Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 28
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.10.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 16.02.2016
Принят
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Дата принятия
16.10.2015
Подписан
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Дата подписания
16.10.2015
Дата вступления в силу
19.10.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2015 թվականի

թիվ 28

քաղ. Բուրաբայ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ)։

2. Առաջարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) կառավարություններին, ազգային (կենտրոնական) բանկերին մակրոտնտեսական քաղաքականություն վարելիս հաշվի առնել Հիմնական ուղղությունները։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների հետ համատեղ նախապատրաստել առաջարկություններ տնտեսության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների, ինչպես նաև այդ ներուժի օգտագործմանն ուղղված միջոցների մասին։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անցկացնել անդամ պետությունների տնտեսությունների ցուցանիշների և զարգացման մակարդակի, դրանց ինտեգրման աստիճանի ցուցանիշների դիտանցում՝ հաշվի առնելով Հիմնական ուղղությունները։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: