ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2016 թվականի N 412-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 284-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.33 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման նպատակով «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2016 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 26596.61 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով (այդ թվում՝ հեղինակային հսկողություն՝ 100.81 հազ. դրամ և տեխնիկական հսկողություն՝ 504.34 հազ. դրամ):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու և ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 284-Ն որոշման 2-րդ կետում «14,500.0» և «10,329.9» թվերը համապատասխանաբար փոխարինել «20,371.31» և «10,098.0» թվերով, իսկ N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 |
Հավելված N 2 |
Հավելված N 3 |
«Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
հրատապ իրականացման ենթակա հակահեղեղային միջոցառումների գումարների
(հազ. դրամ) |
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |