Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 9
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.09.2015-28.11.2018)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 16.02.2016
Принят
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Дата принятия
08.09.2015
Подписан
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Дата подписания
08.09.2015
Дата вступления в силу
10.09.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2015 թվականի

թիվ 9

քաղ. Գրոդնո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92–րդ հոդվածի 6-րդ կետի իրագործման նպատակով` Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ):

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝

Միության շրջանակներում իրականացնել արդյունաբերական քաղաքականություն՝ Հիմնական ուղղություններով՝ «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի» 92–րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան.

Եվրասիական տնտեսական հանձաժողովի հետ համատեղ ապահովել Հիմնական ուղղությունների իրագործումը:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը պատրաստել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման վերաբերյալ ակտերի մշակման ծրագրի նախագիծև ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը այն ներկայացնելը:

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները

 

8 սեպտեմբերի 2015 թվական

 

Մինսկ

 

Բովանդակություն

 

Ընդհանուր դրույթներ.

1. ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական զարգացման ընթացիկ իրավիճակը

1.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության զարգացումը 2008-2014 թվականներին.

1.2. Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության զարգացումը 2008-2014 թվականներին.

1.3. Բելառուսի Հանրապետության արդյունաբերության զարգացումը 2008-2014 թվականներին

1.4. Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության զարգացումը 2008-2014 թվականներին.

1.5. Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության զարգացումը 2008-2014 թվականներին

2. ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական զարգացման գերակայությունները

2.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերական զարգացման գերակայությունները

2.2. Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերական զարգացման գերակայությունները

2.3. Բելառուսի Հանրապետության արդյունաբերական զարգացման գերակայությունները

2.4. Ղազախստանի Հանրապետության արդյունաբերական զարգացման գերակայությունները

2.5. Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական զարգացման գերակայությունները

2.6. ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերության զարգացման մարտահրավերները

3. ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության նպատակը և խնդիրները.

4. ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության ուղղությունները և գործիքները (մեխանիզմները)

4.1. ԵԱՏՄ անդամ պետություններում աճի տեմպերի և արդյունաբերական արտադրության ծավալների ավելացումը.

4.1.1. Արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցը

4.1.2 Արդյունաբերական արտադրության մեջ ներդրումների ներգրավման խթանումը

4.1.3. Գերակա ուղղությունների և նախագծերի ֆինանսավորումը.

4.2. ԵԱՏՄ ընդհանուր շուկայում անդամ պետությունների արտադրանքի մասնաբաժնի ավելացումն ու դրա տեղայնացման մակարդակի բարձրացումը.

4.2.1. Տեխնոլոգիական գործառնությունների ցանկը.

4.2.2. ԵԱՏՄ շուկայի պաշտպանությանն ուղղված միջոցների համատեղ համալիրի մշակումը և ներդրումը.

4.2.3. Ավելացված արժեքի նոր շղթաների ստեղծումը.

4.3. Արտահանմանն ուղղված նոր մրցունակ արտադրանքի արտադրությունների զարգացումը

4.4. ԵԱՏՄ անդամ պետությունների գործող արտադրությունների արդիականացումը (տեխնիկական վերազինումը) և արդյունաբերության նոր նորարարական հատվածների ստեղծումը.

4.4.1. Արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի օբյեկտների զարգացումը

4.4.2. Տեխնոլոգիական հարթակները.

4.4.3. Միջպետական ծրագրեր և նախագծեր.

4.4.4. Եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ձևավորումը.

4.4.5. Տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցը.

4.5. ԵԱՏՄ ընդհանուր շուկայում արդյունաբերական ապրանքների տեղաշարժի ճանապարհին խոչընդոտների վերացումը՝ ինչպես դաշնային (հանրապետական), այնպես էլ տարածաշրջանային (տեղական) մակարդակներում.

4.5.1. Շուկայի դիտանցումը.

4.5.2. Խոչընդոտների դիտանցումն ըստ ձեռնարկությունների.

4.5.2.1. Համակարգաստեղծ ձեռնարկությունների ցանկը.

4.5.2.2. Համակարգաստեղծ ձեռնարկությունների դիտանցումը.

4.6. Արդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցությունը՝ ԵԱՏՄ շրջանակներում.

5. Գործունեության գերակա տեսակները և զգայուն ապրանքները.

5.1. Տնտեսական գործունեության գերակա տեսակները.

5.2. Զգայուն ապրանքները.

6. Եզրակացություն.

Հավելված թիվ 1. ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության համար տնտեսական գործունեության գերակա տեսակների ցանկը.

Հավելված թիվ 2. ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության համար գերակա զգայուն ապրանքների ցանկը.

Հավելված թիվ 3 Զգայուն ապրանքների մասով խորհրդակցությունների և (կամ) զգայուն ապրանքների նկատմամբ ազգային արդյունաբերական քաղաքականության իրականացման նախանշվող ուղղությունների մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման կարգը.

 

Ընդհանուր դրույթներ.

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ կամ ԱՀՀՈՒ) մշակվել են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածին («Արդյունաբերական քաղաքականություն և համագործակցություն») համապատասխան (այսուհետ՝ Պայմանագրի 92-րդ հոդված, Միություն, ԵԱՏՄ):

Հիմնական ուղղությունները 5 տարվա կտրվածքով միջնաժամկետ փաստաթուղթ են և սահմանում են համագործակցության ուղղություններն ու ձևերը, փոխգործակցության կանոնները, գերակա ճյուղերը, զգայուն ապրանքները, անդամ պետությունների փոխգործակցության նպատակները, խնդիրները և մեխանիզմները՝ օգտագործելով Պայմանագրի 92-րդ հոդվածով սահմանված գործիքներն ու փոխգործակցության մեխանիզմները:

Հիմնական ուղղությունները ձևավորվում են միջնաժամկետ հեռանկարով, ելնելով՝

արդյունաբերական կոոպերացիայի խորացման նպատակահարմարությունից՝ արդյունաբերական արտադրության աճը և համատեղ արտադրված արտադրանքի թողարկումը խթանելու նպատակով,

համաշխարհային տնտեսության և ԵԱՏՄ տնտեսության զարգացման առկա միտումներից, այդ թվում՝ առանձին անդամ պետություններում՝ անդամ պետությունների արդյունաբերական զարգացման կայունությունը բարձրացնելու նպատակով,

գոյություն ունեցող խոչընդոտները հաղթահարելու, մրցունակությունը և նորարական ակտիվությունը բարձրացնելու, արդյունաբերական կոոպերացիան ավելացնելու, արտահանման զարգացման համատեղ ներդրումային նախագծերն ու գործողություններն իրագործելու համար արդյունավետ և փոխշահավետ համագործակցության ներուժից:

Հիմնական ուղղությունները հաշվի են առնվում առևտրային, մաքսասակագնային, մրցակցային, պետական գնումների, տեխնիկական կանոնակարգման, ձեռնարկատիրական գործունեության, տրանսպորտի ու ենթակառուցվածքի զարգացման և այլ ոլորտներում քաղաքականություն մշակելիս ու իրականացնելիս:

ԵԱՏՄ անդամ պետությունների (այսուհետ՝ Կողմեր) արդյունաբերական համագործակցությունն իրականացվում է տնտեսական գործունեության գերակա տեսակներ և զգայուն ապրանքներ ներառող Հիմնական ուղղություններով: Անհրաժեշտության դեպքում, արդյունաբերական զարգացման ոլորտում Կողմերի փոխգործակցությունը կարող է իրականացվել հետևյալ հիմնական գործիքների օգնությամբ՝

զգայուն ապրանքների ցանկի մասով փոխգործակցություն.

արդյունաբերական համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի և նախագծերի իրագործում.

արդյունաբերական համագործակցության համար տնտեսական գործունեության գերակա տեսակների զարգացման համատեղ ծրագրերի իրագործում.

արդյունաբերության զարգացման պլանների վերաբերյալ փոխադարձ տեղեկացում:

 

1. ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական զարգացման ընթացիկ իրավիճակը

 

2014 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերության ոլորտում արտադրական գործունեություն է իրականացրել 495,3 հազ. ձեռնարկություն, որտեղ աշխատատեղերով ապահովվել է 15,3 մլն մարդ (անդամ պետությունների տնտեսություններում զբաղվածների ընդհանուր թվի 19,0 տոկոսը): ԵԱՏՄ-ում արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1318 մլրդ ԱՄՆ դոլար (2008 թվականի մակարդակի նկատմամբ 16,1 տոկոսով աճ), արդյունաբերության հիմնական կապիտալի զարգացման մեջ կատարվել են 304 մլրդ ԱՄՆ դոլար գումարի ներդրումներ, ստեղծվել է 555,8 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալի համախառն ավելացված արժեք (ՀԱԱ)՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ՀՆԱ-ի ձևավորման մեջ արդյունաբերական համալիրի 25,4 տոկոս գումարային ներդրումի դեպքում: ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերության ոլորտում աշխատանքի արտադրողականությունն ըստ մեկ միջին ցուցակային աշխատողի մասով ավելացված արժեքի՝ 2014 թվականին հասել է 36,2 հազ. ԱՄՆ դոլարի, ինչը կազմում է Եվրամիության երկրներում աշխատանքի արտադրողականության մակարդակի մոտ 55 տոկոսը: Ավելացված արժեքի տեսակարար կշիռը ԵԱՏՄ անդամ պետությունների` արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալում 2014 թվականին կազմել է 42,1 տոկոս:

ԵԱՏՄ արդյունաբերության կառուցվածքը՝ ըստ երկրների. Ռուսաստանի Դաշնությունը ձևավորում է անդամ պետությունների արդյունաբերական արտադրանքի ծավալի 87 տոկոսը և ՀԱԱ արդյունաբերական ծավալի 85 տոկոսը, Ղազախստանի Հանրապետությունը համապատասխանաբար՝ 7,4 տոկոսը և 10,7 տոկոսը, Բելառուսի Հանրապետությունը համապատասխանաբար՝ 5,0 տոկոսը և 3,7 տոկոսը, Հայաստանի Հանրապետությունը համապատասխանաբար՝ 0,3 տոկոսը և 0,4 տոկոսը, Ղրղզստանի Հանրապետությունը՝ արդյունաբերական արտադրանքի ծավալի 0,3 տոկոսը և ՀԱԱ արդյունաբերական ծավալի 0,2 տոկոսը:

ԵԱՏՄ արդյունաբերության ճյուղային կառուցվածքում գերակշռում է մշակող արդյունաբերությունը, որը զբաղեցնում է անդամ պետությունների արդյունաբերական արտադրության ամբողջական ծավալի 64,8 տոկոսը, արդյունահանող արդյունաբերությանը բաժին է ընկնում 25,1 տոկոսը, արդյունաբերական գործունեության մնացած տեսակները կազմում են թողարկվող արդյունաբերական արտադրանքի ծավալի 10,1 տոկոսը: Մշակող արդյունաբերության կառուցվածքում գերակշռում են միջին տեխնոլոգիական մակարդակի գործունեության տեսակները1 կոքսի, նավթամթերքների և միջուկային նյութերի արտադրությունը, սննդամթերքի արտադրությունը, մետալուրգիան և մետաղական արտադրատեսակների արտադրությունը: ԵԱՏՄ անդամ պետությունների մշակող արդյունաբերության արտադրանքի փոխադարձ առևտրի ընդհանուր ծավալը 2014 թվականին ձևավորվել է 45 մլրդ ԱՄՆ դոլարի չափով, ինչը կազմել է ԵԱՏՄ տարածքում դրա արտադրության ծավալի 5,3 տոկոսը:

 

1.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության զարգացումը 2008-2014 թվականներին

 

Ըստ 2014 թվականի տվյալների, Հայաստանում արդյունաբերության ոլորտում գործում է 2,7 հազ. ձեռնարկություն, որտեղ զբաղված է եղել 83,5 հազ. մարդ (տնտեսությունում զբաղվածների ընդհանուր թվի 7,1 տոկոսը): 2008 թվականից արդյունաբերության ոլորտի զբաղվածների թիվն աճել է 3,5 տոկոսով, իսկ աշխատանքի արտադրողականությունը մեկ զբաղվածի հաշվով ավելացված արժեքի մասով 2014 թվականին հասել է 24 հազ. ԱՄՆ դոլարի՝ 2008 թվականի մակարդակի նկատմամբ աճելով 56,6 տոկոսով: Հայաստանի Հանրապետության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը 2014 թվականին կազմել է 2 017,7 մլն ԱՄՆ դոլար, որից 840,9 մլն ԱՄՆ դոլարն ուղղակի օտարերկրյա ներդրում է (ՀՆԱ-ի ծավալի համապատասխանաբար 17,3 տոկոսը և 7,2 տոկոսը):

Հանրապետության արդյունաբերական արտադրության ծավալը 2014 թվականին կազմել է 3,1 մլրդ ԱՄՆ դոլար: Ապրանքների արտահանման ծավալը, որոնց հիմքը կազմում է արդյունաբերական արտադրանքը, կազմել է 1,5 մլրդ ԱՄՆ դոլար՝ արտաքին առևտրի 2,9 մլրդ ԱՄՆ դոլար բացասական սալդոյի դեպքում:

2014 թվականին ՀՆԱ-ի ծավալը կազմել է 11,6 մլրդ ԱՄՆ դոլար և 2008 թվականի համեմատ իրական արտահայտությամբ ավելացել է 35,9 տոկոսով (դոլարային արտահայտությամբ՝ 35,7 տոկոսով): Արդյունաբերական արտադրությունը կազմում է ազգային ՀՆԱ-ի ընդհանուր ծավալի 17,3 տոկոսը:

2008-2014 թվականների ընթացքում հանրապետության արդյունաբերական արտադրության աճը համադրելի գներով կազմել է 34,4 տոկոս: Ընդ որում, արդյունաբերական արտադրության զարգացման արագացում նկատվել է 2010-2012 թվականներին, երբ արտադրանքի ծավալը յուրաքանչյուր տարի ավելանում էր մոտ 10 տոկոսով: Այնուհետև 2014 թվականին արձանագրվեց դինամիկայի որոշակի դանդաղեցում՝ մինչև 2,7 տոկոս աճով: Գործունեության արդյունաբերական տեսակների կտրվածքով արդյունաբերական արտադրությունը 2008 թվականի մակարդակի նկատմամբ աճել է. հանքարդյունահանող արդյունաբերությունում՝ 92 տոկոսով, մշակող արդյունաբերությունում՝ 30,2 տոկոսով, էլեկտրամատակարարման, գազի, գոլորշու և լավորակված օդի մատակարարման ոլորտներում՝ 9,8 տոկոսով, ջրամատակարարման ոլորտում՝ 21,9 տոկոսով:

Դիտարկվող ժամանակահատվածում հանրապետության արդյունաբերությունում տեղի են ունեցել ոչ էական կառուցվածքային փոփոխություններ. մշակող արդյունաբերության մասնաբաժինը 2008 թվականի 68,9 տոկոսից 2014 թվականին նվազել է մինչև 65,6 տոկոս, արդյունահանող արդյունաբերության մասնաբաժինը՝ հակառակը՝ 12,6 տոկոսից աճել է մինչև 15 տոկոս, էլեկտրաէներգիայի, գոլորշու, գազի և ջրի արտադրության մասնաբաժինը 18,5 տոկոսից աճել է մինչև 19,4 տոկոս:

Մշակող արդյունաբերության կառուցվածքում առավելագույն տեսակարար կշիռ ունեն. սննդամթերքի, ըմպելիքների և ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 58,5 տոկոս (որոշում է հանրապետության արդյունաբերական համալիրի մասնագիտացումը), մետալուրգիան՝ 20,3 տոկոս, հանքային արտադրանքի արտադրությունը՝ 6,6 տոկոս, մեքենաշինությունը՝ 3,1 տոկոս:

Արտաքին առևտրում Հայաստանը որդեգրել է բազմավեկտորային արտաքին տնտեսական քաղաքականություն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտուրը ձևավորում է հանրապետության արտաքին առևտրային ապրանքաշրջանառության 24,1 տոկոսը: ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ամենաբարձր ծավալը (1,4 մլրդ ԱՄՆ դոլար) և տեսակարար կշիռը (96 տոկոս) բաժին է ընկնում Ռուսաստանին: 2008 թվականից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում բոլոր երկրների հետ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը 19,7 տոկոսից բարձրացել է մինչև 23,2 տոկոս: Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ ԵԱՏՄ այլ անդամ պետությունների մասնաբաժիններն աննշան են և 2014 թվականին կազմել են՝ Բելառուսի Հանրապետություն՝ 0,8 տոկոս, Ղազախստանի Հանրապետություն՝ 0,1 տոկոս, Ղրղզստանի Հանրապետություն՝ 0,1 տոկոս: 2014 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրում ձևավորվել է բացասական ընդհանուր սալդո՝ 716,8 մլն ԱՄՆ դոլարի չափով:

Հիմնական արտահանվող արտադրանք. սննդամթերք և ըմպելիքներ, հանքային արտադրանք, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից արտադրատեսակներ, թանկարժեք մետաղներ և քարեր ու դրանցից արտադրատեսակներ:

Հիմնական ներմուծվող արտադրանք. նավթ և նավթամթերքներ, մեքենաներ և սարքավորումներ, սննդամթերք, տրանսպորտային միջոցներ:

 

1.2. Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության զարգացումը 2008-2014 թվականներին

 

Ըստ 2014 թվականի տվյալների՝ Ղրղզստանի Հանրապետությունում արդյունաբերության ոլորտում գործում է 1,9 հազ. ձեռնարկություն, որտեղ աշխատում է 145 հազ մարդ (տնտեսությունում զբաղվածների ընդհանուր թվի 6,3 տոկոսը): 2008-2014 թվականներին արդյունաբերության ոլորտում զբաղվածների թիվը կրճատվել է 31,3 տոկոսով, իսկ աշխատանքի արտադրողականությունը մեկ զբաղվածի հաշվով ավելացված արժեքի մասով հասել է 8 հազ. ԱՄՆ դոլարի: Արդյունաբերությունում հիմնական կապիտալում ներդրումների ծավալը 2014 թվականին կազմել է 1972,4 մլն ԱՄՆ դոլար (ՀՆԱ-ի ծավալից 26,6 տոկոս, 2008 թվականի մակարդակից 9,3 տոկոսային կետով բարձր), որից ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են 799,9 մլն ԱՄՆ դոլար (ՀՆԱ-ի ծավալից 10,8 տոկոս):

Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերական արտադրության ծավալը 2014 թվականին կազմել է 3,1 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2008 թվականի նկատմամբ աճելով 51,2 տոկոսով: Ավելացված արժեքի տեսակարար կշիռն արդյունաբերական արտադրանքի ծավալում ձևավորվել է 37 տոկոսի մակարդակով: Արդյունաբերության աճի հիմնական աղբյուր է եղել մետաղագործական արտադրության զարգացումը:

Ապրանքների արտահանման ծավալը, որոնց հիմքը կազմում է արդյունաբերական արտադրանքը, կազմել է 1,6 մլրդ ԱՄՆ դոլար (արդյունաբերական արտադրության ծավալի նկատմամբ 53 տոկոս )՝ արտաքին առևտրի 4,3 մլրդ ԱՄՆ դոլար բացասական սալդոյի դեպքում:

Ղրղզստանի Հանրապետության ՀՆԱ-ի ծավալը 2014 թվականին կազմել է 7,4 մլրդ ԱՄՆ դոլար և 2008 թվականի համեմատ իրական արտահայտությամբ աճել է 35 տոկոսով (դոլարային արտահայտությամբ՝ 44 տոկոսով): Արդյունաբերական արտադրությունն էապես ազդում է ազգային ՀՆԱ-ի մակարդակի և դինամիկայի վրա՝ ձևավորելով ՀՆԱ-ի ընդհանուր ծավալի 15,6 տոկոսը:

2008-2014 թվականների ընթացքում արդյունաբերական արտադրության աճը համադրելի գներով կազմել է 21,3 տոկոս: 2010 և 2011 թվականներին աճի բարձր տեմպերից հետո (համապատասխանաբար՝ 109,8 տոկոս և 111,9 տոկոս) 2012 թվականին հետևել է նշանակալի անկում (79,8 տոկոս), 2013 թվականին՝ նոր աճ (134,3 տոկոս) և 2014 թվականին հարաբերական դանդաղեցում (98,4 տոկոս): Գործունեության արդյունաբերական տեսակների կտրվածքով արդյունաբերական արտադրության աճը 2008 թվականի մակարդակի նկատմամբ կազմել է. հանքարդյունահանող արդյունաբերությունում՝ 209,0 տոկոս, մշակող արդյունաբերությունում՝ 86,4 տոկոս, էլեկտրամատակարարման, գազի, գոլորշու, լավորակված օդի և ջրի մատակարարման ոլորտում՝ 78,3 տոկոս:

Դիտարկվող ժամանակահատվածում Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության ոլորտում տեղի են ունեցել ոչ էական ճյուղային կառուցվածքային փոփոխություններ. հանքարդյունահանող արդյունաբերության մասնաբաժինը 2008 թվականի 2,1 տոկոսից 2014 թվականին աճել է մինչև 3,5 տոկոս, էլեկտրաէներգիայի, գոլորշու, գազի և ջրի արտադրության մասնաբաժինը 2008 թվականի 15,5 տոկոսից 2014 թվականին նվազել է մինչև 14,8 տոկոս, մշակող արդյունաբերության մասնաբաժինը 2008 թվականի 82,3 տոկոսից 2014 թվականին նվազել է մինչև 81,7 տոկոս:

Մշակող արդյունաբերության կառուցվածքում առավելագույն տեսակարար կշիռ ունեն. մետաղագործությունը և մետաղական արտադրատեսակների արտադրությունը՝ 58,8 տոկոս (որոշում է հանրապետության արդյունաբերական համալիրի մասնագիտացումը), սննդամթերքի արտադրությունը՝ 16,7 տոկոս, թեթև արդյունաբերությունը՝ 4 տոկոս:

Արտաքին առևտրում Ղրղզստանի Հանրապետությունը որդեգրել է բազմավեկտորային քաղաքականություն՝ իրականացնելով առևտուր աշխարհի 149 երկրների հետ: ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտուրը 2014 թվականին կազմել է 2986,9 մլն ԱՄՆ դոլար, որը ձևավորում է հանրապետության արտաքին առևտրային ապրանքաշրջանառության 40,5 տոկոսը, այդ թվում՝ արտահանման՝ 29,8 տոկոսը, ներմուծման՝ 43,6 տոկոսը:

Մաքսային միության երկրներ ապրանքների արտահանման ծավալը կազմել է 489,8 մլն դոլար (հանրապետությունից արտահանման ընդհանուր ծավալի 29,8 տոկոսը), որից ապրանքների 73,7 տոկոսը մատակարարված է Ղազախստան (հագուստ և հագուստի պարագաներ, բանջարեղեն և մրգեր, ազնիվ մետաղների հանքաքարեր և խտանյութեր, գլանված ապակի, ինչպես նաև կաթ և կաթնամթերք), 25 տոկոսը՝ Ռուսաստան (գլանված ապակի, բամբակի հումք, ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ, շիկացման լամպեր, հագուստի պարագաներ, միս և մսամթերք), 1,3 տոկոսը՝ Բելառուս (հիմնականում ավտոմեքենաների մասեր և պարագաներ), 0,1 տոկոսից քիչ՝ Հայաստան (մեքենաներ և սարքավորումներ):

2014 թվականին ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծման ծավալը կազմել է 2497,1 մլն դոլար, այդ թվում՝ Ռուսաստանից ներկրվել է 1842,1 մլն դոլարի ապրանք (նավթ և նավթամթերքներ, արտադրատեսակներ թուջից և պողպատից, անտառանյութեր, բուսական յուղեր, հացահատիկային բույսեր և դրանցից մթերք), Ղազախստանից՝ 563,3 մլն դոլարի (բնական գազ, հացահատիկային բույսեր և դրանցից մթերք, ածուխ, ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ, արտադրատեսակներ թուջից և պողպատից, պարարտանյութերի հումք, ըմպելիքներ), Բելառուսից՝ 91,3 մլն ԱՄՆ դոլարի (շաքար, տրակտորներ, դողեր, էլեկտրակենցաղային սարքավորումներ, հացահատիկային բույսեր և դրանցից մթերք), Հայաստանից՝ 0,2 մլն ԱՄՆ դոլարի (ըմպելիքներ, դեղագործական արտադրանք):

2014 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրում ձևավորվել է բացասական ընդհանուր սալդո՝ 2007,3 մլն ԱՄՆ դոլարի չափով:

 

1.3. Բելառուսի Հանրապետության արդյունաբերության զարգացումը 2008-2014 թվականներին

 

Բելառուսի Հանրապետության արդյունաբերության ոլորտում 2014 թվականին գրանցվել է 13,7 հազ. ձեռնարկություն2, որտեղ աշխատել է 989 հազ. մարդ3 (տնտեսությունում զբաղվածների ընդհանուր թվի 24,7 տոկոսը), կենտրոնացվել է ամբողջ տնտեսության հիմնական միջոցների 35,6 տոկոսը, արտադրվել է ազգային ՀՆԱ-ի 26,9 տոկոսը, արդյունաբերական արտադրանքի արտահանմամբ ձևավորվել է հանրապետությունից ապրանքների ընդհանուր արտահանման 92 տոկոսը: Հանրապետությունից ապրանքների արտահանման հարաբերությունը արդյունաբերական արտադրությանը 2008-2014 թվականներին գտնվել է 55-60 տոկոսի սահմաններում:

Արտադրված արդյունաբերական արտադրության ընդհանուր ծավալը 2014 թվականին կազմել է 65,9 մլրդ ԱՄՆ դոլար, համախառն ավելացված արժեքինը՝ 20,5 մլրդ ԱՄՆ դոլար: 2014 թվականին արդյունաբերության հիմնական միջոցներում ներդրումները հասել են

8,03 մլրդ ԱՄՆ դոլարի կամ 8,1 հազ. ԱՄՆ դոլարի՝ մեկ միջին ցուցակային աշխատողի մասով: Ակտիվ ներդրումային քաղաքականության շնորհիվ արդյունաբերությունում հնարավոր է եղել նվազեցնել հիմնական միջոցների մաշվածության մակարդակը 2008 թվականի 57,7 տոկոսից մինչև 40,3 տոկոս՝ 2014 թվականին և ավելացնել նորարական արտադրանքի տեսակարար կշիռը մինչև 14,2 տոկոս:

2008-2014 թվականներն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արդյունաբերական արտադրության ծավալը համադրելի գներով ավելացել է 21,2 տոկոսով (դոլարային արտահայտմամբ՝ 17 տոկոսով)՝ արդյունաբերության ՀԱԱ-ի 20,4 տոկոսով ավելացման և ընթացիկ գներով արտադրության նյութատարության՝ 2,7 տոկոսով նվազման դեպքում: Աշխատանքի արտադրողականությունը մեկ զբաղվածի հաշվով ավելացված արժեքի մասով 2014 թվականին կազմել է 20,7 հազ. ԱՄՆ դոլար և 2008 թվականի մակարդակի նկատմամբ աճել է 27,7 տոկոսով: Հանրապետության արդյունաբերությունն ունի վաճառքի շահութաբերության ոչ բարձր մակարդակ (7,7 տոկոս)՝ ճյուղային կառուցվածքում մշակող արդյունաբերության և արտադրության նյութատարության բարձր մակարդակի գերակշռման հաշվին: 2014 թվականին համախառն ավելացված արժեքի տեսակարար կշիռն արդյունաբերական արտադրությունում կազմել է 31,1 տոկոս՝ 2008 թվականի մակարդակի (29,5 տոկոս) նկատմամբ աճելով 1,6 տոկոսային կետով: Արդյունաբերական արտադրանքի արտադրության մեջ ներմուծման մասնաբաժինը 2014 թվականին հասել է 32,2 տոկոսի՝ նվազելով 2008 թվականի մակարդակի (38,3 տոկոս) նկատմամբ:

Հանրապետության արդյունաբերական արտադրության կառուցվածքում գերակշռում է մշակող արդյունաբերությունը, որը ձևավորում է դրա ծավալի 89,8 տոկոսը: Արդյունահանող արդյունաբերության մասնաբաժինը կազմում է 1,5 տոկոս և ունի կայուն նվազման միտում՝ նավթի պաշարների սպառման հաշվին: Էլեկտրաէներգիայի, գոլորշու, գազի և ջրի արտադրության տեսակարար կշիռը բավականին կայուն է և դիտարկվող ժամանակահատվածում կազմել է արտադրության ծավալի 7,7-8,7 տոկոսը: Միջնաժամկետ հեռանկարում 2019 թվականին վերջին հատվածի տեսարար կշիռը կաճի՝ Օստրովեցկի ԱԷԿ-ը շահագործման հանձնելու հաշվին: Բելառուսի արդյունաբերական արտադրության մակարդարդակը և դինամիկան ձևավորում են հետևյալ չորս ճյուղերը. սննդամթերքի արտադրություն (23,6 տոկոս), նավթամթերքների արտադրություն (16,2 տոկոս), մեքենաշինություն (14,6 տոկոս), քիմիական արտադրություն (9,9 տոկոս):

2008-2014 թվականներին մշակող արդյունաբերությունում տեղի են ունեցել հետևյալ հիմնական ճյուղային կառուցվածքային տեղաշարժերը. աճել է սննդամթերքի արտադրության (16,7 տոկոսից մինչև 23,7 տոկոս)4, այլ ոչ մետաղական հանքային արտադրանքի արտադրության (4,9 տոկոսից մինչև 5,6 տոկոս), փայտամշակման (1,7 տոկոսից մինչև 2,0 տոկոս) տեսակարար կշիռը.

նկատելիորեն նվազել է նավթամթերքների արտադրության (20,2 տոկոսից մինչև 16,3 տոկոս), մեքենաշինության (18,9 տոկոսից մինչև 14,6 տոկոս), մետաղագործության (7,2 տոկոսից մինչև 6,4 տոկոս) տեսակարար կշիռը:

Արտաքին առևտրում Բելառուսի Հանրապետությունը սերտորեն փոխկապակցված է ԵԱՏՄ անդամ պետությունների հետ՝ ԵԱՏՄ գործընկեր պետությունների շուկայում իրացնելով 16,2 մլրդ ԱՄՆ դոլար գումարի իր արտադրանքը և այդ երկրներից ներմուծելով 22,3 մլն ԱՄՆ դոլար գումարի արտադրանք: Արդյունաբերական համագործակցության հիմնական գործընկերն է Ռուսաստանի Դաշնությունը, որին 2014 թվականին բաժին է ընկել հանրապետությունից ապրանքների ընդհանուր արտահանման 42,1 տոկոսը և ընդհանուր ներմուծման 54,8 տոկոսը, ինչը պայմանավորված է երկու երկրների տարածքների աշխարհագրական առումով մոտ լինելու և պատմության ընթացքում արդյունաբերական համալիրների փոխլրացման հանգամանքով: Բելառուսական ապրանքների արտահանումը Ղազախստան կազմել է հանրապետության արտահանման ընդհանուր ծավալի 2,4 տոկոսը, Հայաստան՝ 0,1 տոկոսը, Ղրղզստանի Հանրապետություն՝ 0,2 տոկոսը: Բելառուսի ներմուծման ընդհանուր ծավալում Ղազախստանից ապրանքների ներմուծման մակարդակը կազմել է 0,2 տոկոս, Ղրղզստանի Հանրապետությունից և Հայաստանից՝ 0,01 տոկոս:

Բելառուսական խոշոր և միջին արդյունաբերական կազմակերպությունների ավելի քան 60 տոկոսն5 իրականացնում է կոոպերացիա Ռուսաստանի արդյունաբերական կազմակերպությունների հետ: Առավել տարածված են Ռուսաստանում նյութերի, կոմպլեկտավորողների և կիսաֆաբրիկատների գնումները (37,2 տոկոս), կոոպերացիայի մասով մատակարարումներ Ռուսաստան իրականացնում են կազմակերպությունների 26,7 տոկոսը, ռուսաստանյան տրված հումքի վերամշակմամբ զբաղված են 10,5 տոկոս կազմակերպություններ, Ռուսաստանում համատեղ ձեռնարկություններ են ստեղծել 2,2 տոկոսը: Կոոպերացիայում առավել ընդգրկված են. մեքենաշինությունը, ռետինի կամ պլաստմասսաների արտադրությունը, մանածագործական (տեքստիլ) և կարի արտադրությունը, կաշվից արտադրատեսակների և կոշկեղենի արտադրությունը: Բելառուսի արդյունաբերական արտադրանքի արժեքում ռուսաստանյան միջանկյալ ապրանքների տեսակարար կշիռը 2014 թվականին կազմել է 13,2 տոկոս:

Ղազախստանյան կազմակերպությունների հետ կոոպերացիոն առումով փոխկապակցված են բելառուսական արդյունաբերական ձեռնարկությունների ընդհանուր թվի 16,9 տոկոսը. 6,1 տոկոսը Ղազախստան են մատակարարում նյութեր, կիսաֆաբրիկատներ և կոմպլեկտավորողներ, ընդ որում, միայն կազմակերպությունների 2,2 տոկոսն են օգտագործում ղազախստանյան նյութեր (կիսաֆաբրիկատներ և կոմպլեկտավորողներ), հավաքման արտադրություններ է ստեղծել կազմակերպությունների 2 տոկոսը: Բելառուսի արդյունաբերական արտադրանքում Ղազախստանից միջանկյալ ապրանքների ներմուծման մասնաբաժինը 2014 թվականին կազմել է 0,1 տոկոս: Ղազախստանի հետ արտադրական կոոպերացիան տարածված է տրանսպորտային միջոցների արտադրությունում, ռետինե և պլաստմասսայից արտադրատեսակների արտադրությունում, մանածագործական (տեքստիլ) և կարի արտադրությունում:

Հայաստանի և Ղրղզստանի Հանրապետության հետ կոոպերացիոն փոխադարձ կապերը Բելառուսի արդյունաբերության համար էական չեն՝ այդ երկրների ներմուծվող միջանկյալ ապրանքները հանրապետության արդյունաբերական արտադրանքի արժեքում կազմում են 0,05 տոկոս:

 

1.4. Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության զարգացումը 2008-2014 թվականներին

 

Ըստ 2014 թվականի տվյալների՝ Ղազախստանի արդյունաբերության ոլորտում գործում է 11,8 հազ. ձեռնարկություն, որտեղ զբաղված է եղել 1,1 մլն մարդ (տնտեսությունում զբաղվածների ընդհանուր թվի 12,8 տոկոսը): 2008 թվականից արդյունաբերությունում զբաղվածների թիվն աճել է 49 տոկոսով, իսկ աշխատանքի արտադրողականությունը մեկ զբաղվածի հաշվով ավելացված արժեքի մասով 2014 թվականին հասել է 55,1 հազ. ԱՄՆ դոլարի՝ 27 տոկոսով ավելանալով 2008 թվականի մակարդակի նկատմամբ: Հիմնական կապիտալում ներդրումների ծավալը 2014 թվականին կազմել է մոտ 19,5 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ուղղակի օտարերկրյա ներդրումները ՀՆԱ-ի նկատմանբ կազմել են 1,8 տոկոս (2008 թվականին՝ 1,6 տոկոս): Հանրապետության արդյունաբերական արտադրության ծավալը 2014 թվականին հասել է 103,2 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ արդյունաբերական արտադրությունում ավելացված արժեքի տեսակարար կշիռը կազմել է 58,2 տոկոս՝ 2008 թվականի մակարդակի նկատմամբ ավելանալով 14,1 տոկոսային կետով: Ապրանքների արտահանման ծավալի մակարդակը, որոնց հիմքը կազմում է արդյունաբերական արտադրանքը, կազմել է 78,2 մլրդ ԱՄՆ դոլար՝ 37,2 մլրդ ԱՄՆ դոլար արտաքին առևտրի դրական սալդոյի դեպքում:

Ղազախստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրությունը բարձր շահութաբերություն ունի (շահութաբերության մակարդակը 2013 թվականին կազմել է 35,1 տոկոս)՝ բարձր արդյունավետություն ունեցող հանքարդյունահանող արդյունաբերության նշանակալի տեսակարար կշռի հաշվին (շահութաբերությունը՝ 62 տոկոս): Մշակող արդյունաբերությունում շահութաբերությունը 2013 թվականին կազմել է 8,5 տոկոս և ԵԱՏՄ այլ մասնակից երկրների մշակող արդյունաբերությունում գտնվել է այդ ցուցանիշի մակարդակին:

2014 թվականին ՀՆԱ-ի ծավալը կազմել է 216 մլրդ ԱՄՆ դոլար և 2008 թվականի համեմատ իրական արտահայտությամբ ավելացել է 30,1 տոկոսով (դոլարային արտահայտությամբ՝ 62 տոկոսով): Արդյունաբերական արտադրությունը սահմանում է ազգային ՀՆԱ-ի մակարդակը և դինամիկան՝ ձևավորելով դրա էական մասը՝ ընդհանուր ծավալի 27,8 տոկոսը:

2008-2014 թվականների ընթացքում արդյունաբերական արտադրության աճը համադրելի գներով (ֆիզիկական ծավալի ինդեքսը) կազմել է 20,8 տոկոս: 2010 թվականի աճի բարձր տեմպերից հետո (109,6 տոկոս) դինամիկան աստիճանաբար դանդաղել է և 2014 թվականին կազմել է 100,2 տոկոս: Գործունեության արդյունաբերական տեսակների կտրվածքով ֆիզիկական ծավալի ինդեքսը 2008 թվականի մակարդակի նկատմամբ կազմել է. հանքարդյունահանող արդյունաբերությունում՝ 20,0 տոկոս, մշակող արդյունաբերությունում՝ 24,2 տոկոս, էլեկտրամատակարարման, գազի, գոլորշու և լավորակված օդի մատակարարման ոլորտներում՝ 20,4 տոկոս, ջրամատակարարման ոլորտում արտադրության ծավալը նվազել է 28,4 տոկոսով:

Դիտարկվող ժամանակահատվածում հանրապետության արդյունաբերությունում տեղի են ունեցել ոչ էական կառուցվածքային փոփոխություններ. հանքարդյունահանող արդյունաբերության մասնաբաժինը 2008 թվականի 61,1 տոկոսից 2014 թվականին նվազել է մինչև 59,7 տոկոս, էլեկտրաէներգիայի, գոլորշու, գազի և ջրի արտադրության մասնաբաժինը 2008 թվականի 5,2 տոկոսից 2014 թվականին աճել է մինչև 6,9 տոկոս, մշակող արդյունաբերության մասնաբաժինը մնացել է անփոփոխ՝ 32,9 տոկոս մակարդակի վրա, ընդ որում, մշակող արդյունաբերության մասնաբաժինն ավելացված արժեքում աճել է 36,6 տոկոսից մինչև 37 տոկոս:

Մշակող արդյունաբերության կառուցվածքում առավելագույն տեսակարար կշիռ են զբաղեցնում. մետաղագործությունը՝ 31,4 տոկոս, մեքենաշինությունը՝ 14,9 տոկոս (որում գերակշռում է ավտոտրանսպորտային միջոցների արտադրությունը և մեքենաների ու սարքավորումների վերանորոգումը), սննդամթերքի արտադրությունը՝ 18,1 տոկոս, կոքսի և նավթամթերքների արտադրությունը՝ 9,1 տոկոս:

ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտուրը ձևավորում է հանրապետության արտաքին առևտրային շրջանառության մոտ 18 տոկոսը: ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Ղազախստանի ապրանքաշրջանառության մեջ առավելագույն ծավալը (մոտ 19 մլրդ ԱՄՆ դոլար) և տեսակարար կշիռը բաժին են ընկնում Ռուսաստանին: 2008 թվականից 2014 թվականն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի մասնաբաժինը 18,3 տոկոսից նվազել է մինչև 15,8 տոկոս՝ 2011 թվականին 18,4 տոկոս առավելագույն արժեքի դեպքում: Ղազախստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ ԵԱՏՄ այլ անդամ պետությունների մասնաբաժիններն աննշան են և 2014 թվականին կազմել են՝ Բելառուսի Հանրապետություն՝ 0,6 տոկոս, Հայաստանի Հանրապետություն՝ 0,01 տոկոս, Ղրղզստանի Հանրապետություն՝ 0,9 տոկոս: ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրում 2014 թվականին ձևավորվել է բացասական ընդհանուր սալդո՝ 8,9 մլն ԱՄՆ դոլարի չափով:

Հիմնական արտահանվող արտադրանք է. հում նավթը և հում նավթամթերքները, բնական գազը՝ գազանման վիճակում, բնական ուրանը և դրա միացությունները, կաթոդները և կաթոդների հատվածները զտված, չմշակված պղնձից, ֆերոքրոմը, ցորենը և մեսլինը, պղնձի հանքաքարերը և խտանյութերը, երկաթի հանքաքարերը և խտանյութերը, չմշակված, չլեգիրված ցինկը:

2008 թվականից 2014 թվականն ընկած ժամանակահատվածում Ղազախստանում երևան են եկել բացահայտված համեմատական առավելություններով 27 նոր արտադրանք՝ կանճրակի և արևածաղկի սերմեր, արևածաղկի ձեթ, հրուշակեղեն, գիպս, խողովակներ և փողակներ, կենտրոնական ջեռուցման ռադիատորներ, պղնձե շտայն, չզտված պղինձ և դրանից արտադրատեսակներ, ցինկի փոշիներ, երկաթուղային գնացքաքարշեր և այլն:

 

1.5. Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության զարգացումը 2008-2014 թվականներին

 

Ըստ 2014 թվականի տվյալների՝ Ռուսաստանի արդյունաբերության ոլորտում գործում է 452 հազ. ձեռնարկություն, որտեղ զբաղված է եղել 13 մլն մարդ (տնտեսությունում զբաղվածների ընդհանուր թվի 19,3 տոկոսը): 2008 թվականից արդյունաբերությունում զբաղվածների թիվն աճել է 7,4 տոկոսով, իսկ աշխատանքի արտադրողականությունը մեկ զբաղվածի հաշվով ավելացված արժեքի մասով 2014 թվականին հասել է 36 հազ. ԱՄՆ դոլարի՝ 2008 թվականի մակարդակի նկատմամբ աճելով 19,3 տոկոսով: Հիմնական կապիտալում ներդրումների ծավալը 2014 թվականին կազմել է 259,5 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են ներդրումների ընդհանուր ծավալի 1,9 տոկոսը (2008 թվականին՝ 3 տոկոս): Ռուսաստանի արդյունաբերական արտադրության ծավալը 2014 թվականին կազմել է 1 143,3 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2008 թվականի համեմատ աճելով 14,8 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրությունում ավելացված արժեքի տեսակարար կշիռը կազմել է 41,3 տոկոս՝ 2008 թվականի մակարդակի նկատմամբ նվազելով 2,1 տոկոսային կետով: Ապրանքների արտահանման ծավալը, որոնց հիմքը կազմում է արդյունաբերական արտադրանքը, կազմել է 463,8 մլրդ ԱՄՆ դոլար՝ 196,8 մլրդ ԱՄՆ դոլար արտաքին առևտրի դրական սալդոյի դեպքում:

Արդյունաբերական արտադրության միջին շահութաբերությունը 2014 թվականին կազմել է 8,6 տոկոս: Ընդ որում, հանքարդյունահանող արդյունաբերությունում տվյալ ցուցանիշը բավականին բարձր է՝ 22,2 տոկոս: Արդյունաբերական արտադրության շահութաբերությունը մշակող արդյունաբերությունում կազմել է 10,7 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի և ջրի արտադրությունում ու բաշխման մեջ՝ 5 տոկոս: 2008 թվականի համեմատ արտադրության շահութաբերությունն ընդհանուր առմամբ արդյունաբերության մասով նվազել է 5,4 տոկոսային կետով, հանքարդյունահանող արդյունաբերությունում՝ 5,4 տոկոսային կետով, մշակող արդյունաբերությունում՝ 7 տոկոսային կետով, էլեկտրաէներգիայի, գազի և ջրի արտադրությունում ու բաշխման մեջ շահութաբերությունն աճել է 0,3 տոկոսային կետով:

2014 թվականի ՀՆԱ-ի ծավալը կազմել է 1 880,6 մլրդ ԱՄՆ դոլար և 2008 թվականի համեմատ իրական արտահայտությամբ ավելացել է 5,9 տոկոսով (դոլարային արտահայտությամբ՝ 13 տոկոսով): Արդյունաբերական արտադրությունը սահմանում է ազգային ՀՆԱ-ի մակարդակը և դինամիկան՝ ձևավորելով դրա էական մասը՝ ընդհանուր ծավալի 25,1 տոկոսը:

2008-2014 թվականների ընթացքում արդյունաբերական արտադրության աճը համադրելի գներով կազմել է 6,2 տոկոս: 2010 և 2011 թվականների աճի բարձր տեմպերից հետո (համապատասխանաբար՝ 107,3 տոկոս և 105 տոկոս) դինամիկան աստիճանաբար դանդաղել է և 2014 թվականին կազմել է 101,7 տոկոս: Գործունեության արդյունաբերական տեսակների կտրվածքով արդյունաբերական արտադրության ինդեքսը 2008 թվականի մակարդակի նկատմամբ կազմել է. հանքարդյունահանող արդյունաբերությունում՝ 106,3 տոկոս, մշակող արդյունաբերությունում՝ 109,2 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի և ջրի արտադրությունում ու բաշխման մեջ՝ 98,3 տոկոս:

Դիտարկվող ժամանակահատվածում Ռուսաստանի արդյունաբերությունում տեղի են ունեցել ոչ էական կառուցվածքային փոփոխություններ.

մշակող արդյունաբերության մասնաբաժինը 2008 թվականի 68,3 տոկոսից 2014 թվականին նվազել է մինչև 66,2 տոկոս,

էլեկտրաէներգիայի, գոլորշու, գազի և ջրի արտադրության մասնաբաժինը 2008 թվականի 10,4 տոկոսից՝ մինչև 10,3 տոկոս 2014 թվականին,

հանքարդյունահանող արդյունաբերության մասնաբաժինը 2008 թվականի 21,3 տոկոսից 2014 թվականին աճել է մինչև 23,4 տոկոս:

Մշակող արդյունաբերության կառուցվածքում առավելագույն տեսակարար կշիռ ունեն. նավթի և նավթամթերքների արտադրությունը՝ 25,5 տոկոս, մեքենաշինությունը՝ 20 տոկոս (այդ թվում՝ տրանսպորտային միջոցների և սարքավորումների արտադրությունը՝ 10,2 տոկոս, էլեկտրոնային և օպտիկական սարքավորումների արտադրությունը՝ 5,6 տոկոս, մեքենաների և սարքավորումների արտադրությունը՝ 4,2 տոկոս), սննդամթերքի արտադրությունը՝ 16,3 տոկոս, մետաղագործությունը՝ 15 տոկոս:

ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտուրը ձևավորում է արտաքին առևտրային ապրանքաշրջանառության մոտ 8 տոկոսը: 2014 թվականի արդյունքներով Ռուսաստանի Դաշնության արտահանումը ԵԱՏՄ անդամ պետություններ կազմել է 36,4 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն՝ 19,3 մլրդ ԱՄՆ դոլար: ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Ռուսաստանի Դաշնության ապրանքաշրջանառության առավելագույն տեսակարար կշիռը բաժին է ընկնում Բելառուսի Հանրապետությանը և կազմում է 56,5 տոկոս: Ղազախստանի Հանրապետության հետ Ռուսաստանի Դաշնության ապրանքաշրջանառությունը կազմում է ընդհանուր ապրանքաշրջանառության 37,7 տոկոսը, Ղրղզստանի Հանրապետության հետ՝ 3,3 տոկոսը, Հայաստանի Հանրապետության հետ՝ 2,5 տոկոսը: Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ անդամ պետությունների առևտրի ընդհանուր սալդոն դրական է և կազմում է 17,1 մլրդ ԱՄՆ դոլար:

Հիմնական արտահանվող արտադրանք` հանքային արտադրանք, մեքենաները, սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ, մետաղներ ու դրանցից արտադրատեսակներ, քիմիական արդյունաբերության արտադրանք:

 

2. ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական զարգացման գերակայությունները

 

ԵԱՏՄ անդամ պետությունների մշակող արդյունաբերության արտադրանքի ընդհանուր շուկան ունի ծավալուն ճյուղային հատվածներ, որոնք կարող են հիմք ծառայել միջնաժամկետ հեռանկարում Կողմերի արդյունաբերական աճն արագացնելու համար:

2014 թվականին ընդհանուր շուկայի առավել ծավալուն հատվածներն էին՝ տրանսպորտային միջոցների և սարքավորումների հատվածը՝ 118,1 մլրդ ԱՄՆ դոլար (շուկայի ծավալի 13,8 տոկոսը), մեքենաների և սարքավորումների՝ 83,5 մլրդ ԱՄՆ դոլար (9,8 տոկոս), մետաղագործության արտադրանքի՝ 109,1 մլրդ ԱՄՆ դոլար (12,8 տոկոս), էլեկտրասարքավորումների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորումների՝ 85,3 մլրդ ԱՄՆ դոլար (10,0 տոկոս), քիմիական արդյունաբերության արտադրանքի՝ 70,6 մլրդ ԱՄՆ դոլար (8,3 տոկոս), ռետինե և պլաստմասսաներից արտադրանքի՝ 30,2 մլրդ ԱՄՆ դոլար (3,6 տոկոս), ոչ մետաղական հանքային արտադրանքի՝ 40,7 մլրդ ԱՄՆ դոլար (4,8 տոկոս), մանածագործական (տեքստիլ) և կարի արտադրանքի՝ 21,3 մլրդ ԱՄՆ դոլար (2,5 տոկոս): Գումարային առումով թվարկված հատվածները ձևավորում են ընդհանուր շուկայի ծավալի մոտ 65 տոկոսը:

ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրանքի իրացումն իրենց ազգային շուկաներում 2014 թվականին կազմել է ընդհանուր շուկայի ծավալի 65,4 տոկոսը՝ գերակշռելով հետևյալ հատվածներում՝

ոչ մետաղական հանքային արտադրանքի (հատվածի ծավալի 84,7 տոկոսը), փայտամշակման արտադրանքի (69,4 տոկոսը), սննդամթերքի (80,6 տոկոսը),

ցելյուլոզաթղթային արտադրության արտադրանքի (74,8 տոկոսը),

մետաղագործության արտադրանքի (74,7 տոկոսը), մշակող արդյունաբերության այլ ճյուղերի արտադրանքի (77,3 տոկոսը):

ԵԱՏՄ անդամ պետությունների մշակող արդյունաբերության փոխադարձ արտահանմանը բաժին է ընկնում ընդհանուր շուկայի ծավալի 4,6 տոկոսից մի փոքր քիչ մաս, ինչը բնորոշում է դրանց միջև ձևավորված արդյունաբերական համագործակցության և արտադրական կոոպերացիայի ցածր մակարդակը: Իրենց ճյուղային հատվածում առավելագույն տեսակարար կշիռը զբաղեցնում է՝

փայտամշակման արտադրանքի (ճյուղային հատվածի ծավալի 8,0 տոկոսը), ցելյուլոզաթղթային արտադրության արտադրանքի (9,3 տոկոսը),

կաշվի, կաշվե իրերի և կոշկեղենի (7,1 տոկոսը) փոխադարձ արտահանումը:

Թվարկված ճյուղերն ունեն ցածր և միջին տեխնոլոգիական մակարդակ6 և հիմնվում են ԵԱՏՄ անդամ պետությունների սեփական հումքային բազայի վրա:

Ապրանքների փոխադարձ արտահանումը զգալի մասնաբաժին ունի ընդհանուր շուկայի հետևյալ ճյուղային հատվածներում՝ մեքենաներ և սարքավորումներ (5,7 տոկոս), ռետինե և պլաստմասսաներից արտադրատեսակներ (5,2 տոկոս), մանածագործական (տեքստիլ) և կարի արտադրանք (4,6 տոկոս): Միևնույն ժամանակ, փոխադարձ արտահանման մասնաբաժինը ցածր է (միջին մակարդակից ցածր) ընդհանուր շուկայի հետևյալ հատվածներում՝ քիմիական արտադրանքի, էլեկտրասարքավորումների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորումների, մետաղագործական արդյունաբերության արտադրանքի, տրանսպորտային միջոցների և սարքավորումների:

Շարադրվածից ելնելով՝ տվյալ պահին արդյունաբերական համագործակցության առավելագույն ներուժ ունեն ընդհանուր շուկայի հետևյալ հատվածները՝ տրանսպորտային միջոցների հատվածը, էլեկտրասարքավորումների, օպտիկայի և էլեկտրոնիկայի հատվածը, քիմիական արդյունաբերության արտադրանքի հատվածը, մետաղագործության արտադրանքի և մետաղակառուցվածքների հատվածը:

Ընդհանուր շուկայի ծավալում փոխադարձ արտահանման մասնաբաժնի մշտական աճը (2011 թվականի 4,3 տոկոսից մինչև 4,6 տոկոս 2014 թվականին), 2014 թվականին ընդհանուր շուկայի ծավալի նվազման նկատմամբ նրա կայունությունը վկայում է միջերկրային արտադրական կոոպերացիայի և արդյունաբերական արտադրանքի նոր տեսակների արտադրությունների ստեղծման շրջանակներում փոխադարձ մատակարարումներն ավելացնելու առկա ներուժի մասին:

Անդամ պետությունների կողմից համատեղ սահմանվում են տնտեսական գործունեության գերակա տեսակները, որոնցում արդյունաբերական համագործակցության զարգացումը պայմաններ կստեղծի բոլոր անդամ պետություններում արդյունաբերական արտադրության և փոխադարձ մատակարարումների ավելացման համար, թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել ընդհանուր շուկայի ներուժը՝ այդ թվում պետական գնումների հատվածում, և Կողմերի արդյունաբերական արտադրության զարգացման մեջ հասնել սիներգետիկ էֆեկտի:

 

2.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերական զարգացման գերակայությունները

 

Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերության ոլորտում հիմնական ռազմավարական փաստաթղթերն են «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ ՀՕ-184-Ն օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 149 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը:

Ռազմավարությանը համապատասխան Հայաստանում արդյունաբերության ամենաարագ զարգացող ճյուղերն են՝ օգտակար հանածոների արդյունահանումը և գունավոր մետաղագործությունը, սննդի արդյունաբերությունը, դեղագործությունը, մանածագործական (տեքստիլ) և ոսկերչական արդյունաբերությունը: Հայաստանը մեծ ներուժ ունի այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, թեթև արդյունաբերությունը, քիմիան, կենսատեխնոլոգիաները, մեքենաշինությունը, սարքաշինությունը, էլեկտրատեխնիկան և շինարարական նյութերի արտադրությունը:

Տնտեսական մրցունակությունը բարձրացնելու և կայուն տնտեսական աճ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր երկարաժամկետ ռազմավարական խնդիրն է հայտարարել գիտելիքների վրա հիմնված տնտեսության կառուցումը՝ արտահանման ներուժ ունեցող ճյուղերի զարգացմամբ: Արդյունաբերական քաղաքականության ուղղորդող սկզբունքը Հայաստանը գիտարար և բարձրարժեք ապրանքների ու ծառայությունների արտադրության երկիր դարձնելն է՝ ստեղծագործ մարդկային կապիտալի ուժերով:

Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության երկարաժամկետ նպատակը առկա արտահանման ճյուղերի և արտահանման ներուժ ունեցող ճյուղերի ընդլայնման միջոցով նոր ճյուղերի ձևավորումն է, որոնք շարժիչ ուժ կլինեն, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական բազայի կատարելագործումը, առևտրում խոչընդոտների վերացումը, ենթակառուցվածքի արդիականացումը, հայկական ապրանքների մրցունակության բարձրացումը և օտարերկրյա ներդրումների ներգրավումը:

Այդ քաղաքականությունը կենտրոնացված է հետևյալ 11 ճյուղերում՝ գինեգործություն, կոնյակագործություն, ալմաստների մշակում, ժամացույցների արտադրություն, մանածագործական (տեքստիլ) արդյունաբերություն, կենսատեխնոլոգիաներ, դեղագործություն, պահածոների արտադրություն, հանքային ջրի շշալցում, հյութերի շշալցում և ճշգրիտ մեքենաշինություն: Բազմազանեցված (դիվերսիֆիկացված) արտահանման արդյունաբերություն զարգացնելու համար նախ և առաջ ուշադրության կենտրոնում են լինելու աճի ներուժով, կայացած արտահանման շուկաներով և վերջին տարիների ընթացքում ամենամեծ արտահանման ծավալներ ունեցող ճյուղերը, քանի որ դրանք չափավոր կապիտալ ներդրումների պարագայում արտադրության ծավալների զգալի ավելացման լավ հեռանկարներ ունեն (օրինակ՝ հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, առողջապահություն, կրթություն, գյուղատնտեսություն և այլն):

Այնուհետև ուշադրության կենտրոնում կլինի այն ճյուղերի զարգացումը, որոնք վերջին տարիների ընթացքում դինամիկորեն աճել են, սակայն չեն գերազանցել 10 մլն արտահանման ծավալը, ինչպես նաև «խելացի» և գիտարար ճյուղերի զարգացումը: Այդ առումով քաղաքականությունը նպատակաուղղված կլինի մեծածավալ ներդրումների ներգրավմանը, համակարգային խնդիրների լուծմանը և արտադրական ու արտահանման ներուժի զարգացմանը: Ներկայումս այդ քաղաքականությունն իրականացվում է երկու գերակա ուղղություններով՝

արտադրողականության բարձրացման համար բարենպաստ ձեռնարկատիրական միջավայրի ստեղծում.

արդյունաբերությունում ներգրավված մասնավոր հատվածի ընկերություններին օժանդակ գործիքներով ապահովում:

Տարածաշրջանում բիզնեսի համար առավել բարենպաստ միջավայր երկրում ստեղծելուն ուղղված բարեփոխումները ներառում են՝

կառավարության հաշվետվողականության բարձրացումը, պետական ծառայությունների որակի բարձրացումը, հարկային գերատեսչությունների արդյունավետության բարձրացումը և աուդիտի ու վերահսկողության իրականացումը՝ հաշվի առնելով ռիսկի մակարդակը.

արտահանում-ներմուծում ընթացակարգի պարզեցումը՝ բիզնես գործընթացներն արդիականացնելու, շուկայի և ծառայությունների որակը կատարելագործելու միջոցով.

e-government համակարգերի ներդնումը.

շինարարական թույլտվությունների ստացման ընթացակարգի պարզեցումը.

դատական գործընթացների ժամկետների կրճատումը. ֆինանսավորման կայուն հասանելիության ապահովումը. սեփականության գրանցման ընթացակարգերի կրճատումը. սնանկության ընթացակարգի պարզեցումը.

մտավոր սեփականության պաշտպանությունը և հայկական արտահանողներին աջակցությունը՝ օտարերկրյա շուկաներում մտավոր սեփականության պաշտպանության տեսանկյունից:

Ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավումն արտադրողականության բարձրացման առավել արդյունավետ ձևերից մեկն է: Կապիտալի տրամադրումից բացի, ուղղակի օտարերկրյա ներդրումները նոր տեխնոլոգիաների, կառավարման մեթոդների, «նոու-հաուի» կարևոր աղբյուր են և շուկաներ մուտք գործելու հնարավորություն են տալիս: Նախաձեռնությունների փաթեթն ուղղվելու է ճյուղային ներդրումներ իրականացնելու համար Հայաստան խոշոր անդրազգային կորպորացիաներ ներգրավելու կարևոր խնդրին: Հատուկ նշանակություն է տրվելու առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներգրավմանը:

Ենթադրվում է արդյունաբերական քաղաքականության նպատակների իրականացում հետևյալ միջոցառումների իրագործման հաշվին՝

ռիսկերի վրա հիմնված վերահսկողության համակարգի ամբողջական ներդրում հարկային և մաքսային ոլորտներում.

արդյունաբերական մեխանիզմների և սարքավորումների դեպքում սահմանին ԱԱՀ-ի հաշվարկման և գանձման պահանջի վերացում.

ազատ տնտեսական գոտիների գործարկում.

միջազգային պահանջներին համապատասխանող լաբորատորիաների և սերտիֆիկացման մարմինների ստեղծում.

որակի կառավարման համակարգերի համար համապատասխան կանոնների մշակում, վերահսկիչ մարմինների ներուժի զարգացում և աջակցություն ընկերություններում համակարգերի ներդրման հարցում.

առաջատար գլոբալ բազմազգ կորպորացիաների ներգրավում Հայաստանի գերակա ճյուղերում.

արտահանման հուսալի ֆինանսական ինստիտուտի ստեղծում:

 

2.2. Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերական զարգացման գերակայությունները

 

Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերական զարգացման գերակայությունները սահմանված են Ղրղզստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հունվարի 21-ի թիվ 11 հրամանով հաստատված՝ Ղրղզստանի Հանրապետության կայուն զարգացման 2013-2017 թվականների ազգային ռազմավարությամբ:

2013-2017 թվականների համար պետական իշխանության մարմինների աշխատանքի կարևորագույն ուղղություն է սահմանված Ղրղզստանում հայրենական և օտարերկրյա ներդրողների համար առավել գրավիչ պայմանների ստեղծումը: Ընդ որում, գերակայությունները կենտրոնացված են հանքարդյունաբերության, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տրանսպորտի, ֆինանսական հատվածի, ինչպես նաև նոր և էկոլոգիական ուղղվածությամբ տեխնոլոգիաների վրա հիմնված բիզնեսի զարգացման վրա:

Էներգետիկ անկախության հասնելու ուղու հետ կապված՝ ռազմավարությամբ Ղրղզստանի Հանրապետության համար ենթադրվում է էական առաջխաղացում, ինչպես նաև հեռանկարում էլեկտրական էներգիայի խոշոր արտահանողի կարգավիճակի ձեռքբերում:

Ընդ որում, հիմնական շեշտադրումը դրված է հիդրոէլեկտրաէներգետիկայի զարգացման վրա:

Ոչ թանկ էլեկտրաէներգիայի լրացուցիչ արտադրումը՝ էլեկտրաէներգետիկայի նոր օբյեկտների շահագործմամբ, կհանգեցնի ձեռնարկությունների թվի ավելացմանը, արտադրության ծավալների մեծացմանը և փոքր ու միջին ձեռնարկություններում նոր աշխատատեղերի ստեղծմանը, տարածաշրջանների տնտեսության աշխուժացմանը:

Ռազմավարության հիմնական նպատակը էներգետիկ հատվածի մասով Ղրղզստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովումը և արտահանման ներուժի զարգացումն է:

Նշված նպատակին ենթադրվում է հասնել՝ լուծելով հետևյալ խնդիրները՝

առաջին հերթին ներքին սպառողներին էլեկտրաէներգիայի հուսալի և անխափան մատակարարումների ապահովում.

էներգետիկ ընկերությունների ծախսերի ծածկումն ապահովող հավասարակշռված սակագնային քաղաքականության իրագործման ապահովում.

ինչպես տեխնիկական, այնպես էլ առևտրային կորուստների կրճատում.

էներգետիկայի ոլորտում ֆինանսական և կորպորատիվ կառավարման բարելավում, առևտրային և ֆինանսական կարգապահության ամրապնդում.

էլեկտրաէներգետիկայի շահութաբերության ապահովում.

էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկայում Ղրղզստանի Հանրապետության մրցակցային առավելությունների զարգացում.

հիդրոէներգետիկային առնչվող նախագծերում ներդրումների ներգրավման պայմանների կատարելագործում:

Հանքարդյունահանող ճյուղը երկրի տնտեսության կարևոր ռազմավարական ճյուղն է, որն իշխանությունից պահանջում է Ղրղզստանի բնական հարստությունների մշակման ներդրումային գրավչության համար պայմանների ստեղծում:

Հանքարդյունահանող արդյունաբերությունում գերակայությունը տրված է ոսկու, նավթի և գազի հանքավայրերի շահագործմանը, ուրանի հետախուզմանը և ածխարդյունաբերության զարգացմանը:

Հանքարդյունահանող արդյունաբերության զարգացման նպատակներն են՝

արտադրության բազմազանեցման և համաշխարհային տնտեսությանը ինտեգրվելու միջոցով լեռնային հատվածից եկամտի ավելացումը.

բոլոր ընդերքօգտագործողների համար բարենպաստ ներդրումային մթնոլորտի ստեղծումը՝ անկախ սեփականության ձևերից և որևէ երկրի պատկանելու հանգամանքից.

օգտակար հանածոների նոր հանքավայրերի յուրացումը և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը.

առաջատար հանքարդյունահանող տեխնոլոգիաների ներդրումը և արդյունահանման ծախսատար ու էկոլոգիապես վնասակար մեթոդների կիրառմանը հակազդելը.

ընդերքօգտագործողների, պետության և հանրության շահերի հավասարակշռության պահպանմանն ուղղված պետական կարգավորման մեխանիզմի ներդրումը:

Հանքարդյունահանող ճյուղում պետական քաղաքականությունն ուղղված կլինի պետության, ներդրողի և տեղական համայնքի շահերի հավասարակշռության պահպանմանը:

Ռազմավարությանը համապատասխան, այդ աշխատանքի արդյունքը պետք է լինի իշխանության բոլոր պետական ինստիտուտների կողմից՝ ներառյալ տեղական իշխանությունները, օրինապահ ներդրողի իրական պաշտպանությունը:

Ներդրումային գրավչության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը, ինչպես նաև ոչ ֆորմալ տնտեսության կրճատումը ևս սահմանված են որպես արդյունաբերության զարգացման առանցքային ուղղություններ:

Ռազմավարությամբ առանձնահատուկ նշանակություն է տրվում ուղղակի օտարերկրյա ներդրումներին (ՈՒՕՆ), քանի որ դրանք իրենց հետ բերում են նոր տեխնոլոգիաներ և կառավարման փորձ, արտասահմանում բացահայտում նոր շուկաներ:

Փոքր և միջին ձեռնարկատիրության մասով հիմնական նպատակը ՓՄՁ կայուն զարգացման ապահովումն է ՝ դրանց գործունեության մրցունակությունը բարձրացնելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով:

Ղրղզստանի Հանրապետության մշակող արդյունաբերության զարգացման հիմնական ռազմավարական փաստաթուղթը Ղրղզստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի թիվ 133 որոշմամբ հաստատված՝ Ղրղզստանի Հանրապետության մշակող արդյունաբերության 2013-2015 թվականների զարգացման ծրագիրն է:

Ծրագրով սահմանված են արդյունաբերության գերակա ճյուղերը, որոնց թվին են պատկանում մետաղագործական և սննդամթերքի վերամշակման ճյուղերը, մանածագործական (տեքստիլ) և կարի արտադրությունը, այլ՝ ոչ մետաղական արտադրանքի արտադրությունը:

Ծրագրի նպատակներն են՝

արդյունաբերական արտադրանքի արտադրության և արտահանման աճը.

Մաքսային միության շուկաներում Ղրղզստանի արդյունաբերական արտադրանքի մրցունակության ապահովումը.

ՀՆԱ-ում արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշռի ավելացումը.

արդյունաբերության ոլորտում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը.

տեղական արտադրողների պաշտպանությունը, առանձին արդյունաբերական ապրանքների համար հայրենական շուկայի զարգացումը.

Ղրղզստանի Հանրապետություն ներդրողներ ներգրավելու միջոցով արդյունաբերական և տեխնիկական «նոու-հաու»-ի բարձրացումը:

 

2.3. Բելառուսի Հանրապետության արդյունաբերական զարգացման գերակայությունները

 

Բելառուսի Հանրապետությունում արդյունաբերական քաղաքականությունը ձևավորվում է նորմատիվ իրավական փաստաթղթերի համալիրով, որոնք սահմանում են զարգացման հիմնական ուղղությունները և դրանց իրագործման մեխանիզմները:

Միջնաժամկետ հեռանկարում Բելառուսի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության հիմնական նպատակները, խնդիրները և կանխատեսման ցուցիչները սահմանվում են Բելառուսի Հանրապետության՝ մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի արդյունաբերական զարգացման ծրագրով, Բելառուսի Հանրապետության 2016-2020 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով (ներկայումս պատրաստվում է նախագիծը), պլանավորման հնգամյա հեռանկարով զարգացման ճյուղային ծրագրերով, Բելառուսի Հանրապետության «տարի գումարած երկու» ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումով:

Նշված փաստաթղթերին համապատասխան, մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար հանրապետության արդյունաբերական համալիրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նպատակը բարձր արտադրողականություն ունեցող աշխատատեղերի ստեղծմանը և աշխատանքի արտադրողականության տեսանկյունից (ավելացված արժեքի մասով) Եվրամիության երկրների մակարդակի մոտեցմանն ուղղված մրցունակ նորարական արդյունաբերական համալիրի ձևավորումը, համաշխարհային ստանդարտներին համապատասխանող արտադրանքի թողարկման ավելացումը և արտահանման ներուժի բարձրացումն է:

Հիմնական խնդիրներն են՝ գործունեության ոչ արդյունավետ տեսակներում ծավալների աստիճանաբար կրճատմամբ ուղեկցվող՝ արտահանմանն ուղղված և բարձր տեխնոլոգիական արտադրությունների առաջանցիկ զարգացումը, մասնագիտացման ավանդական ուղղությունների արդիականացումը և այդ հիմքի վրա աշխատանքի արտադրողականության բարձրացումն ապահովող՝ արդյունաբերության ռացիոնալ կառուցվածքի ձևավորումը, արտադրական ներուժի որակապես բարելավումը, արտադրանքի նյութատարության և ներմուծման մասնաբաժնի նվազումը, տեխնոլոգիական գերազանցության կենտրոնների ձևավորումը, արդյունաբերական արտադրության էկոլոգիացումը: Առանձին ուղղությամբ են սահմանված ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ արդյունաբերական արտադրական կոոպերացիայի զարգացումը և ընդհանուր շուկայի ներուժի օգտագործման մակարդակի բարձրացումը:

Նախանշված է ճյուղային գերակայությունների երկու խումբ: Առաջին խումբը գործունեության բարձր տեխնոլոգիական տեսակներն են. միկրոէլեկտրոնիկա, ֆոտոնիկա, դեղագործություն, բարձր ճշգրտության մեքենաշինություն: Երկրորդ խումբը՝ տեղական հումքային ռեսուրսների հետ կապված գործունեության տեսակներն են. փայտամշակում և ցելյուլոզաթղթային արտադրություն, սննդամթերքի արտադրություն, այլ ոչ մետաղական հանքային արտադրանքի արտադրություն, վուշից արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կոշկեղենի արտադրություն, քիմիական արտադրություն:

 

2.4. Ղազախստանի Հանրապետության արդյունաբերական զարգացման գերակայությունները

 

Արդյունաբերականացման ոլորտում պետական քաղաքականությունը սահմանվում է «Արդյունաբերական-նորարարական գործունեության պետական աջակցության մասին» Ղազախստանի Հանրապետության (այսուհետ՝ ՂՀ) 2012 թվականի հունվարի 9-ի թիվ 534-IV oրենքով (այսուհետ՝ Օրենք), ինչպես նաև ՂՀ Նախագահի 2014 թվականի օգոստոսի 1-ի թիվ 874 հրամանագրով հաստատված՝ ՂՀ 2015-2019 թվականների արդյունաբերական-նորարարական զարգացման պետական ծրագրով (այսուհետ՝ ԱՆԶՊԾ):

Ծրագրով նախատեսվում է մշակող արդյունաբերության 14 գերակա հատվածների զարգացում՝ սև մետաղագործություն, գունավոր մետաղագործություն, նավթավերամշակում, նավթա-գազաքիմիա, սննդամթերքի արտադրություն, ագրոքիմիա, արդյունաբերության համար քիմիկատների արտադրություն, ավտոտրանսպորտային միջոցների, դրանց մասերի, պարագաների և շարժիչների արտադրություն, էլեկտրական մեքենաների և էլեկտրասարքավորումների արտադրություն, գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն, երկաթուղային տեխնիկայի արտադրություն, հանքարդյունահանող արդյունաբերության համար մեքենաների և սարքավորումների արտադրություն, նավթավերամշակման և նավթարդյունահանման արդյունաբերության համար մեքենաների ու սարքավորումների արտադրություն, շինարարական նյութերի արտադրություն:

Տվյալ հատվածներում, մասնավորապես, սահմանված են հետևյալ գերակա ուղղություններն ու խնդիրները՝ սև մետաղագործության մեջ՝ խողովակների և գլանվածքի, համաձուլվածքների արտադրության ավելացումը և երկաթահանքային հումքի վերափոխման մակարդակի բարձրացումը. գունավոր մետաղագործության մեջ՝ առաջնային ալյումինի, ինչպես նաև պղնձի արտադրության և վերամշակման ավելացումը, ընդ որում, որպես լեռնամետաղագործական համալիրում նախագծերի պետական աջակցության միջոց՝ պետությունը տրամադրում է օգտակար հանածոների հանքավայրեր առանց մրցութային ընթացակարգերի. երկաթուղային մեքենաշինության մեջ՝ արտադրվող գնացքաքարշերի, ուղևորատար և բեռնատար վագոնների տեղայնացման ավելացումը. ավտոմոբիլաշինության մեջ՝ թողարկվող "Ssang Yong", "Peugeot" մակնիշի ավտոմոբիլների տեղայնացման ավելացումը, «ԱՎՏՈՎԱԶ» ԲԲԸ-ի հետ տարեկան 120 հազ. ավտոմեքենայի արտադրության լրիվ ցիկլի համատեղ նախագծի իրագործումը. գյուղատնտեսական մեքենաշինության մեջ՝ «Գոմսելմաշ» ԱՄ և «Ռոստսելմաշ» ԲԲԸ-ի հետ համատեղ հատիկահավաք կոմբայնների հավաքման առկա արտադրությունների տեղայնացման ավելացումը, հատիկացան և հողամշակման տեխնիկայի արտադրությունը. քիմիական արդյունաբերության մեջ՝ ԵԱՏՄ երկրների կապիտալի մասնակցությամբ իրագործվում են հստակ նախագծեր, որոնք ուղղված են ազոտային և ֆոսֆորային պարարտանյութերի արտադրությանը, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում կոոպերացիայի համար և ղազախստանյան արտադրողներին թույլ կտա բազմազանեցնել ապրանքային գիծը. շինարարական արդյունաբերության մեջ պլանավորվում է հիդրո- և ջերմամեկուսիչ նյութերի, հարդարման նյութերի արտադրությունների ստեղծման և արդիականացման գերակա ուղղությունների իրագործում:

Ծրագրում բոլոր 14 գերակա ճյուղերի համար՝ ըստ ԱՏԳ ԱԴ անվանացանկում ընդգրկված գործունեության գերակա տեսակների և ապրանքային խմբերի, սահմանված են պահանջներ ինչպես Ղազախստանի Հանրապետության, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր շուկայի համար:

Ծրագրի նախանշված նպատակներին հասնելու հիմնական ուղղությունները, ուղիները և համապատասխան միջոցները վերաբերում են ներդրումային կլիմայի բարելավման հարցերին, արդյունաբերական զարգացմանն աջակցելու ընդհանուր համակարգային միջոցներին, զարգացման կլաստերային մոտեցումներին:

 

2.5. Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական զարգացման գերակայությունները

 

Ռուսաստանի Դաշնության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 1662-կ կարգադրությամբ հաստատված՝ Ռուսաստանի Դաշնության երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգով մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար սահմանվում է, որ մոտակա 10-15 տարիների ընթացքում գիտելիքների իրացման, բնակչության զբաղվածության և եկամուտների առաջացման կարևորագույն հատված կլինեն արդյունաբերության, տրանսպորտի, շինարարության և ագրարային հատվածի ճյուղերը: Հենց այդ հատվածներում է Ռուսաստանը տիրապետում զգալի մրցակցային առավելությունների: Սակայն հենց այստեղ են կուտակվել զարգացման հիմնական պատնեշները և արդյունավետության ձախողումները:

Այդ պայմաններում հիմնարար բնույթ կրող «Ռուսաստանի Դաշնությունում արդյունաբերական քաղաքականության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 488-ԴՕ դաշնային օրենքը կոչված է հիմք դառնալու ծրագրային փաստաթղթերում տեղ գտած արդյունաբերական քաղաքականության առանցքային գործիքների իրագործման համար, համակարգել արդյունաբերական գործունեության խթանման միջոցները, սահմանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները արդյունաբերական քաղաքականության իրագործման ընթացքում:

Տվյալ դաշնային օրենքը կարգավորում է Ռուսաստանի Դաշնությունում արդյունաբերական քաղաքականության ձևավորման և իրագործման ժամանակ արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների, նշված գործունեության աջակցման ենթակառուցվածքի կազմի մեջ մտնող կազմակերպությունների, Ռուսաստանի Դաշնության պետական իշխանության մարմինների, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների միջև առաջացող փոխհարաբերությունները:

Դաշնային օրենքին համապատասխան արդյունաբերական քաղաքականության նպատակներն են՝

բարձր տեխնոլոգիական, մրցունակ արդյունաբերության ձևավորումը, որը կապահովի պետության տնտեսության անցումը տնտեսության՝ արտահանող հումքային տեսակից զարգացման նորարարական տեսակին.

երկրի պաշտպանության և պետության անվտանգության ապահովումը.

Ռուսաստանի Դաշնության բնակչության զբաղվածության ապահովումը և քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը:

Արդյունաբերական քաղաքականության խնդիրներն են՝

դաշնային մակարդակով ռազմավարական պլանավորման փաստաթղթերով սահմանված նպատակներին և խնդիրներին համապատասխանող ժամանակակից արդյունաբերական ենթակառուցվածքի, արդյունաբերության ոլորտում գործունեության իրականացմանը նպաստող ենթակառուցվածքի ստեղծումն ու զարգացումը.

արդյունաբերության ոլորտում գործունեության իրականացման՝ օտարերկրյա պետությունների տարածքներում նշած գործունեության իրականացման պայմանների համեմատ մրցակցային պայմանների ստեղծումը.

արդյունաբերության ոլորտում գործունեության սուբյեկտներին խրախուսելը, որպեսզի նրանք ներդնեն ինտելեկտուալ գործունեության արդյունքները և յուրացնեն նորարարական արդյունաբերական արտադրանքի արտադրությունը.

արդյունաբերության ոլորտում գործունեության սուբյեկտներին խրախուսելը, որպեսզի նրանք արդյունավետ և ռացիոնալ օգտագործեն նյութական, ֆինանսական, աշխատանքային և բնական պաշարները, ապահովեն աշխատանքի արտադրողականության բարձրացումը, ներմուծմանը փոխարինող, ռեսուրսախնայող և էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների ներդրումը.

բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի թողարկման ավելացումը և այդ արտադրանքի արտահանմանն աջակցելը,

արդյունաբերության ոլորտում գործունեության սուբյեկտների տեխնոլոգիական վերազինմանն աջակցելը, հիմնական արտադրական ֆոնդերի արդիականացումը՝ ելնելով դրանց հնանալը կանխող տեմպերից.

արդյունաբերական ենթակառուցվածքի օբյեկտներում տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների ռիսկի նվազեցումը.

ազգային տնտեսության տեխնոլոգիական անկախության ապահովումը:

Արդյունաբերական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝

արդյունաբերության ոլորտում ռազմավարական պլանավորման փաստաթղթերի ձևավորման ծրագրային-նպատակային մեթոդը.

արդյունաբերության ոլորտում գործունեության սուբյեկտների խրախուսման միջոցների իրագործման և արդյունաբերության զարգացման նպատակների չափելիությունը.

արդյունաբերական քաղաքականության արդյունավետության դիտանցումը և դրա իրագործման վերահսկողությունը.

ռազմավարական պլանավորման փաստաթղթերով սահմանված ցուցանիշներին և ցուցիչներին հասնելու նպատակով արդյունաբերության ոլորտում գործունեության խթանման միջոցների կիրառումը.

արդյունաբերության ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական իշխանության մարմինների, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող գործունեության խթանման միջոցների կոորդինացումը.

պետական կարգավորման և շուկայական տնտեսության ձևերի ու մեթոդների, արդյունաբերության ոլորտում գործունեության ուղղակի և անուղղակի միջոցների ռացիոնալ զուգակցումը.

ռեսուրսներով ապահովվածությունը և դրանց կենտրոնացումը արդյունաբերության գերակա ոլորտների զարգացման վրա.

տեղեկատվական թափանցիկությունն արդյունաբերական քաղաքականության մշակման և արդյունաբերության ոլորտում գործունեության խթանման միջոցների կիրառման ժամանակ՝ հաշվի առնելով պետության անվտանգության շահերը.

արդյունաբերության ոլորտում գործունեության սուբյեկտների՝ պետական աջակցություն ստանալու հավասար հնարավորությունը՝ դրա տրամադրման պայմաններին համապատասխան.

գիտության, կրթության և արդյունաբերության ինտեգրումը.

ռազմաարդյունաբերական համալիրի գործունեության և զարգացման հարցերի լուծման ժամանակ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների շահերի հաշվի առնումը՝ դաշնային շահերի գերակայության պահպանման պայմանով:

Բացի դրանից՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության զարգացումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2014 թվականի ապրիլի 15-ի թիվ 328 որոշմամբ հաստատված՝ «Արդյունաբերության զարգացումը և դրա մրցունակության բարձրացումը» պետական ծրագրին համապատասխան:

Դաշնային օրենքին և Պետական ծրագրին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնությունում մշակվում են զարգացմանն ուղղված համապատասխան ճյուղային ծրագրեր:

 

2.6. ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերության զարգացման մարտահրավերները

 

Ներկայումս արդյունաբերական արտադրության զարգացման համաշխարհային մարտահրավերներից մեկը արտադրական գործընթացների աճող բարդությունն է, հենց արտադրանքի, դրա ձևավորման, նախագծման գործընթացների, արտադրության կառավարման բարդացումը:

Աշխատանքի արտադրողականության հարցում ՀԱԱ մասով ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերության՝ տնտեսապես զարգացած երկրների մակարդակից հետ մնալու հիմնական պատճառներից մեկը արդյունաբերական համալիրի անկատար տեխնոլոգիական կառուցվածքն է:

ՏՀԶԿ երկրների արդյունաբերությունը, ի տարբերություն ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերության, ունի այլ տեխնոլոգիական կառուցվածք. բարձր տեխնոլոգիական հատվածը կազմում է արդյունաբերական արտադրության 7-14 տոկոսը: Գործունեության բարձր տեխնոլոգիական արդյունաբերական տեսակները մրցակցության աղբյուր են ավելի քիչ տեխնոլոգիականների համար, իսկ ցածր տեխնոլոգիականները՝ հումքի և նյութերի աղբյուր մնացածների համար:

ԵԱՏՄ անդամ պետություններում բարձր տեխնոլոգիական հատվածի տեսակարար կշիռը արդյունաբերական արտադրության մեջ կազմում է 2-4 տոկոս, ինչը գրեթե երեք անգամ ցածր է ՏՀԶԿ երկրների մակարդակից և ընդհանուր առմամբ հանգեցնում է դրանց արդյունաբերության մրցունակության նվազմանը:

Արդյունաբերական արտադրության աճող բարդության հաղթահարումը տեղի է ունենում ինժինիրինգային ընկերությունների հատվածի զարգացման հաշվին, որոնք իրենց վրա են վերցնում շուկայի վերլուծության, հեռանկարային ապրանքային խորշերի որոնման, ներդրումային նախագծերի 6D մոդելի մշակման, տեխնոլոգիաների տրանսֆերի գործընթացները:

Նոր արտադրանքի նախագծման արագությունը ժամանակակից արդյունաբերական արտադրության մեջ աճել է, իսկ արտադրության մեջ նոր մոդելի յուրացման ժամանակը պետք է կրճատվի մինչև մի քանի շաբաթ, ինչը կապված է արտադրանքի կրկնօրինակման ռիսկի հետ: Համաշխարհային նախագծման հիմնական միտումներից մեկը դարձ ավ անցումը արտադրատեսակների մոդուլային կառուցվածքներին, երբ արտադրատեսակի բաղադրամասը կապակցվում է գործառույթի հետ, և բոլոր բաղադրամասերը ստանդարտ միջերեսի միջոցով հավաքվում են մեկ արտադրատեսակում: Մոդուլային կառուցվածքների օգտագործումը խնայում է աշխատանքային ծախսերը և կրճատում է վերջնական ապրանքատեսակի թեստավորման ու սերտիֆիկացման ժամանակը:

Արտադրական գործընթացների կառավարման էլեկտրոնային համակարգերի ներդրումից, նախագծման մոդուլային սկզբունքի կիրառումից, արագ վերակարգավորվող տեխնոլոգիական գծերի օգտագործումից հետ մնալը հանգեցնում է արդյունաբերության մեջ մրցակցային առավելությունների կորստին: Չափազանց կարևոր է թվային տեխնոլոգիաների ոլորտում բանիմացության և կրթության մակարդակի բարձրացման կազմակերպումը, առաջին հերթին՝ թվային տնտեսությանն անցնելու ոլորտում որոշումներ կայացնող անձանց համար: Այդ կապակցությամբ ԵԱՏՄ անդամ պետությունները կնախապատրաստեն ԵԱՏՄ երկրների զարգացման եվրասիական թվային հարթակ: Բացի դրանից՝ ԵԱՏՄ անդամ պետություններին անհրաժեշտ է ակտիվորեն, այդ թվում՝ համատեղ ջանքերով, պայմաններ ստեղծել նորարարական արդյունաբերության ձևավորման և արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի օբյեկտների զարգացման համար, որոնցից են տեխնոլոգիական հարթակները, տեխնոլոգիաների տրանսֆերի ցանցը:

Զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների կողմից հայտարարված է նոր արդյունաբերականացման քաղաքականություն. արտադրությունների վերադարձ սեփական տարածք, բարձր տեխնոլոգիական գործունեության տեսակների մասով նորարարական զարգացման ակտիվացում, մրցունակության ապահովում էներգառեսուրսների արդյունահանման ավելացման և ոչ ավանդական ձևերով էլեկտրաէներգիայի արտադրության (էներգիայի վերականգնվող աղբյուրների) հաշվին:

ԵԱՏՄ անդամ պետությունների համար նշված միտումները նշանակում են արտաքին շուկաներում որակյալ մրցակցության զգալի ուժգնացում, դեպի երրորդ երկրներ ոչ հումքային արտահանման ծավալների ավելացման հետ կապված դժվարություններ:

Այս մարտահրավերի հաղթահարման համար պահանջվում է Կողմերի ջանքերի միավորումը տեխնոլոգիական հետամնացության մակարդակի նվազեցման և երրորդ երկրների շուկաներ համատեղ արտադրանքի արտահանման զարգացման, ինչպես նաև այդ շուկաներում փոխգործակցության հարցում:

 

3. ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության նպատակը և խնդիրները

 

ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության նպատակը արդյունաբերական զարգացումն արագացնելու և կայունությունն ապահովելու, անդամ պետությունների արդյունաբերության մրցունակությունն ու նորարարական ակտիվությունը բարձրացնելու համար անդամ պետությունների արդյունավետ և փոխշահավետ փոխգործակցության ներուժի իրագործումն է:

ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններն ու խնդիրներն են՝

ԵԱՏՄ անդամ պետություններում աճի տեմպերի և արդյունաբերական արտադրության ծավալների ավելացումը.

կոոպերացիոն համագործակցության զարգացումը.

ԵԱՏՄ ընդհանուր շուկայում անդամ պետությունների արտադրանքի մասնաբաժնի ավելացումը և դրա տեղայնացման մակարդակը փուլ առ փուլ բարձրացնելու ձգտումը.

արտահանմանն ուղղված նոր մրցունակ արտադրանքի արտադրությունների զարգացումը, գործող արտադրությունների արդիականացումը (տեխնիկական վերազինումը)՝ անդամ պետությունների արդյունաբերության նոր նորարարական հատվածների ստեղծմամբ.

ԵԱՏՄ ընդհանուր շուկայում արդյունաբերական ապրանքների տեղաշարժման ճանապարհին խոչընդոտների վերացումը՝ ինչպես դաշնային (հանրապետական), այնպես էլ տարածաշրջանային (տեղական) մակարդակներով.

արդյունաբերական ձեռնարկությունների համար ներդրումների ներգրավումը և ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացումը:

 

4. ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության ուղղությունները և գործիքները (մեխանիզմները)

 

Անդամ պետությունները կարող են մշակել անդամ պետությունների արդյունաբերական արտադրությունների աջակցության միջոցառումների համատեղ պլաններ, այդ թվում՝ այնպիսի գործիքների օգտագործման հաշվին, ինչպիսիք պետական և կորպորատիվ գնումները, երկարաժամկետ պայմանագրերի տեղաբաշխումը, փոխշահավետ արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի հեռանկարային ձևերի, ֆինանսական աջակցության, արդյունաբերական նորարարական ենթակառուցվածքի զարգացման տարբեր գործիքների զարգացումն ու նորմատիվային կարգավորումն են:

 

4.1. ԵԱՏՄ անդամ պետություններում աճի տեմպերի և արդյունաբերական արտադրության ծավալների ավելացումը

 

4.1.1. Արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցը

 

Արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի ձևավորման նպատակով ԵԱՏՄ անդամ պետություններն իրագործում են հետևյալ միջոցառումները՝

- ստեղծում են որոնման և պատվերների կազմակերպման ընդհանուր տեղեկատվական համակարգ արդյունաբերության ոլորտում (արդյունաբերական ձեռնարկությունների և թողարկվող արտադրանքի վերաբերյալ տվյալների բազա, արտադրական հզորություններ և առկա ռեսուրսներ).

- կազմակերպում և անցկացնում են սուբկոնտրակտացիայի բորսաներ (գործընկերների որոնման, բանակցությունների անցկացման և նախնական պայմանագրեր կնքելու հարթակ).

- կազմակերպում են արդյունաբերական ձեռնարկությունների խորհրդատվական աջակցություն՝ կոոպերացիայի շրջանակներում գործընկերներ փնտրելու հարցում:

Արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցը ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների միջև կոոպերացիոն կապեր ստեղծելու, փոքր և միջին ձեռնարկությունները արդյունաբերական շղթաներ ներգրավելու մեխանիզմ է: Արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի հիմքը ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի ազգային հատվածների (ազգային ցանցերի) ստեղծումն ու գործունեությունն է:

Արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի հիմնական խնդիրներն են արդյունաբերական ձեռնարկությունների կողմից արդյունաբերական արտադրանքի մշակման, արտադրության և սերվիսային սպասարկման պատվերների տեղաբաշխման միջոցով արդյունաբերական գործընթացների օպտիմալացումը, ինչպես նաև այլ արդյունաբերական ձեռնարկություններում տեխնոլոգիական գործընթացների կատարումը, ինչը թույլ է տալիս ձևավորել արտադրության ավելի արդյունավետ կազմակերպական կառուցվածք և առավելագույնս ծանրաբեռնել արտադրական հզորությունները:

Հանձնաժողովը Կողմերի մասնակցությամբ կմշակի Եվրասիական ցանցի արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի ստեղծման ու գործունեության հայեցակարգ, ընդ որում, Կողմերն ինքնուրույն մշակում և ձևավորում են ազգային սեգմենտներ՝ արդյունաբերական կոոպերացիայի ու սուբկոնտրակտացիայի ազգային ցանցեր:

 

4.1.2 Արդյունաբերական արտադրության մեջ ներդրումների ներգրավման խթանումը

 

Խորացնելով եվրասիական ինտեգրումը, ԵԱՏՄ շրջանակներում զարգացնելով ընդհանուր շուկան և միասնական տնտեսական տարածքը, անդամ պետությունները ձևավորում են ներդրումային կլիմայի բարելավման և ազգային արդյունաբերական համալիրների ֆինանսավորման ծավալների ավելացման պայմաններ՝

արդյունաբերության զարգացման մեջ օտարերկրյա, այդ թվում՝ փոխադարձ ներդրումների ներգրավման.

համատեղ նախագծերի իրականացման համար միջազգային ֆինանսական կառույցներից վարկերի (փոխառությունների) ներգրավման.

կոոպերացիոն էֆեկտով համատեղ ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման գործիքների զարգացման միջոցով:

Անդամ պետությունները Հանձնաժողովի խորհրդատվական աջակցությամբ ապահովում են միջազգային ֆինանսական կառույցների հետ փոխգործակցության խորացումը համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման գործիքների ընդլայնման համար:

Գեներացման, զարգացման և տեխնոլոգիաների առևտրայնացման փուլում գտնվող համատեղ նախագծերի ֆինանսավորման աղբյուրներ կարող են լինել նաև համատեղ վենչուրային և ներդրումային ընկերությունները (ֆոնդերը):

Նորարարական ոլորտում զարգացման նպատակներով ԵԱՏՄ անդամ պետությունները, բիզնես համայնքն իրագործում են համատեղ նախագծեր, որոնք ուղղված են տեխնոլոգիաների զարգացմանը և առևտրայնացմանը, նորարարական ձեռնարկությունների ստեղծմանը, նորարարական արդյունաբերական ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտադրության գործարկմանը:

 

4.1.3. Գերակա ուղղությունների և նախագծերի ֆինանսավորումը

 

ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության շրջանակներում կոոպերացիոն ներգործությամբ նախագծերի ֆինանսավորման գործում կարևոր դեր է խաղում Եվրասիական զարգացման բանկը (այսուհետ՝ ԵԱԶԲ): Ընդ որում, Բանկի ռազմավարության համաձայն, այդպիսի նախագծերի մասնաբաժինը պետք է մշտապես ավելանա:

Կոոպերացիոն էֆեկտը կարող է ունենալ՝

- կարճաժամկետ բնույթ, որի դեպքում իրականացվում է տեխնոլոգիական սարքավորումների մատակարարում ներդրումային նախագծերի իրագործման համար, այդ թվում՝ լիզինգային սխեմաների կիրառմամբ.

- երկարաժամկետ բնույթ, որի դեպքում իրագործվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ձեռնարկությունների միջև կայուն կապեր ձևավորող ներդրումային նախագիծ:

Յուրաքանչյուր տարի ԵԱՏՄ անդամ պետությունները Հանձնաժողովի համակարգմամբ պատրաստում են կոոպերացիոն համագործակցության ուղղությունների ցանկ՝ Բանկի կողմից գերակա ֆինանսավորման և Բանկի խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

 

4.2. ԵԱՏՄ ընդհանուր շուկայում անդամ պետությունների արտադրանքի մասնաբաժնի ավելացումն ու դրա տեղայնացման մակարդակի բարձրացումը

 

4.2.1. Տեխնոլոգիական գործառնությունների ցանկը

 

Կողմերն արդյունաբերական համալիրներում մրցակցային պայմանների համահարթեցման և կոոպերացիայի զարգացման նպատակներով կմշակեն տեխնոլոգիական գործառնությունների հաշվառման մեխանիզմ օգտագործելու վերաբերյալ հիմնադրույթ՝ համատեղ արտադրված արտադրանքը որոշելու, այդ թվում՝ աջակցության համատեղ միջոցներ կիրառելու նպատակներով:

 

4.2.2. ԵԱՏՄ շուկայի պաշտպանությանն ուղղված միջոցների համատեղ համալիրի մշակումը և ներդրումը

 

ԵԱՏՄ անդամ պետությունները Հանձնաժողովի համակարգմամբ կմշակեն միջոցառումների համաձայնեցված համալիր՝ ԵԱՏՄ շուկան կեղծված արտադրանքից պաշտպանելու համար:

ԵԱՏՄ անդամ պետությունների և երրորդ անձանց միջև ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման նպատակահարմարության և նախագծերի նախապատրաստման հարցի քննարկման ժամանակ հաշվի են առնվում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների և արդյունաբերության զարգացման ազգային ծրագրերի դրույթները՝ բանակցային գործընթացում Հանձնաժողովի արդյունաբերական բլոկի և անդամ պետությունների մասնակցությամբ:

 

4.2.3. Ավելացված արժեքի նոր շղթաների ստեղծումը

 

Ավելացված արժեքի նոր շղթաների ձևավորման նպատակով ԵԱՏՄ անդամ պետությունները Հանձնաժողովի հետ համատեղ մշակում և իրագործում են տնտեսական գործունեության գերակա տեսակների զարգացման ծրագրեր և նախագծեր:

 

4.3. Արտահանմանն ուղղված նոր մրցունակ արտադրանքի արտադրությունների զարգացումը

 

Անդամ պետությունները համագործակցում են անդամ պետությունների արտադրող կազմակերպությունների կողմից համատեղ արտադրված արտադրանքի առաջխաղացման նպատակով երրորդ երկրների շուկաներ համատեղ դուրս գալու մեխանիզմի ստեղծման նպատակով, որով նախատեսվում է այնպիսի գործիքների հնարավորություն, ինչպիսիք են՝

համատեղ դիլերական և սերվիսային ցանցերը.

համատեղ առևտրային տները, մեքենատեխնիկական արտադրանքի և տեխնիկական աջակցության, հատուկ միավորված իրացման ընկերությունների և կոնսորցիումների սերտիֆիկացման կենտրոնները.

ԵԱՏՄ անդամ պետությունների արտահանողների տեղեկատվախորհրդատվական աջակցության զարգացումը.

ցուցահանդեսատոնավաճառային միջոցառումների ժամանակ միացյալ համատեղ էքսպոզիցիաների կազմակերպումը.

արտահանման աջակցման նոր ֆինանսական պրոդուկտների, օրինակ՝ լիզինգի օգտագործումը.

ԵԱՏՄ անդամ պետությունների դիվանագիտական հյուպատոսական և առևտրային ներկայացուցչությունների փոխգործակցությունը.

համատեղ արտադրված արտադրանքի նախագծային (ներդրումային) նախաարտահանման և արտահանման ֆինանսավորումը.

միջազգային և տարածաշրջանային ստանդարտների առաջնային կարգով օգտագործումը, որակի կառավարման համակարգերի ներդրումը:

Արդյունաբերական արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու և երրորդ երկրների շուկաներ դրա մուտքն ապահովելու նպատակներով Կողմերն իրականացնում են տեխնիկական կանոնակարգման համակարգի կատարելագործման աշխատանքներ, ինչպես նաև (անհրաժեշտության դեպքում) մշակում են արտահանման ժամանակ օտարերկրյա սերտիֆիկատների ստացման հարցում արտադրողներին աջակցություն տրամադրելու մեխանիզմներ:

 

4.4. ԵԱՏՄ անդամ պետությունների գործող արտադրությունների արդիականացումը (տեխնիկական վերազինումը) և արդյունաբերության նոր նորարարական հատվածների ստեղծումը

 

Նորարարական զարգացման առավել հեռանկարային ուղղությունների վրա անդամ պետությունների ջանքերի կենտրոնացման նպատակներով ԵԱՏՄ անդամ-պետությունները կձևավորեն հանձնարարելի բնույթ կրող՝ համագործակցության գերակայությունների (գործունեության տեսակների, տեխնոլոգիաների, կազմակերպությունների տեխնոլոգիական խնդիրների) ցանկ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կազմակերպությունների տեխնոլոգիական արդիականացման և նորարարական ակտիվության նպատակով:

 

4.4.1. Արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի օբյեկտների զարգացումը

 

Ինդուստրիալ-նորարարական ենթակառուցվածքի օբյեկտների զարգացման ոլորտում համագործակցության կազմակերպման ժամանակ Կողմերը կարող են՝

համաշխարհային փորձին համապատասխան ներդնել արդյունաբերական ենթակառուցվածքի օբյեկտների ստեղծման և գործունեության ստանդարտներ (այդ թվում՝ միջազգային),

ներդնել պետական աջակցության լավագույն պրակտիկաները,

կազմակերպել ԵԱՏՄ անդամ պետությունների նորարարական և արդյունաբերական ենթակառուցվածքի օբյեկտների միջև փոխգործակցությունը:

Գիտատեխնիկական, նորարարական արտադրության ոլորտում արդյունաբերական կոոպերացիայի ակտիվացման նպատակներով կողմերը կարող են ստեղծել՝

տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց.

արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանց,

պայմաններ՝ արդյունաբերության թվային տրանսֆորմացիայի և ԵԱՏՄ արդյունաբերության միասնական թվային տարածքի ձևավորման համար:

Նորարարական արտադրանքի ներդրման նպատակներով ԵԱՏՄ անդամ պետություններն իրականացնում են՝

փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների հետ.

միջպետական ծրագրեր և նախագծեր, այդ թվում՝ նորարարական ոլորտում:

 

4.4.2. Տեխնոլոգիական հարթակները

 

Ապագայի տնտեսության ձևավորման, շարունակական տեխնոլոգիական նորացման, արդյունաբերության գլոբալ մրցունակության բարձրացման համար անդամ պետություններում բանիմացության կենտրոնների ստեղծման նպատակներով ձևավորվում են Եվրասիական տեխնոլոգիական հարթակներ (այսուհետ՝ ԵՏՀ):

ԵՏՀ-ները գիտատեխնիկական, նորարարական և արտադրական ոլորտներում Կողմերի կոոպերացիայի մեխանիզմն են և ձևավորվում են ԵԱՏՄ անդամ պետությունների բիզնեսի (ճյուղային արդյունաբերական ձեռնարկություններ, պետական ընկերություններ), գիտության (գիտահետազոտական ինստիտուտներ, համալսարաններ, այլ կրթական հաստատություններ), պետության (զարգացման ինստիտուտներ, մասնագիտական պետական մարմիններ), հասարակական կազմակերպությունների (ճյուղային ասոցիացիաներ և միավորումներ) առաջատար կազմակերպությունների միջև համագործակցության պայմանների ստեղծման ճանապարհով:

ԵՏՀ-ների խնդիրը գիտատեխնիկական զարգացման առաջատար ազգային և համաշխարհային ձեռքբերումների կենտրոնացման համակարգային աշխատանքի ապահովումն է, անդամ պետությունների գիտական ներուժի մոբիլիզացումը՝ նորարարական ապրանքների և տեխնոլոգիաների մշակման կիրառական խնդիրների լուծման, ինչպես նաև արդյունաբերական արտադրության մեջ ներդնելու համար:

Անդամ պետությունները և Հանձնաժողովը պետք է հաշվի առնեն ԵՏՀ-ների միջպետական կարգավիճակը, նպաստեն դրանց գործունեությանը և աջակցեն դրանց գործունեության մեջ ազգային կազմակերպությունների ներգրավմանը:

Կողմերը Հանձնաժողովի համակարգմամբ ԵՏՀ-ների ձևավորման, գործունեության և ֆինանսավորման մասին հիմնադրույթ կմշակեն:

 

4.4.3. Միջպետական ծրագրեր և նախագծեր

 

Միջպետական ծրագրերը և նախագծերը նորարարական արտադրանքի մշակման կոնկրետ խնդիրների լուծման և արդյունաբերական արտադրության մեջ առաջատար, այդ թվում՝ ԵՏՀ-ների գործունեութան շրջանակներում սահմանված տեխնոլոգիաների ներդրման մեխանիզմ են, որոնցով նախատեսվում է, ըստ իրագործման ռեսուրսների, կատարողների և ժամկետների համաձայնեցված գիտահետազոտական, փորձարարական–կոնստրուկտորական, տեխնոլոգիական, արտադրական, կազմակերպա-տնտեսական և այլ անհրաժեշտ աշխատանքների համալիր:

Միջպետական ծրագրերի և նախագծերի իրագործման համար կողմերը կարող են իրականացնել՝

գիտատեխնիկական և նորարարական բնույթի նախագծերի և ծրագրերի համաֆինանսավորում, այդ թվում՝ ընդհանուր հիմնադրամների հաշվին (անհրաժեշտության դեպքում).

նորարարական ոլորտում ֆինանսական ջանքերի համակարգում, այդ թվում՝ վենչուրային ներդրումների միջոցով.

ԵԱՏՄ-ում իրագործվելու համար առաջարկվող՝ նոր տեխնոլոգիաների հիման վրա գիտատեխնիկական և արտադրական կոոպերացիոն նախագծերի ցանկի ձևավորում:

Անդամ պետությունները Հանձնաժողովի խորհրդատվությամբ կմշակեն կոոպերացիոն էֆեկտով նախագծի որոշման մասին առաջարկություն:

Կոոպերացիոն էֆեկտով համատեղ ծրագրերի և նախագծերի իրագործման նպատակներով Կողմերը Հանձնաժողովի համակարգմամբ կնախապատրաստեն մեխանիզմների և դրանց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ առաջարկություններ:

Կողմերը Հանձնաժողովի հետ համատեղ կմշակեն միջպետական ծրագրերի և նախագծերի վերաբերյալ հիմնադրույթ, այդ թվում՝ նորարարական ոլորտում, որով կնախատեսվի դրանց ֆինանսավորման կարգը և աղբյուրները:

 

4.4.4. Եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ձևավորումը

 

Անդամ պետությունների արդյունաբերության՝ նոր տեխնոլոգիական տնտեսաձևին անցումն ապահովելու համար տեխնիկական և տեխնոլոգիական բազայի ու ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության սպասարկմանն ուղղված մոդելի ստեղծման նպատակներով անդամ պետությունները կմշակեն առաջատար տեխնոլոգիական լուծումների գեներացման և ներդրման մեխանիզմ ավտոմատացման, ռոբոտացման մասով, այդ թվում՝ Եվրասիական ինժինիրինգային կենտրոնի (այսուհետ՝ Ինժինիրինգային կենտոն) և դրա տարրերի (բանիմացության կենտրոնների) ստեղծման դիտարկմամբ:

Ինժինիրինգային կենտրոնի գործունեության հիմնական նպատակը ԵԱՏՄ անդամ պետությունների մեքենաշինական համալիրների արտադրական գործընթացներում նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակումն է ու դրանց ներդրման հարցում աջակցությունը:

Ինժինիրինգային կենտրոնը զարգացման ինստիտուտների հետ համատեղ կանխատեսում է մեքենաշինությանն առնչվող կարիքները, ինչպես նաև արտադրության միջոցների և աշխատանքի պարագաների զարգացման հեռանկարային խորշերը, ձևավորում է տնտեսության գերակա հատվածներում պահանջված հեռանկարային տեխնոլոգիական լուծումների թարմացվող ցանկը:

Ինժինիրինգային կենտրոնը, սերտ համագործակցելով շահագրգիռ արտադրողների և նորարարական ենթակառուցվածքի օբյեկտների հետ, աջակցում է հեռանկարային սարքավորումների մշակման (այդ թվում` համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների, այդ թվում` անդրազգային կորպորացիաների հետ համատեղ գիտատեխնիկական ուսումնասիրությունների միջոցով) և դրանց սերիական արտադրություն սկսելու գործում:

Կողմերը մասնակցում են Ինժինիրինգային կենտրոնի ստեղծմանը, ելնելով իրենց ազգային գերակայություններից, հետևյալ սկզբունքների հիման վրա՝

իրավահավասարություն և անդամ պետությունների ազգային շահերի հաշվի առնում.

փոխշահավետություն.

բարեխիղճ մրցակցություն.

անխտրականություն.

թափանցիկություն:

Կողմերը hետագայում կորոշեն Ինժինիրինգային կենտրոնի գտնվելու վայրը:

 

4.4.5. Տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցը

 

Տեխնոլոգիաների տրանսֆերի Եվրասիական ցանցը ԵԱՏՄ անդամ պետություններում նորարարություններն առաջ տանելու ձևերից մեկն է, ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների միջև մտավոր գործունեության արդյունքների, ինչպես նաև դրանց օգտագործման իրավունքների փոխանցման գործիքը՝ դրանց հետագա ներդրման և (կամ) առևտրայնացման նպատակով:

Մտավոր գործունեության արդյունքների փոխանցման հիմնական ձևերն են.

մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ բացառիկ իրավունքի փոխանցումը կամ օտարումը (որպես կանոն, արդյունաբերական սեփականության օբյեկտներ).

լիցենզիաների շրջանակներում մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման իրավունքի տրամադրումը.

«նոու-հաու»-ի, տեխնոլոգիական փորձի, փոխանցվող սարքավորումների և տեխնիկայի ուղեկցող փաստաթղթերի փոխանցումը, ինչպես նաև մասնագետների ուսուցումը, խորհրդատվական աջակցությունը և այլն.

սարքավորումների և մեքենաների ձեռքբերմանը կամ վարձակալությանը (լիզինգին) առնչվող տեխնոլոգիական տեղեկությունների փոխանցումը.

սեմինարների, գիտաժողովների, ցուցահանդեսների և նման այլ միջոցառումների ընթացքում անձնական շփումների ժամանակ տեղեկատվության փոխանակումը.

տարբեր ընկերությունների և գիտնականների կողմից համատեղ մշակումների ու հետազոտությունների անցկացումը.

որոշակի գիտելիքներ ունեցող նոր որակավորված աշխատողների հավաքագրումը.

տեղեկատվության փոխանցման այլ ձևեր:

Տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ձևավորման և հետագա օգտագործման նպատակներով ԵԱՏՄ անդամ պետությունները ազգային համակարգերի բազայի հիման վրա իրագործում են հետևյալ միջոցառումները՝

ստեղծում են ընդհանուր ցանցային համակարգ՝ տեխնոլոգիաները մշակողների և դրանցում շահագրգռված ձեռնարկությունների որոնման համար.

ստեղծում են ընդհանուր ցանցային համակարգ՝ համատեղ ԳՀՓԿԱ-ի իրականացման համար գործընկերներ փնտրելու նպատակով.

ինտեգրում են Եվրասիական տնտեսական համակարգը միջազգային համակարգ:

Կողմերը Հանձնաժողովի հետ համատեղ կմշակեն տեխնոլոգիաների տրանսֆերին առնչվող մասով համատեղ կազմակերպության ստեղծման նպատակահարմարության հարցը:

 

4.5. ԵԱՏՄ ընդհանուր շուկայում արդյունաբերական ապրանքների տեղաշարժի ճանապարհին խոչընդոտների վերացումը՝ ինչպես դաշնային (հանրապետական), այնպես էլ տարածաշրջանային (տեղական) մակարդակներում

 

4.5.1. Շուկայի դիտանցումը

 

Հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների հետ համատեղ իրականացնում է ԵԱՏՄ ընդհանուր շուկայի դիտանցում և կանխատեսում: Ընդհանուր շուկայի դիտանցման և կանխատեսման համար Հանձնաժողովը ներգրավում է մասնագիտացված և (կամ) գիտահետազոտական կազմակերպություններ:

Ընդհանուր շուկայի դիտանցումը և կանխատեսումը ներառում են ԵԱՏՄ տարածքում մշակող արդյունաբերության ապրանքների արտադրության, արտահանման և ներմուծման ծավալների մասին տեղեկատվության հավաքում ու վերլուծություն` ներառյալ անդամ պետությունների արտադրողների արտադրանքը, ինչպես նաև երրորդ երկրներից ներմուծվող արտադրանքը:

Անցկացվում է անդամ պետությունների արտադրողների՝ իրենց ազգային շուկաներ մատակարարումների, միմյանց շուկաներ փոխադարձ մատակարարումների, ինչպես նաև երրորդ երկրներից ԵԱՏՄ ընդհանուր շուկա ներկրումային մատակարարումների վերլուծություն և կանխատեսում՝ ներառյալ ազգային ձեռնարկությունների և ներմուծվող արտադրանքի գների մակարդակները, մաքսասակագնային պաշտպանության մակարդակը, անդամ պետությունների՝ համապատասխան արտադրանքի արտադրության մասով արտադրական հզորությունները՝ դրանց բեռնվածության մակարդակով, և այլն:

Ընդհանուր շուկայի դիտանցումը և կանխատեսումն իրականացվում է մշակող արդյունաբերության գործունեության տեսակների կտրվածքով:

Անցկացված դիտանցման արդյունքներով նախապատրաստվում է Հանձնաժողովի տարեկան զեկույցը և ուղարկվում Կողմերին՝ Հիմնական ուղղությունների իրագործման համար ընդհանուր շուկայի ներուժի օգտագործման վերաբերյալ առաջարկություններով և հիմնավորող փաստաթղթերով:

 

4.5.2. Խոչընդոտների դիտանցումն ըստ ձեռնարկությունների

 

Խոչընդոտների դիտանցումը ներառում է՝

Համակարգաստեղծ արդյունաբերական ձեռնարկությունների ցանկի ձևավորում.

անկետավորման ձևով համակարգաստեղծ արդյունաբերական ձեռնարկությունների դիտանցում.

անդամ պետությունների մասով հայտնաբերված խոչընդոտների վերաբերյալ Հանձնաժողովին ներկայացվող տարեկան զեկույցի պատրաստում.

խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ:

 

4.5.2.1. Համակարգաստեղծ ձեռնարկությունների ցանկը

 

Համակարգաստեղծ ձեռնարկությունների ցանկը ձևավորվում է ըստ մշակող արդյունաբերության գործունեության տեսակների և ներառում է անդամ պետությունների համապատասխան ճյուղերի զարգացման համար կարևորագույն, նորարարական և ներդրումային նախագծեր իրականացնող, ԵԱՏՄ անդամ պետությունների համապատասխան ոլորտներում արտադրության դինամիկայի և զբաղվածության վրա որոշիչ ազդեցություն ունեցող ձեռնարկությունները:

Ցանկը ձևավորվում է Հանձնաժողովի կողմից ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների առաջարկությունների հիման վրա: Ցանկի թարմացումը կատարվում է ԵԱՏՄ անդամ պետության նախաձեռնությամբ:

 

4.5.2.2. Համակարգաստեղծ ձեռնարկությունների դիտանցումը

 

Համակարգաստեղծ ձեռնարկությունների դիտանցումն ուղղված է այն խոչընդոտների հայտնաբերմանը, որոնք առկա են՝

- ԵԱՏՄ ընդհանուր շուկայում արդյունաբերական ապրանքների տեղաշարժի ճանապարհին.

- ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման գործում.

- երրորդ երկրների շուկաներ արդյունաբերական ապրանքների տեղաշարժի ճանապարհին:

Համակարգաստեղծ ձեռնարկությունների դիտանցումն անցկացվում է Հանձնաժողովի կողմից անկետավորման ձևով՝ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից համաձայնեցված հարցաթերթիկով:

Տվյալ դիտանցման արդյունքներով Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի զեկույց է պատրաստում ԵԱՏՄ ընդհանուր շուկայի ներուժի օգտագործման և արդյունաբերական կոոպերացիայի ու արտադրության զարգացման առավել հեռանկարային ուղղությունների վերաբերյալ առաջարկություններով:

ԵԱՏՄ անդամ պետությունները քննարկում են հայտնաբերված խոչընդոտները վերացնելու անհրաժեշտության հարցը:

 

4.6. Արդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցությունը՝ ԵԱՏՄ շրջանակներում

 

ԵԱՏՄ միջազգային գործունեությունն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածին համապատասխան:

Արդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում իրականացվում է հետևյալ ուղղություններով՝

արդյունաբերության ոլորտում փոխգործակցություն միջազգային գործընկերների հետ (միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա պետությունների կառավարություններ, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներ, օտարերկրյա պետությունների գործարար շրջանակների միավորումներ) համագործակցության հնարավոր ձևերի հայտնաբերման, արտադրական և գիտատեխնիկական կոոպերացիայի զարգացման նպատակներով, ինչպես նաև միջազգային ասպարեզում Միության դիրքավորում և ԵԱՏՄ շուկայում աշխատանքի առանձնահատկությունների ու արդյունաբերության ոլորտում Միության կողմից ընդունվող ակտերի մասին տեղեկացում.

փոխգործակցություն օտարերկրյա պետությունների կառավարությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ, որոնք շահագրգռված են ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ և ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրական համալիրների ինտեգրումը զարգացնելու աշխատանքներին մասնակցությամբ.

փոխգործակցություն Միության հիմնական առևտրատնտեսական գործընկերների հետ՝ անդամ պետությունների արտադրական ներուժի կայուն աճին աջակցելու, տնտեսությունների բազմազանեցման, ԵԱՏՄ արտադրողներին միջազգային արտադրական շղթաներում ներգրավելու, անդամ պետությունների արդյունաբերության նորարարական զարգացման, ներդրումների ծավալների բարձրացման և կառուցվածքի բարելավման, ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների արագացման նպատակով:

 

5. Գործունեության գերակա տեսակները և զգայուն ապրանքները

 

5.1. Տնտեսական գործունեության գերակա տեսակները

 

Տնտեսական գործունեության գերակա տեսակներ՝ Հիմնական ուղղությունների իրագործման համար Կողմերի կողմից որպես գերակայություն սահմանված գործունեության տեսակներ:

Սույն փաստաթուղթը հաստատելուց հետո մեկ տարվա ընթացքում արդյունաբերության մեջ Կողմերի փոխգործակցությունից բխող առավելագույն սիներգետիկ էֆեկտի բացահայտման նպատակով համապատասխան մասնագիտացված և (կամ) գիտահետազոտական կազմակերպությունների մասնակցությամբ և Հանձնաժողովի համակարգմամբ անդամ պետությունների կողմից կիրականացվի վերլուծություն, որի արդյունքում կհստակեցվեն խորացված արդյունաբերական համագործակցության համար տնտեսական գործունեության գերակա տեսակները՝ ներկայացնելով ԱՀՀՈՒ-ի ճշգրտման առաջարկությունները:

Հանձնաժողովը, ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության համար տնտեսական գործունեության գերակա տեսակների ցանկին (հավելված թիվ 1) համապատասխան, կողմերի հետ համատեղ իրականացնում է տնտեսական գործունեության ազգային գերակա տեսակների վերլուծություն՝ արդյունաբերական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ Հանձնաժողովի առաջարկությունները անդամ պետությունների քննարկմանը ներկայացնելու նպատակով՝ հաշվի առնելով մասնակիցներից յուրաքանչյուրի շահերը: Կողմերը կարող են մասնակցել նշված առաջարկությունների իրագործմանը, այդ թվում՝ դրանց միացման ճանապարհով՝ ելնելով արդյունաբերության ոլորտում ազգային շահերից:

 

5.2. Զգայուն ապրանքները

 

Ազգային մակարդակի վրա ընդունվող որոշումների՝ կողմերի արդյունաբերական համալիրների վրա բացասական ազդեցության ռիսկերի նվազեցման նպատակներով անդամ պետությունները զգայուն ապրանքների նկատմամբ արդյունաբերական քաղաքականության միջոցներ ձեռնարկելուց առաջ իրականացնում են նախնական փոխադարձ տեղեկացում և խորհրդակցություններ՝ միմյանց դիրքորոշումները հաշվի առնելու նպատակով:

Խորհրդակցությունները և փոխադարձ տեղեկացումն իրականացվում են ըստ ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության համար գերակա զգայուն ապրանքների հաստատված ցանկին (հավելված թիվ 2) և Զգայուն ապրանքների մասով խորհրդակցությունների անցկացման և (կամ) զգայուն ապրանքների նկատմամբ ազգային արդյունաբերական քաղաքականության իրականացման նախանշվող ուղղությունների մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման կարգին (հավելված թիվ 3) համապատասխան, որոնք կազմում են սույն փաստաթղթի անբաժանելի մասը:

Զգայուն ապրանքներ ասելով ենթադրվում են տարբեր անդամ պետությունների արտադրողների միջև մրցակցության բարձր մակարդակ ունեցող ապրանքները:

Կողմերի համաձայնեցմամբ զգայուն ապրանքների ցանկում կարող են կատարվել փոփոխություններ:

 

6. Եզրակացություն

 

Կողմերի փոխգործակցության՝ ԱՀՀՈՒ-ի հիմքում դրված սկզբունքների և մեխանիզմների իրագործումը հզոր խթան կհանդիսանա արդյունաբերության ոլորտում դրանց միջև կոոպերացիայի խորացման, նորարարական ենթակառուցվածքի և տեխնոլոգիաների տրանսֆերի համակարգի միավորման, արդյունաբերական համագործակցության զարգացման ճանապարհին խոչընդոտների ժամանակին հայտնաբերման ու վերացման, ընդհանուր շուկայի ներուժի ավելի լիակատար օգտագործման և համատեղ արտադրված արտադրանքի՝ երրորդ երկրներ արտահանման ավելացման, բանակցային գործընթացի միջոցով արդյունաբերական կազմակերպությունների միջև սուր մրցակցության հարթեցման համար:

ԱՀՀՈՒ-ի իրագործումը թույլ կտա բարելավել Կողմերի արդյունաբերության զարգացման որակական և քանակական ցուցանիշները՝

արագացնել ԵԱՏՄ անդամ պետություններում արդյունաբերական արտադրության աճի տեմպերը.

կրճատել ՀԱԱ-ի մասով աշխատանքի արտադրողականության մակարդակի հետամնացությունն անդամ պետությունների միջև և աշխարհի արդյունաբերական զարգացած երկրներից.

ավելացնել կոոպերացիոն մատակարարումների և ընդհանուր առմամբ արդյունաբերական արտադրանքի փոխադարձ առևտրի ծավալները.

ավելացնել ընդհանուր շուկայում ԵԱՏՄ մասնակից երկրների, այդ թվում՝ համատեղ արտադրված արտադրանքի մասնաբաժինը, ինչպես նաև իրականացնել դրա տեղայնացման մակարդակի փուլային բարձրացումը.

ստանալ սիներգետիկ էֆեկտ ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական արտադրության համատեղ զարգացումից և ավելացնել բարձր տեխնոլոգիական գործունեության տեսակների տեսակարար կշիռը արդյունաբերական արտադրության մեջ:

 

Հավելված թիվ 1. ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության համար տնտեսական գործունեության գերակա տեսակների ցանկը

 

Հայաստանի Հանրապետություն

 

1.

Ճշգրիտ ինժեներիա (հաստոցագործիքաշինական, էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային,
օպտիկա, ֆոտոնիկա)

2.

Դեղագործություն և կենսատեխնոլոգիաներ

3.

Ալմաստամշակման, ոսկերչական և ժամագործական արդյունաբերություն

4.

Շինարարական նյութերի արտադրություն

5.

Թեթև արդյունաբերություն

6.

Գինեգործություն և կոնյակի արդյունաբերություն

 

Բելառուսի Հանրապետություն

 

1.

Ավտոմոբիլաշինություն

2.

Գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն

3.

Երկաթուղային տեխնիկայի արտադրություն

4.

Նավթավերամշակման և նավթարդյունահանման արդյունաբերության համար մեքենաների ու սարքավորումների արտադրություն

5.

Ռադիոէլեկտրոնային արդյունաբերություն

6.

Էլեկտրական մեքենաների և էլեկտրասարքավորումների արտադրություն

7.

Հաստոցագործիքաշինական արդյունաբերություն

8.

Մետաղագործություն (սև և գունավոր)

9.

Վառելիքաէներգետիկ համալիր

10.

Շինարարական նյութերի արտադրություն

11.

Թեթև արդյունաբերություն

12.

Բժշկական և միկրոկենսաբանական արդյունաբերություն

13.

Անտառային և փայտամշակման արդյունաբերություն, ցելյուլոզաթղթային արդյունաբերություն

14.

Քիմիական և նավթաքիմիական ճյուղ

15.

Դեղագործական արդյունաբերություն

 

Գիտատեխնիկական և նորարարական ոլորտի ճյուղեր

1.

Նանոարդյունաբերություն

2.

Կոմպոզիտներ և նոր նյութեր

3.

Կենսատեխնոլոգիաներ

4.

