Գլխավոր տեղեկություն
Номер
N 139-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.03.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.03.2016
Дата вступления в силу
13.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մարտի 2016 թվականի N 139-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 778-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման դրույթներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հոկտեմբերի 6-ի «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշմամբ հաստատված «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկում`

ա. 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. 16-րդ կետի 4-րդ սյունակում «2014 թվականի մարտի» բառերը փոխարինել «2018 թվականի դեկտեմբերի» բառերով,

գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

10.

«Խաղողագործական և գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկի վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2016 թ. հունիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

»,

 

դ. որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ կետով.

 

«

21.

«Գինեգործական արտադրանք արտադրողների կողմից արտադրության մեջ օգտագործվող, իզոտոպային բաղադրության փորձաքննության համար անհրաժեշտ, խաղողագործական ու գինեգործական արտադրանքի նմուշների լիազոր մարմնին տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2016 թ. հունիսի
 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մարտի 12

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան