Գլխավոր տեղեկություն
Номер
N 174-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.03.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.03.2016
Дата вступления в силу
16.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2016 թվականի N 174-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 155-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1203-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 24-ի N 560-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 155-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «Զոհրաբ Մնացականյանին» բառերը փոխարինել «Կարեն Նազարյանին» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «Արմեն Լիլոյանին» բառերը՝ «Պարույր Հովհաննիսյանին» բառերով.

2) որոշման հավելվածում «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)» բառերով.

3) որոշման հավելվածը «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն» պարբերությունից հետո լրացնել «ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» պարբերություններով:

 2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 4-ի «Տնտեսական, արդյունաբերական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մայիսի 18-ի N 399-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1203-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «Զոհրաբ Մնացականյանին» բառերը փոխարինել «Կարեն Նազարյանին» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «երկկողմ հարաբերությունների երկրորդ բաժնի վարիչ Տիգրան Սամվելյանին» բառերը՝ «պետի պաշտոնակատար Պարույր Հովհաննիսյանին» բառերով.

2) որոշման հավելվածում «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մարտի 15

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան