Գլխավոր տեղեկություն
Номер
N 276-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.03.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.03.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.03.2016
Дата вступления в силу
24.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 17 մարտի 2016 թվականի N 276-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆՈՐՔ» ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԻՊՐԵՔՍԱ 5 ՄԳ ԵՎ ԶԻՊՐԵՔՍԱ 10 ՄԳ ԴԵՂԵՐԻ՝ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Զիպրեքսա (օլանզապին) 5 մգ և Զիպրեքսա (օլանզապին) 10 մգ դեղերի ձեռքբերման արձանագրությունը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նորք» հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2016 թվականի կարիքների համար Զիպրեքսա (օլանզապին) 5 մգ և Զիպրեքսա (օլանզապին) 10 մգ խմբաքանակների գնումներն իրականացվելու են ամերիկյան «Էլայ Լիլլի և քամփնի» ընկերության՝ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական ներկայացուցիչ «Մ.Լ.Ն Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` Զիպրեքսա (օլանզապին) 5 մգ 1 դեղահատը՝ 575 դրամ և Զիպրեքսա (օլանզապին) 10 մգ 1 դեղահատը՝ 1150 դրամ արժեքով` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

3. Սահմանել, որ 2016 թվականի ընթացքում գնման ենթակա քանակներն են` Զիպրեքսա (օլանզապին) 5 մգ՝ 114000 դեղահատ և Զիպրեքսա (օլանզապին) 10 մգ՝ 57000 դեղահատ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մարտի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

մարտի 17-ի N 276-Ա որոշման

 

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Զիպրեքսա 5 մգ ԵՎ Զիպրեքսա 10 մգ դեղերի ձեռքբերման

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 42 արձանագրային որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2015 թվականի հունիսի 1-ին գրություններ են ուղարկվել /ԱԿ/22,2/6291-15/ Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում ընդգրկված դեղեր արտադրող տեղական և արտասահմանյան կազմակերպություններին՝ տվյալ պահի դրությամբ դեղերի պետական գրանցամատյանում գրանցված օլանզապին դեղի մասով գնային առաջարկներ ստանալու նպատակով: Գրություններն ուղարկվել են «Արփիմեդ» ՍՊԸ-ին, EGIS OJSCEGIS PHARMACEUTICALS PLC-ին, ELI LILLY NEDERLAND B.V-ին, PHARMACEUTICAL WORKS POLPHARMA S.A.-ին և DR. REDDY'S LABORATORIES LIMITED-ին: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը նշված ոչ մի կազմակերպությունից չի ստացել գնային առաջարկ՝ օլանզապին դեղի մասով:

«Ավան» հոգեբուժական կլինիկայում 2011-2014 թվականներին իրականացված համեմատական հետազոտությունների (օլանզապին ազդող նյութով դեղերի՝ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց բուժման վրա ազդեցության մասով) արդյունքների և մասնագիտական այլ ուսումնասիրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված Առաջին փսիխոտիկ էպիզոդի կլինիկայում հոգեկան հիվանդների արդյունավետ բուժման կազմակերպման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում «Նորք» հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված գնման գործընթացի շրջանակներում 2015 թվականի ծրագրում ընդգրկված հիվանդներն ապահովվել են Զիպրեքսա (օլանզապին) 5 մգ և Զիպրեքսա (օլանզապին) 10 մգ դեղերով` ինչն ապահովել է ծրագրով նախատեսված թիրախային ցուցանիշները:

2016 թվականի կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգերով նույն դեղորայքի ապահովումն մինչ օրս հնարավոր չի լինում իրականացնել՝ հաշվի առնելով նշված հետազոտությունների արդյունքում դրական արդյունք ապահոված դեղի նկատմամբ տեխնիկական պայմանների և գործող իրավական ակտերի միջև առկա որոշակի հակասությունները: Հետազոտության ենթարկված այլընտրանքային մյուս դեղերի օգտագործման մասով ֆարմակոտնտեսագիտական հաշվարկները ցույց են տալիս՝ Զիպրեքսա դեղի օգտագործման փոխարեն Զոլաքսա դեղի օգտագործումը պետության համար լրացուցիչ ծախսեր կառաջացնի՝ չհաշված խնդրի սոցիալական և մարդասիրական կողմերը` ինչը պայմանավորված է հիվանդների բարդացող վիճակներով: Կատարված մասնագիտական հետազոտությունները հիմք են Զիպրեքսա դեղն ուղղակի ձեռք բերելու համար:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան