Basic information
Number
N 1119-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (05.10.2017-29.12.2018)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
04.10.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.10.2017
Effective date
05.10.2017
Interrupt date
23.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2017 թվականի N 1119-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1262-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 657-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1064-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 4
Երևան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1119-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

 

 Ա. Բերբերյան  - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ) 
     
  Կ. Աճեմյան  - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
     
 Ա. Վարդանյան  - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
     
 Ա. Պողոսյան  - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
     
 Շ. Քոչարյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
     
 Ա. Միրզախանյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

 Մ. Մկրտչյան  -   ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
     
 Ս. Սիմոնյան  -  ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ
     
 Ռ. Սուքիասյան  - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
     
Ն. Հարությունյան  - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար
     
 Հ. Կարապետյան  - Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
     
 Հ. Մաղաքյան  - «Գարդման Տուր» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

 Ս. Ասատրյան  -  Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
     
 Է. Ավագյան  - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գերմաներենի ամբիոնի դոցենտ
     
 Ս. Ապրեսովա  - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի ավագ դասախոս
     
 Է. Ավակովա  - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և սլավոնական լեզվաբանության ամբիոնի դասախոս
     
 Ա. Մկրյան  - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի եվրոպական և ասիական լեզուների ամբիոնի դասախոս
     
 Ռ. Սանդուխչյան  - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի դասախոս

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Ք. Աբրահամյան  - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների և միջազգային հաղորդակցությունների ֆակուլտետի եվրոպագիտության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
     
  Ա. Հակոբյան  - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի գերմաներենի և երկրագիտության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող
     
Մ. Հայրապետյան  - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի մանկավարժության բաժնի 4-րդ կուրսի ուսանող
     
  Վ. Մելիքյան  - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների և միջազգային հաղորդակցությունների ֆակուլտետի եռալեզու թարգմանչության բաժնի 4-րդ կուրսի ուսանող
     
Մ. Ներսիսյան  - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների և միջազգային հաղորդակցությունների ֆակուլտետի տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող
     
 Ս. Սարգսյան  -   Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի լեզվաբանության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Changed acts
Changing Act Corresponding incorporation