Գլխավոր տեղեկություն
Номер
N 622-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.06.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.06.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.06.2016
Дата вступления в силу
18.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2016 թվականի N 622-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը բաց ընթացակարգի արդյունքում «ՆԻԿՍՈՖՏ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2015 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված N ՀՀ ԳՆ-ԲԸԱՊՁԲ-15/02-ԱԱՎ-47 ծածկագրով պայմանագրում կատարել փոփոխություն` սահմանելով պայմանագրի N 2 հավելվածում նախատեսված ապրանքների մատակարարման վերջնաժամկետը՝ մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը ներառյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 17

Երևան