ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2015 թվականի |
թիվ 40 |
քաղ. Մոսկվա |
«2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի փետրվարի 6–ի թիվ 4 կարգադրության 1–ին կետի և հաշվի առնելով «2010-2014 թվականներին Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների փոխադարձ առևտրի դինամիկայի փոփոխության պատճառների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման վերաբերյալ առաջարկությունների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի զեկույցը (այսուհետ՝ զեկույց)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «2010–2014 թվականներին Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների փոխադարձ առևտրի դինամիկայի փոփոխության պատճառների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման վերաբերյալ առաջարկությունների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2015 թվականի մայիսի 10–ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման վերաբերյալ առաջարկություններ:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ մինչև 2015 թվականի մայիսի 18–ն ապահովել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար պատասխանատու նախարարների տեղակալների մակարդակով խորհրդակցությունների անցկացումը՝ սույն Որոշման 2–րդ կետին համապատասխան ներկայացված առաջարկությունների քննարկման և զեկույցի լրացուցիչ մշակման համար։
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման աշխատանքներ իրականացնելիս հաշվի առնել 2010 - 2014 թվականներին Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների փոխադարձ առևտրի դինամիկայի վերլուծության արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցի դրույթները, ներառյալ` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման վերաբերյալ առաջարկությունները:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |