Գլխավոր տեղեկություն
Номер
N 320-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.03.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.04.2016
Дата вступления в силу
02.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2016 թվականի N 320-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ՄԵՂՐԻԻ ԵՎ ԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԱԶԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆԱԿԱՆ «ՍԱՆԵՐՋԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2011 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագրով (այսուհետ` հուշագիր) նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով, ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 6.1-ին մասով և հաշվի առնելով «Սաներջի» (Saոergy) ընկերության` Իրանի առևտրի զարգացման կազմակերպության կողմից ստացած «Արտահանման կառավարում» հավաստագիրը և գազի արդյունաբերության ոլորտի սարքավորումների ու ինժեներատեխնիկական ծառայությունների մատուցման արտոնագրված առևտրային գործունեությամբ զբաղվելու իրավունքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանի Հանրապետությունում Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի՝ Մեղրիի և Ագարակի համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման դրամաշնորհային ծրագրի իրականացման գլխավոր կապալառու իրանական «Սաներջի» ընկերությանը թույլատրել` հուշագրի համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Սաներջի» ընկերության միջև 2011 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագրի շրջանակներում իրականացնել օրենքով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա՝ քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (էներգետիկ) գործունեություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 1

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան