Գլխավոր տեղեկություն
Номер
N 248-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.04.2016-13.05.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.03.23/22(1202) Հոդ.255
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.01.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.03.2016
Дата вступления в силу
02.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2016 թվականի N 248-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից վարձատրության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մարտի 15
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 20-ի N 248-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրության (կատարված ծախսերի փոխհատուցման) կարգի հետ կապված հարաբերություններն այն դեպքում, երբ «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 138-րդ հոդվածին համապատասխան` այդպիսի ծառայությունների դիմաց վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրությունը (կատարված ծախսերի փոխհատուցումը) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից իրականացվում է այն մաքսային մարմնի կողմից, որի նախաձեռնությամբ նշված անձինք ներգրավվել են մաքսային փորձաքննությանը:

3. Մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրությունը (կատարված ծախսերի փոխհատուցումը) իրականացվում է մասնագետի կամ փորձագետի կողմից մաքսային մարմնի ղեկավարի անունով ներկայացված դիմումի հիման վրա, որում նշվում են հետևյալ տեղեկությունները՝

1) դիմումատուի անունը, ազգանունը, հայրանունը.

2) դիմումատուի անձնագրային տվյալները.

3) դիմումատուի փաստացի բնակության վայրը.

4) դիմումատուի կողմից ծառայությունների մատուցմամբ պայմանավորված ծախսերի տեսակները և չափերը.

5) դրամական միջոցների փոխանցման համար բանկային հաշվի վավերապայմանները:

4. Դիմումին կցվում են մասնագետի կողմից իրականացված գործողությունների արդյունքների մասին փաստաթուղթը կամ փորձագետի եզրակացությունը, մատուցված ծառայությունների գծով ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերը և դիմումատուի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի կրկնօրինակը:

5. Դիմումը մաքսային մարմնի կողմից ուսումնասիրվում է այն ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետի ընթացքում մաքսային մարմինն ընդունում է որոշում մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրության (կատարված ծախսերի փոխհատուցման) կամ վարձատրությունը (կատարված ծախսերի փոխհատուցումը) մերժելու վերաբերյալ, որից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին ուղարկում է ընդունված որոշման պատճենը:

6. Մաքսային մարմինը մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրությունը (կատարված ծախսերի փոխհատուցումը) մերժում է այն դեպքում, երբ սույն կարգի 3-րդ և 4-րդ կետում նշված տեղեկությունները և փաստաթղթերն էական թերի են և (կամ) ակնհայտ կեղծ` բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով ամրագրված դեպքերի:

7. Դիմումի մեջ նշված բանկային հաշվին միջոցների փոխանցումը մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսային մարմնի կողմից մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրության (կատարված ծախսերի փոխհատուցման) մասին որոշումն ընդունելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան