Գլխավոր տեղեկություն
Номер
N 592-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.06.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.06.22/49(1229) Հոդ.568
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.06.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.06.2016
Дата вступления в силу
23.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2016 թվականի N 592-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 621-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատելու կարգը սահմանելու մասին» N 621-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

«6.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում է նաև Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի և e-register համակարգի միացման միջոցով տեղեկությունների ստացման դեպքում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 13

Երևան