Գլխավոր տեղեկություն
Номер
N 244-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.03.23/22(1202) Հոդ.252
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.02.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.03.2016
Дата вступления в силу
02.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 2016 թվականի N 244-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետի՝

ա. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) գերեզմանատներում գերեզմանատեղերի հաշվառման և հուղարկավորությունների գրանցման կարգը` համաձայն N 2 հավելվածի.»,

բ. «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) համայնքային գերեզմանատներում վճարովի հիմունքներով հողատարածքի հատկացման կարգը` համաձայն N 7 հավելվածի.».

2) որոշման N 1 հավելվածի՝

ա. 1-ին կետը «գերեզմանատան» բառից առաջ լրացնել «կամ աճյունասափորը» բառերով, իսկ «(թաղելու)» բառից հետո՝ «, հուշապատի մեջ տեղադրելու» բառերով,

բ. 2-րդ կետի «գերեզմանատան տնօրինություն» պարբերությունը «կազմակերպություն» բառից հետո լրացնել «, իսկ պետական գերեզմանատների դեպքում` լիազորված պետական մարմինը, իսկ մասնավոր գերեզմանատների դեպքում` գերեզմանատունը շահագործողը կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ անձը.» բառերով,

գ. 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 5-րդ կետը «հուղարկավորման» բառից հետո լրացնել «համար գերեզմանատան,» բառերով,

ե. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով դիմողի ցանկությամբ մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 2.5 քառ. մետր հողատարածք (2.5 x 1.0 մետր չափսերով), իսկ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար` առավելագույնը 12,5 քառ. մետր հողատարածք:

Աճյունասափորը (մահացածի մարմնի դիակիզումից հետո) հողին հանձնելու դեպքում համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 1.0 քառ. մետր հողատարածք (1.0 x 1.0 մետր չափսերով), կամ աճյունասափորը տեղադրվում է հուշապատի մեջ:»,

զ. 13-րդ կետը «քաղաքապետը)» բառից հետո լրացնել «, իսկ մասնավոր գերեզմանատան դեպքում` այդ գերեզմանատունը շահագործող անձը:» բառերով,

է. 14-րդ կետը «Աճյունասափորը» բառից հետո լրացնել «հանձնվում է հողին կամ» բառերով, իսկ «կամ ընտանեկան գերեզմանում» բառերը հանել,

ը. 15-րդ կետից հանել «համայնքներում ձևավորված» բառերը,

թ. 18-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-ին կետով.

«18.1. Մասնավոր գերեզմանատներում գերեզմանատան շահագործողն ինքնուրույն է կազմակերպում հուղարկավորության ծառայությունների մատուցումը` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա: Հուղարկավորության հետ կապված ծառայությունների ամբողջական ծավալը, այդ թվում՝ նաև հուղարկավորությունը դիակիզման միջոցով իրականացնելը որոշվում է պայմանագրով` կողմերի նախնական համաձայնությամբ:».

3) որոշման N 2 հավելվածի`

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿԱՐԳ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԵՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ»,

բ. 1-ին կետում «թաղումների գրանցման կարգն» բառերը փոխարինել «հուղարկավորությունների կարգը:» բառերով,

գ. 1-ին կետից հանել «ու մատյանի ձևը՝ համաձայն ձևի:» բառերը,

դ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գերեզմանատներում գերեզմանատեղերի հաշվառումը և հուղարկավորությունների գրանցումն իրականացվում է գերեզմանատներում թաղումների և գերեզմանատեղերի հաշվառման ու հուղարկավորությունների գրանցման` յուրաքանչյուրը իր մասով, դրա համար նախատեսված մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

Յուրաքանչյուր գերեզմանատան համար համապատասխան մատյանները վարում են գերեզմանատների կառավարիչները կամ նրանց կողմից լիազորված պատասխանատու անձը (կազմակերպությունը):»,

ե. 2-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. Գերեզմանատներում գերեզմանատեղերի հաշվառման և հուղարկավորությունների գրանցման մատյանների տիպային ձևերը հաստատվում են պետական լիազորված մարմնի կողմից:»,

զ. 4-րդ կետի «զ» ենթակետը «(ծառուղի, հատված, շարք),» բառերից հետո լրացնել «իսկ եթե հուղարկավորությունն իրականացվելու է աճյունասափորը հուշապատի մեջ տեղադրելու արարողությամբ, ապա նշվում է հուշապատի գտնվելու տեղը և աճյունասափորը տեղադրելու մոտավոր տեղը, իսկ այդ տեղերի համարակալված լինելու դեպքում` նաև համապատասխան համարը,» բառերով.

