Գլխավոր տեղեկություն
Номер
N 359-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.04.2016-23.08.2016)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.04.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.04.2016
Дата вступления в силу
09.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 2016 թվականի N 359-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 209-րդ, 210-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագրի 5-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

ապրիլի 6-ի N 359-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ

NN ը/կ

Փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերը

Պատասխանատու կատարողը

ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետը

ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթներ, որոնց հիման վրա կատարվում է փոփոխությունը

1.

«Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀՀ առողջապահության նախարարություն

մինչև 2016 թվականի
հունիսի 3-րդ տասնօրյակ

25
3-րդ մաս

2.

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

մինչև 2016 թվականի
հուլիսի 1-ին տասնօրյակ

25
1-ին և 2-րդ մասեր

3.

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

մինչև 2016 թվականի
հուլիսի 1-ին տասնօրյակ

60
4-րդ և 5-րդ մասեր

4.

«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀՀ առողջապահության նախարարություն

մինչև 2016 թվականի
հուլիսի 3-րդ տասնօրյակ

25
3-րդ մաս

5.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀՀ արդարադատության նախարարություն

մինչև 2016 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ

27
1-ին մաս

6.

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

մինչև 2016 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

25
3-րդ մաս

7.

«ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀՀ բնապահպանության նախարարություն

մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ

10
2-րդ մաս

8.

«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀՀ արդարադատության նախարարություն

մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

146

9.

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀՀ արդարադատության նախարարություն

մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

132

10.

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային կարգավորման պետական կոմիտե

մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

146, 159

11.

«Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

146, 159

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.08.2016, N 851-Ա 23.08.2016, N 359-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան