ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | |||
1. |
«ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին |
Կ-948-17.02.2016-ՏՀ-010/0 | ||
2. |
«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-952-19.02.2016-ՍՀ-010/0 | ||
3. |
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-902-24.11.2015-ՊԻ-010/0 | ||
4. |
«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-931-11.01.2016-ՏՀ-010/0 | ||
5. |
ա) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Պ-940-03.02.2016, 01.04.2016-ՊԻ-010/0 | ||
բ) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Պ-9401-03.02.2016, 01.04.2016-ՊԻ-010/0 | |||
գ) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-9402-03.02.2016, 01.04.2016-ՊԻ-010/0 | |||
դ) «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Պ-9403 -03.02.2016, 01.04.2016-ՊԻ-010/0 | |||
6. |
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Պ-942-04.02.2016, 01.04.2016-ՊԻ-010/0 |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը
|
Կոդը և հեղինակները | |||
1. |
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան հաշվետվություն |
973-31.03.2016-ՖՎ | ||
2. |
Հայաստանի Հանրապետության դատախազության 2015 թվականի գործունեության մասին հաղորդումը |
974-01.04.2016- | ||
3. |
ա) «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Կ-975-01.04.2016-ՊԻ-010/0 | ||
բ) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-9751-01.04.2016-ՊԻ-010/0 | |||
4. |
ա) Պրոբացիայի մասին |
Կ-976-01.04.2016-ՊԻ-010/0 | ||
բ) Պրոբացիայի պետական ծառայության մասին |
Կ-9761-01.04.2016-ՊԻ-010/0 | |||
գ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Կ-9762-01.04.2016-ՊԻ-010/0 | |||
դ) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-9763-01.04.2016-ՊԻ-010/0 | |||
ե) Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին |
Կ-9764-01.04.2016-ՊԻ-010/0 | |||
զ) «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-9765-01.04.2016-ՊԻ-010/0 | |||
է) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-9766-01.04.2016-ՊԻ-010/0 | |||
ը) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-9767-01.04.2016-ՊԻ-010/0 | |||
թ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-9768-01.04.2016-ՊԻ-010/0 | |||
ժ) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-9769-01.04.2016-ՊԻ-010/0 | |||
5. |
Միջազգային պայմանագրերի վավերացում. |
|||
1. |
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագիր |
Ն-967-22.03.2016-ԱՀ,ՖՎ-011/0 | ||
2. |
Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Երևանում ստորագրված «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիր |
Ն-968-22.03.2016-ԱՀ,ՖՎ-011/0 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ քաղ. Երևան ԱԺՈ-205-Ն
Գ. Սահակյան
4 ապրիլի 2016 թվականի,
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|