4) որոշման N 4 հավելվածի`

ա. 2-րդ կետում «համայնքների (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) բյուջեի» բառերը փոխարինել «համապատասխան գերեզմանատան կառավարիչների» բառերով,

բ. 3-րդ կետը «ապահովում է» բառից հետո լրացնել «համայնքային գերեզմանատների դեպքում`» բառերով, իսկ «կազմակերպությունը» բառից հետո՝ «, իսկ մասնավոր գերեզմանատների դեպքում` համապատասխան գերեզմանատան կառավարիչը» բառերով,

գ. 6-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին և 6.2-րդ կետերով.

«6.1. Մասնավոր գերեզմանատները կազմավորվում են հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների հիման վրա` կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի վրա՝ միաժամանակ պահպանելով քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերի պահանջները:

6.2. Մասնավոր գերեզմանատները կազմակերպվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից` սեփականության կամ կառուցապատման իրավունքով իրենց տրամադրված նվազագույնը 3 հեկտար տարածքով հողամասերում` մասնավոր գերեզմանատների շահոգործման գործունեություն իրականացնելու համար համայնքի ղեկավարի կողմից տրված թույլտվության հիման վրա:»,

դ. 10-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.

«10.1. Համայնքի ղեկավարը պետական կամ մասնավոր գերեզմանատների հողերի օգտագործման հատակագծերը հաստատելիս սույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված պահանջների նախատեսման մասով համաձայնեցնում է համապատասխան գերեզմանատները տնօրինող կառավարիչների հետ:».

5) որոշման N 6 հավելվածի՝

ա. 2-րդ կետի «գ» ենթակետը «տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «և արտակարգ իրավիճակների» բառերով, իսկ «և էկոնոմիկայի» բառերը հանել,

բ. 3.1-ին կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ կետով.

«3.2. Հանձնաժողովը մահացածի հարազատների կամ նրանց կողմից լիազորված անձի նախաձեռնությամբ որոշում է կայացնում հուղարկավորությունը մասնավոր գերեզմանատանն իրականացնելու համար` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր կնքելու միջոցով: Այս դեպքում պայմանագիրը կնքվում է մահացածի հարազատի կամ նրա կողմից լիազորված անձի և մասնավոր գերեզմանատան տնօրինության հետ, իսկ հուղարկավորության ծախսերը, բացառությամբ հուղարկավորության ավարտից հետո առաջացած բոլոր այլ ծախսերի, իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 5-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված ծախսերը և 6-րդ կետում նշված չափաքանակները:»,

գ. 5-րդ կետի վերջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Մահացածի հարազատների կամ նրանց կողմից լիազորված անձի նախաձեռնությամբ հուղարկավորությունը մասնավոր գերեզմանատանն իրականացնելու համար հանձնաժողովի պատասխանատու անձը մահացածի հարազատների կամ նրանց կողմից լիազորված անձի մասնակցությամբ բանակցություններ է վարում գերեզմանատան տնօրինության հետ և անհրաժեշտ այլ միջոցներ է ձեռնարկում կողմերի միջև պայմանագրի կնքման համար:»,

դ. 6.1-ին կետը «գումարները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի 3.2-րդ կետով նախատեսված դեպքում առաջացած ծախսերի գումարները,» բառերով.

6) որոշման N 7 հավելվածի՝

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿԱՐԳ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ»,

բ. 1-ին կետը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «համայնքային գերեզմանատներում» բառերով,

գ. 2-րդ կետում «10.0 քառ. մետր» բառերը փոխարինել «6.0 քառ. մետր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մարտի 15
Երևան