Տեղեկատվական հաղորդակցական և համակարգչային տեխնոլոգիաներ, մեծ տվյալների տեխնոլոգիաներ, սուպերհամակարգչային տեխնոլոգիաներ

5.

Կոգնիտիվ տեխնոլոգիաներ, արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ, ռոբոտատեխնիկա

6.

Տրանսպորտային տեխնոլոգիաներ

7.

Տիեզերական տեխնոլոգիաներ

8.

Ռացիոնալ բնօգտագործման տեխնոլոգիաներ

9.

Էներգաարդյունավետություն և էներգախնայողություն, սմարթ-գրիդ տեխնոլոգիաներ, էներգիայի նոր աղբյուրներ

10.

Ինժինիրինգ և արդյունաբերական դիզայն

11.

Թվային նախագծում և մոդելավորում

12.

Անվտանգության տեխնոլոգիաներ

13.

Ադիտիվ տեխնոլոգիաներ

14.

Քվանտային տեխնոլոգիաներ

15.

Արդյունաբերության մեջ ինտերնետ տեխնոլոգիաներ

 

Ղազախստանի Հանրապետություն

 

1.

Սև մետաղագործություն

2.

Գունավոր մետաղագործություն

3.

Նավթավերամշակում

4.

Նավթագազաքիմիա

5.

Սննդամթերքի արտադրություն

6.

Ագրոքիմիա

7.

Արդյունաբերության համար քիմիկատների արտադրություն

8.

Ավտոտրանսպորտային միջոցների, դրանց մասերի, պարագաների և շարժիչների արտադրություն

9.

Էլեկտրական մեքենաների և էլեկտրասարքավորումների արտադրություն

10.

Գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն

11.

Երկաթուղային տեխնիկայի արտադրություն

12.

Լեռնաարդյունահանող արդյունաբերության համար մեքենաների և սարքավորումների արտադրություն

13.

Նավթավերամշակման և նավթարդյունահանման արդյունաբերության համար մեքենաների ու սարքավորումների արտադրություն

14.

Շինարարական նյութերի արտադրություն

 

Ղրղզստանի Հանրապետություն

 

1.

Լեռնաարդյունահանող արդյունաբերության համար մեքենաների և սարքավորումների արտադրություն

2.

Վառելիքաէներգետիկ համալիր

3.

Շինարարական նյութերի արտադրություն

4.

Թեթև արդյունաբերություն

 

Ռուսաստանի Դաշնություն

 

1.

Ավտոմոբիլաշինություն

2.

Գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն

3.

Երկաթուղային տեխնիկայի արտադրություն

4.

Լեռնաարդյունահանող արդյունաբերության համար մեքենաների և սարքավորումների արտադրություն

5.

Նավթավերամշակման և նավթաարդյունահանման արդյունաբերության համար մեքենաների և սարքավորումների արտադրություն

6.

Ավիատիեզերական արդյունաբերություն և շարժիչաշինություն

7.

Հրթիռատիեզերական արդյունաբերություն

8.

Նավաշինական արդյունաբերություն

9.

Ռադիոէլեկտրոնային արդյունաբերություն

10.

Էներգետիկ մեքենաշինություն

11.

Էլեկտրական մեքենաների և էլեկտրասարքավորումների արտադրություն

12.

Հաստոցագործիքաշինական արդյունաբերություն

13.

Մետաղագործություն (սև և գունավոր)

14.

Վառելիքաէներգետիկ համալիր

15.

Շինարարական նյութերի արտադրություն

16.

Թեթև արդյունաբերություն

17.

Դեղագործական արդյունաբերություն

18.

Բժշկական և միկրոկենսաբանական արդյունաբերություն

19.

Անտառային և փայտամշակման արդյունաբերություն, ցելյուլոզաթղթային արդյունաբերություն

20.

Քիմիական և նավթաքիմիական ճյուղ

 

Գիտատեխնիկական և նորարարական ոլորտի ճյուղեր

1.

Նանոարդյունաբերություն

2.

Կոմպոզիտներ և նոր նյութեր

3.

Կենսատեխնոլոգիաներ

4.

Տեղեկատվական հաղորդակցական և համակարգչային տեխնոլոգիաներ, մեծ տվյալների տեխնոլոգիաներ, սուպերհամակարգչային տեխնոլոգիաներ

5.

Կոգնիտիվ տեխնոլոգիաներ, արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ, ռոբոտատեխնիկա

6.

Տրանսպորտային տեխնոլոգիաներ

7.

Տիեզերական տեխնոլոգիաներ

8.

Ռացիոնալ բնօգտագործման տեխնոլոգիաներ

9.

Էներգաարդյունավետություն և էներգախնայողություն, սմարթ-գրիդ տեխնոլոգիաներ, էներգիայի նոր աղբյուրներ

10.

Ինժինիրինգ և արդյունաբերական դիզայն

11.

Թվային նախագծում և մոդելավորում

12.

Անվտանգության տեխնոլոգիաներ

13.

Ադիտիվ տեխնոլոգիաներ

14.

Քվանտային տեխնոլոգիաներ

15.

Արդյունաբերության մեջ ինտերնետ տեխնոլոգիաներ

 

Հավելված թիվ 2. ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության համար գերակա զգայուն ապրանքների ցանկը

 

 

I. Ավտոմոբիլաշինություն

 

1.

Ավտոմոբիլներ թեթև մարդատար

8703

2.

Ավտոբուսներ

8702

3.

Ավտոմոբիլներ բեռնատար և հատուկ

8704, 8705

4.

Բացահանքային ինքնաթափեր

8704

5.

Կցորդներ և կիսակցորդներ

8716

6.

Ավտոտրանսպոտային միջոցների մասեր և պարագաներ, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների ներքին այրման շարժիչներ, թափքեր և ամրաշրջանակներ

8708

 

II. Թեթև արդյունաբերություն

 

7.

Մանվածք և թելեր

6812

8.

Գործվածքներ և անկողնու սպիտակեղեն

6302

9.

Տեխնիկական մանածագործվածք

5603-5605

11.

Գորգեր և գորգագործական արտադրատեսակներ

5701-5703

12.

Հագուստ

6110-6114

13.

Տրիկոտաժից գուլպեղենի արտադրատեսակներ

6115

14.

Տրիկոտաժից պուլովերներ, բրդե հյուսված ժակետներ

6110

15.

Ճամպրուկներ և պայուսակներ

4202

16.

Մշակված կաշի

4104-4115

17.

Բնական մորթուց հագուստ, հագուստի առարկաներ և այլ արտադրատեսակներ

4302-4304

18.

Կոշիկներ և կոշիկի մասեր

6401-6406

 

III. Մետալուրգիա

 

19.

Պողպատյա գլանվածք

7208-7212, 7214

20.

Խողովակներ

7303-7307

 

IV. Գյուղատնտեսական և անտառային տնտեսության համար մեքենաների ու սարքավորումների արտադրություն

 

27.

Կոմբայններ հացահատիկահավաք

8433

28.

Տրակտորներ թրթուրավոր և անվավոր

8701, 8702

29.

Գյուղատնտեսական և այգեգործական մեքենաներ

8432, 8433

 

V. Շինարարական նյութերի արդյունաբերություն

 

30.

Պորտլանդցեմենտ

2523

31.

Ապակի

7003

 

Հավելված թիվ 3 Զգայուն ապրանքների մասով խորհրդակցությունների և (կամ) զգայուն ապրանքների նկատմամբ ազգային արդյունաբերական քաղաքականության իրականացման նախանշվող ուղղությունների մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման կարգը

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 92-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված՝ զգայուն ապրանքների հաստատված ցանկի մասով արդյունաբերական քաղաքականության միջոցներ ձեռնարկելուց առաջ միմյանց դիրքորոշումները հաշվի առնելու նպատակներով, և այն սահմանում է ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման հարցերի վերաբերյալ իրավական ակտերի մշակման ոլորտում լիազորված՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործողությունների ժամկետներն ու հերթականությունը զգայուն ապրանքների վերաբերյալ խորհրդակցությունների (այսուհետ՝ խորհրդակցություններ) անցկացման և ազգային արդյունաբերական քաղաքականության իրականացման նախանշվող ուղղությունների մասին փոխադարձ տեղեկացման (այսուհետ՝ փոխադարձ տեղեկացում) ժամանակ:

2. Անդամ պետության առաջարկով և մյուս անդամ պետությունների համաձայնությամբ խորհրդակցությունների անցկացումն ու փոխադարձ տեղեկացումը կարող են իրականացվել զգայուն ապրանքների ցանկում չներառված ապրանքների մասով:

3. Խորհրդակցությունների անցկացումն ու փոխադարձ տեղեկացումը չեն խոչընդոտում անդամ պետությունների կողմից իրավական ակտերի նախագծերի ներպետական համաձայնեցմանն ու դրանց կողմից այդպիսի ակտերի ընդունմանը:

Սույն Կարգի նպատակներով իրավական ակտեր (ակտերի նախագծեր) ասելով ենթադրվում են արդյունաբերության ոլորտում ազգային արդյունաբերական քաղաքականության իրականացման հարցերով անդամ պետությունների իրավական ակտերը, անդամ պետությունների պետական իշխանության մարմինների գերատեսչական ակտերը (այդպիսի ակտերի նախագծերը), պետական և գերատեսչական ծրագրերը (այդպիսի ծրագրերի նախագծերը):

4. Փոխադարձ խորհրդակցությունների անցկացման կազմակերպման և փոխադարձ տեղեկացման ժամանակ անդամ պետությունները և Հանձնաժողովը տեխնիկական հնարավորության առկայության դեպքում օգտագործում են կապի օպերատիվ ուղիները (էլեկտրոնային փոստ, ֆաքսիմիլային կապ):

 

II. Խորհրդակցությունների անցկացումը

 

5. Զգայուն ապրանքների վերաբերյալ անդամ պետությունների դիրքորոշումները փոխադարձ կերպով հաշվի առնելու համար խորհրդակցություններն անցկացվում են լիազորված մարմինների առաջարկություններով:

6. Խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունները լիազորված մարմնի կողմից Հանձնաժողովին ուղարկվում են ոչ ուշ, քան խորհրդակցությունների առաջարկվող ամսաթվից 20 աշխատանքային օր առաջ:

7. Հանձնաժողովը խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ առաջարկություն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվությունն ուղարկում է այլ անդամ պետությունների լիազորված մարմիններ՝ նշելով խորհրդակցությունների անցկացման առաջարկվող ամսաթիվը, տեղն ու ձևաչափը:

8. Հանձնաժողովից տեղեկատվությունն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինները Հանձնաժողովին տեղեկացնում են խորհրդակցությունների անցկացման առաջարկությունը համաձայնեցնելու մասին կամ ուղարկում են խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ իրենց առաջարկությունները, ինչպես նաև խորհրդակցությունների մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը:

9. Խորհդակցությունների տեղեկատվական աջակցությունը (նիստի օրակարգի, արձանագրության նախագծի կազմումը, անդամ պետությունների դիրքորոշումների վերաբերյալ տեղեկատվության ուղարկումը) իրականացվում է Հանձնաժողովի կողմից:

10. Խորհրդակցությունները կարող են անցկացվել Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի շրջանակներում և (կամ) Հանձնաժողովի հարթակի շրջանակներում:

Խորհրդակցությունների անցկացումը կարող է իրականացվել ինչպես անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նիստի անցկացման եղանակով, այնպես էլ տեսաժողովի ձևաչափով:

11. Տեսաժողովի ձևաչափով խորհրդակցությունների անցկացման ժամանակ տեսաժողովի կապի կազմակերպումը լիազորված մարմինների և Հանձնաժողովի կողմից ինքնուրույն է ապահովվում:

12. Խորհրդակցություններին կարող են մասնակցել՝

ա) անդամ պետությունների կողմից՝ լիազորված և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ, արդյունաբերական արտադրանք արտադրող կազմակերպությունների և սպառողների, ասոցիացիաների, ինչպես նաև արտադրողների ու սպառողների այլ միավորումների ներկայացուցիչներ.

բ) Հանձնաժողովի կողմից՝ արդյունաբերական քաղաքականության հարցերի մասով իրեն վերապահված իրավասություններ ունեցող դեպարտամենտի, ինչպես նաև Հանձնաժողովի այլ շահագրգիռ դեպարտամենտների ներկայացուցիչներ:

13. Խորհրդակցությունների անցկացման արդյունքներով կազմվում է արձանագրություն, որն ուղարկվում է անդամ պետություններին խորհրդակցությունների անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Անդամ պետության առաջարկով խորհրդակցությունների ընթացքում կարող է քննարկվել շահագրգռված անդամ պետության կողմից Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համապատասխան նախագիծ մշակելու և Հանձնաժողով ներկայացնելու հարցը:

15. Հանձնաժողովը կողմերի հետ համաձայնեցմամբ ապահովում է նախատեսվող խորհրդակցությունների, ինչպես նաև խորհրդակցությունների անցկացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության զետեղումը Ինտերնետ տեղեկատվական-հաղորդակցական ցանցում Միության պաշտոնական կայքում:

16. Խորհրդակցությունների անցկացման հետ կապված ծախսերը անդամ պետությունների և Հանձնաժողովի կողմից ինքնուրույն են կատարվում:

 

III. Փոխադարձ տեղեկացումը

 

17. Անդամ պետությունները լիազորված մարմինների միջոցով ապահովում են զգայուն ապրանքների մասով ազգային արդյունաբերական քաղաքականության իրականացման նախանշվող ուղղությունների մասին Հանձնաժողովի տեղեկացումը՝ իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվությունը կցվող ձևով ուղարկելու եղանակով:

18. Իրավական ակտերի նախագծերը և դրանց մասին տեղեկատվությունը լիազորված մարմինների կողմից Հանձնաժողով է ուղարկվում անդամ պետության պետական իշխանության շահագրգիռ մարմինների կողմից այդ իրավական ակտերի նախագծերը համաձայնեցվելուց հետո, իսկ իրավական ակտերի նախագծերը, որոնք չեն պահանջում անդամ պետության պետական իշխանության այլ մարմինների համաձայնեցում, և դրանց մասին տեղեկատվությունը Հանձնաժողով է ուղարկվում ներգերատեսչական համաձայնեցումից հետո:

Այն դեպքում, եթե իրավական ակտի նախագծում նախատեսված են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 93-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներին համապատասխանող սուբսիդավորման միջոցներ, լիազորված մարմնի կողմից Հանձնաժողովին տրամադրվում է նաև տեղեկատվություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 111 որոշմամբ հաստատված ձևերին համապատասխան:

19. Հանձնաժողովն ապահովում է լիազորված մարմնի կողմից ստացված իրավական ակտի նախագծի և դրա մասին տեղեկատվության ուղարկումը այլ անդամ պետությունների լիազորված մարմիններ՝ նշված նախագիծը և տեղեկատվությունը Հանձնաժողովի կողմից ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

20. Իրավական ակտի նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները լիազորված մարմինների կողմից Հանձնաժողով են ուղարկվում իրավական ակտի նշված նախագիծը և դրա մասին տեղեկատվությունը նրանց կողմից ստանալու օրվանից հետո 20 աշխատանքային օրվանից ոչ ուշ:

Լիազորված մարմինների դիտողությունները և առաջարկություններն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը դրանք ներկայացնում է իրավական ակտի նախագիծը ներկայացրած լիազորված մարմին, որը դիտարկում է դրանք և դիտողությունների ու առաջարկությունների ստացման օրվանից հետո 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ Հանձնաժողով է ներկայացնում այդպիսի դիտողությունների և առաջարկությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:

Նշված տեղեկատվության ստացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովն այն ուղարկում է այլ լիազորված մարմիններ:

21. Ակտերի նախագծերի վերաբերյալ ԵՏՀ-ի և անդամ պետությունների տեղեկացումը չի խոչընդոտում ներպետական համաձայնեցման ընթացակարգ անցնելուն և մշակող պետության կողմից ակտի ընդունմանը:

 

___________________

1 ՏՀԶԿ-ում ընդունված դասակարգման համաձայն:

2 Առանց հաշվի առնելու միկրո և փոքր կազմակերպությունները

3 Արդյունաբերության մեջ զբաղվածների միջին ցուցակային թվաքանակը

4 Այստեղ ներկայացվում է մասնաբաժինն արդյունաբերական արտադրանքի արտադրության ընդհանուր ծավալում

5 Բելառուսի արդյունաբերական կազմակերպությունների անկետային հարցման արդյունքներով

6 Տեխնոլոգիամիտության մակարդակը նշվում է ՏՀԶԿ դասակարգմանը համապատասխան:

 

Հավելված

Զգայուն ապրանքների մասով խորհրդատվությունների և (կամ) զգայուն ապրանքների նկատմամբ ազգային արդյունաբերական քաղաքականության իրականացման նախանշվող ուղղությունների մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման կարգի

 

ՁԵՎ

 

Զգայուն ապրանքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման

 

Իրավական ակտի նախագծի անվանումը

Ապրանքները (ճյուղը), որոնց մասով կիրառվելու է ակտը

Իրավական ակտի մշակման ժամկետը, դրա ընդունման պլանավորվող ամսաթիվը

Իրավական ակտի ընդունման նպատակը

Իրավական ակտի նախագծով նախատեսված արդյունաբերական քաղաքականության միջոցների նկարագրությունը

Իրավական ակտի գործողության ժամկետը

Լրացուցիչ տեղեկատվություն*

1

2

3

4

5

6

7

 

_____________________

* Նշվում են Լիազորված մարմնի տրամադրության տակ եղած՝ ապրանքի (ճյուղի) վերաբերյալ վիճակագրական տվյալները, ինչպես նաև ճյուղի վրա իրավական ակտի նախագծով նախատեսված միջոցների ազդեցության գնահատականը:

 

Ներմուծեք նկարագրությունը_22022

 

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: