ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 3-րդ կետը` որոշում եմ.
1. Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի պաշտոնից:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հ. Աբրահամյանին վերապահել համակարգող նախարարի գործառույթներ:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2005 թվականի մայիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|