիության ապահովումը:

513. Կազմակերպությունների համար, որոնք ունեն դրվածքային մեծ հզորության կերպափոխիչ ենթակայաններով էլեկտրալիզային կայանքներ, հանձնարարվում է ընդունել էլեկտրալիզային արտադրության տեխնոլոգիական բեռնվածքի առանձին էլեկտրամատակարարման սխեմաներ՝ կազմակերպության բոլոր հիմնական և օժանդակ կառույցների ուժային սարքավորման և էլեկտրական լուսավորության էլեկտրական բեռնվածքների հետ առանձին իջեցնող տրանսֆորմատորների միջոցով, որոնք հաղորդման գծերով միացվում են մոտակա դասավորված գեներացնող աղբյուրների բաշխիչ սարքվածքների կամ սնող էներգահամակարգի 110-400 կՎ լարման էլեկտրական ցանցերին «խորը ներթափանցում» սխեմայով, տրանսֆորմացիայի և փոխարկման նվազագույն աստիճանների թվով (լարման դասը որոշվում է տեխնիկատնտեսական հաշվարկի հիման վրա՝ կախված կազմակերպության կողմից էլեկտրաէներգիայի սպառման հզորությունից): Տուրբոգեներատորի հովացման համար ջրածնի ստացման էլեկտրալիզային կայանքի ուղղիչային ագրեգատները միացվում են էլեկտրակայանի սեփական կարիքների 0,4 կՎ ԲՍ-ին:

514. Էլեկտրալիզային կայանքների և գալվանական պատվածքների տեխնոլոգիական և ուրիշ էլեկտրական բեռնվածքների ներքին-մակերեսային մատակարարման համակարգը պետք է կատարվի` հաշվի առնելով կազմակերպության բաշխիչ ցանցում և էլեկտրական ցանցերի հաշվեկշռային բաժանման սահմանի վրա էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների (ԷՈՑ) ԳՕՍՏ 13109 «Էլեկտրական էներգիա. Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Էլեկտրական էներգիայի որակի նորմեր ընդհանուր նշանակման էլեկտրամատակարարման համակարգերում»-ի թույլատրելի պայմանները: Ընդհանուր նշանակության սնման ցանցերում լարման բարձր հարմոնիկ բաղադրիչների պարունակությունը սահմանափակելու նպատակով էլեկտրալիզի կայանքների և գալվանական պատվածքների կայանքների կերպափոխիչ ենթակայանում հանձնարարվում է կիրառել ուղղման մեծ թվով ֆազերով ուղղիչային ագրեգատներ, յուրաքանչյուր ագրեգատի (ագրեգատային խմբի) վրա ուղղման համարժեք բազմաֆազ ռեժիմով և այլ տեխնիկական լուծումներ՝ հարմոնիկ բաղադրիչների փոխհատուցման համար: Կազմակերպության բաշխիչ ցանցում հարմոնիկ բաղադրիչների փոխհատուցման կոնկրետ լուծումներն ընդունվում են համապատասխան տեխնիկա-տնտեսական հաշվարկների հիման վրա:

515. Էլեկտրալիզային կայանքներում, ըստ էլեկտրամատակարարման հուսալիության աստիճանի I կարգի, էլեկտրաընդունիչներին պետք է դասել էլեկտրալիզային գուռ-էլեկտրալիզարարների շարքերը: Էլեկտրալիզային կայանքների մնացած էլեկտրաընդունիչների և գալվանական պատվածքների էլեկտրաընդունիչների կարգերը պետք է որոշել տեխնոլոգիական նախագծման ճյուղային նորմերի համաձայն:

516. Մարդկանց էլեկտրահարման վտանգավորության առումով էլեկտրալիզի կայանքների, արտադրամասերի (կայանների, մասնաշենքերի, բաժանմունքների) սենքերը դասվում են բարձրացված վտանգավորությամբ սենքերին:

517. Էլեկտրալիզի արտադրամասերում (կայաններում, մասնաշենքերում) տեղակայվող էլեկտրաընդունիչների լարումը պետք է լինի 1 կՎ-ից ոչ ավելի՝ փոփոխական և ուղղված հոսանքի: Համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում թույլատրվում է էլեկտրալիզային գուռերի սնման համար կիրառել ավելի բարձր անվանական լարումով ուղղիչներ:

518. Ընդհանուր լուսավորության լուսատուներն էլեկտրալիզի սրահների (մասնաշենքերի) «վերին լույս»-էլեկտրաէներգիայով սնում կարող են ստանալ ընդհանուր նշանակության տրանսֆորմատորից՝ 0,4 կՎ երկրորդային լարումով` խուլ հողակցված չեզոքով: Ընդ որում` երկհարկանի շենքերի առաջին հարկում և միահարկ շենքերում լուսատուների, գործարկման-կարգավորման ապարատների, ճյուղավորման տուփերի և էլեկտրահաղորդագծի տարրերի մետաղական իրանները պետք է մեկուսացված լինեն շենքի շինարարական կոնստրուկցիաներից: Վերին լույսի լուսատուների իրանները, գործարկման-կարգավորման ապարատները և ճյուղավորման տուփերը, որոնք դասավորված են էլեկտրալիզարարների սպասարկման հարթակից 3,5 մ-ից բարձր նիշի վրա, պողպատե կոնստրուկցիաներից մեկուսացնել չի պահանջվում:

519. Մնայուն տեղական լուսավորության էլեկտրալիզի արտադրամասերում (մասնաշենքերում, սրահներում) չի պահանջվում: Բացառություն են քլորի ստացման էլեկտրալիզային կայանքների հիմնական արտադրական սենքերը (տես սույն ՏԿ-ի 551-րդ կետը):

520. Փոխադրովի (ձեռքի) էլեկտրական լուսատուները, որոնք կիրառվում են էլեկտրալիզի սրահներում (մասնաշենքերում) և օժանդակ արտադրամասերում (արհեստանոցներում), պետք է ունենան 50 Վ-ից ոչ բարձր լարում և էլեկտրական ցանցին միացվեն անվտանգ II դասի բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով՝ ըստ ԳՕՍՏ 30030 (ԻՍՕ 742-83)  «Տրանսֆորմատորներ բաժանիչ և տրանսֆորմատորներ անվտանգ բաժանիչ. Տեխնիկական պահանջներ»-ի:

521. Էլեկտրագործիքները (էլեկտրագայլիկոններ, էլեկտրահորատներ, էլեկտրափոշեկուլներ և այլն), որոնք օգտագործվում են էլեկտրալիզի սրահներում (մասնաշենքերում), պետք է ունենան կրկնակի մեկուսացում և պետք է սնման ցանցին նրանց միացնել բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով:

522. Փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչները, էլեկտրատաքացուցիչները և ուրիշ էլեկտրաընդունիչները, որոնց իրաններն անմիջական միացում ունեն էլեկտրալիզարարի՝ հողից մեկուսացված իրանի հետ, պետք է ունենան 50 Վ-ից ոչ բարձր լարում: Հանձնարարվում է 50 Վ լարման հատուկ էլեկտրաշարժիչների կիրառում՝ ուժեղացված մեկուսացմամբ, միջավայրին համապատասխանող կառուցվածքով: Փոփոխական հոսանքի 50 Վ-ից մինչև 380 Վ լարման էլեկտրաշարժիչները թույլատրվում է կիրառել հետևյալ պայմանների պահպանման դեպքում. էլեկտրաշարժիչները կամ էլեկտրաշարժիչների խմբերը, որոնք տեղակայված են 15-ից ոչ ավելի էլեկտրալիզարարների վրա, ընդհանուր նշանակության ցանցին (մեկուսացված չեզոքով ընդհանուր նշանակության տրանսֆորմատորին) միացվում են բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով: Մինչև 120 կՎտ հզորության փոխադրովի էլեկտրատաքացուցիչները (տաքացման ժամանակահատվածում էլեկտրալիզարարների մեջ տեղակայվող) թույլատրվում է միացնել սնող ցանցին մեկ բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով, որը դասավորվում է էլեկտրալիզային գուռերով սենքից դուրս, պայմանի դեպքում՝ եթե երկրորդային լարման բաշխիչ ցանցի գումարային երկարությունը չի գերազանցում 200 մ և նախատեսված է մի քանի էլեկտրալիզարարների տաքացուցիչների միաժամանակյա տաքացումը բացառող արգելափակում:

523. Էլեկտրալիզային կայանքների սենքերը, որոնցում էլեկտրալիզի պրոցեսում հերմետիկացված սարքավորման մեջ անջատվում է կամ շրջանառության մեջ է գտնվում ջրածին, անհրաժեշտ է սարքավորել արտածծիչ օդափոխությամբ՝ բնական դրդմամբ (դեֆլեկտորներով կամ օդավորման երդիկներով), որը բացառում է չօդափոխվող տարածությունների գոյացումը ծածկի տակ: Այնպիսի սենքերը, որտեղ ըստ տեխնոլոգիական պրոցեսի պայմանների բացառվում է պայթման հավելյալ 5 կՊա գերազանցող ճնշման գոյացումը, ունեն ԳՕՍՏ Ռ 51330.9 (ԻԷԿ 60079 -10-90), «Էլեկտրասարքավորում պայթապաշտպանված. Մաս 10. Պայթավտանգ գոտիների դասակարգում»-ում բերված դասակարգման համաձայն 2-րդ դասի պայթավտանգ գոտի միայն սենքի վերին մասում: Պայթավտանգ գոտին պայմանականորեն ընդունվում է հատակի մակարդակից սենքի ընդհանուր բարձրության 0,75 նիշից, բայց գոտու ստորին սահմանն ամբարձիչատակի ուղուց բարձր լինել չի կարող: Այդ գոտում սենքի առաստաղի տակ պետք է տեղադրել տվիչներ (որպես կանոն, սենքի յուրաքանչյուր 36 մ2 մակերեսի համար երկուսից ոչ պակաս), որոնք միացվում են օդի մեջ ջրածնի կոնդենսացիայի վերականգնման ավտոմատացված համակարգին: Համակարգը պետք է ապահովի ձայնային և լուսային ազդանշանումներ, ինչպես նաև էլեկտրաշարժիչների վերամբարձ-տրանսպորտային սարքավորման էլեկտրաընդունիչների գործարկման ապարատների արգելափակում (կամ անջատում, եթե այդպիսի ապարատներ տվյալ սենքի մեջ կան), երբ սենքի վերահսկվող գոտում ջրածնի պարունակությունը գերազանցի ծավալային 1 տոկոսը:

524. Պայթավտանգ գոտիներով էլեկտրալիզային կայանքների սենքերում էլեկտրական լուսավորության համար պետք է կիրառվեն լրակազմ լուսավորության սարքվածքներ (ԼԼՍ) ճեղքային լուսատուներով: Այդ սարքվածքներում լույսի աղբյուրները տեղավորվում են խցերի մեջ, որոնք մտնում են ԼԼՍ-ի կազմի մեջ: Խցերի հոդակապումը լուսատուի հետ պետք է ապահովի խցերի կողմից լուսատուների ԻՊ54(IP54)-ից ոչ ցածր պաշտպանություն: ԼԼՍ-ի խցերը պետք է դասավորվեն պայթավտանգ միջավայրից դուրս՝ պատի մեջ, որը սահմանակից է հարևան ոչ պայթավտանգ գոտուն, կամ արտաքին պատի մեջ: Բացի ԼԼՍ-ից, հանձնարարվում է ընդհանուր նշանակության լուսատուների օգտագործում, որոնք տեղակայվում են`

1) չբացվող պատուհանների հետևում՝ կրկնակի ապակեպատմամբ, առանց վերնափեղկի և օդանցքի.

2) պատի մեջ հատուկ խորշերում կրկնակի ապակեպատմամբ.

3) հատուկ երդիկներում՝ առաստաղային ծածկի մեջ կրկնակի ապակեպատմամբ.

4) ապակեպատված տուփերում:

525. Խորշերը և երդիկները պետք է ունենան արտաքին օդով օդափոխություն՝ բնական դրդմամբ: Ապակեպատ տուփերը պետք է օդափչվեն հավելյալ ճնշման տակ` մաքուր օդով: Այն տեղերում, որտեղ հնարավոր է ապակիների կոտրվելը տուփի մեջ, ապակեպատման համար պետք է կիրառել չկոտրվող ապակի:

526. Էլեկտրալիզի սրահները (մասնաշենքերը) հանձնարարվում է սարքավորել ամբարձիչ-տրանսպորտային մեխանիզմներով՝ մոնտաժման, տեխնոլոգիական և վերանորոգման աշխատանքներ կատարելու համար: Էլեկտրալիզային կայանքների սենքերում, որոնց վերին գոտիներում կարող են լինել պայթավտանգ գոտիներ (տես սույն ՏԿ-ի  514-րդ կետը), այդ մեխանիզմները (նրանց էլեկտրասարքավորումը) պետք է ունենան սույն ՏԿ-ի IV բաժնի պահանջներին համապատասխանող կատարում: Կամրջակային ամբարձիչներով էլեկտրալիզի մասնաշենքերում ամբարձիչի խցիկից կռունկավարի էջքի սանդուղքները պետք է լինեն ոչ էլեկտրահաղորդիչ նյութից: Եթե այդպիսի մասնաշենքերում չկա ամբարձիչատակ ուղիների սպասարկման սրահ, պետք է պատրաստվի այնպիսի կոնստրուկցիա, որն ապահովի կռունկավարի անվտանգ էջքը՝ ամբարձիչի խցիկը վայրէջքային հարթակի վրա չկանգնելու դեպքում (օրինակ, վթարի դեպքում):

