ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2011 թվականի N 785-Ն
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 19.05.16 N 520-Ն)
1. Հաստատել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունիսի 15 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների (այսուհետ` սարքավորումներ) փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Սարքավորումների փորձաքննությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն) դիմող իրավաբանական անձի (այսուհետ` կազմակերպություն) ներկայացուցչի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա ներկայացուցչի (ներկայացուցիչների) մասնակցությամբ։
(2-րդ կետը խմբ. 25.09.14 N 1060-Ն)
3. Սարքավորումների փորձաքննության աշխատանքներն իրականացվում են դիմումը գործակալություն մուտքագրվելու օրվան հաջորդող 23 աշխատանքային օրվա ընթացքում: Փորձաքննությունն անցկացվում է տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման վայրում` նրա ղեկավարին կամ պաշտոնատար անձին փորձաքննության աշխատանքներն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տեղյակ պահելուց հետո:
(3-րդ կետը փոփ. 25.09.14 N 1060-Ն)
4. Սարքավորումների փորձաքննության համար կազմակերպությունը գործակալության ներկայացուցչին (ներկայացուցիչներին) է ներկայացնում տվյալ արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների տեխնիկական անձնագրերը, հարգորոշման ու հարգադրոշմման տեխնոլոգիական գործընթացը հաստատող փաստաթղթերը, կարգագրերը:
(4-րդ կետը փոփ. 25.09.14 N 1060-Ն)
5. Սարքավորումների փորձաքննության համար գործակալությունը, անհրաժեշտության դեպքում, կարող է հրավիրել համապատասխան մասնագետներ:
(5-րդ կետը փոփ. 25.09.14 N 1060-Ն)
6. Գործակալության ներկայացուցիչը (ներկայացուցիչները) և հրավիրված մասնագետները կարող են ուսումնասիրել սարքավորումներ, օժանդակ արտադրության միջոցներ և փաստաթղթեր:
(6-րդ կետը փոփ. 25.09.14 N 1060-Ն)
7. Սարքավորումների փորձաքննության եզրակացությունը` համաձայն ձևի, կազմում և ստորագրում է (են) գործակալության ներկայացուցիչը (ներկայացուցիչները) և հրավիրված մասնագետը (մասնագետները)` դրանց մասնակցության դեպքում: Սարքավորումների փորձաքննության եզրակացությունը կազմվում է 3 օրինակից, 2 օրինակը փորձաքննության ավարտից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է գործակալության պետի կողմից և տրամադրվում է տվյալ տնտեսավարող սուբյեկտին, իսկ մեկ օրինակը` գործակալությանը։
(7-րդ կետը լրաց., փոփ. 25.09.14 N 1060-Ն)
8. Փորձաքննությանը մասնակցած մասնագետներից որևէ մեկի հատուկ կարծիքի առկայության դեպքում այն հավելվածի տեսքով կցվում է սարքավորումների փորձաքննության եզրակացությանը:
9. Սարքավորումների փորձաքննության եզրակացությունը հաստատվում է գործակալության պետի կողմից` հետևյալ որոշումներից մեկի գրառմամբ՝
1) համապատասխանում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ սահմանված պահանջներին.
2) չի համապատասխանում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
(9-րդ կետը փոփ. 25.09.14 N 1060-Ն)
10. Սարքավորումների փորձաքննության բացասական եզրակացության մեջ հստակ նշվում են այն սարքավորումների և տեխնոլոգիական գործընթացի անվանումները, որոնք չեն ապահովում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները` նշելով համապատասխան իրավական ակտի դրույթները։ Անհամապատասխանությունների վերացման դեպքում փորձաքննությունը կատարվում է ընդհանուր սկզբունքներով:
11. Փորձագիտական եզրակացության հետ չհամաձայնելու դեպքում տվյալ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է բողոքարկել վարչական կարգով` վերադասության սկզբունքով, ինչպես նաև դատական կարգով:
(կարգը խմբ., փոփ., լրաց. 25.09.14 N 1060-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
Հաստատում եմ |
_____________________ _____ _______________ 20 թ. |
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
_____ __________________ 20 թ. |
______________________________________________________________________________________________ |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող
Սարքավորումների
Փորձաքննության արդյունքները
Կազմակերպության անվանումը ________________________________________________________________ |
Սարքավորումները ___________________________________________________________________________ |
____________________________________________________________________________________________ (համապատասխանում են կամ չեն համապատասխանում) |
«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ նշել հոդվածները և մասերը)
Փորձաքննության մասնակիցներ
Գործակալության ներկայացուցիչ (ներկայացուցիչներ) _________________________________________________ |
_____________________________________________________________________________________________(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
Հրավիրված մասնագետներ ____________________________________________________________________ |
_____________________________________________________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
Կ.Տ. |
(ձևը փոփ. 25.09.14 N 1060-Ն)
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 25.09.14 N 1060-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.04.2024, N 580-Ն | 26.04.2024, N 785-Ն | |
19.05.2016, N 520-Ն | 02.06.2016, N 785-Ն | |
25.09.2014, N 1060-Ն | 25.10.2014, N 785-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|