527. Էլեկտրալիզային կայանքների հոսանահաղորդիչները (ձողավորումները) պետք է կատարվեն բարձրացված մեխանիկական և հոգնածության ամրությամբ ալյումինի կամ ալյումինի համաձուլվածքի հաղորդաձողերով: Հոսանահաղորդիչների հաղորդաձողերը պետք է պաշտպանել ժանգակայուն, իսկ 450C և բարձր աշխատանքային ջերմաստիճանով տեղամասերում ջերմադիմացկուն լաքերով (բացառություն են հաղորդաձողերն ալյումինի էլեկտրալիզի մասնաշենքերում): Հոսանահաղորդիչների հոսանաձողերի հպակային միացումներն անհրաժեշտ է կատարել եռակցմամբ` բացառությամբ միջգուռայինների, ինչպես նաև շունտող հոսանահաղորդիչների (հոսանաձողավորման) և ուղղիչներին փոխարկման և ուրիշ ապարատներին էլեկտրալիզարարների կափարիչներին կամ ճակատային սալերին հաղորդաձողերի միացման: Բարձր ջերմաստիճանային գոտիներում էլեկտրալիզարարների հաղորդագծերի անցկացման համար պետք է օգտագործվեն ջերմադիմացկուն մեկուսացմամբ և պատյանով հաղորդալարեր կամ մալուխներ: Աշխատող շարքից դուրս բերվող էլեկտրալիզարարի կափարիչներին կամ ճակատային սալերին հաղորդաձողերի (էլեկտրալիզային գուռի) համար պետք է նախատեսել մնայուն կամ փոխադրովի շունտող սարքվածք (զատիչ, անջատիչ, կարճ միակցիչ, հեղուկմետաղային փոխարկող շունտող սարքվածք): Փոխադրովի շունտավորող սարքը պետք է մեկուսացված լինի հողից: Էլեկտրալիզի սրահում (մասնաշենքում և ուրիշ արտադրական սենքերում) դասավորվող սարքվածքների և սարքերի վրա, ինչպես նաև էլեկտրալիզարարների աշխատանքի վրա մագնիսական դաշտերի ազդեցության նվազեցումը պետք է ապահովվի համապատասխան արտադրության ճյուղային նորմերի պահպանմամբ:

528. Էլեկտրալիզային գուռերի շարքի, շենքի շինարարական կոնստրուկցիաների, կոմունիկացիաների (հոսանահաղորդիչների, խողովակաշարերի, օդատարների և այլն) էլեկտրական մեկուսացումը պետք է բացառի էլեկտրալիզի սրահ (մասնաշենք) հողի պոտենցիալը մտցնելու և սրահից պոտենցիալը դուրս բերելու հնարավորությունը (տես նաև սույն ՏԿ-ի 529, 534 և 535-րդ կետերը): Էլեկտրալիզարարների շարքի և գալվանական պատվածքների գուռերի և նրանց միացվող հոսանահաղորդիչների մեկուսացումը հողից պետք է մատչելի լինի դիտման և նրա վիճակի վերահսկման համար:

529. Էլեկտրալիզի սրահում (մասնաշենքում) (բացառությամբ ջրի էլեկտրալիզից ջրածնի ստացման համար էլեկտրալիզային կայանքների), բացի սույն ՏԿ-ի 528-րդ կետում նշված տարրերից, հողից մեկուսացում պետք է ունենան.

1) մինչև 3 մ բարձրության պատերի ներքին մակերևույթը և սյուները՝ միահարկ շենքի առաջին հարկի կամ երկհարկանի շենքի երկրորդ հարկի աշխատանքային հարթակների մակարդակից մինչև 3,5 մ բարձրության վրա.

2) աշխատանքային հարթակների մետաղական և երկաթբետոնե կոնստրուկցիաները, որոնք դասավորված են էլեկտրալիզարարների կողքին.

3) էլեկտրալիզարարների կողքի հաղորդաձողային անցուղիների և հատակների ծածկերը.

4) ելանցքերի մետաղական կափարիչները.

5) հատակի վրա և մասնաշենքի պատերի մոտ դասավորված օդափոխության սարքվածքների մետաղական մասերը.

6) սենքի սահմաններում՝ հատակի մակարդակից մինչև 3,5 մ բարձրության վրա դասավորված մետաղական խողովակաշարերը, բարձակները և այլ մետաղական կոնստրուկցիաները.

7) ամբարձիչ-տրանսպորտային մեխանիզմները (տես սույն ՏԿ-ի 526-րդ կետը):

530. Աշխատանքային հարթակների մետաղական և երկաթբետոնե կոնստրուկցիաներն էլեկտրալիզարարների կողքին պետք է ծածկվեն (բացառությամբ մագնեզիումի և ալյումինի էլեկտրալիզի կայանքների) փայտե վանդակապատերով՝ ներծծված հրակայուն նյութով, որը նրա դիէլեկտրիկական հատկությունների վրա բացասականորեն չի ազդում: Վանդակապատերը կարող են պատրաստվել նաև ուրիշ դիէլեկտրիկ նյութից:

531. Հոսանահաղորդիչների հոսանաձողերի ներանցումներն էլեկտրալիզի մասնաշենք (շենք) պետք է ցանկապատվեն մետաղական ցանցերով կամ կոնստրուկցիայով՝ էլեկտրամեկուսիչ նյութերից, մետաղական հիմնակմախքի վրա, հատակի մակարդակից 3,5 մ-ից ոչ պակաս բարձրությամբ: Ցանցերը կամ հիմնակմախքի մետաղական կոնստրուկցիաները պետք է մեկուսացված լինեն հոսանահաղորդչից:

532. Էլեկտրալիզային կայանքների հոսանահաղորդիչները, բացառությամբ միջգուռայինների, շունտող հոսանահաղորդիչների և դեպի ճակատային գուռեր հոսանաբերների (էջքերի), պետք է ունենան ցանկապատ հետևյալ դեպքերում.

1) հոսանահաղորդիչների հորիզոնական տեղամասերը անցումների վերևում՝ հատակի մակարդակից 2,5 մ-ից պակաս բարձրության վրա դասավորելիս կամ դրանք ամբարձիչների և արտադրամասային տրանսպորտի շարժման գոտում գտնվելիս,

2) հոսանահաղորդիչների միջև 2,5 մ-ից պակաս հեռավորության դեպքում, որոնք դասավորված են հատակի մակարդակից 2,5 մ-ից ցածր բարձրության վրա, և հողակցված խողովակաշարերի կամ հողակցված սարքավորման միջև,

3) հոսանահաղորդիչները կամրջակային ամբարձիչների նստեցման հարթակների մոտ դասավորության դեպքում, եթե հեռավորությունը նրանցից մինչև այդ հարթակներ 2,5 մ-ից պակաս է:

533. Էլեկտրալիզի սրահներում (բացառությամբ ջրի էլեկտրալիզի մեթոդով ջրածնի ստացման համար էլեկտրալիզային կայանքներով սրահների) չի թույլատրվում արտադրական մեխանիզմների փոփոխական հոսանքի եռաֆազ ընդունիչների հողակցման մայրուղու սարքվածք: Այդպիսի էլեկտրաընդունիչների համար բաց հաղորդիչ մասերը պետք է միակցել ՊԵ(PE)-հաղորդչին: Որպես լրացուցիչ միջոց հնարավոր է պաշտպանական անջատման սարքվածքի օգտագործում: Փոփոխական հոսանքի էլեկտրաընդունիչների բաց հաղորդիչ մասերը՝ նրանցից մինչև էլեկտրալիզարարների հոսանատար մասեր 2,5 մ-ից պակաս հեռավորության դեպքում, պետք է ունենան հանովի մեկուսացնող պատյան:

534. Խողովակաշարերն ալյումինի էլեկտրալիզի մասնաշենքերում, էլեկտրալիզի արտադրամասերում և սրահներում (բացառությամբ ջրի էլեկտրալիզի մեթոդով ջրածնի ստացման էլեկտրալիզային կայանքներով սրահների) հանձնարարվում է կատարել ոչ էլեկտրահաղորդիչ նյութերից: Մետաղական խողովակաշարերի (այդ թվում` խեժապատված), պաշտպանական խողովակների և տուփերի օգտագործման դեպքում պետք է կիրառվեն էլեկտրամեկուսչային ներդիրներ, կախոցներ և մեկուսիչներ: Պետք է նախատեսվեն միջոցառումներ հոսակորստի հոսանքների իջեցման համար` լուծույթներից հոսանքի ճյուղավորմանը դեպի խողովակաշարեր, որոնք մտնում են էլեկտրալիզարարների մեջ կամ արտուղվում են նրանցից՝ մեկուսացված կամ ոչ էլեկտրահաղորդիչ նյութերից (ֆիոլիտից, վինիպլաստից, ապակեպլաստիկից և ուրիշ) պատրաստված խողովակաշարերից: Հանձնարարվում է շիթի խզման սարքվածքի օգտագործում կամ այլ արդյունավետ միջոցների ձեռնարկում:

535. Զրահապատված մալուխները, մետաղական խողովակաշարերը, պաշտպանական խողովակները, ինչպես նաև տեխնոլոգիական, շոգե-, ջրամատակարարման, օդափոխության և ուրիշ հաղորդակցուղիների տուփերն էլեկտրալիզի սրահներում (մասնաշենքերում) պետք է դասավորված լինեն աշխատանքային հարթակների մակարդակից 3,5 մ-ից ոչ պակաս բարձրության վրա (3,0 մ-ից ոչ պակաս՝ ջրային լուծույթների էլեկտրալիզի սրահների համար), հողից մեկուսացված լինեն կամ ցանկապատված, սրահի (մասնաշենք) մուտքի և սրահից ելքի վրա ունենան էլեկտրամեկուսիչ ներդիրներ, ինչպես նաև դեպի էլեկտրալիզարարներ արտուղման և նրանց միացվելու տեղերում: Էլեկտրալիզի սրահներում (մասնաշենքերում) թվարկված հաղորդակցուղիները նշված բարձրությունից ցածր տեղադրելու դեպքում նրանք, բացի դրանից, պետք է ունենան էլեկտրական մեկուսացման երկու աստիճան՝ շինարարական կոնստրուկցիայից, ինչպես նաև մեկուսիչային ներդիրներ սրահի (մասնաշենքի) երկայնքով՝ դասավորված ճյուղային նորմերի պահանջների համաձայն: Մետաղաճոպանը, որի վրա էլեկտրալիզի սրահում (մասնաշենքերում) ամրացվում են հաղորդալարերը կամ մալուխները, պետք է մեկուսացված լինի շինարարական կոնստրուկցիաներից:

536. Էլեկտրալիզային կայանքների մալուխային գծերը պետք է անցկացվեն այնպիսի ուղեգծերով, որոնց վրա վթարային իրավիճակները քիչ հավանական են (օրինակ, էլեկտրալիզարարներից էլեկտրալիտի վթարային հեռացման դեպքում հնարավոր չէ հալված էլեկտրալիտի թափվելը):

537. Հիմքերի, հենոցների և ուրիշ կոնստրուկցիաների վրա տեղակայված էլեկտրատեխնիկական սարքավորումը չպետք է ունենա զննման հարակցիչային էլեկտրական միացումներ: Հարակցիչային էլեկտրական միացումները պետք է մատչելի լինեն սպասարկման և վերանորոգման համար:

538. Մինչև 1 կՎ լարումով էլեկտրական բաշխիչ սարքվածքներն ուժային ու լուսավորության ցանցերի համար պետք է դասավորվեն ուղղված հոսանքի լարման տակ գտնվող չցանկապատված հոսանահաղորդիչներից կամ էլեկտրալիզարարների մասերից 6 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

539. Կենտրոնական կամ ՎՉՍ և Ա վահանը (եթե նրանց անհրաժեշտությունը հիմնավորված է) պետք է սարքավորված լինեն էլեկտրալիզի տեխնոլոգիական պրոցեսների կարգավորման և կառավարման ու սարքավորման աշխատանքի վերահսկման համապատասխան միջոցներով, ինչպես նաև ազդանշանման համակարգով, որը ծանուցում է սարքավորման գործարկման, կանգի և աշխատանքի ռեժիմի խախտման մասին կամ մեկուսացման վնասման մասին՝ վերահսկվող էլեկտրական շղթաներում:

540. Տեսանելի գոտուց դուրս գտնվող սարքավորումն աշխատանքի մեջ մտցնելու համար պետք է նախատեսվի գործարկման ազդանշանում:

541. Էլեկտրալիզային կայանքներում, որոնցում վթարային իրավիճակում պահանջվում է էլեկտրալիզարարների էլեկտրաէներգիայով սնման անհապաղ անջատում, էլեկտրալիզի սրահում և կառավարման կենտրոնական վահանի և ՎՉՍ և Ա վահանի սենքում ուղղիչների վթարային անջատման համար պետք է տեղակայված լինեն սեղմակոճակներով անջատիչներ: Պետք է բացառված լինի ուղղիչների հետագա միացման համար այդ ապարատների օգտագործման հնարավորությունը:

542. Էլեկտրալիզային արտադրության սենքերում, այդ թվում` կերպափոխիչ ենթակայանում, պետք է նախատեսված լինի բարձրախոս և (կամ) հեռախոսային կապ, կազմակերպությունում փորձնաարդյունաբերական կայանքներում սպասարկման ընդունված համակարգին համապատասխան:

543. Էլեկտրոլիզային գուռերի շարքի աշխատանքի ռեժիմը վերահսկելու համար էլեկտրալիզի մասնաշենքերի, կայանների (արտադրամասերի) սենքերում կամ կերպափոխիչ ենթակայանում պետք է նախատեսվեն.

1) ամպերաչափ յուրաքանչյուր շարքի համար.

2) վոլտաչափ յուրաքանչյուր շարքի և յուրաքանչյուր մասնաշենքի համար, եթե նրանք սնվում են հավաքովի հաղորդաձողերից.

3) վոլտմետր յուրաքանչյուր գուռի համար (կամ բազմադիրք փոխարկիչով վոլտմետր գուռերի խմբի համար) այն դեպքերում, երբ աշխատանքային լարումով գուռերում տարվում է տեխնոլոգիական գործընթաց.

4) ուղղված հոսանքի հաղորդաձողերի յուրաքանչյուր համակարգի կամ էլեկտրալիզարարների խմբի մեկուսացման վերահսկման սարքվածքներ (սարքեր), որոնք սնում են ստանում ուղղված հոսանքի վերահսկվող ցանցից կամ փոփոխական հոսանքի ցանցից անհատական կամ խմբային բաժանիչ տրանսֆորմատորների միջոցով.

5) վոլտ` ժամերի կամ ամպեր`ժամերի հաշվիչներ (կախված տեխնոլոգիական պահանջներից) գուռերի շարքի կամ խմբի համար.

6) էլեկտրական էներգիայի հաշվիչ՝ տեղակայված ուղղիչային ագրեգատի կերպափոխիչային տրանսֆորմատորի առաջնային կողմում:

54. ՋՐԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՅԹՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԼԻԶԻ ԿԱՅԱՆՔՆԵՐ

544. Էլեկտրոլիզային գուռերի շարքի միջին կետը խուլ հողակցում չպետք է ունենա: Թույլատրվում է շարքի չեզոքի օգտագործում մեկուսացման վերահսկման սարքվածքների համար, որոնք բնականոն ռեժիմում չեն առաջացնում չեզոքի խուլ կապ հողի հետ:

545. Էլեկտրոլիզային գուռերի միջև անցումներում հոսանատար մասերի միջև (որոնք մեկը մյուսից առանձնացված չեն) հեռավորությունը պետք է լինի 1,2 մ-ից ոչ պակաս նրանց միջև մինչև 65 Վ հնարավոր առավելագույն լարման դեպքում և 1,5 մ-ից ոչ պակաս` 65 Վ-ից բարձր լարման դեպքում: Անցումներն էլեկտրոլիզային գուռերի երկայնական շարքի և պատի, ճակատային էլեկտրոլիզային գուռերի և պատի միջև պետք է լինեն 2,5 մ-ից ոչ պակաս լայնության: Թույլատրվում է անցումների տեղական նեղացում մինչև 1,5 մ՝ էլեկտրոլիզային գուռերի և շենքի սյուների միջև և ցցաթմբերի կանգնակների միջև, որոնք կրում են հոսանահաղորդիչներ կամ նյութատարներ` պայմանով, որ անցումում սյուները և կանգնակները հատակից 2,5 մ-ից ոչ պակաս բարձրությամբ անպայմանորեն պատված են էլեկտրամեկուսիչ թերթավոր նյութով, օրինակ, պլաստիկային թերթերով՝ զոդված: Էլեկտրալիզարարների հոսանահաղորդիչներից և ուրիշ հոսանատար մասերից մինչև հողակցված տեխնոլոգիական սարքավորում և լուսատուների ամրան հեռավորությունը պետք է լինի 2,5 մ-ից ոչ պակաս:

 

55. ՋՐԱԾՆԻ ՍՏԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԼԻԶԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ (ՋՐԱԾՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ)

 

546. Ջրածնային կայանների էլեկտրալիզարարները պետք է սարքավորված լինեն հետևյալ էլեկտրական պաշտպանությամբ`

1) հողի հետ միաբևեռ միակցումներից, բացի այն էլեկտրալիզարարներից, որոնց մոտ եզրային էլեկտրոդը կամ եզրային բջջի իրանն ըստ կոնստրուկցիայի հողակցված է, օրինակ, գազազատիչի միջոցով.

2) միջբևեռական կարճ միակցումներից.

3) հետադարձ հոսանքներից` շարժիչ-գեներատորների կիրառման դեպքում (վերակառուցվող կայանքներում):         

547. Ջրածնային կայանների էլեկտրալիզարարները, որոնք աշխատում են հողի նկատմամբ 250 Վ-ից բարձր լարման տակ, պարագծով պետք է ունենան ցանցային ցանկապատ:

548. Ջրածնային կայանների էլեկտրալիզարարների շուրջը պետք է փռված լինեն դիէլեկտրիկական գորգեր (ուղիներ):

549. Ջրածնային կայաններում հեռավորություններն էլեկտրալիզարարների, ինչպես նաև էլեկտրալիզարարների և սենքի պատերի միջև պետք է համապատասխանեն սույն ՏԿ-ի 545-րդ կետում նշվածներին: Սարքավորման միջև պետք է նախատեսվեն հետևյալ անցումները`

1) հիմնական` 1,5 մ-ից ոչ պակաս լայնությամբ, մեքենաների (ճնշակների, պոմպերի և այլն) և ապարատների սպասարկման ճակատով, որոնք ունեն ամրան և վերահսկիչ-չափիչ սարքեր.

2) փոքր եզրաչափերով սարքավորման համար (մինչև 0,8 մ լայնությամբ ու բարձրությամբ) թույլատրվում է անցման լայնությունը փոքրացնել մինչև 1մ.            

3) բոլոր կողմերից սպասարկման հնարավորության համար (եթե դրանում կարիք կա) սարքավորման միջև, ինչպես նաև սարքավորման և սենքերի պատերի միջև՝ 1 մ-ից ոչ պակաս լայնությամբ.

4) սարքավորման և սարքերի զննման և պարբերական ստուգման և կարգավորման համար՝  0,8 մ-ից ոչ պակաս լայնությամբ.

5) անցումների նորմավորվող նվազագույն լայնությունը պետք է ապահովվի սարքավորման առավել ցցված (2 մ-ից ոչ պակաս բարձրության վրա) մասերի միջև` հաշվի առնելով հիմքերը, մեկուսացումը, ցանկապատումը և այլն:

56. ՔԼՈՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԼԻԶԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

550. Կերակրի աղի՝ սնդիկային, թաղանթային և դիաֆրագմային մեթոդներով էլեկտրալիզի կայանքներում, ինչպես նաև աղաթթվի էլեկտրալիզի ժամանակ պետք է ապահովվի`

1) էլեկտրալիզարարների էլեկտրաէներգիայով սնման ձեռքով վթարային անջատման հնարավորություն սույն ՏԿ-ի 541-րդ կետին համապատասխան, ինչպես նաև կառավարման վահանի սենքից և քլորային ճնշակների մեքենավարի կողմից՝ նրանց կանգի դեպքում.

2) քլորային և ջրածնային ճնշակների ինքնավար անջատում էլեկտրալիզի բոլոր մեթոդների դեպքում, բացի քլորային ճնշակների էլեկտրաշարժիչներից՝ սնդիկային մեթոդով էլեկտրալիզի ժամանակ, էլեկտրալիզարարը սնող ուղղված հոսանքը հանկարծակի անջատվելու դեպքում (հոսանքի անջատումից հետո 2-ից մինչև 3 վ պահաժամով).

3) քլորային ճնշակների էլեկտրաշարժիչների ինքնավար անջատում (մինչև 3 րոպե պահաժամով) սնդիկային մեթոդով էլեկտրալիզի ժամանակ՝ քլորի վթարային կլանման համակարգի միաժամանակյա միացմամբ.

4) էլեկտրալիզարարները սնող ուղղիչների ինքնավար անջատում արգելափակման համակարգի կողմից 3-ից մինչև 5 վ պահաժամով, էլեկտրալիզի բոլոր մեթոդների համար՝ քլորային ճնշակների բոլոր էլեկտրաշարժիչների հանկարծակի կանգի դեպքում, եթե նշված ժամանակահատվածի ընթացքում տեղի չունենա ինքնագործարկում, ինչպես նաև սնդիկային պոմպերի էլեկտրաշարժիչների խմբի կանգի դեպքում (շարժիչների թիվը խմբի մեջ որոշվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում) քլորի վթարային կլանման համակարգի միաժամանակյա միացմամբ և ազդանշանի հաղորդմամբ դեպի էլեկտրալիզի սրահ,  ճնշակների և ՎՉՍ և Ա վահանի սենքեր.

5) էլեկտրալիզային կայանքի ուղղիչի ինքնավար անջատում ճնշակի ներծծման կոլեկտորում քլոր գազի ճնշումը հաստատված սահմանից բարձր լինելու դեպքում.

6) աշխատող մի քանի քլորային ճնշակներից մեկի հանկարծակի անջատման դեպքում ազդանշանում դեպի էլեկտրալիզի սրահ և ՎՉՍ և Ա վահանի սենքի և կերպափոխիչ ենթակայան.

7) ազդանշանում դեպի էլեկտրալիզի սրահ և ՎՉՍ և Ա վահանի սենքի սնդիկային պոմպի էլեկտրաշարժիչների կանգի կամ սնդիկային կատոդով էլեկտրալիզարարներում սնդիկի շրջապտույտը դադարելու դեպքում:

551. Հիմնական արտադրության սենքերում, բացի ընդհանուր լուսավորության ցանցից, պետք է նախատեսվի տեղական լուսավորության մնայուն ցանց մինչև 50 Վ լարումով, որը սնվում է ընդհանուր լուսավորության ցանցից՝ բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով:

 

57. ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ԷԼԵԿՏՐԱԼԻԶԻ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

552. Էլեկտրական մեկուսացում, բացի սույն ՏԿ-ի 528-րդ և 529-րդ կետերում նշվածներից, պետք է ունենան հետևյալ տարրերը.

1) էլեկտրալիզարարների և կատոդային ու անոդային արտածծումների խողովակաշարերի պատյանները` հողից և շինարարական կոնստրուկցիաներից.

2) մասնաշենքի հատակները, նկուղի հատակները և սյուները, ինչպես նաև աշխատանքային հարթակները, երկաթբետոնե և մետաղական շինարարական այլ կոնստրուկցիաները` հողից.

3) սեղմված օդի և վակուումի խողովակաշարերի մասերը`  հողից, մեկը մյուսից և էլեկտրալիզարարներից.

4) մալուխները և ապարատուրան` հիմնակմախքից, որի վրա տեղակայված են տրանսֆորմատորները.

5) աշխատանքային հարթակներն էլեկտրալիզարարների մոտ (վերը նշված՝ հողից էլեկտրական մեկուսացումից բացի) պետք է ծածկված լինեն դիէլեկտրիկական թերթավոր նյութով:

553. Նոր կառուցվող կայանքում էլեկտրալիզարարների դասավորությունը պետք է ընդունվի կենտրոնական՝ երկայնական պատերի կողմից երկու երթանցով:

554. Էլեկտրալիզի սրահներում երթանցերը պետք է լինեն հետևյալ լայնությամբ.

1) երկայնական պատերի կողմից երկու երթանցերի առկայության դեպքում` 4,5 մ-ից ոչ պակաս.

2) էլեկտրալիզարարների երկայնական շարքերի միջև մեկ երթանցի առկայության դեպքում` 5,5 մ-ից ոչ պակաս:

Երկու դեպքում էլ պետք է ապահովվի ազատ արանք տրանսպորտային միջոցի և մասնաշենքի պատի կամ տեղակայված սարքավորման միջև` 1 մ-ից ոչ պակաս լայնությամբ:

555. Արանքն էլեկտրալիզարարների երկայնական շարքի և պատի միջև երթանցի առկայության դեպքում պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս լայնությամբ:

556. Էլեկտրալիզարարների երկու շարքերի հոսանահաղորդիչների միջև հեռավորությունը պետք է լինի 4 մ-ից ոչ պակաս:

58. ԱԼՅՈՒՄԻՆԻ ԷԼԵԿՏՐԱԼԻԶԻ ԿԱՅԱՆՔՆԵՐ

557. Հողից էլեկտրական մեկուսացում ի լրումն սույն ՏԿ-ի 528-րդ և 529-րդ կետերում նշվածների, պետք է ունենան հետևյալ կոնստրուկցիաները.

1) էլեկտրալիզարարների հիմքերը և ստորգետնյա անցուղիները.

2) էլեկտրալիզարարների և միջհարկային ծածկերի հենարանային սյուները:

558. Հոսանահաղորդիչների երկայնական անցուղիների մետաղական ծածկերն էլեկտրալիզի մասնաշենքերում պետք է ունենան էլեկտրական մեկուսացում, իսկ հարևան էլեկտրալիզարարների միջև տեղամասերում այդ ծածկերը պետք է ունենան էլեկտրամեկուսացնող ներդիրներ: Հոսանահաղորդիչների երկայնական որմնանցքերի և անցուղիների մետաղական ծածկերը պետք է ունենան էլեկտրական մեկուսացում այդ որմնանցքից և անցուղիներից, իսկ կից էլեկտրալիզարարների միջև տեղամասերում պետք է ունենան էլեկտրական մեկուսացնող ներդիրներ:

559. Էլեկտրալիզարարների հոսանահաղորդիչների որմնանցքերի և անցուղիների մետաղական ծածկերը պետք է ունենան էլեկտրալիզարարի կատոդի պոտենցիալը:

560. Օդափոխության հատակադիր վանդակներն ալյումինե էլեկտրալիզի և զտման մասնաշենքերում պետք է շարել էլեկտրամեկուսային հիմքերի վրա:

561. Մետաղական ապակեկալները պատուհաններում և օդավորման հորաններում թույլատրվում է տեղակայել հատակի մակարդակից 3 մ-ից ոչ պակաս բարձրության վրա միահարկ մասնաշենքերում և երկրորդ հարկի մակարդակից՝ երկհարկանի մասնաշենքում:

562. Առաջին հարկի ճակատներն ալյումինե էլեկտրալիզի և էլեկտրալիտիկ զտման երկհարկանի մասնաշենքերում պետք է ցանկապատված լինեն մետաղական ցանցով, որն էլեկտրականապես մեկուսացված է սենքի կոնստրուկցիայից, կամ միջնապատով ոչ էլեկտրահաղորդիչ նյութերից՝ հողի մակարդակից 1,7 մ-ից ոչ պակաս բարձրությամբ: Ցանկապատում պետք է լինեն դարպասներ կամ դռներ՝ փականով փակվող:

563. Էլեկտրալիզի մասնաշենքերն արտաքին պատերի երկայնքով պետք է ունենան օդավորման որմնանցքեր, որոնք հողի մակարդակից 1,7 մ-ից ոչ պակաս բարձրությամբ փակված են և հուսալիորեն հողակցված են մետաղական ցանցերով, որոնք չպետք է դժվարացնեն մասնաշենքի օդափոխությունը:

564. Էլեկտրալիզի երկհարկանի մասնաշենքերի երկրորդ հարկ տանող սանդուղքները և երկրորդ հարկի հարթակները, ինչպես նաև երկրորդ հարկի բազրիքային ցանկապատերը պետք է կատարվեն ոչ էլեկտրահաղորդիչ նյութերից: Թույլատրվում է բազրիքների և սանդուղքների պատրաստում մետաղից՝ պատված պլաստիկով կամ ուրիշ էլեկտրամեկուսային նյութերով:

565. Էլեկտրալիզարարների դուրս ցցված մասերի միջև հեռավորությունը՝ նրանց երկայնական դասավորության դեպքում, պետք է լինի 0,7 մ-ից ոչ պակաս: Այդ հեռավորությունն էլեկտրալիզարարների ճակատների միջև կարող է փոքրացվել մինչև այն սահմանները, որոնք թույլ է տալիս էլեկտրալիզարարների կոնստրուկցիան, եթե նշված գոտում մարդկանց գտնվելը բացառվում է:

566. Հոսանահաղորդիչների (որմնանցքերի) երկայնական անցուղիների պատերի միջև հեռավորությունը մասնաշենքի կենտրոնական անցամասում պետք է լինի 3,5 մ-ից ոչ պակաս:

567. Սեղմված օդի և վակուումի մետաղական խողովակաշարերը, ինչպես նաև վերին գազաներծծման համակարգի մետաղական գազանցքերը կողային հոսանաբերմամբ և թրծված անոդներով էլեկտրալիզարարների համար, որոնք անցկացված են մասնաշենքի երկարությամբ, պետք է ունենան էլեկտրամեկուսիչ ներդիրներ յուրաքանչյուր 40 մ-ից հետո:

Մայրուղային մետաղական գազանցքերը վերին անոդային հոսանաբերմամբ էլեկտրալիզարարներից ստորգետնյա խուղակ մտնելուց առաջ պետք է ունենան հաջորդաբար տեղակայված երկու էլեկտրամեկուսիչ ներդիր:

568. Էլեկտրալիզարարների գազաներծծման կարճախողովակները պետք է ունենան էլեկտրական մեկուսացում մայրուղային գազաներծծիչ խողովակաշարերից:

569. Գազաներծծման ստորգետնյա համակարգով էլեկտրալիզարարների գազաներծծիչ կարճախողովակները պետք է ունենան էլեկտրական մեկուսացում շինարարական կոնստրուկցիաներից:

570. Կողային հոսանաբերմամբ և ինքնաթրծվող անոդով էլեկտրալիզարարների մոտ էլեկտրական մեկուսացում պետք է ունենան`

1) կատոդային պատյանը` հիմքից կամ հենարանային շինարարական կոնստրուկցիայից.

2) էլեկտրալիզարարների մետաղական կոնստրուկցիաները` անոդից և կատոդային պատյանից.

3) փականային ապաստարանները` կատոդային պատյանից.

4) հաղորդաձողերի անոդային փաթեթները` մետաղակոնստրուկցիայից.

5) անոդի ժամանակավոր կախման կեռերը`  մետաղակոնստրուկցիայից կամ պետք է լինի էլեկտրական մեկուսացման հանգույց անմիջականորեն փոխադրովի ձգաձողերի վրա՝ անօդային հենոցի պրկման (գերձգման) ժամանակ անոդի ժամանակավոր կախման համար:

571. Թրծված անոդներով էլեկտրալիզարարների մոտ պետք է էլեկտրամեկուսացված լինեն`

1) կատոդային պատյանը` հիմքից կամ հենարանային շինարարական կոնստրուկցիաներից.

2) անոդային մասի մետաղակոնստրուկցիաները` կատոդային պատյանից.

3) հատուկ հենարանների վրա տեղակայված մետաղակոնստրուկցիաները` այդ հենարաններից, հենարանները` հողից (հենարանները պետք է էլեկտրականապես միացված լինեն կատոդային պատյանի հետ).

4) անոդների բարձրացման մեխանիզմի և անոդային հոսանաբերի ամբարձիչները,

5) ապաստարանները` կատոդային պատյանից:

572. Վերին հոսանաբերմամբ և ինքնաթրծվող անոդով էլեկտրալիզարարների մոտ էլեկտրական մեկուսացում պետք է ունենան`

1) կատոդային պատյանը` հիմքից կամ հենարանային շինարարական կոնստրուկցիաներից.

2) բարձրացման հիմնական մեխանիզմի ամբարձիչները` հատուկ հենարաններից (հատուկ հենարանների վրա նրանց տեղակայման դեպքում).

3) հատուկ հենարանները` հողից (հենարանները պետք է էլեկտրականապես միացված լինեն կատոդային պատյանի հետ).

4) անոդի բարձրացման օժանդակ մեխանիզմի ամբարձիկները` անոդային պատյանից:

573. Էլեկտրալիզի մասնաշենքերում էլեկտրամեկուսացման համակարգը պետք է բացառի «հողի» պոտենցիալի առկայությունը հատակադիր ռելսային մեքենաների վերանորոգման գոտիներում և հումքով նրանց բեռնավորման տեղերում՝ մինչև ամբարձիչատակ հեծանների մակարդակ:

574. Ռելսերը հատակադիր ռելսային մեքենաների համար պետք է ունենան էլեկտրամեկուսացիչ ներդիրներ էլեկտրալիզարարների միջև տեղամասերում: Տեղամասերը պետք է ունենան համապատասխան էլեկտրալիզարարների կատոդի պոտենցիալը, իսկ վերանորոգման գոտիների տեղամասերում՝ էլեկտրալիզարարների շարքի եզրայինի պոտենցիալը: Հատակադիր ռելսային մեքենայի մոտ պետք է էլեկտրամեկուսացված լինեն.

1) ընթացքային անիվները` մետաղակոնստրուկցիաներից.

2) ընթացքային անիվների շարժաբերը` մետաղակոնստրուկցիաներից.

3) էլեկտրոլիտի կեղևի ճզմանցման մեխանիզմը` մետաղակոնստրուկցիաներից.

4) աէրոճոռի կամ մոնժուսային խողովակները միացնող սարքվածքը` մեքենայի մետաղակոնստրուկցիաներից և էլեկտրալիզարարի իրանի` նրանց հետ հպվող տարրերից.

5) աէրոճոռը և մոնժուսային խողովակները` մետաղակոնստրուկցիաներից.

6) խողովակաշարերը` մետաղակոնստրուկցիաներից` էլեկտրալիզի ճզմանցման մեխանիզմի գործադիր օրգանին նրանց անցման տեղում.

7) մեքենայի ծայրակցումային սարքվածքը` իրանի մետաղակոնստրուկցիաներից. մեկուսացման աստիճանների թիվը պետք է լինի 3-ից ոչ պակաս:

575. Ալյումինի էլեկտրալիզի շենքերում ամբարձիչատակ ուղիները պետք է հողակցված լինեն: Հողակցման սարքվածքների դիմադրությունը չպետք է գերազանցի 4 Օմ-ը:

576. Էլեկտրաանվտանգությունն էլեկտրալիզարարների վերանորոգման ժամանակ պետք է ապահովվի վթարային ազդանշանման համակարգով, որը բանում է հողի նկատմամբ էլեկտրալիզարարի 50 Վ-ից բարձր պոտենցիալի դեպքում և շարքի ուրիշ տեղամասերում՝ ուղղված հոսանքի գլխավոր շղթաների հողակցման դեպքում:

577. Էլեկտրալիզի մասնաշենքերում փոփոխական հոսանքի մինչև 1 կՎ լարումով էլեկտրակայանքներում անջատումն առաջին միակցման դեպքում՝ տեխնոլոգիայի պահանջներին համապատասխան, անթույլատրելի է: Այդպիսի էլեկտրակայանքների համար պետք է նախատեսվի մեկուսացման վերահսկում` ազդանշանի վրա գործողությամբ: Տրված արժեքից մեկուսացման իջեցման մասին ձայնային և լուսային ազդանշանները պետք է հաղորդվեն սպասարկող անձնակազմի մշտապես գտնվելու սենքերում: Լուսային ազդանշանը պետք է ցույց տա մայրուղին, որի վրա տեղի է ունեցել մեկուսացման իջեցումը: Էլեկտրաշարժիչները, որոնք դասավորված են էլեկտրալիզարարների հողից մեկուսացված հենոցի վրա, պետք է ունենան նրանց իրանների հուսալի էլեկտրական միացում հեղույսներով` մետաղակոնստրուկցիայի հետ, որի վրա նրանք տեղակայված են: Ընդ որում` էլեկտրաշարժիչի իրանը նրա տեղակայման համար մետաղակոնստրուկցիայի հետ միացնող հատուկ հաղորդիչ չի պահանջվում: Այդ շարժիչները կարող են ունենալ բնականոն մեկուսացում և պետք է միացվեն մեկուսացված չեզոքով ընդհանուր նշանակության տրանսֆորմատորին երկրորդային փաթույթի մինչև 220 Վ լարումով բաժանիչ խմբային տրանսֆորմատորների միջոցով, մնացածում պետք է կատարվեն սույն ՏԿ-ի 522-րդ կետում բերված պահանջները:

578. Կամրջակային ամբարձիչների և հատակադիր ռելսային մեխանիզմների էլեկտրաընդունիչները պետք է միացվեն մեկուսացված չեզոքով ընդհանուր նշանակության տրանսֆորմատորի հետ:

579. Էլեկտրալիզի կայանքների գործարկիչ ապարատուրան և մեխանիզմների կառավարման ապարատուրան հնարավորին չափով պետք է դասավորվի հատուկ էլեկտրատեխնիկական սենքերում: Այդպիսի ապարատուրան էլեկտրալիզարարների մոտ պահարաններում դասավորելու դեպքում պահարանների մետաղական կոնստրուկցիաները պետք է ունենան մեկուսացում` հատակից և շինարարական ուրիշ տարրերից, որը բացառում է «հող» պոտենցիալի դիպչելը պահարանի իրանին:

580. Ալյումինի էլեկտրալիզի երկհարկանի մասնաշենքերում թույլատրվում է հատուկ եռակցման մայրուղիների սարքում ուղղված հոսանքով եռակցման համար` աշխատող էլեկտրալիզարարներից էներգիայի առումով: Այդպիսի մայրուղիների օգտագործումը հողակցված կոնստրուկցիաների էլեկտրական եռակցման համար չի թույլատրվում` բացառությամբ էլեկտրալիզարարների կապիտալ վերանորոգման ժամանակ եռակցման աշխատանքների:

581. Եռակցման մայրուղիներն ուղղված հոսանքի գլխավոր հոսանահաղորդիչից էլեկտրաէներգիայի առման համար պետք է հատվածավորված լինեն: Եռակցման տրանսֆորմատորի միացման համար միացման կետերի էլեկտրատեխնիկական սարքվածքները պետք է մեկուսացված լինեն շինարարական կոնստրուկցիաներից և մեկուսացված չեզոքով ուժային ցանցին միացվեն բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով:

582. Էլեկտրալիզի մասնաշենքերի երկայնքով 3,5 մ-ից պակաս բարձրության վրա անցկացված մետաղական խողովակաշարերը պետք է ունենան էլեկտրամեկուսիչ ներդիրներ յուրաքանչյուր 4 էլեկտրալիզարարներից հետո, իսկ էլեկտրալիզային շարքերին ուղղաձիգ կամ լայնական դասավորվածները` յուրաքանչյուր 3 մ-ից հետո:

59. ԱԼՅՈՒՄԻՆԻ ԷԼԵԿՏՐԱԼԻՏԻԿ ԶՏՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

583. Շարքի մեջ հարևան էլեկտրալիզարարների ճակատների միջև հեռավորությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս, իսկ ցցված մասերի միջև` 0,6 մ-ից ոչ պակաս: Եթե շարքի մեջ հարևան էլեկտրալիզարարների ճակատների միջև չի նախատեսված մարդկանց գտնվելը, հեռավորությունը ճակատների միջև կարող է կրճատվել մինչև էլեկտրալիզարարների կոնստրուկցիայի թույլատրած սահմանները:

584. Էլեկտրալիզարարների մոտ մեկուսացում պետք է ունենան`

1) պատյանը` հողից, շինարարական կոնստրուկցիաներից, անոդային գլոցիչներից և էլեկտրալիզարարների մետաղական կոնստրուկցիաներից.

2) անոդային հաղորդաձողերի փաթեթը` անոդի բարձրացման մեխանիզմի ամբարձիչից:

 

60. ՖԵՌՈՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԼԻԶԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

585. Ֆեռոհամաձուլվածքային արտադրության էլեկտրալիզային կայանքների էլեկտրալիտի հավաքիչ բաքերը և օդափոխության օդատարները, որոնք կատարված են մետաղից, պետք է հողանցված լինեն:

61. ՆԻԿԵԼ-ԿՈԲԱԼՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԼԻԶԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

586. Նիկել-կոբալտային արտադրության էլեկտրալիզային գուռերը պետք է ապաստարանված և մատակարարված լինեն տեղական արտածծմամբ: (Ապաստարանման անհրաժեշտ աստիճանը որոշվում է նախագծման ժամանակ): Գուռի բեռնավորման և բեռնաթափման համար՝ առանց շարքերի մեջ հոսանքի ընդմիջման պետք է նախատեսել գուռը շունտավորող սարքվածք, որի տեղակայումը և հանումը պետք է մեքենայացված լինեն:

62. ՊՂՆՁԻ ԷԼԵԿՏՐԱԼԻԶԻ ԿԱՅԱՆՔՆԵՐ

587. Էլեկտրալիզի սրահներում հանձնարարվում է հոսանահաղորդիչների պղնձե հաղորդաձողերի կիրառում: Հաղորդաձողերում հանձնարարվում է հոսանքի 1 Ա/մմ2 խտություն: Ալյումինե հաղորդաձողեր կիրառվում են հիմնավորված դեպքերում, հաղորդաձողերում հոսանքի հանձնարարվող խտությունը 0,7 Ա/մմ2 է:

 

63. ԳԱԼՎԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

588. Գալվանական պատվածքների կայանքների գուռերի իրանները գալվանական արտադրամասերում (տեղամասերում), որոնք սնվում են բլոկային սխեմայով (ուղղիչ գուռ) ուղղված հոսանքի 110 Վ-ից բարձր անվանական լարման դեպքում պետք է հողանցված լինեն, իսկ հոսանատար մասերն անմատչելի լինեն հպման համար: Գուռերի վրա տեղակայված փոփոխական հոսանքի էլեկտրաընդունիչների իրանները նրանց 50 Վ-ից բարձր անվանական լարման դեպքում պետք է հողանցված լինեն:

589. Գալվանական պատվածքների ինքնավար գծերի բոլոր գուռերը պետք է տեղակայվեն մեկուսիչների վրա` գուռերը թափառող հոսանքների ժամանակ ծագող պոտենցիալից պաշտպանելու համար:

(հավելվածը փոփ.19.05.16 N 696-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան